Հաշվետվություն

Առաջին կիսամյակի հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվություն

Արդեն մեկ տարին կլրանա, ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստանցի» կրթահամալիրում։ Կարծես երեկ լիներ, երբ առաջին անգամ մտա քոլեջ։ Այսօրվա պես հիշում եմ իմ առաջին ճանապարհորդությունը, երբ պատվելի Թամարի, Ելենա Օհանյանի և քոլեջի բազում ուսանողների հետ միասին գնացինք Կոշի բերդ։ Ինձ համար այդ ճանապարհորդությունը անմոռաց էր։ Դրանից հետո ես ունեցա եռօրյա ճանապարհորդություն դեպի Արատես։ Արատեսի բնությունը ինձ շատ դուր եկավ։ Այնտեղի առավոտները ուրիշ են, երբ գիտես առավոտը աչքերը բացելուն պես կզգաս այդ խաղաղ ու հաճելի օդը։ Արատեսում յուրաքանչյուրս մոռանում էինք մեր հոգսերի, խնդիրների մասին և փորձում էին վայելել ամեն մի օրը, ամեն մի րոպեն և ամեն մի վայրկյանը։ Արատեսում եղել եմ երկու անգամ և ամեն գնալուցս տարբեր զգացողություներ ունեցել։ Աշնանային արատեսյան հանգստին վայելում էինք բերքահավաքը, գույնզգույն աշունը, իսկ երբ ձմեռը գնացի, մի այլ գեղեցկություն էր։ Շուրջբոլորս սպիտակ սավան էր փռված, դա ուղղակի հեքիաթային տեսարան էր, որը ուղղակի տեսնել է պետք։ Ես ճամփորդելով բացահայտում եմ Հայաստանը։

Այս քոլեջը ինձ համար երազանք էր, քանի որ այստեղ մենք ազատ ենք, բացի դրանից էլ քոլեջը ունենում է բազում ճանապարհորդություններ։ Քոլեջում կյանքը ուրիշ է, այնտեղ մենք ինքներս մեզ ենք գտնում, եթե նույնիսկ ինքներս մեզ չենք գտել, համոզված եղեք քոլեջում կկարողանաք գտնել։

Մեր ուսումնական երկրորդ կիսամյակը սկսել ենք անհատական նախագծերով, ճամփորդություններով և ֆլեշմոբերնով։

Քոլեջում օրը սկսում ենք ընդհանուր պարապունքով։ Մեր երգի դասաժամերին ոչ միայն սովորում են ազգային երգեր, այլ նաև ազգային պարեր, սովորել ենք «Աղքատի քոչարի», «Վերվերի», «Երեք ոտք» և այլ պարեր։ Կրթահամալիրն ունի Մեդիաուրբաթ, որտեղ ներկայացնում ենք մեր ազգային երգն ու պարը։

Ամեն ամիս մենք ունենում ենք ամեն առակայից ֆլեշմոբներ, որոնց ես մեծ սիրով ու մեծ հաճույքով մասնակցում եմ։

Անհատական աշխատանքներ

Կիսամյակը սկսել ենք անհատական աշխատանքներով։ Կատարել ենք անգլերենից, հայերենից, ռուսերեից, հասարակագիտութհունից և հայոց պատմությունից։

Անգլերենից ընտրել եմ որպես անհատական աշխատանք Հայական խոհանոց։

Հայերենից ես կատարել եմ բարբառային տեսանյութեր, որտեղ կարդացել եմ բարբառով հեքիաթներ։

Ռուսերենից կատարել եմ հետևյալ նախագծերը-1, 2, 3,

Հասարակագիտությունից կատարել ենք խմբային աշխատանքներ՝ իրավունքների վերաբերյալ, որը մեզ թույլ տվեց ավելի մոտիկից ծանոթանալ ոչ միայն ՀՀ իրավունքներին, այլև այլ երկների իրավունքներին։- 1, 2,

Հայոց պատմությունից կատարել ենք «Հայ ականավոր թագուհիները» նախագիծ։ Մենք ամեն անգամ խորացված ուսումնասիրում ենք հայ թագավորներին, բայց մոռանում ենք, որ ունենք նաև նշանավոր թագուհիներ և մեզ այս նախագիծը օգնեց, որ մենք ճանաչենք մեր թագուհիներին։ Ես կատարել եմ Աննա թագուհու և Կատրանիդե 2 թագուհիների մասին։

Մաթեմատիկայից կատարել ենք ֆունկցիաներ և պի թվի հետազոտական աշխատանքներ։

Մարզական ստուգատես

Մարզաձևերից ընտրել եմ վոլեյբոլը: Քանի որ ինձ շատ է դուր գալիս այդ մարզաձևը։ Ես այդ խաղը խաղալով շատ մեծ բավականություն եմ ստանում։

Գրական ակումբ

Քոլեջում ամեն ամիս ուսումնասիրում ենք հայ տարբեր գրողներին, նրանց ստեղծագործությունները և վերջում քննարկում Գրական ակումբի շրջանակներում՝ Վերնատանը։ Մենք այնտեղ ազատ արտահայտում ենք մեր կարծիքը տվյալ գրողի ստեղծագործության վերաբերյալ։ Ես հաճույքով եմ մասնակցում Գրական ակումբի քննարկումներին։

Ես քոլեջում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ և ուսուցիչներ, որոնց ոչ մեկի հետ չեմ փոխարինի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով