Հունվար ամսվա հաշվետվություն

Այս հունվար ամիսը իմ առաջին ամիսն էր քոլեջում։ Այն շատ պոզիտիվ էր։ Հունվար ամսիսը սկսեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի ինչու ոչ մարզական և ազգագրական ստուգատեսներին։ Բնագիտատեխնիկական ստուգատեսի ժամանակ կիսվեցի արտադրական փորձով, սովորեցրի թե ինչպես պետք դրսևորել խոհանոցում։ Իսկ այս ամենի հետ բաց չտողեցինք մարզական և ազգարական մրցույթները քանի որ մեծ նշանակություն ունեն։ Այդ ամենով հանդերձ չմոռացանք դասերը։ Պատմության դասերին կատարեցինք գործնական աշխատանք հայ ականավոր թագուհիների մասին։ Հասարակագիտությունից նույնպես կատարեցինք գործնական աշխատանք տարազի մասին։ Գրականության դասերին կարդացինք Մուշի բարբառով հեքիաթներ, առակներ։ Կատարել եմ ձայնագրությունն Մշո բարբառով։ Պատվելի Թամարի հետ այցելեցինք կրդահամալիրի երեք դպրոցներ Արևելյան Արևմտյան և քոլեջ, որտեղ երրորդ չորրորդ և հինգ տարեկան երեխաների որտեղ կարդացինք Մշո բարբառով հեքիաթներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*