Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սովորաբար երբ ինչ որ տեղ պետք է գնան միշտ պլանավորում են գնալ այտեղ թե ոչ։ Պլանաորելուց էլ մենք պատկերացնում ենք այդ տեղանքը, լավ տեղ կլինի թե՞ վատ։ Հաճախ մեր պատկերացրածից էլ շատ լավ է անցնում մեկ֊մեկ էլ մեր պատկերացրածն է ավելի լավ,քան մեր գնացած վայրը։ Այս անգամ ես չէի պլանավորել, որ պետք է պատվելի Թամարի և ուսանողների հետ միասին գնամ Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Սակայն երբ ես հաճախեցի քոլեջ հենց այդ տեղ էլ որոշեցի, որ պետք է ես էլ գնամ և տեսնեմ ամենապոզիտիվ, ամենա հետաքրքիր, ամենա հաճելի թանգարանը։ Իմ համար այդ թանգարանը իմ գնացած թանգարաներից շատ ավելի լավն էր։ Քանի որ այնտեղ միյաժամանակ տեսա համաշխարհային փառք նվաճած ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը։ Այնտեղ
ներկայացված էր նրա գրական ու գեղարվեստական՝ բազմազան ու բազմաշերտ ժառանգությունը։ Ես կուզենայի նորից այցելել այդ թանգարանը, քանի որ այդ թանգարանի մթնոլորտը շատ հանգիստ և խաղաղ էր։ Յուրաքանչյուր թանգարան մտնելուց ես ուրիշ զգացողություն և ուրիշ ձևի հաճույք եմ ստանում։ Չգիտեմ ինչի այս մեկը ուրիշ էր կարծես ուրիշ հեքիաթային աշխարհում հայտնված լինեյի։ Ես առաջին հերթին շնորհակալ եմ պատվելի Թսմարին, որ այդպիսի հետաքրքիր և պոզիտիվ օր պարգևեց։ Նաև շնորհակալ եմ ընկերներիս, որ այդ մի քանի ժամը իմ հետ էին։

Ահա և թանգարանի լուսանկարներից մի փոքր հատված։ Ձեզ մախթում եմ հաճելի դիտում։💜

Իսկ արդեն թանգարանից հետո մենք մի փոքր ժամանակ հատկացրեցինք որպեսզի գնանք եկեղեցի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*