Շաքարների քանակները կրճատելու հմտություններ

Առողջ և հավասարակշռված սննդակարգին անցնելու համար կրճատեք այն մթերքներն ու ըմպելիքները, որոնք պարունակում են հավելյալ շաքարներ:

Այս գործին օգնող հմտություններից մի քանիսը ներկայացվում է ստորև:

  • Քաղցրահամ ըմպելիքներ և հյութեր խմելու փոխարեն ընտրեք ջուր կամ չքաղցրեցված բնական մրգահյութեր: Երեխաների համար նոսրացրեք այդ հյութերը, որ ավելի քիչ շաքար պարունակեն:
  • Եթե սիրում եք մրգահյութեր, փորձեք մինչև օգտագործելը դրանք ջրով նոսրացնել:
  • Տորթերը և թխվածքները փոխարինեք թարմ մրգերով:
  • Եթե նախաճաշի թեյին կամ տաք ըմպելիքներին ավելացնում եք շաքարավազ, աստիճանաբար նվազեցրեք դրա քանակը՝ մինչև լրիվությամբ զրոյացնելը: Կամ փորձեք շաքարավազի փոխարեն օգտագործել բնական մեղր:
  • Ջեմը կամ մեղրը հացին քսելու փոխարեն փորձեք քիչ յուղայնության սփրեդ, սերուցքային պանիր կամ չկտրտած բանան:
  • Ստուգեք մթերքների պիտակները, որ հասկանաք, թե ինչքան շաքար են պարունակում և գնեք միայն շաքարի քիչ պարունակությամբ այլընտրանքներ:
  • Փորձեք կրճատել ձեր խոհարարական բաղադրատոմսերում առկա շաքարը:
  • Խուսափեք շաքարով կամ մեղրով համեմված մթերքներից:

Սննդանյութերի բաղադրության պիտակներ

Պիտակները թույլ են տալիս հասկանալ, թե ինչպիսի և ինչ քանակության սննդանյութեր են պարունակում ձեր գնած մթերքները: Դուք կարող եք համեմատել դրանք՝ հասկանալու, թե միանման ապրանքներից որոնք են ավելի քիչ քանակությամբ շաքար պարունակում: Պիտակները նաև կհուշեն, թե արդյոք տվյալ ապրանքը պարունակում է ավելացած շաքար:

Որոշ դեպքերում պիտակների վրա կարող եք տեսնել ոչ թե շաքար, այլ կարբոհիդրատներ կամ ածխաջրեր մակնանշումը: Նման դեպքերում ավելի ճիշտ կլինի զննել բաղադրիչների ցանկը։

Այլ դեպքերում գուցե պիտակի վրա տեսնեք ավելացված շաքարների առանձին տեսակների մասին տվյալներ (օրինակ՝ օսլա, գլյուկոզ, ֆրուկտոզ, մալթոզ, հիդրոլիզացված օսլա և այլն):

Անցում դեպի ավելի առողջ սննդի

Նախաճաշ

  • Բարձր յուղայնության կաթը փոխարինեք կիսաճարպազերծված, 1% յուղայնությամբ կամ նույնիսկ լրիվ անյուղ կաթով:
  • Նույն սկզբունքը կարելի է կիրառել կաթնամթերքի այլ տեսակների համար՝ թթվասեր, կաթնաշոռ, յոգուրտ և այլն:
  • Քաղցրահամ ուտեստները փոխարինեք թարմ կամ չորացված մրգերով:

2-րդ նախաճաշ

  • Սպիտակ հացը, բուլկին կամ կեքսը փոխարինեք ամբողջահատիկ ցորենային կամ դրա ալյուրից պատրաստված մթերքներով:
  • Բարձր յուղայնության կարագը փոխարինեք ցածր յուղայնության սփրեդով:
  • Յուղալի պանիրները փոխարինեք ցածր յուղայնության չոր պանիրներով:
  • Աղի պանիրները փոխարինեք անալիով:
  • Աղ դրած կամ ապխտած ձկնեղենը փոխարինեք թարմով:

Ճաշ

  • Կրեմային կամ պանրային սոուսները փոխարինեք լոլիկային կամ այլ բանջարեղենների հիմքի վրա պատրաստվածներով:
  • Կերակուրներ պատրաստելիս կարագը կամ բարձր յուղայնության կաթը փոխարինեք ցածր յուղայնության սփրեդով և ճարպազերծված (1%) կաթով:
  • Ճարպոտ (կամ ճարպի շերտով) միսը փոխարինեք փափուկ (անճարպ) մսով:
  • Միսը կամ թռչնամիսը տապակելիս թավայի փոխարեն օգտագործեք գրիլ տեխնոլոգիան (վերջնական կերակուրն ավելորդ ճարպերից հնարավորինս «զտվելու» համար):
  • Յուղով կամ կարագով պյուրեն փոխարինեք տապակած ընդեղենով (լոբի և այլն):

Ըմպելիքներ

  • Բարձր յուղայնության կաթով սուրճը փոխարինեք անյուղ կաթով սուրճով։
  • Քաղցր սուրճը կամ թեյը փոխարինեք ավելի քիչ շաքար պարունակող, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև անշաքար սուրճով և թեյով: Քաղցրը փոխարինեք սուրճի կամ թեյի իրական համով:
  • Քաղցրահամ ըմպելիքները փոխարինեք ջրով:
  • Առանց պատճառի մի՛ օգտագործեք հանքային ջրեր և փոխարինեք դրանք սովորական ջրով:
  • Հարած սերուցքով և բարձր յուղայնության կաթով պատրաստված տաք շոկոլադը փոխարինեք ճարպազերծված կաթով և առանց սերուցքի շոկոլադով:

Նախաուտեստներ

  • Սառույցով սուրճը փոխարինեք սառեցված մրգով («ֆրապե»):
  • Քաղցր կամ քաղցրեցված չամիչը փոխարինեք ոչ քաղցր տեսակներով:
  • Աղացված հատիկեղենը փոխարինեք անալիով:

Վերջում մեկ անգամ ևս ավելացնենք, որ սրանք միայն օրինակներ են, և իրական կյանքում դուք կարող եք կատարել ձեր սննդակարգին ավելի հարմարեցված փոխարինումներ:

Վիտամին A-ն շատ կարևոր սննդարար նյութ է: Այն օգնում է ամրացնել իմունային համակարգը` վարակների և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, առողջ է պահում աչքերը, զարգացնում է ոսկորները  և պահպանում մաշկի խոնավությունը: Վիտամին A-ի պակասից երեխաների մոտ առաջանում է կուրություն, չոր աչքերի ախտանիշ (dry eye) և վատ տեսողություն:

Վիտամին A-ի պակաս: Վիտամին A-ի պակասի նախանշաններն են` մաշկի կերատինիզացումը, հավկուրությունը, աչքերում այրող զգացումը կամ քորը, կոպերի բորբոքվածությունը, քսերոֆտալմիան (xerophthalmia), անփայլ մազերը, թեփի առաջացումը, կոտրվող եղունգները, սեքսուալ խանգարումները, ինչպես նաև՝  նախաքաղցկեղային փոփոխությունները մարմնի հյուսվածքներում: A վիտամինի պակասը հոգնածություն է առաջացնում, անքնության և դեպրեսիայի առաջացման պատճառ է հանդիսանում:

Վիտամին A-ի կարևոր աղբյուրները: Վիտամին A պարունակում է ձկան լյարդի յուղը, ձվի դեղնուցը, տավարի լյարդը, չեդեր պանիրը, կարագը, կաթը: Դեղին և նարնջագույն մրգերը և բանջարեղենը  պարունակում են կարոտին պիգմենտը: Սննդակարգում ներառեք քաղցր կարտոֆիլ, գազար, բրոկոլի, սպանախ, մանգո, դդում, լոլիկ, ծիրան, դեղձ, պապայա, սիսեռ, վարսակի շիլա: Այս բոլորը հարուստ են  վիտամին A-ով:

Վիտամին Aի օգտակար հատկանիշները

Առողջ աչքեր: Վիտամին A-ն օգնում է լավացնելու տեսողությունը: Այն օգնում է աչքերին արագ ադապտացվել  լույսի փոփոխություններին, աչքերը խոնավ պահել և լավացնել գիշերային տեսողությունը:  Կանխում է չոր աչքերի ախտանիշը: Բացի այդ, վիտամին A-ն ձևավորում է ռոդոպսինը (Rhodopsin օr visual purple), որը լավացնում է տեսողությունը: Վիտամին A-ն ապահովում է ցանցաթաղանթի առողջ վիճակը և կանխում գիշերվա կուրությունը` ավելացնելով պայծառ լույսի և մթության նկատմամբ աչքի ադապտացումը:  Այս վիտամինը նաև  կրճատում է կատարակտի և մակուլադեգեներացիայի ռիսկը, որն ի հայտ է գալիս հասուն տարիքում: Վիտամին A-ն օգնում է նաև գլաուկոմայով տառապող մարդկանց:

Պահպանում է մաշկի փափկությունը և առաձգականությունը: Վիտամին A-ն օգնում է մարմինը հեռու պահել ազատ ռադիկալներից, տոքսիններից, որոնք կարող են վնասել մաշկը: Այն օգնում է մաշկը պահել փափուկ և առաձգական` ապահովելով նրա մեջ խոնավությունը, որն էլ իր հերթին՝ կանխում է չորությունը, կերատինիզացիան և փսորիազը:

Բարձրացնում  է  իմունիտետը: Վիտամին A-ն մարմնի իմունիտետը բարձրացնում է`լիմֆոցիտիկ (lympocytic) ռեակցիաներով հակահարված հասցնելով հիվանդության անտիգեններին (antigens): Այն խոնավ է պահում լորձաթաղանթը` նպաստելով ավելի ամուր իմունիտետ ունենալուն, և բարձրացնում է արյան սպիտակ գնդիկների գործունեությունը: Այս վիտամինը ոչ միայն կանխում է մանրէների ներթափանցումը մեր օրգանիզմ, այլև  պայքարում է ինֆեկցիաների դեմ:

Ամուր ոսկորներ և ատամներ: ՎիտամինA-ն ամրացնում է ոսկորները և ատամները: Օգնում է, որ ձևավորվի դենտինը` ամուր նյութից մի շերտ, որը գտնվում է հենց ատամի մակերեսի ներքևում: Դենտինի ձևավորվելու հետ էլ ամրանում են ատամները:

Կանխում է երիկամի քարերի առաջացումըՎիտամին A-ն կանխում է երիկամների քարերի առաջացումը` կալցիումի ֆոսֆատի առաջացման շնորհիվ: Այն նաև օգնում է կայուն վիճակում  պահել երիկամների առողջական վիճակը, որն էլ իր հերթին՝ նպաստավոր պայմաններ չի ստեղծում երիկամային քարերի առաջացման համար:

Կանխում է մկանային դիստրոֆիան: Վիտամին A-ն ոչ միայն կարևոր է առողջ և ամուր ոսկորներ ունենալու համար, այլև  անհրաժեշտ  է  երեխաների և պատանիների մոտ  մկանների կանոնավոր աճի համար:

Կանխում է բշտիկների առաջացումը:  ՎիտամինA-ն պակասեցնում է մաշկի ճարպի քանակը, որն էլ իր հերթին՝ թույլ չի տալիս բշտիկների առաջացումը: Այն նաև ամրացնում է մաշկի պաշտպանական հյուսվածքը, որն էլ ապահովում է մաշկի առողջ և գեղեցիկ տեսքը: Վիտամին A-ն շատ կարևոր է մաշկի հյուսվածքների և լորձաթաղանթի համար: Այն իր հակաօքսիդանտ հատկություններով  հեռացնում է մարմնից տոքսինները և մաքրում օրգանիզմն այլ թունավոր նյութերից:

Կանխում է քաղցկեղի որոշ տեսակները: Վիտամին A-ն հզոր հակաօքսիդանտ է, որը կարող է կանխել քաղցկեղի որոշ տեսակներ:

Վերականգնում  և վերափոխում է ծերացած հյուսվածքները: Վիտամին A-ն կարևոր դեր է կատարում՝ մաշված և ծեր հյուսվածքները փոխարինելով նոր հյուսվածքներով:

Դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Վիտամին A-ն դանդաղեցնում է ծերացման գործընթացները, հարթեցնում է կնճիռները և կանխում մաշկի ծերացման հետևանքով առաջացող տարիքային բծերը:

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Վիտամին A-ն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը և դրանով էլ կանխում սրտանոթային հիվանդություններն ու  ուղեղի կաթվածը:

Առողջ վերարտադրողական համակարգ: Վիտամին A-ն առողջ է պահում մեր օրգանիզմի վերարտադրողական համակարգը:

A վիտամինի չափաքանակը: Պետք է օգտագործել միայն վիտամին A-ի ճիշտ չափաքանակ, քանի որ ավելորդ չափաքանակը չի ներծծվում օրգանիզմի կողմից: Ի հավելումն դրա, ավելորդ չափաքանակը հանգեցնում է սրտխառնոցի, մշուշոտ տեսողության, մեծացած լյարդի, փայծաղի:

Վիտամին A-ն կարևոր է լավ տեսողության, մաշկի առողջության և ձեր իմունային համակարգի լավ գործունեության համար։

Դուք կարող եք այս վիտամինի բավարար քանակներ ստանալ բազմատեսակ և առողջ սննդակարգով։ Վիտամին A-ի պակասը խիստ հազվադեպ հանդիպող և հեշտ բուժելի վիճակ է։

Ի՞նչ է վիտամին A-ն

Կա վիտամին A-ի երկու տեսակ։

Առաջինը՝ ռետինոլը, հայտնի է որպես «լիովին ձևավորված» վիտամին և հանդիպում է տավարի մսի, ձկնեղենի, թռչնամսի մեջ և կաթնամթերքում։

Երկրորդ տեսակն այս վիտամինի նախորդող ձևն է՝ պրովիտամին A-ն (կարոտինոիդներ), որը հանդիպում է մրգերում, բանջարեղեններիում և այլ բուսական սննդամթերքներում։ Պրովիտամին A-ի ամենահաճախ հանդիպող տեսակը բետա-կարոտենն է, որը հանդիպում է մթերքներում և սննդային հավելումներում։

Վիտամին A-ն կարևոր է ձեր աչքերի, հատկապես՝ գիշերային տեսողության համար։ Այս վիտամինը նաև օգնում է, որ ձեր մաշկը մնա առողջ։ Դուք վիտամին A կարող եք ստանալ միայն մթերքներից և ըմպելիքներից։

Վիտամին A-ով հարուստ մթերքներ

Եթե ձեր սննդակարգը բազմազան է, ամենայն հավանականությամբ դուք սննդի միջոցով ստանում եք վիտամին A-ի բավարար քանակներ։ Վիտամին A-ի վերոնշյալ երկու տարբերակների լավ աղբյուրներ են հանդիսանում՝

