Առակների թարգմանաություն

Առյուծը ԵՒ Մարդը

Զորավոր առյուծը, որ նստած էր ժայռի վրա, տեսնում է որ գազանները
սարսափահար վազում էին։ Առյուծը հարցնում է, թէ ինչո՞ւ էին փախչում եւ
որ մեկն է վախենում նրանից։
—Դու էլ փախիր,- ասում էին,- որովհետեւ մարդը կգա։
—Ո՞վ է մարդը,-հարցում է Առյուծը,- եւ ի՞նչ է ուժը ունի նա , որ փախչում եք
նրանից։
—Կգա եւ քեզ էլ կվնասի,- ասում են։
Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնում է իր տեղում։ Եւ ահա գալիս է հողագործ
մի մարդ։
—Արի կռվենք,- ասում է հպարտ Առյուծը։
—Շատ լավ,- ասում է մարդը,- բայց քո զէնքերդ հետդ են, մինչ իմ մարդիկ
տանն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախչես, իսկ ես գնամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռվենք ։
Առիւծը կ’ըսէ.
—Երդիր, որ պիտի գաս եւ ես կնդունեմ ասածդ։
Մարդը երդվում է եւ Առյուծը համաձայնվում է կապվի։
Մարդը հանում է պարանը եւ Առյուծին պինդ կամում է կաղնիի ծառին, ապա
ծառից կտրում է հաստ ճիյուղը սկսում է հարվածել Առյուծին։
Առյուծը գոռում է:
—Ավելի ուժեղ եւ անխնա է հարվածում կողերին, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ է վայել ։

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղան մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա, նրան առնում է ուսին, տանում անտառ, մի տեղ է գցում և տուն վերադառնում: Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում,խնամում եւ մեծացնում է
նրան։ Սակայն, այս տղան հոր պես երախտամոռ է լինում։
Մի օր էլ, նրա սիրտը նեղվում է,  տանում է հորը ուսին ու սար բարձրանում:
—Տղաս այստեղ գցիր ինձ ու ետ գնա — ասում է հայրը
—Իսկ ինչո՞ւ հենց այստեղ, — հարցնում է տղան։
—Ես հորս մինչև այս ծառնռն եմ բերել, — պատասխանում է հայրը հոգոց հանելով։

ՈՒԽՏԱՎՈՐ ԱՂՎԵՍԸ

Մի օր Աղվեսը կասի Աքլորին. -Ի՜նչ գեղեցիկ ու անուշ կերգես, ով Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճուքն. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթամ։ Սիրունիկ Աքլոր, կ խնդրեմ ինձ հավանոց առաջնորդե, որպեսզի մեղքերիս համար թողութիուն խնդրեմ հավերեն։ Այս քաղցր խոսքերեն Աքլորի սիրտը փապկե և նա կասի. -գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը Աքլորի հետևից գնաց կ մտնի հավաբուն, կ խեղդի բոլոր հավերին ու կուտե նրան, հետո կուտէ Աքլորը նրան ասելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ սոված փորով ուխտի գնալը…

Ստվերաթատրոն Զատիկ

Մասնակիցներ`

  • Նախակրթարանի սաներ 2֊5 տարեկաններ
  • Լիանա Գրիգորյան
  • Մերի Քերոբյան
  • Արմանուշ Ղազարյան

Ժամանակահատված` Մարտի 20֊30

Վայր`Նախակրթարաններ

Նպատակ և խնդիր

Կերպաներով հորինել հեքիաթ։ Եվ ներկայացնել ստվերաթատրոնի տեսքով։

Զարգացնել նախադպրոցականի խոսքը, երևակայությունը

Կերպարների միջոցով հույզերի արտահայտել։ Հարց ու պատասխանի միջոցով զարգացնել հիշղությունը։

Երեխաներին ծանոթացնել 《Զատկական》ծեսին։

  • Խաղալ ստվերաթատրոն,
  • կատարել տեխնոլոգիական աշխատանք` պատրաստել զատկական ծեսին համապատասխան կերպարներ։

ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Քանի որ երեխաները տարբեր են, կարող են գտնվել զարգացման տարբեր փուլերում, նրանք կարող են օգտվել խնդրի լուծման տարբեր եղանակներից՝ դիտել նկարը, նկարել խնդիրը, լսել պատմությունը: Խնւփրների սյուժե կարելի է գտնել շրջակա միջավայրից: Խնդիր լուծելիս երեխայի ընկալման համար ամենադժվարը «ամբողջխ> եւ «մասի» հարա֊
ա բերակցության պատկերացումն է: Յուրաքանչյուր չափ մի դեպքում կարող է ամբողջ լինել,մի ա յլ դեպքում’ մաս: Ծանոթացրեք երեխաներին խնդրի կաոուցվածքին (պայման, հարց, լուծում, պատասխան): Հաշվելիս երեխան կարող է օգտվել հաշվեձողիկներից /մոդելավորել խնդիրը/:

Խնդիր լուծել նշանակում է ոչ միայն պատասխան գտնել, այլեւ հասկանալ պայմանը, առանձնացնել հայտնի եւ անհայտ տվյալները, պարզել անհայտը գտնելու ուղին կամ թվաբա-
նական գործողությունը, ստանալ արդյունքը: Սկսել այնպիսի խնդիրներից, որտեղ մեծ թվին գումարվում է փոքրը եւ մեծ թվից հանում են փոքրը: Որպեսզի երեխան կարողանա քանակներ
համեմատել եւ հարցերին պատասխանել’ շատ եղավ, թե’ քիչ, անհրաժեշտ է, որ կարողանա
մտապահել միաժամանակ երկու խումբ կամ միեւնույն խմբի երկու իրավիճակ’«կար» եւ «եղավ»:

Սովորեցրե՜ք մտածել, իմաստավորել բովանդակությունը, պատկերացնել, թե ի՞նչ է կա-
տարվում պատմության մեջ, որը խնդիր է դարձել, եղավպատասխանել հարցերին եւ հարցեր տալ’ «որքա՞ն եղավ»:

Նախադպրոցական տարիքում վախերի հաղթահարման ուղիները

Գրքի հղումը՝ այստեղ

Հեղինակ՝ Մանուկյան Ալինա

Էջերի քանակ՝ 66

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՎԱԽԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՎԱԽԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԽԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Ներածություն

Նախադպրոցական տարիքում տեղի են ունենում նշանավոր փոփոխություններ, որոնք ներառում են երեխայի ճանաչողական, հաղորդակցման, հուզական ոլորտները։ Նախադպրոցական տարիքին բնորոշ են վախերի զարգացման որոշակի օրինաչափություններ։

Վախերի հաղթահարման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաև դրանց ախտորոշման, բացահայտման համար ընտրվող մեթոդիկների արդյունավետությամբ։ Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների վախերի բացահայտման գործընթացը հաճախ ավելի բարդանում է` պայմանավորված հոգեկան զարգացման մի շարք առանձնահատկություններով, այդ թվում նաև ճանաչողական և հուզական ոլորտների առանձնահատկություններով։

Սույն մեթոդական ձեռնարկում ներկայացվում է նախադպրոցական տարիքի երեխաների վախերի հաղթահարման ծրագիր

  • կողմնորոշիչ փուլ
  • վախերի արդիականացման փուլ
  • հաղթահարման Փոլ

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է մանկական հոգեբանների, մանկավարժների, ծնողների և ուսանողների համար։

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ և ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Ընդունված է կարծել, որ երեխայի անհանգստության ու վախի առաջին փորձը դա այն վախն ու անհանգստությունն են, որոնք ապրում է մայրը` հղիության ընթացքում։

Կարծում ենք, որ մթության վախի, ինչպես և ցանկացած վախի և տագնապի հիմքում ընկած է անորոշություն զգացումը։ Եթե փորձենք կիրառել այս պնդումը կոնկրետ վախերի նկատմամբ, ապա այդ ֆունդամենտալ հոգեվիճակի դերը վախերի առաջացման հարցում բավական ակներև կլինի:

Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը կարող ենք ասել, որ 7-9 ամսականն ընկած ընթացքը հանդիսանում է խիստ զգայուն շրջան՝ տագնապի և վախերի առաջացման համար։ Սակայն մյուս կողմից, երեխայի հարմարումը միջավայրին չի կարող այլ բնույթ ունենալ, ուստի կարծում ենք, որ այդ տարիքում առաջացող վախերը կարող են սահմանվել որպես հարմարողական վախեր:

