Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

Թունավորում

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։
 

Թունավորում սնդիկից

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

Շոկ

Շոկը ծայրահեղ ծանր իրավիճակ է, որը բերում է օրգանիզմում արյան շրջանառության կտրուկ վատթարացմամբ:

Շոկ կարող է զարգանալ տրավմայի, գլխի վնասվածքի, արյան կորստի, գերսուր ալերգիկ ռեակցիայիծանր վարակի, թունավորման, ծանր այրվածքներիպատճառով և կյանքին սպառնացող այլ իրավիճակներում: Երբ ինչ-որ մեկը շոկային վիճակում է, նրա օրգանները չեն ստանում բավարար արյուն կամ թթվածին: Բուժման բացակայության դեպքում սա կարող է բերել օրգանների կայուն վնասման կամ նույնիսկ մահվան:

Շոկի նշանները կախված են այն առաջացնող պատճառներից և կարող է ներառել՝

Շոկի առաջին օգնությունը

Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը շոկի մեջ է, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Մինչև բուժանձնակազմը կժամանի, սկսեք իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  • Պառկեցրեք տուժողին հորիզոնական վիճակում և զգուշությամբ բարձրացրեք նրա ոտքերը (եթե համոզված եք, որ տուժողի ստորին վերջույթները վնասված չեն և նրան ցավ չեք պատճառում)։
  • Թողեք տուժածին հանգիստ վիճակում և մի փորձեք տեղաշարժել նրան՝ քանի դեռ դրա անհրաժեշտությունը չի առաջացել։
  • Եթե տուժողը կյանքի նշան ցույց չի տալիս (օրինակ՝ չի պատասխանում ձեր հարցերին, չի շնչում, չի հազում կամ չի շարժվում), սկսեք սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները (վերին շնչուղիների անցանելիության ապահովում, «բերան-բերան» շնչառություն և սրտի արտաքին մերսում)։ Ըստ իրավիճակի խնդրեք այլ մարդկանց օգնությունը ևս։
  • Արձակեք տուժողի սեղմող հագուստը և, ըստ անհրաժեշտության, ծածկեք նրան տաք վերմակով, որ կանխարգելեք դողն ու սարսուռը։
  • Թույլ մի տվեք, որ տուժողը սնունդ կամ հեղուկներ ընդունի։
  • Եթե տուժողն ակնհայտ արյունահոսում է, սրբիչով կամ այլ միջոցով սեղմեք և սեղմած պահեք արյունահոսող շրջանը։
  • Եթե տուժողը փսխում է կամ նրա բերանից արյունահոսություն եք նկատում, շուռ տվեք նրան մի կողքի վրա, որ կանխարգելեք շնչահեղձությունը (եթե չեք կասկածում, որ նրա ողնաշարը վնասված չէ)։

Երկրաշարժ

Հաշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ ակտիվ իրավիճակը, հարկ ենք համարում հիշեցնել պարզագույն այն քայլերը, որոնք  իրականացվում են 1️⃣ մինչև երկրաշարժը, 2️⃣դրա ժամանակ և 3️⃣ դրանից հետո․ 

🔵 Մինչև երկրաշարժը

🔹Ձևավորե՛ք անվտանգ մտածողություն․ բոլոր ժամանակների համար

🔹Մշակե՛ք երկրաշարժ վտանգի դեպքում գործողությունների պլան

🔹Գործնականում փորձարկեք պլանը և վարժվեք, ձևավորեք արագ գործելու հմտություններ

🔹 Ընտանիքի անդամների հետ մշակե՛ք հանդիպման վայր (տանը մոտ, սակայն բաց, անվտանգ տարածություն)

🔹Ունեցե՛ք պահեստային ելքեր, անցանելի պահեք առկա ելքերը

🔹Իմացե՛ք շենքն արագ լքելու ճանապարհները, բոլոր ելքերը

🔹Իմացե՛ք շինության առավել վտանգավոր և անվտանգ վայրերը

🔹Իմացե՛ք շենքում պաշտպանվելու վայրերը (հիմնական ներկառուցված պատերի անկյուններ, խորշեր, սյուներ, ամուր և ամրացված կահույք) 

🔹 Մի՛ կատարեք կառուցվածքային ձևափոխություններ

🔹 Ամրացրե՛ք կահույքն ու ծանր առարկաները հատակին և պատերին

🔹Պատրաստե՛ք արագ արձագանքման պայուսակ: Պահեք այն հասանելի վայրում

🔹 Պայուսակում կամ ձեզ մոտ ունեցեք տեղեկատվական թերթիկ՝ ձեր և ընտանիքի անդամների մասին

🟡 Երկրաշարժի ժամանակ

🔸 Շենքը լքեք, եթե գտնվում եք 1-ին և 2-րդ հարկերում՝ գնալով բաց տարածություն, վերցրեք պայուսակը

🔸 Եթե բարձր հարկերում եք ցնցումների ժամանակ մնացեք շենքում և պաշտպանվելք հիմնական պատերի, խորշերի անկյուններում, հատկապես պաշտպանելով գլուխը և ողնաշարը, ձեռքի տակ պահեք պայուսակը

🔸Եթե հիմնական դուռը մետաղյա է հնարավորության դեպքում բացեք այն, որպեսզի հետագա ցնցումների ժամանակ այն չարգելափակվի

🔸 Մի՛ օգտվեք վերելակից, զգուշացե՛ք աստիճանավանդակից

🔸 Մի՛ կանգնեք սենյակի մեջտեղում, կամ դրսի պատերի տակ,  լուսամուտների մոտ

🟦Երկրաշարժից հետո

🔹  Գնահատե՛ք իրավիճակը, եթե կարող եք օգնեք տուժածներին (եթե կան այդպիսիք)

🔹 Անջատեք գազը, ջուրը, էլեկտրականությունը, եթե շենքում եք

🔹 Մի օգտագործեք բաց կրակ

🔹Հեռու մնացեք փլուզված, կիսափլուզված կառուցատարրերից 

🔴Եթե մնացել եք փլատակների տակ

🔺 Փորձեք պահպանել հանգստություն, կարգավորեք շնչառությունը

🔺Վստահ եղեք, որ Ձեզ փնտրում են ու  կօգնեն 

🔺 Պաշտպանեք շնչուղիները

🔺Զննեք ինքներդ ձեզ, եթե ունեք վնասվածքներ փորձեք ձեզ ցուցաբերել օգնություն

 🔺Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ փլատակների տակից

 🔺Սուր բեկորներն ու առարկաները փորձեք հեռացնել ձեզանից՝ առանց կտրուկ շարժումների

 🔺Եթե ունեք հեղուկ՝ խմեք քիչ-քիչ, փորձեք ձեռքի տակ եղած սնունդն ու ջուրը բաշխել 72 ժամվա հաշվարկով

 🔺Մի վառեք լուցկի, կրակայրիչ

 🔺Եթե ձեռքի տակ կան սեղանի, աթոռի մասեր կամ այլ  առարկաներ, ապա դրանց միջով ամրացրեք ձեր գլխավերևի հատվածը  

 🔺Լռության մեջ լսելով ձայներ փորձեք հարվածել մետաղական առարկաներին 

  🔺Բղավեք, հարվածեք մետաղական առարկաներին միայն այն ժամանակ, երբ մոտիկից ձայներ եք լսում։

Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն

Կարիճի և այլ միջատների խայթոց.

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։
Կարիճների եւ միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն։ Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը եւ վնասված մասը պահեք սառը ջրի տակ։ Այնուհետեւ վերքը ծածկեք մաքուր գործվածքով։

Ի՞նչ անել

Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր։ Պարզեք՝ տուժածն ունի արդյոք ալերգիա միջատների խայթոցներից։ Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ։ Դա որեւէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է։ Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից։ Դա կատարվում է շատ արագ, եւ հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն։
Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ։ Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետեւանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ եւ արագացած։
Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եւ եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք։

Կանխարգելում

Օձերի կծածներից, կարիճների եւ միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ։ Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երեւում են մուգ գույնի միջատները։ Հագեք նաեւ երկարաճիտ եւ ամուր կոշիկներ։ Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։ Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։ Օձի պատահելիս մի… տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք եւ եղեք ուշադիր, որովհետեւ շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար։

Օձի խայթոց

Ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ, ապա հնարավոր կլինի խուսափել վատագույնից։ Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը:

Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Դրանք փոքր կամ միջին չափերի օձեր են՝ երկարությունը սովորաբար 30-60 սմ։ Թունավոր օձ է, բայց խայթոցից մարդկանց մահացության դեպքեր հայտնի չեն։

Թունավորման վտանգավորությունը կախված է նաև օձի չափսից, տարիքից, տեսակից։ Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները։ Օձերն ավելի վտանգավոր են ամռանը։ Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում խայթոցները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին և ձեռքի հատվածում խայթոցները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։

