Գործնական աշխատանք

  • Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ:

Տրանսպորտը բեռնափոխադրումներ է կատարում և դրա շնորհիվ ՀՀ բյուջեն ավելանում է: Փոխադրումներ կատարվում են, թե օդային և թե ցամաքային: Հայաստանը արտահանում է կաթնամթերք, բանջարաբոստանային մշակաբույսեր, խմիչք կոնյակ, գինի։ Հայաստան է ներմուծվում` գազ( Ռուսաստան, Իրան), հագուստ, մեերք, շինանյուէ…

  • Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:

ZARA

  • Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:
  • ՀՀ րվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.
    • պղնձի խտանյութ
    • մոլիբդենի խտանյութ
    • կրաքար
    • ոսկ հանքաքար
    • ցեﬔնտ
    • ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):

Ճամբորդություն դռպի Արարատի մարզ

Ահա և նորից սկսել է մեր ճանապարհորդությունների շարանը։ Այս անգամ մենք գնացինք Արարատի մարզ։ Որտեղ մեր ուսուցչուհին մի փոքր ներկայացրեց Արարատի մարզի մասին։

(Արարատի մարզի Մարզկենտրոնը Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։Արարատի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերին, հարավից՝Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվողՍպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։ Արարատի մարզում տարածված են ՀՀ-ում առկա բոլոր 8 լանդշաֆտային գոտիները։ Ցածրադիր շրջաններից մինչև բարձրադիր շրջաններ դրանք հաջորդում են իրար այս հերթականությամբ. անապատային, կիսաանապատային, չոր տափաստանային, տափաստանային, լեռնաանտառային, մերձալպյան, ալպյան, ձյունամերձ։ Բայց սրանցից հիմնականներն են կիսաանապատային (Արարատյան հարթավայրում), չոր տափաստանային (միջին բարձրության լեռներում), ալպյան (Գեղամա լեռնաշղթայի լանջերին)։

Արարատի մարզ մտնելու պես մենք այցելեցինք Խոր վիրապ։ Ալնտեղ ընկեր Գայանեն ներկայացրեց Խոր Վիրապի մասին(Խոր Վիրապը սկզբում եղել է պետական ​​զնդան և ոչ թե վանք, և նրա նշանակալի դերը Հայաստանի պատմության մեջ սկսվել է Տրդատ III- ի օրոք: Այս բանտում առաջին բանտարկյալներից մեկը Հայաստանում քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորիչն էր, քանի որ վերջինս հրաժարվեց ընդունել զրադաշտը։ Գրիգոր Լուսավորիչը 14 տարի անցկացրեց թունավոր օձերով լի Խոր Վիրապում (նշանակում է խորը փոս): Հրաշքով նա ողջ մնաց և ազատվեց բանտարկությունից այն բանից հետո միայն, երբ նա բժշկեց Տրդատին անբուժելի հիվանդությունից: Ապաքինվելուց հետո թագավորը դարձավ քրիստոնյա, ազատեց Գրիգորին, նրան դարձնելով իր խորհրդականը, և սկսեց լուսավորել քրիստոնեությունը ՝ ընդունելով այն որպես իր երկրի պետական ​​կրոն: Ազատ արձակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը դարձավ համայն հայության կաթողիկոսը)։

Խոր Վիրապից հետո մեր երկրորդ կանգառը եղավ Ուրցաձորի հիդրոօդերևութաբանական կայանում։

Այնտեղ ծանոթանացանք Ուրցաձորի հիդրոօդերևութաբանական կայանի աշխատանքներին  Կայանում ծանոթանանք օդերևութաբանական տարրերի  նկատմամբ կատարվող դիտարկումներին` օդի ջերմաստիճան (ընթացիկ, առավելագույն, նվազագույն),հողի  մակերևույթի ջերմաստիճան (ընթացիկ, առավելագույն,  նվազագույն), քամի  (ուղղությունը և արագությունը), ամպամածություն (ներքին  սահման, տեսակ), հարաբերական խոնավություն, բացարձակ խոնավություն, ցողի կետ, ճնշում, հորիզոնական  տեսանելիություն, մթնոլորտային երևույթներ, տեղումների քանակ և այլն։

Մեր վերջին կանգառը եղավ Հրեշտակների ձորում։ Մենք քայլարշավով գնացինք Հրեշտակների ձոր, որտեղ ումնասիրեցինք Հրեշտակների ձորըՀրեշտակների Ձորը գտնվում է Արարատի մարզի Դաշտաքար գյուղում, մարզկենտրոնից մոտ 19կմ հեռավորության վրա։ Այս տարածքը ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով։Հրեշտակների Ձորը շրջապատված է՝ Դահնակի, Երանոսի և Ուրծի լեռնաշղթաններով։Ձորի շերտերը երկրաբանական վաղ անցյալում ձևավորված ապարաշերտերն են։ Տեղանքում առկա ապարաշերտերը ունեն բաց կտրվածքներ, որը հնարավորություն է տալիս երկրաբաններին կատարել համապատասխան ուսումնասիրություններ և պարզել դրանց տարիքը։ Հատկապես շատ բարենպաստ պայմաններ կան կենսաշերտագրական մեթոդը կիրառելու համար, քանզի հեշտությամբ հնարավոր է պարզել ապարաշերտերում առկա բրածո մնացորդները, և որոշել դրանց առաջացման ժամանակահատվածն։

Հայաստանի Հանրապետության մարզերը-Ինքնաստուգում

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:

2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:
4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։——————-

