Կիսամյակային հաշվետվություն

Ես Արմանուշ Ղազարյանն եմ, սեպտեմբերի 1-ից սովորում եմ կրթահամալիրի <<Մխիթար Սեբաստանցու>> 1-3 կուրսում։ Ես մասնագիտությամբ նախադպրոցական եմ, շատ եմ, սիրում իմ մասնագիտությունը, իմ առաջին տպավորությունները շատ դրական էին։ Առաջին օրով մենք ծանոթացանք ուսուցիչների և ուսանողների հետ։ Ինձ շատ դուր եկավ քոլեջի մթնոլորտը, ձեռք բերեցի բազում ընկերներ։ Ունեցել եմ ճանապարհորդություններ, առաջին ճանապարհորդությունը Կոշի բերդն էր, այնտեղ շատ հետաքրքիր էր, նաև գնացի Գառնի Գեղարդ, Կարմիր բլուր կամ Թեշեբայինի ամրոց, Գիտության և տեխնիկայի թանգարան, Արատես, Էրեբունի թանգարան։ Շատ եմ սիրում մեր քոլեջի ընդհանուր պարապունքները և մեդյա ուրբաթները, որոնց միշտ մասնակցում եմ։ Գրականության և հայոց լեզվի դասերին մենք կատարեցինք բազմաթիվ վարժություններ, գրել ենք ստեղծագործությունների վերլուծություններ, շարադրություններ, կարդացինք պատվածքներ, սովորեցինք Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։  Հասրակագիտության առարկայից ես սովորեցի, թե ինչ է վստահությունը, ինչպիսի փոքրամասնություներ են ապրում Հայաստանում, հանդուրժողականությունը և այլն։ Հայոց պատմության դասին մենք սովորեցինք հայոց արքաների մասին։ Ես սիրում եմ նաև մնացած առարկաները դրանք են` ռուսերեն, անգլերեն, ֆիզիկա, էկոլոգիա, մաթեմատիկա, աշխարհագրություն, կենսաբանություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*