Խայթելուց թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Այդ հատվածում մարդն ուժեղ ցավ և այրոց է զգում։ Քիչ անց խայթաց հատվածը կարմրում է և սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից։

Ի՞նչ անել

Ոչ թունավոր օձի խայթոցի դեպքում վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով։

Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չգա։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը։ Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի խայթոցների դեպքում։

•  Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։

• Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։

• Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։

• Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։

• Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։

Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը

Ինչպես ձմռանը խնամել ձեռքերը

Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը: Ձեռքերի խնամքը

Որքան էլ տարօրինակ թվա, ցուրտն ու քամին ավելի շատ են չորացնում մաշկը, քան ամենակիզիչ արևը։ Ահա թե ինչու ձմռանն առավել ուշադիր պետք է լինել մաշկի հանդեպ, քան ամռանը։Օրինակ` ձմռանը ցանկալի է լվացվել տանից դուրս գալուց առնվազն մեկ ժամ առաջ. սաստիկ սառնամանիքին ավելի լավ է ընդհանրապես չլվացվել, պարզապես դեմքը մաքրել դիմային կաթի մեջ թրջած բամբակով ու խնամքով չորացնել սրբիչով, մաշկը մերսել սնուցող դիմամածուկով (միայն ոչ խոնավացնող)` առավելապես հաստ շերտ քսելով աչքերի տակ։

ԵԹԵ ՄԱՇԿԸ ՍԿՍԵԼ Է ԹԵՓՈՏՎԵԼ…

Եթե դեմքի մաշկը ձգվել է, դարձել չոր ու թեփոտ, այդժամ, տուն գալով, ցանկալի է դեմքին տաք կոմպրես դնել. սրբիչը կամ անձեռոցիկը թրջել տաք սոդայաջրի կամ երիցուկի ու անանուխի եփուկի մեջ, քամել և 2-3 րոպե պահել դեմքին։ Այնուհետև դեմքին քսել ձվի դեղնուցից և մեկ թեյի գդալ բուսական յուղից պատրաստված դիմակ, պահել 15-20 րոպե, վերջում լվանալ սառը ջրով։Դեմքի թեփոտման դեմ կարելի է պայքարել նաև հետևյալ պարզ դիմակի օգնությամբ. 2-3 ճաշի գդալ տաքացրած բուսական յուղը խառնել աղացած “Հերկուլեսին”, քսել դեմքին և 2-3 րոպե մերսել օվալաձև շարժումներով։ Վերջում դեմքը լվանալ տաք ջրով։Քթի ցրտահարության դեպքում հարկավոր է կարտոֆիլը կճեպով եփել, տրորել, ստացված զանգվածը մառլյայի մեջ փաթաթել ու պահել քթի վրա այնքան, մինչև սառչի։ Ցրտահարված քիթը կարելի է շփել նաև կամֆորայի սպիրտով, թեթև մերսել, այնուհետև քսել սագի, հավի կամ բադի յուղ. կարելի է օգտագործել նաև մասուրի կամ նիվենու յուղ։Ցածր ջերմաստիճանը և քամին չեն խնայում նաև շուրթերը։ Շուրթերի եզրերը սկսում են թեփոտվել, գունաթափվել, իսկ մաշկը կարմրում է։ Հաճախ շուրթերին ճաքեր են հայտնվում։ Այս ամենից խուսափելու համար խորհուրդ է տրվում տանից դուրս գալիս հաստ շերտով շրթներկ քսել։Երբեմն կիզիչ արևից, լույսից և քամուց կոպերը կարմրում, ուռչում և բորբոքվում են։ Նման դեպքերում հարկավոր է աչքերը լվանալ բորաթթվի տաք լուծույթով (մեկ բաժակ եռացրած ջրին ավելացնել կես թեյի գդալ բորաթթու) կամ տաք թեյի թուրմով։Ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում մարմնի մաշկին կարող են առաջանալ “սարսռուկներ”։ Արդյունքում մաշկը ձգվում է, այտուցվում, դառնում սառն ու փայլուն։ “Սարսռուկների” առաջին իսկ նշանների դեպքում հարկավոր է մարմնի վնասված մասերը ընկղմել հաջորդաբար գոլ և սառը ջրում։ Կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում ամեն առավոտ մարմնի ցրտահարված մասերը շփել սառույցով, այնուհետև մերսել կամֆորայի յուղով։