  • անճարպ միս, լյարդ կամ լյարդի պաքսիմատ, թռչնամիս, յուղոտ (ծովային) ձկներ և ձվի դեղնուց
  • կանաչատերև բանջարեղեններ, նարնջագույն, դեղին և այլ գունավորման բանջարեղեններ, օրինակ՝ գազար, կարմիր պղպեղ, կանաչ սոխ, դդում և լոլիկ
  • ոլոռեղեն և լոբազգիներ
  • մրգեր
  • չթեփազերծված հատիկավորներ և (կամ) բջջանքի մեծ քանակներ պարունակող մթերքներ, օրինակ՝ հացամթերք, բրինձ, մակարոնեղեն, վարսակ, գարի և այլն
  • տոֆու, ընկուզեղեն և սերմեր
  • սերուցքային կարագ, ամբողջական կաթ, յոգուրտ, պանիր, ցանկալի է՝ ցածր յուղայնության։

Չափահաս տղամարդկանց և կանանց համար վիտամին A-ի օրական խորհուրդ տրվող քանակներն են համապատասխանաբար 0,9 միլիգրամ (մգ) և 0,7 մգ։

Կարիք ունե՞մ արդյոք ստանալու վիտամին A-ի հավելումներ

Բազմաթիվ մարդիկ ընդունում են վիտամինային հավելումներ, սակայն դրա օգտակարության մասին վկայող տվյալներ չկան։ Լրացուցիչ վիտամինի կարիք կարող է զգացվել այն դեպքում, եթե ձեզ մոտ կա վիտամինային անբավարարություն։ Ուստի, առանց վիտամինային պակասի հավելումներ ստանալը նպատակահարմար չէ։

Վիտամինային հավելումները բավականին թանկ են։ Ընդունեք այդ հավելումները միայն ձեր բժշկի խորհրդով։

Վիտամին A-ի պակասի ռիսկի խմբեր

Վիտամին A-ի պակասը կարող է թուլացնել մութ պայմաններում ձեր տեսողությունը (հավկուրություն)։ Այն կարող է նաև դժվարացնել վարակների դեմ ձեր օրգանիզմի պայքարը։

Ձեզ մոտ կարող է զարգանալ վիտամին A-ի պակաս, եթե խանգարված է աղիներից այս վիտամինի ներծծման գործընթացը։ Նման վիճակ կարող է առաջանալ հետևյալ դեպքերում՝

  • ալկոհոլի չարաշահում
  • որոշ հիվանդություններ, օրինակ՝ նյարդային անորեքսիա, լյարդային հիվանդություն, ցիստիկ ֆիբրոզ (մուկովիսցեդոզ՝ ժառանգական հիվանդություն, որն ախտահարում է թոքերը և լյարդը) կամ ցելիակա
  • ստամոքս-աղիքային խողովակի վիրահատություն։

Վիտամին A-ի պակասը սովորաբար ախտորոշվում է արյան թեստով։ Եթե ձեր արյան մեջ վիտամին A-ի մակարդակը խիստ ցածր է, ձեր բժիշկը կարող է կասկածել այս վիտամինի անբավարարություն և նշանակել վիտամին A պարունակող հավելումներ։

Վտանգավո՞ր են արդյոք վիտամին A-ի չափից մեծ քանակները

Այո։ Դուք պետք է զերծ մնաք վիտամին A-ի հավելումներ ընդունելուց, եթե այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը։

Վիտամին A-ի չափից դուրս մեծ քանակները կարող են առաջացնել առողջական լուրջ հետևանքներ՝ սրտխառնոց, մազաթափություն, մշուշոտ տեսողություն, մաշկի նարնջագույն երանգավորում, մարմնի շարժումների վերահսկման անկարողություն։

Հղի կանանց մոտ վիտամին A-ի մեծ քանակները կարող են առաջացնել պտղի բնածին արատներ։

Ինչպե՞ս լրացնել վիտամին A-ի պակասը

Հավասարակշռված սննդակարգ պահպանելով և վիտամին A-ի նորմալ կլանմամբ, վերջինիս պակաս չի առաջանա: Սնունդը պարունակում է վիտամին A-ի երեք տեսակիներ: Ռետինոլը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում, բետա-կարոտինը (պրովիտամին A)՝ բուսական ծագման սննդի մեջ, իսկ A կարոտինոիդները՝ ճարպերի: Օրգանիզմում վիտամին A-ի պակասը կարող է պայմանավորված լինել վիտամին A-ի քիչ ընդունմամբ, աղքատ սննդակարգով (սպիտակուցների անբավարարության կամ ճարպեր), ալկոհոլի ընդումամբ, ծխախոտի օգտագործմամբ, ինչպես նաև երեխաների և ծերերի դեպքում՝ ոչ պատշաճ սննդակարգին հետևելու պատճառով:

Վիտամին A-ի պակասն արտահայտվում է արմունկների և ծնկների, ինչպես նաև ձերքերի և ոտքերի չափից շատ չոր, նույնիսկ կոպիտ մաշկի առկայութամբ: Այլ համախտանիշներից են մթնշաղին և գիշերը տեսողության վատթարացումը, մթությանն աչքերի ուշ հարմարվելը կամ աչքի չորացումը: Վիտամին A-ի աղբյուրներն ունեն և՛ կենդանական, և՛ բուսական ծագում: Դրա կարևորագույն կենդանական աղբյուրներն են մսամթերքը, ձկնեղենի որոշ տեսակները և ձուն: Ինչ վերաբերում է բուսական աղբյուրներին, ապա վիտամին A-ի ամենաշատ քանակությունը կարելի է գտնել գազարի, սպանախի, կանաչ ոլոռի, հազարի մեջ, ինչպես նաև ծիրանի, դեղձի, սալորի ու դդմի սերմերի մեջ:

Vitamin-A-AM

Վիտամին A (ռետինոլ)

Վիտամին A (ռետինոլ)

Այս վիտամինը ճարպերը լուծող-հալեցնող հատկություն ունի: Այն իր մեջ մի քանի միացություններ է պարունակում` ռետինոլ (վիտամին A — սպիրտ, վիտամին A1, ակսերոֆթոլ), դեհիդրոռետինոլ (վիտամին A2), ռետինոլային թթու (վիտամին A-թթու), եթերայուղեր եւ այլն:

Սկզբում A վիտամինը առանձնացվել է գազարից (անգլերեն` carrot), որից էլ առաջացել է A վիտամինախմբի անվանումը` կարոտինոիդներ: Ի դեպ, կարոտինոիդները պարունակվում են բույսերի, որոշ սնկատեսակների եւ ջրիմուռների մեջ, որոնք ներթափանցելով օրգանիզմ` վերափոխվում են վիտամին A-ի: Մինչ օրս մոտ 50 տեսակի կարոտինոիդներ են հայտնի գիտությանը: Ամենահայտնին` b կարոտինն է, որը A վիտամինի նախավիտամինն է:

Այս վիտամինի բուսական աղբյուրներն են` կանաչ եւ դեղին բանջարեղենը` գազարը, դդումը, քաղցր պղպեղը, սպանախը, բրոկկոլին, կանաչ սոխը, մաղադանոսը (տպՑՐցՔՍՈ), սոյան, կանաչ ոլոռը, դեղձը, ծիրանը, խնձորը, խաղողը, ձմերուկը, սեխը, մասուրը, չիչխանը (ՏոսպտՌւՈ), կռատուկի արմատը (ՍՏՐպվՖ սՏտցւՈ), եղինջը, անանուխը, մորու տերեւները, եւ այլն: Կենդանական աղբյուրներն են` ձկան յուղը, տավարի լյարդը, ձկան խավիարը, կաթը, կարագը, մարգարինը, թթվասերը, կաթնաշոռը, պանիրը, ձվի դեղնուցը, եւ այլն: Այնուամենայնիվ, վիտամին A-ի լավագույն աղբյուր են հանդիսանում ձկան յուղը եւ տավարի լյարդը, այնուհետեւ` կարագը, ձվի դեղնուցը, կաթը: Տավարի մսի մեջ վիտամին A-ի քանակությունը չնչին է:

Գիտական վերջին ուսումնասիրությունների համաձայն, սակայն, ոչ բուսական, ոչ կենդանական նշված սննդամթերքի միջոցով հնարավոր չէ օրգանիզմին անհրաժեշտ A վիտամինի ողջ պահանջարկն ապահովել, անհրաժեշտ է լրացուցիչ ընդունել այս վիտամինը: A-ն մասնակցում է թթվայնացման-վերականգնողական պրոցեսներին, սպիտակուցների սինթեզմանը, նյութափոխանակությանը, բջջաթաղանթների ֆունկցիաներին, կարեւոր դերակատարում ունի ոսկրերի եւ ատամների ամրացման գործընթացում, դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման ընթացքը:

Դեռ հնուց հայտնի է, թե ինչպիսի մեծ դերակատարում ունի վիտամին A-ն տեսողության լավացման հարցում: Պայքարում է կուրության դեմ: Դիմադրողական համակարգն ամրացնում է եւ պայքարում է տարբեր վարակների, մրսածության դեմ: Օրգանիզմը պաշտպանում է գրիպից, շնչուղիների վարակներից, միզուղիները` տարբեր հիվանդություններից: Փոքրիկ երեխաները, ովքեր անհրաժեշտ քանակությամբ A վիտամին են ստանում, պաշտպանված են լինում տարբեր վարակներից եւ վիրուսներից: Վիտամին A-ն նույնիսկ երկարացնում է ՁԻԱՀ-ով (սպիդ) հիվանդների կյանքը: Ռետինոլը անհրաժեշտություն է էպիթելային հյուսվածքների վերականգնման համար, որից կազմված են մաշկը եւ լորձածածկույթները: Պատահական չէ, որ ժամանակակից բոլոր կոսմետոլոգիական ընկերություններն իրենց արտադրատեսակների մեջ ռետինոիդներ են օգտագործում: Եվ, իսկապես, վիտամին A-ն մեծ կիրառություն ունի մաշկային տարբեր տեսակի հիվանդությունների բուժման մեջ, ինչպես` փսորիազի, բշտիկների, թարախակալ ցանի, եւ այլն: Իսկ մաշկի տարբեր վնասվածքների` վերքերի, արեւայրուքների դեպքում վիտամին A-ն արագացնում է դրանց ապաքինումը: Վիտամին A-ն բարենպաստ ազդեցություն ունի թոքերի գործունեության վրա, աղեստամոքսային տրակտի, խոցի, կոլիտի դեպքում բուժիչ դերակատարում ունի:

Ռետինոլն անհրաժեշտ է հատկապես հղիներին. պաշտպանում է հղիության շրջանի հնարավոր բարդություններից, ինչպես նաեւ` նորածնի փոքր քաշի հնարավոր վտանգից: Քաղցկեղային հիվանդությունների դեպքում վիտամին A-ն եւ b կարոտինը ոչ միայն կանխում են վիրահատությունից հետո դրա հնարավոր կրկնությունը, այլեւ պրոֆիլակտիկ միջոց են հանդիսանում: Վիտամին A-ն եւ b կարոտինը պաշտպանում են ուղեղի բջջաթաղանթները` ազատ ռադիկալների վնասակար-քայքայիչ հետեւանքներից: b կարոտինը չեզոքացնում է ազատ ռադիկալների ամենավնասակար տեսակները: b կարոտինն իր հակաօքսիդանտ ներգործությամբ կարեւոր դերակատարում ունի սրտային եւ զարկերակային հիվանդությունների կանխարգելման գործում, ինչպես նաեւ՝ արյան մեջ բարձրացնում է «օգտակար» խոլեստերինի քանակը: Վիտամին A-ն կանխարգելում է աչքի կատարակտը, աչքերի տարբեր հիվանդությունները: Կարոտինոիդներից լիկոպինը (որը հատկապես մեծ քանակությամբ պարունակվում է լոլիկի մեջ) պաշտպանում է աթերոսկլերոզից, կանխում է թթվայնացումը եւ խոլեստերինի` զարկերակների պատերին կուտակումները: Պաշտպանում է քաղցկեղից, հատկապես` կաթնագեղձերի, շագանակագեղձի քաղցկեղից: A հիպովիտամինոզի առաջացման պատճառներ են համարվում` վիտամին A-ի պակասը սննդակարգի մեջ, հատկապես ձմռանը եւ գարնանը, չկանոնակարգված սնունդը (լիարժեք սպիտակուցների երկարատեւ պակասությունը խախտում է վիտամին A-ի յուրացումը), լյարդի եւ լեղուղիների հիվանդությունները, վիտամին E-ի անբավարարությունը, եւ այլն:

Վիտամին A-ի պակասը օրգանիզմում կարող է հետեւյալ նախանշաններն ունենալ. մաշկի` ժամանակից շուտ ծերացում, կնճիռների առաջացում, մազերի եւ մաշկի թեփոտում, ցավերի եւ ջերմաստիճանի, ատամի էմալի նկատմամբ գերզգայունություն, սառը եղանակին` աչքերի արցունքակալում, կոպերի կարմրություն եւ աչքերի մեջ` ավազահատիկների զգացողություն, էրեկցիայի թուլացում, եւ այլն: A հիպովիտամինոզի ամենահայտնի նախանշանը հավկուրությունն է` տեսողության կտրուկ վատացումը թույլ լուսավորված տարածքներում: Վիտամին A-ի պակասը պրակտիկորեն անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Կարող է պատճառ հանդիսանալ սեբորեայի, մաշկի չորացման, մաշկի քաղցկեղի, մազերի չորացման, թեփի, ատամի էմալի վնասման, գաստրիտի, կոլիտի, աղիքային ինֆեկցիաների, դիարեայի, արգանդի վզիկի էրոզիայի, պոլիպների, մաստոպատիայի, անեմիայի, թոքերի բորբոքման, կաթնագեղձերի քաղցկեղի, անքնության, գերհոգնածության, հաճախակի մրսածությունների, քրոնիկ բրոնխիտի, տարբեր վարակների, հասակի եւ օրգանիզմի աճի դանդաղեցման, ադենոմատոզի` միոմայի, միզափամփուշտի աշխատանքի խախտման, եւ այլն: Վիտամին A խորհուրդ է տրվում հատկապես մաշկային հիվանդությունների` էկզեմայի, սեբորեայի, մաշկի չորացման, աչքերի հիվանդությունների` կոնյուկտիվիդի, կերատիտի եւ այլն, մաշկի այրվածքների, տարբեր վնասվածքների, սուր եւ քրոնիկ թոքաբորբի դեպքում:

Վիտամին A-ն ընդունում են պրոֆիլակտիկ եւ բուժիչ նպատակներով` համապատասխան չափաբաժիններով: Բուժիչ չափաբաժինները մեծահասակների համար օրական կազմում է 0,01 գրամ: Այս վիտամինի նկատմամբ զգուշություն պետք է ցուցաբերեն ալերգիկ հակումներ, ասթմատիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Վիտամին A-ի չափից ավելի օգտագործումը կարող է փորի շրջանում ցավեր առաջացնել, ինչպես նաեւ կարող է դաշտանային ցիկլի խախտումների, լյարդի մեծացման, աղեստամոքսային խանգարումների, հոդացավերի, սրտխառնոցի, շրթունքի վրա եւ բերանի եզրերում մանր ճաքերի, մազաթափության, մաշկի քորի պատճառ հանդիսանալ: Ք

րոնիկ A հիպերվիտամինոզի (հիպերվիտամինոզը` վիտամինների գերդոզավորման նկատմամբ փոխազդեցությունն է, որը օրգանիզմում տարբեր ֆունկցիաների խանգարումների պատճառ է դառնում) դեպքում պիգմենտացիաներ են առաջանում մաշկի վրա, մազաթափություն, մաշկի չորացում է տեղի ունենում, եղունգները կոտրատվում են, ոսկրացավեր են առաջանում: Վիտամին A-ի երկարատեւ օգտագործման դեպքում անհրաժեշտ է միաժամանակ նաեւ վիտամին E ընդունել, քանի որ վերջինիս պակասը խոչընդոտում է վիտամին A-ի յուրացմանը: Կարեւոր է նաեւ ցինկի օգտագործումը. ցինկը վիտամին A-ն ակտիվացնում է եւ նպաստում դրա յուրացմանը: Կարոտինը ալկոհոլի հաճախակի օգտագործման հետ համատեղելի չէ. կարող է վնասել լյարդին:

Վիտամին A-ի անբավարարության հետ կապված վտանգները, ախտանշանները

Այս վիտամինի անբավարարությունը հազվադեպ է հանդիպում զարգացած երկրներում, որտեղ մարդիկ լիարժեք սնվելու հնարավորություն ունեն, սակայն, ինչպես նշվեց, որոշ հիվանդությունների և թերսնման արդյունքում կարող է առաջանալ վիտամին A-ի դեֆիցիտ։ Մասնավորապես այս վիտամինի անբավարարության զարգացմանը նպաստում են՝

Կարմրուկ․ մեծացնում է վիտամին A-ի անբավարարության վտանգը։

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կարմրուկով վարակված բոլոր երեխաներին վիտամին A նշանակել՝ աչքերի վնասվածքներն ու կուրությունը կանխարգելելու համար։ Դրանից բացի, ինչպես ցույց է տալիս փորձը, վիտամին A-ի հավելումները նպաստում են կարմրուկից մահվան դեպքերի կրճատմանը։ Նշենք, որ վիտամին A-ի ցածր մակարդակ ունեցող երեխաները երթարկվում են կարմրուկով վարակվելու ավելի բարձր ռիսկին։

Վիտամին A-ն կիրառվում է ինֆեկցիոն այլ հիվանդությունների բուժման ժամանակ ևս, քանի որ օժտված է հակաբորբոքային հատկություններով և կարող է ամրացնել իմունային համակարգը։

Մուկովիսցիդոզ․ այս հիվանդության դեպքում ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք մեծացնում են վիտամին A-ի անբավարարության վտանգը։

Աղեստամոքսային համակարգի որոշ հիվանդություններ, որոնց պատճառով խաթարվում է աղիներից վիտամին A- ի ներծծումը։

Ցելիակիա, լյարդի ցիռոզ, լյամբլիոզ և այլն։

Վիտամին A-ի անբավարարության ախտանշանները կարող են տարբերվել բարդության աստիճանով՝ մաշկային խնդիրներ, հոգնածություն, տեսողական խնդիրներ՝ աչքերի չորություն, հավկուրություն, կուրություն, քսերոֆթալմիա, Բիտոտի բծեր և այլն, վերարտադրողական առողջության խնդիրներ, չբերություն, աճի դանդաղում։

Վիտամին A-ի դեֆիցիտն ախտորոշելուց հետո այդ խնդիրների խորացումը կանխելու նպատակով բժիշկը կարող է վիտամին A-ի հավելումներ նշանակել։ Այդպիսի խնդիր է, օրինակ, մակուլյար դեգեներացիան՝ աչքի հիվանդություն, որի դեպքում տեսողության կորուստը կանխարգելելու համար նշանակվում են նաև վիտամինային հավելումներ, որոնք ներառում են բետա-կարոտին։

Վիտամին A-ն՝ հավելումներում

Հավելումների ընդունման անհրաժեշտությունը կարող է առաջանալ, եթե չեք ստանում բավարար քանակությամբ վիտամին A սննդի միջոցով կամ ունեք որոշակի հիվանդություններ։ Հավելումների չափաբաժինը պետք է համաձայնեցնել բժշկի հետ, քանի որ ինչպես վիտամին A-ի անբավարարությունը, այնպես էլ ավելցուկը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։

Կարևոր է ուշադիր լինել հավելումներում լիարժեք ձևավորված վիտամին A-ի՝ ռետինոլի չափաբաժնին՝ վիտամինային թունավորումից խուսափելու համար։ Բուսական սննդից ու հավելումներից ստացված բետա կարոտինը, սակայն, նման ռիսկեր չի առաջացնում։ Միայն կարոտինոիդների չափից շատ ընդունումը կարող է մաշկի դեղնություն առաջացնել։

Նշենք, որ վիտամին A-ն կարող է փոխազդեցության մեջ մտնել որոշ դեղամիջոցների հետ, ինչպիսիք են արյունը ջրիկացնող պրեպարատները, ռետինոիդները և այլն։

Վիտամին A-ի ավելցուկի հետ կապված վտանգները

Վիտամին A-ի գերդոզավորումը կարող է մի շարք կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ գլխացավ, ցան, քնկոտություն, փորացավ, սրտխառնոց, փսխում, մաշկի թեփոտում, աչքերի չորություն։ Ռետինոլի գերդոզավորումը հղիների մոտ կարող է հանգեցնել պտղի բնածին արատների զարգացման։

Ընդ որում, A-ի հիպերվիտամինոզ կարող է առաջանալ մեկանգամյա մեծ չափաբաժնի ընդունման կամ փոքր չափաբաժնի երկարատև ընդունման արդյունքում։









Քութեշ

Նկարագրություն

Քութեշը ստրեպտոկոկային վարակի ձևերից մեկն է: Այն վարակիչ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ տարածուն ցանով: Չնայած ավելի հաճախ հիվանդանում են մինչև 16 տարեկան երեխաները, մեծահասակները նույնպես կարող են հիվանդանալ:

Պատճառներ

Հիվանդության հարուցիչը A խմբի ստրեպտոկոկն է: Վարակումն առավելապես տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Վարակվում են հիվանդ երեխայից, որը ամբողջ հիվանդության ընթացքում և նույնիսկ առողջանալուց հետո որոշ ժամանակ վտանգավոր է շրջապատի համար: Վարակի աղբյուր կարող են լինել քութեշի թեթև և անախտանշան ձևերով հիվանդները (երբեմն հասուն տարիքում քութեշը կարող է ընթանալ անգինայի նման): Հարուցիչը, գտնվելով հիվանդի խորխի, լորձի և թքի կաթիլներում հազալիս, խոսելիս և փռշտալիս ընկնում է օդի մեջ, այնուհետև շնչուղիներով թափանցում առողջ երեխայի օրգանիզմ: Քութեշի հարուցիչը կարող է որոշ ժամանակ պահպանվել նաև հիվանդի օգտագործած առարկաների վրա, որոնք նույնպես վարակի աղբյուր են դառնում:

Առավել հաճախ ստրեպտոկոկերն օրգանիզմ են թափանցում բկանցքով, հազվադեպ նաև վնասված մաշկի միջոցով: Ընկնելով լորձաթաղանթի վրա` ստրեպտոկոկերը բազմանում են և առաջացնում են բորբոքային փոփոխություններ:

Պաթոգենեզ

Քութեշային ստրեպտոկոկերի արտադրած ուժեղ թույնը (տոքսինը), անցնելով արյան մեջ, առաջացնում է ընդհանուր թուլություն, ցան, նյարդային և սիրտանոթային համակարգերի ախտահարում: Թույնի հանդեպ օրգանիզմի ալերգական հակազդեցության հետևանքով հիվանդության 2-3-րդ շաբաթում կարող են ախտահարվել հոդերը, երիկամները, սիրտը: Ստրեպտոկոկերի հանդեպ օրգանիզմի դիմադրողականության անկման ժամանակ երբեմն դրանք ընկնում են արյան մեջ և հանգեցնում օրգանիզմի ընդհանուր վարակման: Հիվանդության այդպիսի ձևերը բնորոշ են 1-3 տարեկան երեխաներին: Քութեշի հարուցիչը 2-7 (երբեմն` 11) օր կարող է գտնվել մարդու օրգանիզմում` չառաջացնելով հիվանդության ախտանշաններ:

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արագ բարձրանում է ջերմաստիճանը, առաջանում են ընդհանուր թուլություն, կոկորդի ցավեր, հաճախակի կարող է լինել սրտխառնոց, փսխում: Հիվանդության առաջին 10-12 ժամերին մաշկը մաքուր է, չոր և տաք: Բկանցքը վառ կարմիր է, նշագեղձերը` մեծացած: Ցանն առաջանում է հիվանդության 1-ին օրվա վերջին կամ 2-րդ օրվա սկզբին, տեղադրվում է պարանոցի, մեջքի վերին հատվածի, կրծքի մաշկի վրա, այնուհետև տարածվում է ամբողջ մարմնով: Այն հատկապես առատ է ձեռքերի ծալվող մակերևույթների, կողքերի և որովայնի ստորին հատվածի վրա: Ցանը կարմիր է կամ ալ վարդագույն` մանր, խիտ դասավորված բծերի տեսքով: Հաճախ նկատվում է մաշկի քոր: Լեզուն չոր է և ծածկված է սպիտակ փառով: 3-րդ օրն այն մաքրվում է` ստանալով կարմիր գույն: Հիվանդության բոլոր ախտանշանները պահպանվում են 3-5 օր, այնուհետև` աստիճանաբար անհետանում: Առաջին շաբաթվա վերջին կամ երկրորդ շաբաթվա սկզբինցանի տեղում առաջանում է թեփոտում, որն ավարտվում է 2-3 շաբաթ անց:

Քութեշի ծանր ձևերը ներկայումս հազվադեպ են հանդիպում: Ավելի հաճախ ընթացքը թեթև է: Սակայն հիվանդության նույնիսկ թեթև ընթացքի ժամանակ կարող են առաջանալ սրտի, երիկամների և նյարդային համակարգի բարդություններ:
Հաճախակի հանդիպող բարդություններից են ենթածնոտային և պարանոցային ավշահանգույցների բորբոքումները, միջին ականջի բորբոքումը, սրտամկանի, հոդերի ձուսպաթաղանթների բորբոքումները, ինչպես նաև ռևմատիզմի սրացումները:

Երբեմն, հիվանդության 3-4-րդ շաբաթում, նկատվում է գրեթե անհետացող ախտանշանների կրկնություն (ցան, անգինա, ջերմաստիճանի բարձրացում):

Ախտորոշում ` ցանով

Բուժում

Եթե հիվանդությունն ընթանում է թեթև հիվանդները կարող են բուժվել տանը` բժշկի հսկողությամբ, այլապես հիվանդները հոսպիտալացվում են: Անկախ հիվանդության ձևից` հիվանդին հարկավոր է անկողնային ռեժիմ առանձին սենյակում: Երեխայի մեկուսացումը թե՛ տանը, թե՛ հիվանդանոցում, տևում է 10 օրից ոչ պակաս: Սենյակի պատերն ու կահույքը հարկավոր է մաքրել քլորամինի լուծույթով, իսկ գորգը ցանկալի է հավաքել կամ ամեն օր մաքրել փոշեկուլով: Հիվանդի անձնական օգտագործման իրերն անհրաժեշտ է առանձնացնել: Նույնիսկ առաջին օրերին երեխայի հետ շփվելուց հարկավոր է հագնել արտահագուստ, իսկ շփումից հետո` ձեռքերը լվանալ:

Առաջին օրերին ցավոտ կլման ժամանակ ցանկալի է տալ կաթնաբուսական սնունդ: Հարկավոր է կերակրել օրը 5-6 անգամ` որոշակի ժամերի: Հարկավոր է հաճախակի տալ կիտրոնով թեյ, բանջարեղենի ու մրգերի հյութեր: Եթե ջերմաստիճանը բնականոն է, բժշկի թույլտվությամբ երեխան պետք է առանց սպունգի ցնցուղ կամ լոգանք ընդունի` վաղ տարիքի հիվանդները` ամեն օր (10 րոպե 38°C ջրով), իսկ ավելի մեծերը` 3-5 օրը մեկ: Երեխաները պետք է ամեն օր բերանը ողողեն կերակրի սոդայի (1 բաժակ եռացրած ջրին 1 թեյի գդալ սոդա) կամ ֆուրացիլինի (1 հաբ` 1 բաժակ ջրին): լուծույթով: Բժշկի նշանակած դեղանյութերն ընդունելիս հարկավոր է խստորեն պահպանել դեղաչափերը և ժամերը: Նույնիսկ երեխայի բավարար ինքնազգացողության ժամանակ բուժումն ինքնուրույն ընդհատել չի թույլատրվում: Միայն բժշկի թույլտվությամբ երեխան կարող է անցնել սովորական ռեժիմի: Մինչև 9 տարեկան երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց թույլատրվում է վերադառնալ 22 օր անց` հիվանդության սկզբից հաշված:

Կանխարգելում

Քութեշի կանխարգելման համար հարկավոր է երեխաներին հնարավորինս հեռու պահել անգինայով հիվանդ մեծահասակ մարդկանցից, քանի որ դա կարող է լինել քութեշային անգինա և երեխաները կարող են վարակվել: Իսկ հիվանդի հետ շփված և չհիվանդացած երեխաները պետք է վերադառնան դպրոց հիվանդի մեկուսացման պահից 7 օր անց:

Վարակիչ հիվանդություններ

Այն հիվանդությունները, որոնք տարածվում են տարբեր հարուցիչների միջոցով, կոչվում են վարակիչ հիվանդություններ:Հարուցիչներ են տարբեր վիրուսներ, բակտերիաներ, սնկեր: Ցանկացած վարակիչ հիվանդության զարգացման համար պարտադիր է  3 պայման.

  1. Հարուցիչ
  2. Փոխանցման ճանապարհ
  3. Ընկալունակ օրգանիզմ

Վարակիչ հիվանդություններին  բնորոշ է փուլայնությունը և կրած հիվանդությունից հետո իմունիտետի զարգացումը:

Շնչառական ուղիների ինֆեկցիաներ

Փոխանցվում են օդակաթիլային կամ օդափոշային ճանապարհով;օր գրիպը, կարմրուկը, դիֆտերիան, խոզուկը,կապույտ հազը, թոքախտը և այլն: Շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների գաղտնի շրջանը կարող է տևել տևել մի քանի ժամից մի քանի օր: Հիվանդության սկիզբը սուր է` ջերմության բարձրացում, ախորժակի անկում, քթահոսություն, հազ, թուլություն:

Վարակի կանխարգելման համար պետք է առանձնացնել հիվանդին, նրա սպասքը, անձնական իրերը, սենյակը պետք է պարբերաբար օդափոխել, բարձրացնել օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, պահպանել սննդի և անկողնային ճիշտ ռեժիմը:

ՄԻԱՎ- ՁԻԱՀ

հարցեր ինքնաստուգման համար

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը:

2․Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

  • ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով։
  • ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում։
  • Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։

3․Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

թմրադեղեր չօգտագործել, երբեք չօգտագործեք ներակիչներ, որոնք ինչ -որ մեկն արդեն գործածել է, Խուսափել վտանգավոր սեռական հարաբերություններից:

4․Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց 6 ամիս հետո

5․Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

Միավով կարեղ են վարակվել մարմնավաճառները, համասեռամոլները, թմրամոլները, և նրանք ովքեր չգիտեն ՄԻԱՎ_ի մասին:

6․Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

Բացակա

7․Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և եթե մարդը չի ընդունում հակառետրովիրուսային դեղորայք, ապա նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն:

8․Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎվարակըերկարատևընթացքովքրոնիկվարակայինհիվանդությունէ, որի
հարուցիչըՄԻԱՎ—նէ: Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ:

9․ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:

10․Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

11․Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:

12․Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Եթե ՄԻԱՎ-ով վարակված մարդը չի հետազոտվել և չի օգտագործում հակառետրովիրուսային դեղամիջոցներ, ապա ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ 3-7 տարում: Բայց եթե հետազոտվել է, և կանոնավոր, ամեն օր խմում է իր նշանակված դեղերը, ապա մինչև նրա կյանքի վերջ ՁԻԱՀ-ը չի զարգանա:

13․ՁԻԱՀ –ի զարգացումն ինչի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ը կարող է զարգանալ և արագանալ, եթե հիվանդը չի կատարում բժիշկի նշանակումները և կանոնավոր չի խմում հակառետրովիրուսային դեղահաբերը:

Արտազատության նշանակությունը: Արտազատության օրգաններ և դրանց դերը

Արտազատության նշանակությունը: Արդեն գիտեք, որ օրգանիզմում սպիտակուցների,ածխաջրերի և ճարպերի ճեղքումից առաջանում են միջանկյալ և վերջնական արգասիքներ, որոնք մեծ քանակությամբ կուտակվելու դեպքում կարող են խախտել ներքին միջավայրի կայունությունը և հանգեցնել ինքնաթունավորման:Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:

Презентация1.jpg

Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով:Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:ՈւշադրությունԱյսպիսով, թոքերը, երիկամները, մաշկը, ստամոքս-աղիքային ուղին այն օրգաններն են, որոնց միջոցով հեռացվում են նյութափոխանակության արգասիքները և պահպանվում օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը:

phi0501l.jpgդառա.jpg

 Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերըՄիզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:

Urinary_system_00000.gif

Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ:Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:

shutterstock_238112089.jpg

ՈւշադրությունԵրիկամների կտրվածքի վրա առանձնանում է 2 շերտ, որոնցից արտաքինն ավելի մուգ է և կոչվում է կեղևային, իսկ ներքին շերտը բաց գունավորում ունի, ավելի լայն է և կոչվում է միջուկային շերտ:Միջուկային շերտը կազմված է բրգերից: Նրանց միջով անցնում են մեզը հավաքող բարակ խողովակներ, որոնք ավարտվում են բրգերի գագաթին անցքեր ունեցող պտկիկներով: Դրանք բացվում են բաժակների, որոնք էլ իրենց հերթին՝ երիկամային ավազանի մեջ:Կեղևային շերտը կազմված է երիկամային մարմնիկներից:

kidney-anatomy.jpgգդ.jpg

Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է:Յուրաքանչյուր նեֆրոն կազմված է երիկամի կեղևային շերտում տեղակայված` գավաթի տեսք ունեցող պատիճից և ոլորուն խողովակից:Յուրաքանչյուր պատիճի պատը կազմված է երկու շերտից, իսկ ներսում գտնվում է մազանոթային կծիկը: Պատիճի երկշերտ պատից սկսվում է ոլորուն խողովակը, իջնում է միջուկային շերտ, որտեղից կրկին ծնկաձև ոլորվում և բարձրանում է կեղևային շերտ: Այստեղ այն բացվում է, այսպես կոչված, մեզը հավաքող խողովակի մեջ: Վերջինս, միանալով նման խողովակների հետ, ընդհանուր ծորանով բացվում է բրգի մեջ, իսկ այնտեղից` երիկամային ավազան:

k11_kidney-section-nephrons-blood-vessels-and-renal-corpuscle-model.jpg

Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ:Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:

shutterstock_335359253.jpg

Աղբյուրները1. Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի. Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս. Ռևազով, Մ.Ռ. Սապին։ Երևան, Լույս 19922. Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 20143. Կենսաբանություն: Մարդ: Ս. Մինասյան, Ծ. Ադամյան, Հ. Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000

Առողջագիտությն․ հաշվետվություն

Ես այս ամիսների ընթացքում Առողջագիտությունից սովորեցի բազում գիտելիքներ։ Անհարաժեշտ լինելու դեպքում կարող եմ օկտագործել իմ սովորած գիտելիքները : Սովորեցի ինչպես  »առաջին օգնություն ցուցաբերել տուժածին », ինչպես պաշտպանվել  »Ցրտահարությունից », նաև կատարեցինք նախագիծ  »Ինչ անել օդային տագնապի ժամանակ »։

Ես շատ ուրախ եմ, որ ունենում եմ  առողջագիտության դասաժամեր։ Կատարել ենք պարտեզի 5 տարեկան խմբերի հետ նախագծեր, որոնք օգուտ էին ոչ միայն պարտեզի երեխաներին այլ նաև մեզ։ Ես այս դասաժամի շնորհիվ, հասկացա, որ այնքան էլ դժվար չէր որևէ մեկին օգնություն ցուցաբերել, ուղղակի պետք է համարձակություն և գիտելիք։

Ես դեռ շատ բան ունեմ առողջագիտության դասաժամերի

Արտազատիչ և ներզատիչ գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 


Խառը գեղձեր1. Ենթաստամոքսային գեղձ20140510195730120.gif
 Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։

Ենթաստամոքսային գեղձը կատարում է երկու գործառույթ.

  • մարսողական գործընթացն ապահովում է սնունդը յուրացնող ֆերմենտներով,
  • սինթեզում է հորմոններ, որոնք անհրաժեշտ են շաքարը նորմայի սահմաններում պահելու համար:

Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է 3 մասի՝ գլխիկ, մարմին  և պոչ:  

b73819ea49069a23e7b4diabet.jpg

 2.Սեռական գեղձեր

zabolevanija_endokrinnoy_sistemi-07.jpg


 Սեռական գեղձերը 
խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում:

Տղամարդու օրգանիզմի սեռական գեղձերը սերմնարաններն են, իսկ կնոջ օրգանիզմինը` ձվարանները։ Այս գեղձերը ոչ միայն օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն են ապահովում, այլև վերարտադրողական գործառույթը։

Արական սեռական օրգանիզում խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:
Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում:

  Արտազատական գեղձեր

1.Արցունքագեղձ

aaassdfg.png

 

Արցունքագեղձերը արտազատական գեղձեր են։ Արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:

Միևնույն ժամանակ արցունքագեղձերը պաշտպանում են ակնագունդը տարատեսակ ֆիզիկական վնասվածքերից: Արցուքագեղձերն առավել ակտիվ են գործում այն ժամանակ, երբ որևէ օտար մարմին է հայտնվում աչքի մեջ: Առատ արցունքարտադրությունը նպաստում է դրանց դուրս բերմանը: Հատկանշական է, որ արցունքագեղձն ուղիղ կապ ունի մարդու նյարդային համակարգի հետ, տարատեսակ հոգեբանական երևույթները, հուզումները կարող են դրսևորվել նաև ակտիվ արցունքարտադրությամբ:

