Հերման Հեսսե «Դժվար ճանապարհը» վերլուծություն

💚Հերման Հեսսե «Դժվար ճանապարհը»

Կարծես թե պատմվածքի հեղինակի իմաստալից խոսքերը բխում էր ընթերցողի սրտից, քանի որ յուրաքանչյուրս էլ գոնե մեկ անգամ եղել ենք այս իրավիճակում, ինչպես մեր պատմվածքի հերոսը։ Յուրաքանչյուրիս հետ պատահել է, ինչ-որ բարձունք հաղթահարելու ժամանակ ինքներս մեր հետ կռիվ ենք տվել ու զղջացել մեզ տանջելու համար։

Ամենախորհրդավորը պատվածքի ավարտն էր։ Այն ավարտվում է նրանով, որ մենք հասնում ենք մեր նպատակին, ինչքան էլ, որ դա դժվար է թվում, հասնում ենք հավերժությանը և ցատկում ժայռից, զգալով իսկական ազատությունը՝ ազատությունը հոգսերից, խոչընդոտներից։

Ստեղծագործությունում գլխավոր հերոսը առաջնորդի հետ բարձրանում էր բարձր լեռ և անընդհատ դժգոհում էր, որ հայտնվել էր այդ վայրում։ Սակայն մի պահ նա մտածեց այն մասին, թե երբ կհաղթահարի այդ բարձունքը։ Այդպիսով բարձրանում են ավելի ու ավելի վերև։ Առաջին հերթին նշենք, որ այստեղ լեռը տանում է հոգևոր բարձունքի դեր։ Առաջնորդը երբեք չէր ստիպում երիտասարդին գնալ առաջ, նա պարզապես առաջարկում էր․ երիտասարդն ուներ հնարավորություն՝ գնալու կամ հրաժարվելու այդ ճանապարհից։ Ծաղիկը և փորձությունների մի մասը կարծես հակառակ ուժերի կողմից ուղարկված լինեին, որպեսզի շեղեն ճանապարհից։ Այստեղ թռչունն ունի տղայի անցյալի, իսկ առաջնորդը՝ ապագայի՝ արդեն բարձրունք հաղթահարածի խորհուրդը։ Լեռան գագաթից թռչելուց հետո նա հայտնվում է նույն տեղում, որտեղից եկել էր, սակայն արդեն փոխված։ Դա ցույց է տալիս կյանքերի հաջորդականությունը՝ գործառույթներով հանդերձ։ Նա հասավ հոգևոր բարձունքի, սակայն չապահովվեց հավասարակշռությունը, և հայտնվեց նույն տեղում արդեն փոխված, որպեսզի հասնի նաև մյուս բարձունքներին հավասարակշռությամբ, որից հետո կանցնի ուրիշ մակարդակի։