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԱՐՄԻՆԸ

Ինչ խոսք, տարվա ցուրտ եղանակին քամուց և սառնամանիքից առավելապես վնասվում են մարմնի բաց մասերը, բայց դա չի նշանակում, որ փակ հատվածները խնամքի կարիք չունեն։ Ձմռանը մաշկը թաքնված է հագուստի մի քանի շերտով և վատ է շնչում։ Հետևաբար, գերադասելի է բնական նյութից պատրաստված ներքնահագուստ կրել։ Տարվա այս եղանակին մաշկին օգտակար են խոնավացնող քսուքները, լոսյոնները և սնուցող կաթերը։ Բուրումնայուղերով լոգանքները, սաունան և մերսումները մարմնի ձմեռային խնամքի բաղկացուցիչ մասերն են, սակայն խորհուրդ չի տրվում չարաշահել տաք լոգանքները` հատկապես չոր մաշկ ունեցող կանանց։

Պաշտպանող քսուքներ

Ձմռանը մաշկը կարիք ունի պաշտպանվելու ցածր ջերմաստիճանից և քամուց։ Ուստի մաշկի խորը վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է օգտագործել պաշտպանող քսուքներ։

Պաշտպանող քսուք չոր և նորմալ մաշկի համար.
1 թեյի գդալ կետի ճարպի (սպերմացետ) կամ բրդաճարպի (լանոլին) քսուք, 1 թեյի գդալ ցինկի քսուք, 1 թեյի գդալ բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ։

Պաշտպանող քսուքներ յուղոտ մաշկի համար.
1 թեյի գդալ ցինկի քսուք, 1 թեյի գդալ բուսական (ցանկալի է ձիթապտղի) յուղ։
1 թեյի գդալ որևէ յուղոտ քսուք խառնել 1 թեյի գդալ սագի կամ խոզի ճարպին կամ ձիթապտղի յուղին։

Ձեռքերի խնամք

Ձեռքերի խնամքը չի սահմանափակվում մատնահարդարմամբ. կարևոր է քսուքների հաճախակի օգտագործումը, իսկ տաք ջրի և հակաբակտերիալ օճառի կիրառումը հարկավոր է հնարավորինս կրճատել։

ՁՄԵՌԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

Ձմռանը պետք է մեծ ուշադրություն դարձնել դիմակներին, որոնք պարտադիր կերպով պետք է հագեցած լինեն յուղերով, ձվի դեղնուցով, կաթնաշոռով և վիտամիններով։ Ցանկացած դիմակ ավելի արդյունավետ կլինի, եթե դրան նախորդի թեյի, աղային լուծույթի կամ կաթի որևէ թրջոց։

Յուղոտ մաշկի համար.
Կեֆիրային (կաթնաթթվային). 1 ճաշի գդալ կեֆիր, 1 ճաշի գդալ կաթնաշոռ
Խնձորասպիտակուցային. 1 մանր քերած խնձոր, 1 ձվի սպիտակուց

Նորմալ մաշկի համար.
Յուղադեղնուցային. 1 հում ձվի դեղնուց, 1 թեյի գդալ գլիցերին, 1 մանր քերած խնձոր
Կեֆիրային. 1 ճաշի գդալ կեֆիր, 1 ճաշի գդալ վարսակալյուր։Բոլոր վերոհիշյալ դիմակները 15 րոպե պահել դեմքին և լվանալ։

Չոր մաշկի համար.
Յուղադեղնուցային. 2 թեյի գդալ մրգա-հյութ (խնձորի, կիտրոնի կամ թուրինջի), կես ձվի դեղնուց (հում), 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ, 1 թեյի գդալ բուսական յուղ: Պատրաստաված դիմակը պահել 20 րոպե, դեմքը լվանալ և մերսել սնուցող քսուքով։

Ցրտահարություն

Առողջագիտական նախագիծ, որի ընթացքում նկարահանում ենք տեսադաս ուղեցույցներ տարբեր իրավիճակներում առաջին օգնություն ցուցաբերելու մասին: Այս ձմեռային ճամբարի ընթացքում իրավիճակային խնդիրները ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում հնարավոր դեպքերն են:

Նախագծային խումբ․ քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներ

Առաջին տեսաուղեցույցը ցրտահարության մասին է

Ինչ անել օդային տագնապի ժամանակ

Առողջագիտական կրթում բաժինը ներկայացնում է.

Ինչ անել »օդային տագնապ» ազդանշանի ժամանակ տեսադաս ուղեցույցը

Նախագծի մասնակիցներ ` Քոլեջի ,,Նախադպրոցական կրթություն,, և

,, Լուսանկարչական գործ,, բաժինների ուսանողներ:

Տեսադասի ստեղծման նպատակն է բարձրացնել մարդկանց տեղեկատվական գիելիքները, հրահանգավորել վարքը արտակարգ իրավիճակներում:

Առաջին օգնություն տուժածին

Մենք այսօր սովորեցօնք թե ինչպես տուժածին առաջին օգնություն ցուցաբերենք։

Մոտենալով դեպքի վայրին պետք է վստահ լինենք, որ այն անվտանգ է ուշադիր փնտրենք այն ամենը ինչը կարող է տուժածին, մեզ և ներկաների համար վտանգավոր լինել։ Երբ ստուգում ենք, որ անվտանգ է պետք է զանգահարենք շտապ օգնություն։

Ես սովորեցի, որ ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչև որևէ գործողության դիմելը` պետք է

  • մի պահ կանգ առեք
  • գնահատեք իրավիճակը
  • Ծրքգրենք մեր հետագա գործողությունները
  • Ուշադիր զննեք դեպքի վայրը
  • Ցուցաբերք առաձին օգնություն
  • Անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգենք 1֊03 կամ 911

Մոտենալով տուժածին անհրքժեշտ է զննել նրան` վիճքկը գնահատելու, վնասվածքների տեսակները և ծանրությունը պարզելու համար։ Տուժածի զննումը պետք է կատարել արագ և ճիշտ հերթականուփյամբ։

Մենք այս դասին սովորեցինք որ տուժածի զննումը պայմանանականորեն բաժանվում է առաջնային և երկրորդային զննման։

Առաջնային զննումը տուժածի կյանքին անմիջականորեն ապառնացող պայմանների հայտնաբերման նպատակով լատարվող զննումն է։ Առաջնային զննման ժամանակ մենք սովորեցինք, որ անհրաժեշտ է ստոգել կենսական կարևոր համակարգերի գործունեությունը, այսինքն`

  • Գիտակցությունը,
  • Շնչուցիների անցանելությունը և շնչառությունը,
  • Անոթազարկը և ուժեղ արյունահոսության առկայությունը։

Մենք սովորեցինք թե ինչպես կարող ենք ստուգել տուժածի գիտակցությունը։

Զգուշորեն բռնում ենք տուժածի ձեռքը և ցնցենք նրա ուսը

Խոսենք տուժածի հետ տալով 1 պարզ հարց օրինակ` աչքերտ բացիր, եթե՞ լսում ես ձեռքս սեղմիր, բերանտ շարժրի…

Երբ տուժածը անգիտակից է պետք է ստուգել շնչուղիների անցանելությունը և շնչառությունը։

Տուժածի շնչառական ուղիները բացելու համար մենք դրեցինք մեր մի ձեռքը ճակատին, մյուսը՝ կզակին և զգուշորեն հետ հրեցինք գլուխը և բարձրացրեցինք կզակը։ Շնչառությունը ստուգելու համար մոտեցրեցւնքք մեր այտը տուժածի բերանին՝ միաժամանկ դիտարկելով կրծքավանդակի հատվածը՝ հասկանալու՝ արդյոք բարձրանում-իջնում է, թե՝ ոչ։ Եթե շնչառությունը բացակայում է, հարկավոր է կատարել սրտի մերսում և ներփչումներ այնքան ժամանակ մինչև տուժածը սկսի շնչել կամ շտապօգնություը հասնի դեպքի վայր։

Կողքի ապահովության դիրք։ Շնչառության առկայության կամ վերականգնումցի հետո, տուժածին բերեք կողքի ապահովության դիրքի ինչպես ներկայացված է նկարներում։

  • Արյունահոսությունը դադարեցնելու համար ճնշում գործադրեք արյունահոսող հատվածի վրա։
  • Եթե տուժածի մոտ առկա են արտաքին կոտրվածքներ, ապա հնարավորինս սահմանափակե՛ք տուժածի շարժումները։
  • Մնացե՛ք տուժածի կողքին, ցուցաբերեք հոգեբանական աջակցություն (խոսե՛ք տուժածի հետ, նույնիսկ եթե նա գտնվում է անգիակից վիճակում) մինչև շտապօգնության հասնելը։

Այս ամենից բացի կա ամենակարևոր կանոնը՝ դատեք սառը և թույլ մի տվեք, որ ստեղծված իրավիճակը Ձեզ խուճապի մեջ գցի, չէ որ ձեր սթափ գործողություններից է կախված տուժածի կյանքը։