Մանկավարժական համալսարանի պատում

ՀՊՄՀ մասնաշենքեր

Օրեր առաջ ընկեր Թերզյանի հետ գնացինք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Գայանե Թերզյանին, որ մեզ պարգևեց պոզիտիվ օր։

Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց հայոց լեզվի դասախոս ընկեր Տաթևը։ Այնուհետև համալսարանի գրադարանի տնօրենը՝ Ալվարդ Ֆիլիպի Գրիգորյանը մեզ ցուցադրեց թանգարանը, և պատմեց համալսարանի ստեղծման ու զարգացումների մասին։ Համալսարանը ուներ հետաքրքիր ու հին պատմություն։

 

 

1382202_564699053599289_1343493832_n

Դրանից հետո մենք գնացինք համալսարանի “ռադիո Ֆամա”։  Այնտեղ ձայնագրեցինք մեր ձայնը, անկեղծ ասած այդ ամենը շատ հաճելի և հետաքրքիր էր։  

Այնտեղ մեզ ասացին, որ  ռադիոն կոչվեց Ֆամա՝ հունական  աստվածուհու անունով:  Նաև  ասացին, որ “Ռադիո Ֆամայի” հաղորդացանցի բոլոր հաղորդումների հեղինակները հենց ուսանողներն են՝ իրենց նոր մոտեցումներով ու երիտասարդական շնչով: Նշեմ, որ ինձ դուր եկավ իրենց մոտեցումը, քանի որ  այս կերպով օգնում է  բացահայտել համալսարանի երիտասարդ ստեղածագործողներին։ Այդ որոշումի շնորհիվ  կարող են  անդրադառնալ ուսանողներին անհանգստացնող ու հետաքրքրող ամենատարբեր հարցերին, ողջունում է շնորհալի ու տաղանդավոր երիտասարդների նախաձեռնությունները: Նշեմ նաև, որ “Ռադիո Ֆամա”֊ն նախ ծանոթացնում է ուսանողական և երիտասարդության, մշակութային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կատարվող իրադարձություններին ու նորություններին: Իսկ մյուս կողմից այն նաև մանակավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Հեռուստա և ռադիո լրագրության ամբիոնի ուսանողների համար գործնական պարպմունքների, փորձ ձեռք բերելու լավագույն դպրոց։

Ահա և օրը ավարտում ենք մասանգիտական կողմնորոշման  թեստ գրելով , չնայած նրան, որ  մենք արդեն կողմնորոշվել էինք մեր մասնագիտության հարցում։ 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*