Ճամփորդություն դեպի Բյուրական

Սիրում եմ բնությունը… Սիրում եմ շա՜տ ու շա՜տ… Բնությունը այնքան գեղեցիկ է, մանավանդ Հայաստանում այն ամենագեղեցիկն է։ Կապույտ երկինք, կանաչապատ տարածքներ, գեղեցիկ ծաղիկներ, պայծառ արև ու ամենակարևորը մաքուր օդ։ Բնությունը ամենակարողն է։ Բնությունը իմ մեջ նոր շունչ է արթնացնում, բարձրացնում տրամադրությունը, ցրում բացասկան մտքերս և օգնում ստեղծագործել։ Ինձ մեկ֊մեկ թվում է, թե բնությունը ստեղծված է մարդուն ազատելու բոլոր կապանքներից և հնարավորություն է տալիս տրվել ներաշխարհին` տեսնելով բնության ներդաշնակ գույներն ու զգալով նրա հանգստությունը։ Բնության գրկում անկախ քեզնից ձուլվում են շուրջդ եղած երևույթների հետ ու սկսում ապրել իրենց թելադրած կանոներով։ Բնությունն առեղծվածային բան ունի իր մեջ, որը ճայճի նման քաշում է քեզ իր խորհրդավոր խորքերը։ Եթե յուրաքամչյուր մարդ գոնե մեկ ժամ կարողանա անտեսանելի ձևով կապվել բնության հետ կհասկանա, որ նա էլ է բնության մի մասնիկ, կհասկանա որ ցանկացած բան առանց բնության ոչինչ է։ Եվ դա գիտակցելով կսկսի մաքուր պահել այն ինչ կյանք է տալիս ամեն իբչին։ Մաքուր պահեկով բնությունը մենք ապահովում ենք մեր մաքուր հանգիստը և մաքուր օդը։

Ջուր

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարոդ է ապրել մի քանի օր միայն: 

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։

Նորաձևություն

Նորաձևությունն անցնում է, իսկ ոճը՝ մնում հավետ

Կոկո Շանել

Նորաձևությունը՝ նույն ինքը մոդան կամ fashion-ը, մարդկությանը մշտապես հետաքրքրող ամենաարդի թեմաներից է։ Շատերն են խոսում նորաձևության, նորաձև լինելու մասին, սակայն քչերն են հասկանում, թե իրականում ինչ է դա իրենից ներկայացնում։

Moda բառն առաջացել է լատիներեն modus արմատից, որը նշանակում է չափ, ձև, կերպ, կանոն։ Մոդան ինքնին որոշակի ճաշակի ոչ հարատև, փոփոխական թելադրանքն է։ Մեզնից շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ե՞րբ է ծնվել մոդան։ Պատասխանը միանշանակ է՝ այն ծնվել է մարդկության հետ միասին։ «Մոդայիկ լինել» արտահայտությունը (a la mode) մեզ է հասել դեռևս 17-րդ դարի մոդայի հայրենիքներից մեկը համարվող Ֆրանսիայից․երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ եվրոպական շատ երկրների համար։

Մարդկանց մի մասը հետևում է նորաձևությանը, ծանոթ է վերջին թրենդներին, գիտի բոլոր դիզայներների աշխատանքները ու դարձել է նորաձևության գերին։ Մյուս մասն էլ սկզբունքորեն դեմ է նորաձևությանը և նախընտրում է ինքը գերի վերցնել վերջինիս՝ թելադրելով նրան իր ճաշակն ու կանոնները, որն էլ իր հերթին, չափն անցնելու դեպքում, շատ հաճախ վերածվում է վուլգարության՝ ինչն արդեն հեռու է գեղեցիկ կոչվելուց։

Նորաձևությունը սեռ ու տարիք չի ճանաչում, նրանով հետաքրքրվում են և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչները։ Եթե տարիներ առաջ մեր երկրում նորաձևությամբ հետաքրքրվում էին միայն կանայք, իսկ երիտասարդ տղաները բացի սև վերնաշապիկից ոչինչ չէին ընդունում, ապա այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ պատկերն այլ է։ Հայաստանում վերջին մի քանի տարիներին տղաները սկսել են հետևել նորաձևությանը ու հաճախ ավելի գրագետ ոճային համադրումներով են ներկայանում, քան շատ «գլամուր» աղջիկներ։ Այսօր երևանյան փողոցներում, ինչպես նաև համացանցում կարելի է հանդիպել հայ համարձակ ու օրիգինալ երիտասարդների, ովքեր գունային ամենատարբեր լուծումներով են հանդես գալիս ու հեռու են այն կարծրատիպից, որ հայ տղան բացի սև ու գորշ գույներից չպետք է կրի այլ հագուստ։

Կերտել ուրույն ոճ, թե՞ ենթարկվել նորաձևության օրեցօր փոփոխվող պահանջներին․ հարց է, որը տանջում է շատերին՝ հատկապես կանանց ու աղջիկներին։ Նորաձև լինելու գաղափարն ինքնին արդեն գրավիչ է, բայց շատ հաճախ «նորաձևության հետևից ընկնելը»  բերում է ծայրահեղությունների․ մարդիկ գնում են հագուստ, որը կարող է թանկ արժենալ, բայց իրենց չսազել։ Նման դեպքերում հարկավոր է հիշել մեկ պարզ ճշմարտություն՝ նորաձևությունը ստեղծվում է մարդկանց կողմից ու մարդկանց համար, ուստի պետք չէ ձեզ տանջել՝ ծախսելով մեծ գումարներ, ու փոխարենը ձեռք բերել նորաձև, բայց ոչ համապատասխան հագուստ, այլ պետք է հասկանալ, որ նորաձև բազմազան գույների ու նորույթների մեջ ձեզ համար էլ կգտնվի որևէ հարազատ լուծում։

Չպետք է մոռանալ նաև, որ ճիշտ ընտրված ոճը կարող է դառնալ մարդու հաջողության գրավականը կյանքի բոլոր բնագավառներում։ Առաջին հայացքից ձեր փոխարեն ներկայանում է հենց ձեր տեսքը՝ պատմելով ձեր բնավորության, ճաշակի ու խառնվածքի մասին։ Եթե դուք լավ տեսք ունեք, ապա ավելի հեշտ կլինի մարդկանց գրավել ձեր կողմն ու տիրել ֆորտունային։ Ու դրա համար, հավատացեք, մեծ գումարներ անհրաժեշտ չեն։

Իմ խորհին համոզմաբ նորաձև լինելը դա միայն հագուստի խնդիր չէ։ Եղե՛ք ինքնավստահ ու հիշեք, որ ոչ թե հագուստն է զարդարում մարդուն, այլ մարդն է զարդարում հագուստը։ Եւ, հիրավի, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հետևեք նորաձևությանը՝ չմոռանալով լսել սեփական «ես»-ի ձայնը։

Աշխատանքի իրավունք / «Մարդու և քաղաքացու իրավունք»

Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը եւ աշխատանքային իրավունքները

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:

2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության եւ ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Մինչեւ տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝

1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.

2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.

3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:

2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Բարձրացնել աշխատանքային իրավունքների, այդ թվում` դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկվածությունը։
  2. Օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  3. Օրենսդրորեն ամրագրել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը։
  4. Ընդունել «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագիր»՝ միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխան։
  5. Օրենսդրորեն սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթը։
  6. Օրենսդրորեն կատարելագործել արհեստակցական կազմակերպությունների (արհմիություններ) գործունեության գործիքակազմը։

Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն ինչպես հանրային և մասնավոր ոլորտներում, այնպես էլ առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի բացակայության հետևանքով, մարդու աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը։

Մարդկանց թրաֆիքինգը սահմանվում է հետևյալ կերպ.
“Շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը,
թաքցնելը կամ ստանալը` ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով կամ
հարկադրանքի այլ ձևերով, առևանգմամբ, խարդախությամբ, խաբեությամբ, խոցելի
վիճակի հետ կապված գերակա դիրքի չարաշահմամբ, կամ մեկ այլ անձի նկատմամբ
հսկողություն իրականացնող անձի համաձայնությունը ստանալու նպատակով
վճարումներ կամ օգուտներ տալու կամ ստանալու միջոցով:
Շահագործումը ներառում է առնվազն հետևյալը. այլ անձանց պոռնկության կամ
սեռական այլ շահագործումը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները,
ստրկությունը կամ ստրկությանը հավասարազոր վիճակի հասցնելը կամ կախյալ
վիճակի մեջ դնելու կամ մարդու օրգանները վերցնելը:
Նախատեսվող շահագործման համար մարդկանց թրաֆիքինգից տուժած անձի
համաձայնությունը որևէ նշանակություն չունի, եթե կիրառվել են (վերոհիշյալ)
միջոցները”:
Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի
կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը մարդկանց, հատկապես կանանց և
երեխաների թրաֆիքինգը կանխելու, հետապնդելու և պատժելու մասին (2000թ.):

Մարդկանց թրաֆիքինգը. Ընդհանուր բնութագիր, մասշտաբներ և աշխարհագրություն՝ հղումՄարդկանց թրաֆիքինգի առումով Հայաստանը համարվում է ծագման երկիր: Թեև հայտնի են դեպքեր,երբ Հայաստանը հանդիսացել է նպատակակետ կամ տարանցիկ փոխադրման երկիր, նման դեպքերն,ըստ երևույթին, հազվադեպ են4: Տեղական մակարդակով ուշադրությունը կենտրոնացվել էհիմնականում սեռական շահագործման նպատակով կանանց դեպի Միացյալ ԱրաբականԷմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա թրաֆիքինգի ենթարկելու խնդրին: ՀԿ-ների տվյալներով, զգալի թվովտղամարդիկ աշխատանքային շահագործման նպատակով փոխադրվում են Ռուսաստան:Թրաֆիքինգ իրագործող որևէ անձ միայնակ չի գործում: Հավաքագրողը հաստատապես կապված էշահագործման շղթայի մյուս մասնակիցների հետ: Այդ կապերի բարդությունը, խորությունը ևսերտությունը կախված են յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններից:

Իրավապահ մարմինների և ՀԿ-ների տրամադրած
տեղեկությունները թրաֆիքինգից տուժած անձանց տարիքի մասին զգալիորեն տարբերվում են:
Ոստիկանությունը և դատախազությունը պնդում են, որ 20 տարեկանը չբոլորած կամ 20-25 տարեկան
երիտասարդ կանանց թրաֆիքինգը Հայաստանում մեծ տոկոս չի կազմում, մինչդեռ ՀԿ-ները պնդում են,
որ 44%-ը 18-24 տարեկան են6: Սա կարևոր է 30 տարեկանը չբոլորած կանանց` ՄԱԷ մուտքի
սահմանափակումների պայմաններում նրանց թիվը պարզելու համար:

Ոստիկանության դիտարկումների և դատախազության վիճակագրական տվյալների համաձայն,
տեղական կարևորագույն առանձնահատկություններից է այն, որ կանանց հավաքագրումն
իրականացնող թրաֆիքինգի գրեթե բոլոր կազմակերպիչները կանայք են:

Годовой отчёт по русскому языку

В этом году мы лучше научились читать на уроках русского языка, а также рассказывать на русском языке. Каждый месяц у нас появляются флешмобы с русского.

Кроме обычных проектов у нас были личные проекты.

Мои личные проекты

Проект 1

Проект 2

Проект 3

Проекты

Проект 1

Флешмобы

Флешмоб 1

флешмоб 2

флешмоб 3

флешмоб 4

Հայ ավանդական ընտանք

Գերդաստանի գլուխը կամ նահապետը ընտանիքի ավագ տղամարդն էր: Եվ հենց նա էր, որ տնօրինում էր ոչ միայն ընտանիքի ունեցվածքը, այլ նաև ընտանիքի անդամների ճակատագրերը: Նահապետի իրավունքներն անսահմանափակ էին: Նահապետը որոշ տեղերում կոչվում էր նաև տանուտեր:

Գերդաստանի բոլոր անդամները պարտավոր էին իրենց բոլոր արարքների համար հաշիվ տալ նահապետին, սակայն ինքը՝ նահապետը, հաշվետու չէր ոչ ոքի առաջ: Իսկ գերդաստանի խնդիրները և հարցերը լուծելու համար նահապետը խորհրդակցում էր այլ տարեց տղամարդկանց հետ: Ճաշելիս նահապետը միշտ նստում էր սեղանի գլխին, և առանց նահապետի ոչ ոք իրավունք չուներ սեղանի շուրջ նստել:

Երբ նահապետական ընտանիքում տարաձայնություններ կամ առանձնացման հարց էր առաջանում, տան նահապետը հավաքում էր տղամարդկանց և ասում. «Ջուրը, որ նեխում է, պետք է բաց թողնես, ով որ պետք է բաժանվի՝ թող բաժանվի»: Սակայն բաժանվողներն ու առանձնացողները նույնպես հեռու չէին գնում և հաճախ հաստատվում էին նույն թաղում կամ գյուղում:

