Ճամփորդություն դեպի Բյուրական

Սիրում եմ բնությունը… Սիրում եմ շա՜տ ու շա՜տ… Բնությունը այնքան գեղեցիկ է, մանավանդ Հայաստանում այն ամենագեղեցիկն է։ Կապույտ երկինք, կանաչապատ տարածքներ, գեղեցիկ ծաղիկներ, պայծառ արև ու ամենակարևորը մաքուր օդ։ Բնությունը ամենակարողն է։ Բնությունը իմ մեջ նոր շունչ է արթնացնում, բարձրացնում տրամադրությունը, ցրում բացասկան մտքերս և օգնում ստեղծագործել։ Ինձ մեկ֊մեկ թվում է, թե բնությունը ստեղծված է մարդուն ազատելու բոլոր կապանքներից և հնարավորություն է տալիս տրվել ներաշխարհին` տեսնելով բնության ներդաշնակ գույներն ու զգալով նրա հանգստությունը։ Բնության գրկում անկախ քեզնից ձուլվում են շուրջդ եղած երևույթների հետ ու սկսում ապրել իրենց թելադրած կանոներով։ Բնությունն առեղծվածային բան ունի իր մեջ, որը ճայճի նման քաշում է քեզ իր խորհրդավոր խորքերը։ Եթե յուրաքամչյուր մարդ գոնե մեկ ժամ կարողանա անտեսանելի ձևով կապվել բնության հետ կհասկանա, որ նա էլ է բնության մի մասնիկ, կհասկանա որ ցանկացած բան առանց բնության ոչինչ է։ Եվ դա գիտակցելով կսկսի մաքուր պահել այն ինչ կյանք է տալիս ամեն իբչին։ Մաքուր պահեկով բնությունը մենք ապահովում ենք մեր մաքուր հանգիստը և մաքուր օդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*