Լռություն։ Հարուկի Մուրակամի վերլուծություն

Լռություն։ Հարուկի Մուրակամի

Պատմվածքը շատ ուսուցողական էր, և ցույց էր տալիս, թե ինչպես տարիներ առաջ կատարված դեպքը կարող է ավելի լուրջ հետևանքներ առաջացնել, թե ինչպես մարդը թշմանակքը կարող է տարիների ընթացքում պահել: Այս պատմությունը նաև ճիշտ ապրելու, և կյանքի դրական,կամ բացասական կողմերի մասին է: Այստեղ պատմում է արդարության մասին, որը այս կյանքում իմ կարծիքով պակասում է:

Ինձ շատ դուր եկավ պատմվածքի այն կերպարը, որի հետ խոսում էր գլխավոր հերոսը՝ Օձավան: Պատմվածքը հիմնականում Օձավայի մասին է: Նա այնպես է պատմում իր դպրոցական տարիների մասին, որ միանգամից մտնում ես նրա պատմած դեպքերի մեջ մասնակից ես դառնում, և ընթերցողի պատկերացնում է, տեսնում, ապրում անցքերն ու իրադարձությունները։

Տեքսից մի հատված էլ կառանձնացնեմ, որը ինձ դուր եկավ ։

_ Գիտե՞ք ինչն ինձ էդքան գրավեց բոքսում: Խորության ընկալումը: Կարծում եմ ինձ հենց էդ խորքն էլ գերեց, որում բոլորովին կարևոր չէ՝ քե՞զ, թե դու կհարվածես: Հաղթանակն ու պարտությունը՝ սոսկ արդյունք են: Մարդիկ երբեմն հաղթում են, երբեմն՝ պարտվում, սակայն, երբ արդեն ըմբռնել ես էդ խորությունը, էլ պարտությունը չի վախեցնում: Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է: Ու կարևորը էդ խորքն ըմբռնելն է, ինչն ինձ համար բոքսի էությունն է:

Իմ կարծիքով խորություն ասելով Օձավան ի նկատի ունի այն խորությունը, որը իր մեջ մտավ, երբ նա գնաց բոքսի նրան դուր էր գալիս բոքսը այդ պատճառով նա խորացավ այդ սպորտի մեջ:Այս հատվածը ՝<<Չէ որ մարդն անվերջ չի կարող հաղթել, վաղ թե ուշ պարտվելու է>> համնկնում է Աոկիի արարքի հետ նա անվերջ չեր կարող հաղթեր վաղ թե ուշ մի օր պարտվելու էր և եղավ այդ օրը:

Ես կարխում եմ պատմվածքը «Լռություն» էր կոչվում, քանի որ բոլորը լռում էին և չեին ցանկանում ճիշտը իմանալ։ Ոչ մեկ այդպես էլ չուզեց բացահայտել ճիշտը, բոլորը լուռ-լուռ լսում էին ստին։ Կարող է նաև Օձավայի լռությամբ պատմվածքը կոչված լիներ «Լռություն», չէ որ նա ի վերջո հաղթեց իր լռությամբ։ Այս հատվածում է նաև նշվում, թե ինչո՞ւ է «Լռություն» կոչվում պատմվածքը։

Իրականում ամենասարսափելին ամբոխն է, որը հալած յուղի տեղ է ընդունում Աոկիի նմանների հրամցրած սուտը: Ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի հասկանում, միայն ենթարկվում է իր հոտային բնազդին ու պարում ուրիշի գեղեցիկ հնչող ու հեշտ մարսելի երգի տակ: Նրանք մի նշույլ անգամ չեն էլ կասկածում, որ կարող են սխալված լինել. նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե որքան անհիմն ու անդառնալի կարող են վնասել ուրիշին: Իրենց արարքների համար նրանց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկելու: Սարսափելին ամբոխն է: Ես երազում ամբոխ եմ տեսնում ու համատարած լռություն: Այդ մարդիկ դեմքեր չունեն, միայն լռությունն է սառը ջրի պես ողողում ու ամեն ինչ լուծում իր մեջ: Ու ինչքան էլ ճչամ` լռության մեջ լուծվելով, մեկ է ոչ ոք ինձ չի լսում:

Լռություն վերլուծություն

Իմ վերլուծությունը …Միշտ չեմ համաձայնվել, երբ որևէ մեկը չճտված լուր է տարածել, և մնացածը հավատացել են, առանց այդ լուրը ճշտելու։ Այս միտքը նման է «Մեկը բոլորի դեմ, բոլորը՝ մեկի» արտահայտությանը, որը երբեք ինձ դուր չի եկել։

Ստեղծագործության մեջ արտահայտված գլխավոր գաղափարը

Հարուկի Մուրակամիի  «Լռություն» պատմվածքի հիմնական միտքը և հեղինակի ասելիքն իմ կարծիքով՝ սեփական ատելությունդ հաղթահարելն է, այսինքն՝ բարու հաղթանակը՝ չարի դեմ։ Այն նույն «միայնության» և «խորության» զգացողությունները, որն ունենում էր պատմվածքի հերոսը, նրան օգնեցին, որպեսզի հաղթահարի իր մեջ հասունացած ատելության զգացումը։

Հեղինակի ոճը

Հարուկի Մուրակամին գրում է կյանքի մասին, այդ կյանքում քեզ գտնելու ճիշտ ուղղու մասին, սիրո և ատելության մասին։

Իմ կարծիքով լռություն ասելով նա նկատի ունի այն լռությունը, որը կար Օձավայի մեջ նա միշտ լուռ էր մնում նա սիրում էր լռություն, նա սիրում էր լռության մեջ գիրք կարդալ, երաժշտություն լսել և լռություն էր նաև դասարանում մի ընթացք:

«Անուշ» պոեմի վերլուծություն

Նյութը

Յուրաքանչյուր պոեմ կարդալով՝ կարող ենք ամբողջովին պատկերացում կազմել ժամանակի բարքերի և սովորույթների մասին։

Թումանյանը իր պոեմում շատ դիպուկ նկարագրում է գյուղական կենցաղից մի դրվագ, որը իր դաժանությամբ կոտրում է ընթերցողի սիրտը, ինչպես նաև շատ գեղեցիկ է նկարագրում բնությունը։ Թումանյանը այնքան հեքիաթային և պատկերավոր է նկարագրում, որ մի պահ ցանկանում ես գտնվել այնտեղ՝ լսել քամու շրշյունը, տեսնել բազմերանգ ծաղիկներ, ջինջ երկինք:Այդ սարերը, ձորերը, ամպերը, գետը այնպես է  նկարագրված , որ կենդանի շունչ են   տալիս ընթերցողին:Հերոսները կիսում էին իրենց  վշտերը բնության հետ: Անուշը խոսում էր՝ ծաղիկների, իսկ Սարոն սարերի հետ:

Ինչպես գիտենք սերը ամենաանկեղծ ու մաքուր զգացմունքն է, որի վրա հիմնված է աշխարհը։
«Անուշ» պոեմի հիմքում նույնպես ընկած է սիրո գաղափարը, որը ցավոք պսակվում է ողբերգությամբ: Անուշի մեջ խտացված է գեղջուկ աղջկա մի կերպար, ով հանուն սիրո պատրաստ է նույնիսկ իր կյանքից հրաժարվել, նա չի տեսնում իր կյանքի շարունակությունը առանց Սարոյի: Անուշն իր ժամակաշրջանի համեմատ իմ կարծիքով բավականին համարձակ էր, քանի որ նա համարձակվում էր հանդիպել Սարոյի հետ` խոսել, զրուցել, իսկ այնուհետև վերադառնում էր տուն և խաբում էր մորը:
Իմ կարծիքով Մոսոյի տեսարանները պոեմը դարձնում են ավելի իրականությանը մոտ, քանի որ փոքր գյուղում բոլորը բամբասանքներ են տարածում և խոսում են այն բաների մասին, որոնք արժանի չեն այդքան ուշադրության։ Մարդիկ բամբասում են ուրիշների անձնական կյանքից, որը կարող է ճնշող լինել։

Այս պոեմով Թումանյանը ցանկացել է ասել, թէ ինչ մեծ զգացմունք է սերը, որ հարկ եղած դեպքում հանուն սիրո կարելի է գնալ նույնիսկ զոհաբերության։

Եթե պոեմը համեմատեմ այսօրվա
ժամանակակից իրականության հետ, հետևյալ կերպ կլինի։
Ցավոք մինչ այս օրը այսպիսի պատմություններ շարունակում են տեղի ունենալ, իհարկե ավելի քիչ, բայց կան։

Իհարկե շատ բան է փոխվել։ Փոխվել է նաև այն, որ երիտասարդ աղջիկները նախևառաջ կառուցում են իրենց կյանքը, մինչ ինչ-որ մեկի հետ իրենց կյանքը կապելը։ Եվ նաև հասկացել են, որ տղամարդու վրա հույս դնելը այդքան էլ կարևոր չէ, կարևորը ինքնավստահությունն է։ Ամեն մարդ ունի իր ինքնությունը և միակ մարդիկ, ովքեր կարող են կանանց որոշումները կայացնել ՝ դա հենց կանայք են։

Իմ կարծիքը պոեմի մասին հետևյալն է, «Անուշ»  պոեմը ինձ ևս մեկ անգամ ապացուցեց, որ մենք հիմա ապրում ենք ավելի ազատ ժամանակներում։ Հասկացա, որ մարդու իրավունքների արդիականությունը ավելի է շատացել 21րդ դարում։

Պոեմը հնարավոր է իրական պատմություն էր, կամ ոչ։ Բայց այսպիսի դեպքեր շատ են տեղի ունեցել և երևի դեռ տեղի են ունենում։

Փոխադրություն

Մի օր երկու ընկեր զբոսնելու ժամանակ տեսնելով սարի ծաղիկին, ով կանաչ խոտերի մեջ, լեռների ու դաշտերի մաքրամաքուր օդն էր վայելում , ընկերներից մեկն ասաց․

-Ի՜նչ սիրուն է ու ի՜նչ նուրբ է։

Ծաղիկը լսոլով այս խոսքերը համեստորեն լռեց։ Մյուս ընկերը ասաց, որ ճիշտ է, շատ գեղեցիկ է, բայց ինչ օգուտ, հոտ չունի։

Ծաղիկը լսելով այդ խոսքերը, չդիմացավ և ասաց․

-Ես իմ փառքը չեմ փոխի նույնիսկ վարդի հետ։

Ընկերները պոկեցին ծաղիկը, որպեսզի տանեն ու տնկեն իրենց այգում, սակայն ծաղիկը թոշնում է, ու մահանում։

Ամեն ծաղիկ իր տեղում է արքա կամ թագուհի։

Վահան Տերյան | Մեր պարտքը

Վահան Տերյան

Դժվարին ու արկածալի այս օրերում պայծառ պահենք մեր միտքը, մեր հոգին թող չմթագնեն առօրեական չնչին ու փոքրիկ զգացումները:
Բարձրանանք սրտով, լայնասիրտ լինենք այս դաժան պահին։
Ըմբռնենք, զգանք այսօրվա ահավոր ու արյունոտ անցքերի ճակատագրական նշանակությունր:
Ահա մեր աչքի առջև հսկա ժողովուրդները ֆիզիկական և բարոյական գերագույն լարումով, բարձր ոգևորությամբ միացնում են իրենց տարբեր խավերը, տարբեր հատվածներր, որպեսզի փրկեն իրենց ապագան:
Եթե հսկա ժողովուրդներն են կարիք ու անհրաժեշտություն համարում միահամուռ ու միաձույլ գործունեությունր, ապա որքա~ն և որքա~ն անհրաժեշտ ու անհետաձգելի պետք է համարվի այդպիսի մի համերաշխ ոգևորություն մեր փոքրաթիվ, բայց անհամար ոսոխներով շրջապատված ազգի համար, մի ազգի համար, որի ջլատված, քայքայուն ուժերի ծայրահեղ լարումը միայն, բարոյական բարձր պարտազգացումը միայն կարող է փրկել այս աղետալի պահին: Ընդունա՞կ է արդյոք մեր ժողովուրդը նյութական և բարոյական ուժերի մի այդպիսի գերագույն լարումի, միահամուռ ներշնչուն գործունեության։ Արդյոք կենդանի՞ է դեռ հայ ժողովրդի հավատը, որը դարավոր փորձության է ենթակա եղել, որը արյունաքամ է արել մեր ժողովրդին, խլել է նրանից այնքան նյութական և բարոյական զոհեր:
Այո’, այդ հավատը դեռ կենդանի է, այդ հերոսական ոգևորությանն ընդունակ է մեր ժողովուրդը:
Դառնանք մտքով դեպի մոտիկ անցյալը, հիշենք այն հերոսական ճիգերը, որ գործում էին մեր հասարակ ժողովրդի լավագույն զավակները, հիշենք այն բարձր րոպեները, երբ ժողովուրդը անձնվեր սիրով պատրաստ էր ամեն ինչ զոհաբերելու իր եղբայրների և իր ազատության համար, և կտեսնենք, որ հայ ժողովրդի հավատը կենդանի է, որ հայ ժողովրդի հոգին չեն սպանել ո’չ ահեղ արհավիրքները, ո’չ դարավոր ստրկության լուծը:
Ժողովուրդը անվերջ տառապանքի մեջ կենդանի է պահել իր մաքուր հավատը դեպի ազգի ապագան, դեպի լավագույն գալիքը: Որպես մի վսեմ ցնորք, որպես դյութիչ մի երազանք նա փայփայել է ազատության և վերածնության բարձր բաղձանքը:
Եվ որքա~ն ու որքա~ն ազնիվ սրտերի արյունով վկայել է ժոզովուրդր իր այդ պայծառ հավատը:
Չէ՞ որ այդ սրբազան արյունով ոռոգված են մեր հայրենիքի բոլոր դաշտերը, մի՞ թե հարկավոր է ավելի ակներև, ավելի անհերքելի ապացույց մեր ժողովրդի բարձր զգացողության և անձնվեր ոգևորության։ Եվ այսօր, այս արյունալից օրերին հայ ժողովրդի դարավոր այդ հավատը մի անգամ էլ փորձության է ենթարկվելու։ Ես չեմ տարակուսում և ոչ մի վայրկյան, որ փորձության, գուցե բոլոր մինչև այժմ եղածներից ամենից ահավոր, գուցե ճակատագրական փորձության այս բովից պատվով պիտի դուրս գա հայ ժողովուրդը:
Սակայն հարկավոր է, որ մեր ժողովուրդը, իր պատիվը պահպանելով հանդերձ, պահպանե և իր գոյությունը: Այսօրվա կռվի սկզբից իսկ մեզ բոլորիս համար պարզ է այն,գուցե և դառն, սակայն ակներև հանգամանքը, որ մեր առջև դրված է ոչ միայն մեր ազգային կուլտուրական ապագայի հարցը, այլ հայ ժողովրդի սոսկ ֆիզիկական գոյության խնդիրը:
Ահա թե ինչո’ւ առավել ևս անհետաձգելի, առավել ևս ստիպողական պիտի համարենք մենք մեր ժողովրդի կազմակերպության հարցը:
Ո՞վ պիտի կազմակերպե մեր ժողովուրդը, ո՞վ պիտի տանե նրան այն ճանապարհով, որ զոհաբերությունն ու արյունը ազատություն են բերում: Այսօր հայ մտավորականությանն է վիճակվում այդ բարձր, սակայն և ծանր պարտականությունը:
Արդյոք արժանի կլինի՞ հայ մտավորականությունն իր այդ դժվարին, բայց վեհ կոչման:
Ահա մի հարց, որին մենք պարտավոր ենք դրական պատասխան տալու, մենք իրավունք չունենք թերահավատ լինելու, իրավունք չունենք երկմտելու:
«Մշակը» կոչ է կարդում հայ մտավորականներին միանալու, համերաշխ գործելու, մոռանալու կուսակցական և անձնական նկատումները ընդհանուր համաժողովրդական շահերի ու նկատումների հանդեպ :
Մի՞ թե այսպիսի ժամանակ մեր մտավորականությունը ընդունակ չպիտի լինի մոռանալու չնչին առօրեական իր կռիվներն ու շահերը:
Մի՞ թե այս ճակատագրական րոպեին մենք չպիտի մոռանանք մեզ բաժանող ու ջլատող զգացումները, չպիտի միանանք բարձր ոգևորությամբ մեր սրբազան պարտականության հանդեպ:
Որքան և տարբեր լինեն մեր մտածողության եղանակները, որքան տարբեր լինեն մեր մասնավոր ցանկությունները, մի՞ թե մեզ բոլորիս ոգևորողը մեր ժողովրդի բարօրությունն ու երջանկությունը չէ:
Եվ մի՞ թե կա մեր ժողովրդից ավելի դժբախտ, ավելի բազմատանջ մի ժողովուրդ։
Եվ մի՞ թե կա ավելի բարձր վսեմ մի գործ, քան խաչակիր այդ ժողովրդին ծառայելը, նրա կյանքը, նրա պատիվը, նրա պայծառ հավատն ու հույսը փրկելը:
Ես չեմ ուզում վերագնահատել հայ մտավորականության կարողությունն ու բարոյական թռիչքը, բայց չէ՞ որ լինում են րոպեներ, երբ սովորական մարդիկ հերոս են դառնում:
Հիշեցեք ջրասույզ «Տիտանիկի» դեպքը:
Մտաբերեցեք սովորական մարդկանց այն հերոսական անձնվեր ճիգերը, որոնցով նրանք ուզում էին փրկել իրենց մերձավորներին։
Մի՞ թե մենք իրավունք չունենք այդ բարոյական հզոր թափի ստվերը գեթ որոնելու մեր մտավորականության մեջ:
Չէ՞ որ մենք և ահեղ փոթորիկի առջև ենք կանգնած, չէ որ մեր ամբողջ ժողովրդին անդառնալի, անսփոփելի աղետի վտանգ է սպառնում:
Անհնար է, այո’, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է ընդմիշտ վերացնել մեր հասարակության միջից տարբեր հատվածների ընգհարումը:
Հակամարտ ուժերի բախումով է առաջ ընթանում կյանքը:
Սակայն կան րոպեներ, երբ չար ուժի հանդեպ միանում են այդ հակամարտ ուժերը` ինչպես ընդհանուր թշնամու առաջ ընտանիքի զավակները, ինչպես ահեղ նավաբեկության ժամին բոլոր մարդիկ և վերահաս վտանգի առաջը առնելու:
Այդտեղ, այդպիսի ժամին մարդիկ մոռանում են իրենց իրարից բաժանող բոլոր խոչընդոտները, փշրվում են բոլոր պատնեշները, միանում են իշխանն ու բանվոր, կին ու տղամարդ: Կանցնի արհավիրքը, նրանք նորից կանջատվեն, կկռվեն: Սակայն արհավիրքի ժամին հանցանք է, մահացու մեղք` ջլատել ուժերը անհատական զգացումներով ու գործողություններով։
Այսօր մենք պիտի մտածենք ոչ թե մեզ անջատող, մեզ իրարից տարբերող ու բաժանող փաստերի մասին, այլ միայն միացնող, ձուլող, գումարող, որովհետև միայն այդ միացումով, համերաշխ գործակցությամբ պիտի կարող լինենք պահել մեր ժողովուրդը, ապահովել մեր ամբողջ ապագան:
Գոնե այս ճակատագրական րոպեին ըմբռնենք, հավատանք միմյանց, փոխադարձաբար զորանանք այդ լիասիրտ հավատով այս դժվարին օրերում։
Չմոռանանք, որ ամենաչնչին սխալը այսպիսի մի ժամանակ կարող է անդարձ կորստյան դուռ բանալ մեր առջև, կարող է անթիվ դժբախտությունների առիթ հանդիսանալ: Մի՞ թե այսպիսի մի ժամանակ չպիտի կարողանանք մենք համբերատար լինել դեպի մեր իդեական հակառակորդները, չպիտի կարողանանք հեռու վանել մեզանից ինքնահավան, ինքնավստահ մտածությունը, չպիտի քննադատող լինենք մեր մտքերի, միայն մեզ ճշմարտության առաքյալ ու աղբյուր պիտի համարենք:
Արդեն առաջադրված է մամուլում համերաշխ գործունեության, ազգային կազմակերպության կարևոր խնդիրը:
Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, Հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:
Հարկավոր է բոլոր տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին տեղ տալ այդ մարմինում, որպեսզի նա կարողանա միացնել իր շուրջը բոլորին, որպեսզի հայ ժողովրդի կոչը լինի նա, հայ ժողովրդի մտքի, զգացմունքների, խղճի արտահայտիչը լինի։
Անդառնալի են այսպիսի պահերը, դարերն են միայն ծնում իրերի այսպիսի դասավորություն:
Այսօրվա ամեն մի գործող պիտի ներշնչված լինի այն խոր, ծանր գիտակցությամբ, որ նա կանգնած է գալիք օրերի ահեղ դատաստանի առաջ, որ այսօրվա ամենափոքր սխալը կարող է կորստաբեր լինել մեր ժողովրդի ամբողջ ապագայի համար:
Պարզ պետք է լինի մեզ ամենքիս համար, որ այսօր մեր կյանքի-մահու խնդիրն է դրված հրապարակի վրա:
Վաղը կարող է մեր երկրում էլ հնչել պատերազմի փողը, անթիվ զոհերի առջև, աներևակայելի աղետների հանդեպ պիտի կանգնենք մենք, մի՞ թե հայ մտավորականությունը չպիտի գտնի իր մեջ բավականաչափ վեհանձնություն, որպեսզի միահամուռ, համերաշխ գործունեությամբ աշխատի մեր դժբախտ ժողովրդի փրկության համար։
Ես այցելեցի այստեղ հիվանդանոցներում պատերազմից վերադարձած վիրավոր հայ զինվորներին:
Նրանց մեջ երկմտություն ու կասկած չկա: Այդ հեռավոր հայ գյուղերից ու քաղաքներից եկած հասարակ հայ մարդիկ շատ պարզ ու խորը գիտակցում են իրենց վսեմ պարտականությունը:
Բավական է տեսնել նրանց, որպեսզի հավատաս, որ մեր ժողովուրդը անպատիվ չի դուրս գա այս արյունոտ արհավիրքների միջից:
Բավական է տեսնել այդ պարզ մարդկանց լուրջ, խոհուն դեմքերը, մի քիչ խոսել նրանց հետ` խորապես զգալու, հավատալու համար, որ կենդանի է մեր ժողովրդի հոգին, պայծառ է նրա հավատը:
Եվ մի՞ թե մենք՝ հայ մտավորականներս, անարժան կերպով մեր անձնական ու կուսակցական հաշիվների համար պիտի զոհաբերենք մեր ժողովրդի պատիվը, կյանքը, ամբողջ ապագան:
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը մահացու:
Եվ այդ գիտակցելով, ելնենք այս պատմական րոպեին, կազմակերպված ուժերով կանգնենք որպես մի մարդ, մի կամք, մի հոգի:
Չմոռանանք, որ ճակատագրական է րոպեն, որ մեր գործը սուրբ է։

Գորիսի բարբառով ընթերցումներ Արևելյան դպրոցում

327072805_646139167317022_2787199815353988230_n

Համագործակցային նախագիծ ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում՝

«Գորիսի բարբառով ընթերցումներ Արևելյան դպրոցում» 

Ժամանակը՝ հունվարի 25-ին, ժամը՝ 9․30 — 10․30

Վայրը՝ Արևելյան դպրոց, Վերնատուն

Մասնակիցներ՝ Քոլեջի «Նախադպրոցական  ուսուցում» մասնագիտության սովորողներ, Արևելյան դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանցիներ

Նախագծի նկարագրություն

«Սովորող-սովորեցնող» նախագծով Ձմեռային ազգագարական փառատոնի շրջանակում Քոլեջի սովորողները  Գորիսի բարբառով հեքիաթների բաց դաս-ընթերցումներ են իրականցնում կրթահամալիրի Արևելյան դպրոցի (Անահիտ ԱվագյանիՀռիփսիմե ԱռաքելյանիՄարիամ Մինասյանի դասարաններում) փոքրիկների համար։ Հեքիաթներն ընթերցելուց հետո ավագ սովորողները հարցեր են ուղղում փոքրիկներին, ամփոփում, թե նրանք որքանով են հասկացել բարբառը, լուսանկարվում փոքրիկների հետ։  

Հեքիաթները կարդում են՝

Արդյունքների ամփոփում՝

Քոլեջի տեսանյութը՝ այստեղ։

Համով բարբառով հեքիաթներ — դասվար Անահիտ Ավագյան

Բարբառով հեքիաթներ — դասվար Հռիփսիմե Առաքելյան

Հեքիաթասաց ավագ ընկերները — դասվար Մարիամ Մինասյան

Պարույր Սևակ «Դիմում եմ պահանջելու պես»

Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, 

Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. 

Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, 

Իբրև պատասխան նրանց կարիքի. 

Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, 

Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,- 

Արի՜, Նո՛ր Տարի, 

Գալուստըդ բարի՜: 

Արի՜, Նո՛ր Տարի, 

Բայց… այնպե՛ս արի, 

Որ ատոմական այս ահեղ դարի 

Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի 

Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, 

Եվ նրա անտես սլաքները զույգ 

Իրենց վիրավոր թևաթափությամբ 

Ոչ թե մեզ կրկին 

Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, 

Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին 

Մեր զույգ աչքերի հայացքը տանեն…

………………………………………….. 

Արի՜, Նո՛ր Տարի, 

Բայց… այնպե՛ս արի, 

Որ ավելանա աշխարհի բարին, 

Եվ այդ աշխարհի բախտի վրայով 

Խևորեն ձգված մետաղալարին 

Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝ 

Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ… 

Ձյունն է վար իջնում 

Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ: 

Իսկ ուրիշ մի տեղ 

Անձրևն է կրկին 

Երկինք ու երկիր մեկմեկու հինում, 

Կարծես թե հսկա տավիղ է շինում, 

Որի հոսանուտ լարերի վրա 

Իրիկնամուտի տավղահար քամին 

Մրսած մատներով 

Պիտի նվագի հինավուրց տաղեր՝ 

Ի վերա սիրո, 

Վասն խնդության, 

Վասն մարդկային ոգու խենթության: 

Անձրևի տեսքով, 

Ձյան կերպարանքով 

Այդ դու ես գալիս: 

Արի՜, Նո՛ր Տարի, 

Գալուստդ բարի՜: 

Բայց… այնպե՛ս արի, 

Որ անձրևը հորդ սրբելով տանի 

Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, 

Այլ նաև փոշին ու մուրը հոգու, 

Այլև խավար խոհ ու խարդախ խոկում, 

Եվ ձյունը իջնի որոգայթների՛, 

Ծանըր ամոթից շիկնած այտերի՛, 

Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա 

Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ 

Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի… 

Արի՜, Նո՛ր Տարի, 

Բայց այսպե՛ս արի, 

Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ 

Դառնա վարակի սավան ու վերմակ, 

Եվ որ անձրևի ջուրն աստվածային 

Մարդու արյունը ջրի վերածի, 

Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ 

Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ 

Նոր հիվանդության դիվային անուն, 

Որից մինչև իսկ մահն է մահանում… 

Արի՜, Նո՛ր Տարի, 

Գալուստդ բարի՜:

Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 

Ուշ մնացածին, 

Քնով տարվածին. 

Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, 

Հիասթափվածին՝ նոր մի հիացում, 

Սիրասթափվածին՝ մի նոր միացում. 

Ձեռքից հավատը փախուստ տվածին, 

Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, 

Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, 

Մանկանը՝ մեծի մտքի լիացում, 

Մեծին՝ մանուկի անարատություն, 

Տափարակներին՝ Արարատություն, 

Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, 

Որ նրա վրա Քաղցը այսուհետ 

Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, 

Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. 

Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 

Տրվի ճախրանքի, 

Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, 

Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. 

Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, 

Ո՛չ մի ազգ ու ցեղ 

Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, 

Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 

Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար. 

Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար: 

Նաև հասկանա՛նք, 

Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 

Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր… 

05.I.1963թ. Երևան

Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը» վերլուծություն

Վանո Սիրադեղյան. «Ոսկի մարդը»

Վանո Սիրադեղյա՜ն․․․ ինչքա՜ն բան կա խոսելու այս տաղանդավոր գրողի մասին։ Իր գրած ստեղծագործությունները տարբերվում են ուրիշ գրողների ստեղծագործություններից։ Սիրադեղյանը գեղեցիկ էր նկարագրում գյուղական միջավայրը, կարողանում էր ընթերցողին փոխանցելիր հերոսների հույզերը, ապրումները, նաև ամեն մի փոքր թվացող դրվագ։ «Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագույն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր»։ Այսպես է սկսում «Ոսկի մարդը» պատմվածքը։

Մենք այս պատմվածքում առնչվեցինք մի գյուղական իրավիճակի հետ, որը իրականությանը շատ մոտ էր։ Երբ գյուղում որևէ մեկը մահանում է, մահացողի տանը հավաքված գյուղացիները փոխանակ խոսեն մահացածի մասին, խոսում են գյուղի կյանքից։ Իմ կարծիքով մահացածի հարազատները և գյուղացիները իրենց որոշ մտքեր, հիշողություններ, չէին կարողանում արտաբերել և խոսել, մտածելով, որ կարող են ցավեցնել և խորացնել հարազատի վիշտը։

Իմ կարծքիով Վանո Սիրադեղյանը «Ոսկի մարդը» ստեղծագործությունը այդպես է վերնագրել, քանի-որ մարդը, երբ իր ընկերոջը կորցնում է, միայն այդ ժամանակ է նրա արժեքը և նրա դերը իր կյանքում կարևորում ու գնահատում։ Չնայած դրան, որ այս ստեղծագործության մեջ միայն հանգուցյալի կինը, կարճ դադարներ տալով , համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները՝ ասելով «Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…»։ Կարծում եմ ստեղծագործության գաղափարը կայանում է նրանում, որ ամենից շատ մտահոգվող ու հիշողը միայն քո կյանքի ընկերն է լինում, ում մենք ժամանակին ընտրել ենք ինքներս մեր համար։ Նաև այս ստեղծագործությունը նրա մասին էր, որ պետք է վայելենք կյանքը և գնահատենք կյանքի ամեն մի վայրկյանը։ Ամեն մարդ մեր կյանքում իր արժեքը ունի, և մենք պետք է աշխատենք կարողնալ օգտագործել և գնահատել այն ժամանակը, որը անցկացնում ենք միասին:

Ստեղծագործոթյունից ինձ դուր է եկել այն պահը, երբ ծերունիները իրենց մեջ մտորում էին, թե ե՞րբ է իրենց հերթը գալու, նաև անհամբեր սպասում էին, թե երբ գարունը կգա։ Չէ՞ որ գարունը իր հետ բերում է ուրախություն ու ժպիտ, մարդիկ նորից կսկսեն աշխատել։ Հեղինակը այս հատվածը շատ գեղեցիկ էր ներկայացրել:

Պատմվածքը կարդալու ժամանակ, երբ հասա այս հատվածին, ինձ մոտ հարց ծագեց, թե ինչու են ծերունիները ցանկանում, որ ձմեռը շուտ անցնի ու գարուն գա։ Եվ ես ինքս ինձ տված հարցին այսպես կպատասխանեմ․ քանի որ ձմեռը տարվա ամենադժվար ու ամենացուրտ եղանակն է, ծեր մարդու համարայն շատ դանդաղ է անցնում, հաճախ չի էլ անցնում, որովհետև մարդը մահանում է, իսկ գյուղացիները ուզում էին հավատալ, որ մինջև գարուն ձգեն, էլի մեկ տարի կապրեն։