Երբ նահապետը մահանում էր, նրա պարտականություններն ու իրավունքները ստանձնում էր ավագ որդին՝ այդպիսով դառնալով գերդաստանի նոր նահապետը:

Դերաբաժանումը նահապետական ընտանիքներում

Նահապետական ընտանիքներում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանում: Նահապետական շրջանում տան կուտակված  գումարն ու ունեցվածքը պահպանվում էր նահապետի կնոջ մոտ, նրա ձեռքում էր գտնվում նաև տան մառանի բանալիները:

Ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ ուներ իրեն վստահված աշխատանքը: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը:

Նահապետական ընտանիքի առօրյան / լուսանկարը՝ hushardzan.org

Իսկ տան ներքին աշխատանքները նահապետի կինը բաժանում էր իր հարսների միջև: Հաց թխելն ու ճաշ եփելը վստահվում էր ավագ հարսներին: Սակայն բոլորն էլ պետք է մասնակցեին թել մանելու և գործելու աշխատանքներին: Երեխաները նույնպես ունեին իրենց համար նախատեսված աշխատանքը, որը նրանց պատրաստում էր հետագա կյանքին:

Ճաշը նահապետական ընտանիքներում մի մեծ ծիսակարգ էր: Նախ ճաշի էին նստում տղամարդիկ, իսկ այնուհետև կանայք երեխաների հետ:

Կինը նահապետական ընտանիքներում

Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները: Եվ այսպիսով, կինն ընտանիքում համարվում էր նաև էթնիկ ինքնագիտակցության սերմանողն ու տարածողը: Թեև նահապետի կնոջ իշխանությունը տարածվում էր հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների և երեխաների վրա, սակայն նա հարգված էր ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հենց նա էր հանդիսանում նահապետի խորհրդականն ու տան անդորրը հսկողը:

Հնում հայ թագուհիներն ու իշխանուհիներն իրավունք ունեին առանց իրենց ամուսինների իմացության հրամաններ արձակել, բռնել կամ բաց թողնել գերիներին, ճաշկերույթներ կազմակերպել և մասնակցել արքունական ժողովներին:

Ամուսնությունները գերդաստանների միջև

Երիտասարդների միջև ամուսնությունները որոշում էին գերդաստանի անդամները, և շատ ժամանկ ամուսնությունները ոչ այլ ինչ էին, քան գերդաստանների միջև կնքվող համաձայնություններ: Երկու գերդաստանները որոշում էին ամուսնացնել իրենց զավակներին մի քանի պատճառով՝ հարմար էր, հարուստ էր, գլխագինը մեծ էր կամ օժիտն էր լավը: Շատ հաճախ երիտասարդները միմյանց հանդիպում էին միայն ամուսնության օրը: Ընտանիքի ավագ կանայք, տղայի մոր հետ միասին գնում էին աղջկատեսի: Եթե աղջկա ծնողները նույնպես համաձայն էին, նրանք թույլ էին տալիս իրենց աղջկան զննել: Աղջկան ստուգելու համար նրան թել ու ասեղ էին տալիս, որպեսզի թելեր: Սրա միջոցով նրանք ստուգում էին աղջկա տեսողությունը: Իսկ լսողությունը ստուգելու համար շատ ցածր ձայնով հարց էին տալիս:

Աղջկան հավանելուց հետո տղայի մայրը համբուրում էր աղջկա այտը և մի ոսկե դրամ դնում աղջկա ափի մեջ: իսկ եթե չէին հավանում, ապա առանց հյուրասիրվելու հեռանում էին աղջկա տանից:

Շատ տարածված էր նաև օրորոցային նշանդրեքները կամ, այսպես կոչված, օրօրոցախազը: Նորածին աղջկա օրորոցի վրա տղայի ծնողները խազ էին անում, որը նշան էր հանդիսանում, որ աղջիկը ապագայում պետք է ամուսնանար իրենց տղայի հետ: Այսպիսի նշանադրությունները պայմանավորված էին գերդաստանների միջև բարեկամություն հաստատելու ձգտումով:

Սակայն չէին խրախուսվում ամուսնությունները գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև: Գյուղի աղջիկը կարող էր քաղաք հարս գալ միայն եթե շատ գեղեցիկ էր կամ շատ հարուստ:

Տոհմածառ

Տոհմածառը սերունդների համար հանդիսացել է իրենց գերդաստանի պատմության վկայությունը: Տոհմածառում նշվում էին գերդաստանի միայն արական սեռի ներկայացուցիչների անունները: Քանի որ արու զավակներն էին, որ շարունակում էին տոհմածառի ճյուղերը: Աղջիկները համարվում էին ուրիշի տան ճրագը և օջախը շենացնողը:

Եվ նոր ամուսնացած տղամարդու նպատակն ու պարտականությունը հենց իր տոհմածառի ճյուղերն ավելացնելն էր: Ըստ սասունցիների՝ տղան համարվում է չար կամեցողի աչքի փուշը, իսկ աղջիկը համարվում էր դրսի ծառի պտուղը:

Նահապետական ընտանիքների այսպիսի տեսակները գոյատևեցին մինչև 20-րդ դարի 30-ական թվականները: Այսպիսի ընտանիքների որոշ մնացուկներ պահպանվել էին հայկական գյուղերում, սակայն տնտեսության զարգացումը, դրամական միավորի առաջացումը և պանդխտությունը հանգեցրին նահապետական ընտանիքների վերացմանը:

Սակայն նահապետական ընտանիքներում գործող մի շարք ավանդույթներ այսօր էլ պահպանվել են հայկական ընտանիքներում:

Առաջադրանքներ

https://docs.google.com/forms/d/1XgjVNQrwkno0n4mAMajBC0jsBxiLWLs9JI8OlawWBHk/viewform?ts=62815a00&edit_requested=true

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:
Ելևէջ,  վայրէջք,  առօրյա,  բարօրություն,  խոչընդոտ,   մերթընդմերթ,   հնէաբան,   մանրէաբանություն,   կիրակնօրյա,   լուսնկա,  պարզկա,   կրթօջախ,   մեղմօրոր,   մեղմօրեն,   քնքշորեն,   խավիար,   մատյան,  փասիան,   հրեա,  ինքնըստինքյան:
2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:
Անարգել,   հոտ,   գոլ,   գունդ:

Ես անարգեցի հայրիկիս որոշումը, գնալով քաղաքից դուրս։

Տատիկը անարգել հասավ քաղաք։

հովիվը իր հոտը տարավ հասցրեց սարի գագաթը։

Մեր այգու ծաղիկներից գալիս է անուշ հոտ։

Ֆուտբոլիստի ամեն մի խփած գոլը մեծ հրճվանք է պատճառում երկրպագուներին։

Վազորդը ամեն առավոտ խմում է գոլ ջուր։

Երեխաները խաղում էին փողոցից գտած գույնըզգույն գնդերով։

Զինվորական գունդը պարաստվում է քայլարշավի։


3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:
Կեղծավոր –հոմանիշ շնթող, հականիշ անկեղծ
Կարծր –հոմանիշ֊պինդ ամուր, հականիշ փափուկ,
Քնքուշ –
Ծածուկ –
Մոլեգին —
4.Որտեղ   հարկավոր  է,  գրեցե′ք   մեծատառերով:
վահագն վիշապաքաղ,    սուրբ  հեղինեի  կղզի,   կենտրոնական  ասիա,   խաղաղության  համաշխարհային   կոմիտե,   աշոտ  բռնավոր,  իրանի   իսլամական   հանրապետություն,   ախուրյան   գետ,   հայկական   պար  լեռնաշղթա,     դավիթ   անհաղթ,    գևորգյան  ճեմարան:
5.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:
Ոտքերն  ընկնել,   ոտքից   գլուխ,   ճակատը  պարզ,   ծաղիկ  հասակ,  արյունը  գլխին  խփել,   սիրտ  առնել,    քամի  անել:
6.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:
7.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

Թանգարանից թանգարան💜

Մենք շաբաթ օրը հիանալի օր ունեցանք։ Այցեկեցինք 《Բնության թանգարան, Երկրաբանության թանգարան, Ազգային պատկերասրահ նաև այցելեցինք Կենտրոնական բանկ》։

Բնության թանգարանը շատ հետաքրքիր էր քանի որ ներկայացված էր հայաստանի բնությունը։

Երկրաբանության թանգարանում ուսումնասիրեցինք ապակիները, նաև տեսանք հայտնի Մամտին։ Ներկա եղանք Վիգեն Ավետիսին մրցանակ շնորհելու արարողությնաը։

Ազգային պատկերասրահ

Կենտրոնական բանկ