Աչքերի գիմնաստիկա

Նախագիծ

Օր՝ 28.11.22

ժամը 10։30_11։10

Վայրը՝ քոլեջ, նախակրթարան՝ 5 տարեկաններ

Աչքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամh

Ինչպես ճիշտ խնամել եղունգները

Նախագծային աշխատանք՝ 5 տարեկանների հետ

Վայրը՝ քոլեջ, 5 տարեկանների խումբ. Անահիտ Գրիգորյան և ընկերներ

Ուսանողների հետ 5 տարեկանները սովորում են՝ ճիշտ խնամել եղունգները

օր՝ 17.10.2022 ժ 9։30-10։30

Մենք այսօր ընկեր Քրիստինեի հետ միասին գնացինք 5 տարեկան երեխաների խումբ, որպեսզի նրանց սովորեցնենք ճիշտ խնամել եղունգները: Սկզբում խոսեցինք եղուների խնամքի մասին: Հետո թղթերի վրա նկարեցին եղունգներ եւ սովորեցինք ճիշտ կտրել՝ ձեռքի եւ ոտքի եղունգները:

Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը🤲

Մենք այսօր գնացել ենք ընկեր Անահիտի և ընկեր Էլյաի 5 տարեկաների խումբ, որպեսզի նրանց սովորեցնենք լվացվելու ճիշտ կանոները։ Մինչ նրանց սովորեցնելը մենք հարցերի միջոցով փորձեցինք հասկանալ երեխաների լվացվելու մինիմալ կարողուփյունները։ Շատերը պատասխանեցին, որ պետք է լվացվենք, որպեսզի մեր ձեռքերը մաքուր լինեն։ Մենք նրանց բացատրեցինք, որ մեր շրջապատում կան բազմաթիվ մանրեներ և պետք է պարտադիր լվացվել օրը մի քանի անգամ։ Հետո մենք իրենց ցույց տվեցինք թե ինչպես է պետք ճիշտ լվացվել։ Երեխաները մեծ ոգևորությամբ մեզ հետ միասին սովորեցին ճիշտ լվացվել։