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։———————-

Գործնական աշխատանք

1․ Ներկայացնել Արմավիր Մարզի զարգացման նախադրյալները ։

2․ Առաջարկել Արմավիրի Մարզի վերաբերյալ ռազմավարություն ։

3․ Բնութագրել Գեղաքուիքունիկի Մարզի ընդհանուր բնութագիրը ։

4․ Առաջարկել Գեղարքունիկի Մարզի վերաբերյալ զբոսաշրջության վերաբերյալ ։

Իմ արմատների պատմությունը-նախագիծ

<<Իմ արմատների պատմությունը>>

Մասնակիցներ— Քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Ժամանակահատվածը— Մարտի 1-30-ը

Նպատակը-Արմատների պատմության բացահայտում

Ընթացքը— Ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

  • ազգանվան պատմությունը (ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • տատիկ-պապիկներից բացահայտել, թե ձեր նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • արխիվային լուսանկարների  փնտրտում, բացահայտում և տեղադրում բլոգում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Արդյունքը— պատում բլոգում, տեսանյութերի, աուդիոնյութերի պատրաստում

ՀՀ ջրամբարները և լճեր

ՀՀ ջրամբարները

Ապարանի ջրամբար ֊ կառուցվել է Քասախ գետի վրա։

Ազատի ջրամբար֊ կառուցվել է Ազատ գետի վրա։

Ախուրյանի ջրամբար֊ կառուցվել է Ախուրյան գետի վրա, գտնվում է Շիրակի մարզում

Տավուշի կամ Ջողազի ջրամբար ֊ Տավուշի մարզում է գտնվում։

Մանթաշի ջրամբար֊ Շիրակի մարզում է գտնվում։ Մանթաշ գետի վրա է կառուցվել

Մարմարիկի ջրամբար֊ Կոտայքի մարզում է գտնվում, կառուցվել է Մարմարիկ գետի վրա

Հերհերի և Կեչուտի ջրամբարները Վայոց ձորում են, կառուցվել են Արփա գետի վրա։

Տոնորսի և Սպանդարյանի ջրամբարները գտնվում են Սյունիքի մարզում։

Հախումի ջրամբար֊ գտնվում է Հախում գետի վրա

Կառնուտի ջրամբար֊գտնվում է Շիրակի մարզում, Կառնուտ գետի մոտ։

ՀՀ լճերն են ՝ Ալ , Սև , Արփի, Պարզ , Այղր, Գոշ, Ակնա , Քարի, Ռամպի, Վարդաբլուրների, Սևանա , Ալագյո

Խմբային աշխատանք կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից էմայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):
Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Գործնական աշխատանք

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը.

ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքարբ.

բ.Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ

գ. Ալավերդի,Կապան 3. ոսկիդ.

դ.Արագած, Շիրակ 4. երկաթաքար

1) ա–3, բ4, գ–1, դ–2

2) ա–3, բ–2, գ–4, դ–1

3) ա–1, բ–3, գ–2, դ–4

4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:

2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:

3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:

4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմողլեռնաշղթաներով:

2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում էՍև ծովի հարավային ափերի երկայնքով:

3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:

4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

ա. Քասաղ 1. Եղեգիսբ.

բ.Արփա 2. Գետիկգ.

գ. Հրազդան 3. Գեղարոտդ.

դ.Աղստև 4. Մարմարիկ

1) ա–4, բ–1, գ–2, դ–3­

2) ա–3, բ–4, գ–1, դ–2

3) ա–3, բ–1, գ–4, դ–2

4) ա–4, բ–3, գ–2, դ–1

5. Ո՞ր պնդումն է սխալ.

1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:

2) Որոտան գետն Արփայից երկար է:

3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:

4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

6. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

ա. Կապան 1. Ձորագետբ.

բ.Աշտարակ 2. Արփագ.

գ.Եղեգնաձոր 3. Ողջիդ.

դ.Ստեփանավան 4. Քասաղ

1) ա–2, բ–3, գ–1, դ–4­

2) ա–2, բ–1, գ–4, դ–3­

3) ա–3, բ–1, գ–2, դ–4

4) ա–3, բ-4, գ-2, դ-1

7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.

1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան

2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան

3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան

4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

8. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.

1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.

1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

10. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.

1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ

2)Ակնա, Քարի, Այղր, Պարզ

­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ

4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

11. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.

1) Սիսիանի

­ 3) Շիրակի

2) Փամբակի

­ 4) Արարատյան

12. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.

1) Մանթաշի

2)Ապարանի

­ 3) Սպանդարյանի

4) Արփի լճի

13. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.

1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ2)

2)Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

14. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.

1) Դեբեդ — Արաքս

2) Թարթառ — Արաքս

3) Գետիկ — Կուր

4) Ողջի — Կուր

15. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Սիսիան ա. Աղստև

2.Աշտարակ բ. Փամբակ

3. Վանաձոր գ. Որոտան

4.Իջևան դ. Քասաղ

1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա

2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

16. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Դեբեդ ա. Գետիկ

2.Հրազդան բ. Շաքի

3.Աղստև գ. Ձորագետ

4.Որոտան դ. Գետառ

1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ

3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ

4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

17. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Դեբեդ ա. Գետիկ

2. Աղստև բ. Քասաղ

3. Արփա գ. Փամբակ

4. Մեծամոր դ. Եղեգիս

1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ

2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա

3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

18.  Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան.  ա. Վայքի

2. Հրազդան բ. Արզնու

3.  Աղստև  գ. Տաթևի

4. Արփա    դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ

2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