14 ամսականից սկսած կարելի է նկատել, որ մոր բացակայությամբ երեխայի անհանգստությունը զգալիորեն նվազում է, իսկ անծանոթների ներկայությամբ՝ գրեթե անհետանում։ Եթե այս հանգա մանքը ևս դիտարկենք վախերի և անորոշության զգացման կապի տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ երեխայի հոգեկանում ձևավորվում է կանխատեսելիության նոր շղթա, ինչն էլ հենց հիմք է դառնում նախկին վախերի թուլացման կամ նվազման համար։

Ըստ Ա.Ի. Զախարովի դիտարկվող տարիքում երեխայի մոտ ի հայտ են գալիս նաև նոր վախեր: Երեխայի մղձավանջային երազների հիմնական հերոսները կարող են դառնալ հեքիաթների այնպիսի բացասական կերպարները, ինչպիսին են գայլը, չար կախարդը, հրեշը և այլն։ Գայլը երեխայի երազներում հայտնվում է հատկապես այն դեպքերում, երբ երեխան վախենում է հոր կողմից պատժվելուց: Գայլը զուգորդվում է նաև այն ֆիզիկական ցավի հետ, որը կարող է առաջանալ սուր ատամներով նրա երևակայական խայթոցի դեպքում: (Սրա մասին ավելի մանրամասն էջ 12)

Նախադպրոցական տարիքում վախերի հաղթահարման ուղիները (էջ 23)

Նկարչաթերապիա

Վախերի հաղթահարման նպատակով շատ հաճախ է կիրառվում նկարչությունը։ Նկարելիս, երեխան ազատություն է տալիս իր զգացմունքներին ու հույզերին, վերաձևավորում ու վերակառուցում է իր վերաբերմունքը տարբեր իրավիճակների նկատմամբ և հնարա- վորություն է ունենում ոչ ցավագին կերպով առնչվել վախեցնող, տհաճ կամ տրավմատիկ որոշ կերպարների հետ: Վախի կրկնակի վերապրումը՝այն նկարի մեջ արտացոլելու միջոցով հանգեցնում է վերջինիս տրավմատիկ ազդեցության թուլացմանը:

Նկարչությունը հանդիսանում է շրջապատող իրականությունն ու սեփական հնարավորությունները ճանաչելու, փոխհարաբերություններ կառուցելու, ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերն արտահայտելու միջոց։ Նկարչական գործունեության մեջ առավելագույն ակտիվությունը նկատվում է 5-10 տարեկանում, երբ զարգացման նորմալ ընթացք ունեցող երեխան կարողանում է ինքուրույն, ազատորեն նկարել, ընտրելով իր նկարների համար թեմաներ ու սյուժեն և երևակայության մեջ դրանք այնքան վառ պատկերացնելու, ասա այդ ամենը տեղի է ունենում իրականում։

Խաղը` որպես վախերի հաղթահարման միջոց (էջ 23)

Կողմնորոշիչ փուլի համար նախատեսված խաղեր (էջ37)

Շշուկից մինչև ճիչ

Նպատակը՝

  • Նպաստել հոգեհուզական լարվածության լիցքաթափմանը:
  • Նվազեցնել տագնապայնությունը
  • Աջակցել հույզերի ոչ խոսքային արտահայտման հնարավորությունների ընդարձակմանը
  • Նպաստել կտրուկ,անսպասելի ձայների նկատմամբ վախի հաղթահարմանը

Խաղի ընթացքը՝ հոգեբանը երեխայի հետ որոշակի հնչյուններ է սկսում երգել, օրինակ՝ «լա-լա-լա»: Սկզբում երգում է գրեթե շշուկով, այնուհետև աստիճանաբար բարձրացնելով ձայնը մինչև բղավոց կամ ճիչ: Բղավելուց հետո երեխային առաջարկվում է խորը շունչ քաշել և երեխայի հետ ու նրա համար միջին բարձրության ձայնով երգել որևէ մանկական երգ, որը սիրված է երեխայի կողմից։

Վախերի արդիականացման փուլի համար նախատեսված խաղեր (էջ 47)

Քշի՛ր վախդ

Նպատակը

  • Նպաստել վախի հետևանքով առաջացող լարվածության լիցքաթափմանը
  • Նպաստել վախերի խորհրդանշական ոչնչացմանը

Անհրաժեշտ նյութեր՝ տիկնիկ կամ որևէ երեխայի նկար, դհոլ, հարվածային փայտիկներ կամ պլաստմասայե շշեր

Խաղի ընթացքը ՝ երեխային ներկայացվում է, որ տիկնիկը կամ այն երեխան, ում նկարը ցույց են տալիս, վախենում է ինչ-որ բանից, և առաջարկվում է սկզբում դիմախաղով ներկայացնել, թե ինչպես է նա վախենում, իսկ հետո կարծիք հայտնել այն մասին, թե ինչից է նա վախենում։ Այնուհետև երեխային առաջարկվում է օգնել տիկնիկին (այն երեխային, ում նկարը ցուցադրվել է), պատմելով երեխային այն մասին, որ վախեցնող կերպարը (հեքիաթի հերոս, որևէ կենդանի և այլն) թաքնվել է դհոլի մեջ և նա շատ վախենում է ուժեղ ու բարձր ձայներից։ Առաջարկվում է ուժեղ հարվածել դհոլին ու քշել վախեց նող հերոսին:

Հաղթահարման փուլի համար նախատեսված խաղեր (էջ 53)

Թղթի ձայնը

Նպատակը՝

  • Նպաստել վախերի արտահայտմանը
  • Նպաստել վախերի հաղթահարմանը

Անհրաժետ նյութերը՝ միջին հաստության գունավոր թղթեր և ստվարաթղթեր, սոսինձ կամ երկկողմանի կպչուն թուղթ

Խաղի ընթացքը՝ հոգեբանը երեխային պատմում է այն մասին, որ իրեն /երեխային/ վախեցնող կերպարը շատ վախենում է պատովող թղթի ձայնից, ու առաջարկում է երեխային որքան հնարավոր է մեծ աղմուկով պատռել երեխայի ընտրած գունավոր թղթերը։ Այնուհետև, երբ երեխան պատռում է թղթերը, հոգեբանն առաջարկում է այդ թղթի կտորներով որևէ հետաքրքիր բան պատրաստել՝ կպցնելով լով դրանք ստվարաթղթի վրա։ Ապլիկացիան պատրաստելուց հետո կարելի է նաև փոքրիկ պատմություն հորինել: Ցուցումներ՝ այս խաղի համար կարելի է օգտագործել նաև բրինձ կամ բալի կորիզներ, նախապես ասելով երեխային, որ իրեն /երեխային/ վախեցնող կերպարը շատ վախենում է այն ձայնից, որը լսվում է, երբ բրինձը կամ բալի կորիզները /թափվում են ամանի մեջ: Խաղի վերջում երեխային կարելի է առաջարկել նկարել բրնձով` այն կպցնելով սոսնձի կամ երկկողմանի կպչուն թղթի վրա և գունավորել ջրաներկով։

Ռադիոթատրոն`《Նվիրված մայրիակներին》

Նպատակ` Զարգացնել խոսքը, մտածողությունը և երևակայությունը։

Խնդիրներ`Ռադիոթատրոնի միջոցով պատմել իրենց մայրիկի մասին

Ընթացք`

Երեխաները պատմում են իրենց մայրիկների մասին, որը ներկայացվում է ռադիոթատրոնի միջոցով։

Օրացույց

Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես

Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես

Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.

Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն

Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր

Փետրվարյան հաշվետվություն

Փետրվար ամիսը կրթահամալիրում «Թումանյանական» և «Բուն բարեկենդանի» օրեր էին։

Եվ այս ամսվա ընթացքում կատարել եմ Թումանայանական նախագծեր։

Մասնակցել եմ նաև Տիառնընթառաջի ծեսին։

Կատարել ենք համագործակցային աշխատանք, որի ժամանակ կարդացել ենք Թումանյանի քառյակները։

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Թումանյանական քառյակներ

Ծես

Տյառնընդառաջ

Հովհաննես Թումանյան 《Մայրը》

Մայրը

Տեսակ` Գրական ստեղծագործություն

Ժանր` Պատմվածք

Հեղինակ` Հովհաննես Թումանյան

Բնագիր լեզու` Հայերեն

Հրատարակչություն` Հասկեր

Հրատարակված` 1908

Բովանդակություն

Պատմվածքը նրա մասին էր

Այս պատմվածքով Թումանյանը ցանկանում էր ասել, որ անգամ ամենահասարակ կենդանին ունի սիրտ, և նա էլ է անհանգստանում իր ձագերի համար և նույնիսկ ավելի շատ քան մարդկային սիրտն է: