Ջերմոցային էֆեկտ💜

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։ 2000թ. աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO գազով։ Եթե դարի սկզբում CO2-ի բաղադրությունը օդում կազմում էր 0,029%, ապա դարակեսին հասավ 0,033%-ի, դարի վերջին՝ 0,04%-ի։

1970-ականներին Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել, դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3 0 -ով, որը հղի է լուրջ վտանգներով։ Ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 % -ով: ՀՀ-ում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10%-ի սահմաններում։

Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով՝ քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ»-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու ։

Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը։

Լանդշաֆտային թաղանթը և նրա բաղադրիչները💜

Թեմա 3

Կարդալ նյութի 12 էջում գտնվող դասախոսությունը:

Այնուհետև սխեմատիկ ձևով, տարբեր գույներով պատկերել բոլոր թաղանթները: Տեղադրել բլոգում:

Երկրաբանական հիմքը

Երկրաբանական հիմքը լանդշաֆտային թաղանթի հիմքն է, որի վրա մենք կատարում ենք տարբեր աշխարհագրական երևույթներ և ապրում ենք ։

Հողային բաղադրիչ 

Այն ինչպես մարդու համար, այնպես էլ կարևոր նշանակություն ունի լանդշաֆտագիտության մեջ։ Հողը արհեստականորեն ստեղծելն անհնար է, այն լինում է միայն բնական ճանապարհով տտեղծված։

Ռեիլեֆը որպես լանդշաֆտի բաղադրիչ 

Տեղի բարձրությունը բավականին կարևոր է ռեիլեֆի մեջ։ Լեռների թեքությունը, մասնատման կտությունն ու լանջերի կողմնադրությունը։

Կլիմայական բաղադրիչ 

Արգելակման ճառագայթումը, օդային զանգվածները, խոնավությունը, ծովի մքտիկությունը կլիմայի հիմնական բաղադրիչներն են։

Ջրերը 

Ջուրը շատ կարևոր նշանակություն ունի մարդկանց, կենդանիների և բույսերի համար: Եթե օվկիանոսներում, ծովերում, լճերում չկա ջրի շրջանառություն, ապա այդ օրգանական աշխարհն աղքատ է:

Կենսոլորտ 

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է: Կենսոլորտում կա բիոտա ,հասկացությունը,, , որը բույսերի և կենդանիների միասնությունն է: Կենսոլորտը ամենից ինտենսիվ զարգացել է կարբոնի ժամանակաշրջանում:

Անթրոպոգեն բաղադրիչ 

Այս բաղադրիչի կենտրոնում կանգնած է մարդը: Մարդը շատ վնասներ է հասցնում բնությանը, ոչնչացնում է անտառների 70 %- ը, և շատ ռեսուրսներ է վատնում:

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԷՖԵԿՏԸ ԵՎ ՕԶՈՆԻ ԹԱՂԱՆԹԸ

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։ 2000թ. աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO2 գազով (նաև ջերմոցային այլ գազերով)։ Եթե դարի սկզբում CO2-ի բաղադրությունը օդում կազմում էր 0,029%, ապա դարակեսին հասավ 0,133%-ի, դարի վերջին՝ 0,04%-ի։

1970-ականներին Մ.Ի.Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO2 գազը մթեոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել. դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել։ Օր. վերին պլիոցենում CO2-ի քանակը եղել է 0,04% և օդի մերձգետնյա շերտի ջերմաստիճանը 3,5 ° -ով ավելի բարձր, քան ներկայումս, վերին միոցենում՝ 0.08%, ջերմաստիճանը 50-ով բարձր: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 1()տարում 0,3 ° -ով, որը հղի է լուրջ վտանգներով։ Ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 ով: ՀՀ ում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում և մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10%-ի սահմաններում։

Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը։ Ստրատոսֆերայում օգոնային թաղանթը (0s) երկիրը պահպանում L ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ.-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու ։

Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ։ Օր, երբ սառնարանները շարքից դուրս են գալիս, ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով՝ ռեակցիաայի մեջ մտնում օզոնի հետ։ Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը։

Լանդշադտագիտության ուսումնասիրման մեթոդները

Թեմա 2

  1. Ուսումնասիրել նյութի 8 էջում տեղադրված դասը:
  2. Բլոգում տեղադրել յուրաքանչյուր մեթոդի մասին կարճ բացատրություն
  3. քննարկել խմբերում յուրաքանչյուր մեթոդը

Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդ-  Երբ ուսումնասիրության համար կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։

Դաշտային հասույթի մեթոդ-Կազմվում է արշավախումբ, մշակվում ծրագիր և դուրս գալիս դաշտ՝դիտումներ կատարելու և քարտեզագրելու համար։

փորձագիտական մեթոդ-Այս մեթոդի համար անհրաժեշտ է արհեստականորեն ստեղծել ինչ-որ երևույթ։

Լաբորատոր մեթոդ —Դաշտում հավաքած նմուշները լաբորատորիայում ենթարկվում են ուսումնասիրման

համեմատական մեթոդ- Դրանով կարելի է համեմատություններ անել տարբել օբյեկտների միջև։

քարտեզագրման մեթոդ —Սա տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումն է թղթի վրա։

Աէրոտիեզերական լոիսանկարների վերծանման մեթոդ —այն է, երբ երկիր մոլորակը ավելի մանրամասն և հստակ ուսումնասիրելու համար այն հետազոտվում է տիեզերքից հատուկ սարքավորումներով։

նկարագրական մեթոդ- երբ հասարակությանը ներկայացվում է լանդշաֆտի նկարագրությունը գիտական, մասնագիտական, կամ ավելի մատչելի ձևով։

 Երկրաինֆորմացիոն մեթոդ-Լանդշաֆտագետը պետք է ինֆորմացիա կուտակի և դրանից եզրակացություններ անի։

Գծանկարչական մեթոդը այն է, երբ կատարվում է լանդշաֆտի գծագրությունը նկարների, գրաֆիկների և բլոկ-դիագրամների միջոցով։

Վերադրման մեթոդը այն է, երբ ուսումնասիրություների արդյունքները համադրվում են։

Երկրաֆիզիկական մեթոդը ուսումնասիրում է լանդշաֆտի երկրաֆիզիկան, որը կապված է երկրի ձգողական ուժի հետ։

Երկրաքիմիական մեթոդը այն է, երբ լանդշաֆտի ուսումնասիություները պարզաբանվում է կենսաքիմիական մեթոդով։

Հնէալանդշաֆտագիտական մեթոդը այն է, երբ պարզվում է լանդշաֆտի զարգացումը տարբեր ժամանակաշրջաններում։

Քանակական մեթոդը արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։

Մաթեմատիկական մեթոդը այն է, երբ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական բանաձևերի օգնությամբ։

Մոդելավորման մեթոդը դա արհեստական եղանակով երևույթների կամ առարկայի նմանակի ստեղծումն է։

Հաշվեկշռային մեթոդը այն է երբ, կատարվում են կանխատեսումներ և ձեռնարկվում են միջոցառումներ, նորմալ վիճակի բերելու համար։

Վիճակագրական մեթոդը, դա վերլուծությունն է, որը հիմնված է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։

Լանդշաֆտ💜

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

Թեմա 1

Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

1.Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրոըմ է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումբասիրման օբյեկտը` բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

2.Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

3.Ինչ է լանդշաֆտը։

Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկնաբանական կառուցվածքը, ռելեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։