Բավական հաճախ արցունքագեղձը՝ արցունքածորաններով հանդերձ, վնասվում է վարակների արդյունքում: Դրանք, ներթափանցելով գեղձի մեջ, վտանգում են գեղձի ֆունկցիան: Վարակները, խթանում են բորբոքային վիճակների առաջացումը: Արդյունքում նկատվում են այտուց, ակտիվացած կամ հակառակը՝ պասիվ արցունքարտադրություն: Երկու պարագան էլ հիվանդագին է: Ակտիվ արցունքարտադրության դեպքում խախտվում է տեսողության ֆունկցիան, անտեղի ու անհարմար արցուքարտադրություն է նկատվում:

Պասիվ արցունքարտադրության ժամանակ նկատվում է աչքի չորություն: Այս դեպքում ակնհայտորեն թուլանում է աչքի պաշտպանվածությունը: Օտար մարմինները հեշտությամբ ներթափանցում են դեպի աչք, մնում այնտեղ՝ անհանգստություն ու անհարմարություն պատճառելով: Դժվարանում է աչքի կկոցումն ու հայացքի թեքումը: Որպես կանոն՝ դժվարանում է ընթերցանությունը, նկատելիորեն ընկնում է տեսողության որակն ու աստիճանը, մարդիկ դժվարությամբ են հեռուն տեսնում, կարող են կորչել ուրվագծերը:

 2. Թքագեղձերը 

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

 Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

թքագեղձերն անփոխարինելի են մարսողական համակարգի համար, և նրանց բացակայությունը կտրուկ կվատացնի մարդու կյանքի որակը, կդժվարանա սննդի ընդունումը:

Վատ խնամքը, ծխելը, սննդակարգում կծու, թթու սննդի չարաշահումը, շաքարային դիաբետի առկայությունը և այլ գործոնները հանգեցնում են թքագեղձերում բորբոքային օջախների առաջացման կամ նպաստում են թքածորաններում քարերի ձևավորմանը։

Թքագեղձերի չարորակ ուռուցքներ զարգանում են նաև գլխի և պարանոցի շրջանում ճառագայթային բուժում ստացած հիվանդների մոտ:

Թքագեղձերի գոյացությունների կամ հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է (ՈՒՁՀ), որի օգնությամբ հեշտությամբ հայտնաբերվում են թքագեղձերում տեղի ունեցող ախտաբանական երևույթները, նրանց տեղակայումը, թքածորանների վիճակը և նրանցում քարերի առկայությունը։ Երբեմն կարիք է լինում կատարել հավելյալ հետազոտություն՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)։ Գոյացության դեպքում ՈՒՁՀ-ից կամ ՄՌՏ-ից հետո կատարվում է նաև գոյացությունների բջջաբանական հետազոտություն՝ բարակ ասեղային պունկցիոն բիոպսիա, պարզելու չարորա՞կ, թե՞ բարորակ է գոյացությունը։

 3. Քրտնագեղձեր 

1111.jpg

 
Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։  Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։ 

Ներզատական գեղձեր

Տեսություն

Օրգանիզմի կենսագործունեության հումորալ կարգավորումը` ներզատական գեղձերԷվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ խառը, ներզատական, արտազատական: Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։Ներզատական գեղձերից  են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները և այլն:  
 Ներզատական գեղձեր

1. Մակուղեղ
shutterstock_149230316-11.jpg   Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը 0,5−0,6 գրամ է։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները:  Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։
 Նկարում պատկերված են աշխարհի ամենաբարձրահասակ ու ցածրահասակ մարդիկ: 

7.jpg

2. Վահանագեղձ

shutterstock_137145401.jpg

 Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում: Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ:  

3.Մակերիկամներ

надпочечники.jpg

  Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային և միջուկային շերտերից: Մակերիկամների կեղևային շերտի հորմոնները կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը, մասնակցում են երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը:  Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում: 

ադրենալին.jpg

 Մակերիկամների կեղևի թերգործառույթի արդյունքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մաշկը դառնում է բրոնզագույն, առաջանում է թուլություն և սրտխառնոց: Կեղևի գերգործառույթի (ֆունկցիայի ուժեղացում) արդյունքում դիտվում է վաղ սեռահասունացում, իսկ մեծահասակների մոտ՝ երկրորդային սեռական հատկանիշների խախտումներ:  Միջուկային շերտի գերգործառույթը բերում է սրտի աշխատանքի արագացման, արյան ճնշման բարձրացման և անոթազարկի հաճախացման:
4.Ուրցագեղձ

119518609_3407372_timus_regeneration.jpg

 Ուրցագեղձը ներզատիչ գեղձ է, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում՝ կրծոսկրի հետևում: Մեծ դեր է խաղում իմուն համակարգի ակտիվության կարգավորման մեջ: 

Մարսողական համակարգի նշանակությունը, կառուցվածքը և գործառույթները

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:Սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումն ավելի պարզ` ջրում լուծելի միացությունների, կատարվում է մարսողական համակարգում:Մարսողության սկզբնական փուլում սննդանյութերը մանրացվում և խառնվում են մարսողական հյութերի հետ: Այնուհետև մարսողական հյութերի ազդեցության տակ խոշոր և բարդ օրգանական միացությունները քայքայվում են ավելի պարզ միացությունների և դառնում են լուծելի ու մատչելի ներծծման համար:

mars.jpg

Մարսողական համակարգի կառուցվածքը: Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:ՈւշադրությունՄարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, 12-մատնյա աղին, բարակ, հաստ աղիները, ուղիղ աղին և հետանցքը:

Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:

մարս-w500.jpg

Մարսողական խողովակի պատերն արտաքինից պատված են շարակցական հյուսվածքային թաղանթով, միջին շերտը հարթ մկանային կազմություն ունի: Այդ մկանաթելերի կծկման շնորհիվ աղիների պարունակությունը տեղաշարժվում է, և, ի վերջո, չմարսված նյութերը հեռացվում են օրգանիզմից: Մարսողական խողովակի պատերի ներքին շերտը լորձաթաղանթն է, որը կազմված է գեղձային էպիթելից:

марс.png

Մարսողական ֆերմենտներ և դրանց դերը: Օրգանական նյութերի քայքայման գործընթացը կատարվում է մարսողական հյութերի (թուք, ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, ենթաստամոքսային հյութ) ազդեցության շնորհիվ: Դրանք պարունակում են սպիտակուցային ծագում ունեցող ֆերմենտներ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները: Ֆերմենտների ազդեցությունը խիստ յուրովի է:Ուշադրություն Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է միայն որոշակի նյութի վրա:

Օրինակ` սպիտակուցները ճեղքվում են պեպսին ֆերմենտի (ստամոքսում), ճարպերը` լիպազի, իսկ ածխաջրերը` ամիլազի կողմից (բարակ աղիում): Ֆերմենտները գործում են միայն որոշակի միջավայրում, օրինակ` պեպսինը` թթվային, ամիլազը` հիմնային: Ֆերմենտներն ազդում են միայն որոշակի ջերմաստիճանում, մեծ մասամբ` 36−37°C:Մարսողական համակարգի խանգարումները առաջացնում են մի շարք հիվանդություններ, ինչպես նաև պատճառ են դառնում գիրության:Գիրությունը (մարմնի ավելորդ քաշ) շատ բարդ խնդիր է, քանի որ դրա առաջացման պատճառները ավելի շատ են, քան դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցները:Նկարում գիրության առաջացման փուլերն են.

shutterstock_559278454.jpg

Մարսողական համակարգի մասին առավել պարզ պատկերացում ստանալու համար դիտե՛ք տեսանյութը: