Կենսաբնության հարցաշար

Դաս 1
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:
Դաս 2
Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 3
Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս4
Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ, 1:
Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 4․
Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,
Լրացուցիչ աշխատանք
Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Դաս 5
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 6
Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները
Դաս 7()
Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 8()
Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։
Դասը 9()
Բջջի բաժամումը՝միթոզ , 2 քրոմոսոմի կառուցվածքը:Էջ44-46:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր:

Դասը 12 ()
Բջջի բաժանումը ՝մեյոզ 1:
Լրացուցիչ աշխատանք
Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 13()
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

Դասը 7()
Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:

Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:էջ՝75-79:

Դասը 10 ()
Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի:Էջ44-46:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր:

Դասը 12 ()
Բջջի բաժանումը ՝մեյոզ 1:
Լրացուցիչ աշխատանք
Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 13 ()
Հետսաղմնային զարգացման շրջանները,ընդհանուր բաժնի ամփոփում։
Կրկնակի բեղմնավորում
Վիրուսներ 1,
Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ վիրուսների վերաբերյալ, համեմատել տարբեր վիրուսների գոյատևման պայմանները, առաջացրած հիվանդությունները, բուժման հնարավոր եղանակները:

Փետրվար- մարտ II Կիսամյակ

Դաս14()
Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Էջ 91-94:
Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ:

Դաս15()
Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :Էջ 96-106

Դաս 16()
Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:Էջ108-112:

Դաս 16()
Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:Էջ 129-133:

Դաս 17()
Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:Էջ 129-141:

Դաս 18()
Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

Դաս. 19()

Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։ԷՋ165-171։Կարդում եք նաև հետաքրքիր է իմանալ հատվածը։Պատրաստում ուսումնական նյութ։

Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկիել ինձ։

Դաս. 20()
Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Դաս. 21․()

Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:
Պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 22 ()

Գենետիկական հիվանդություններ։
Ընտրել որևէ ժառանգական հիվանդություն և նկարագրել այն։
Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:

Դաս 23()
Էվոլյուցիայի շարժիչ ուժերը,գոյության կռիվ, բնական ընտրություն.:
Լրացուցիչ աշխատանք։
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Դաս. 24()
Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը

Բույսերի և կենդանիների սելեկցիա

Կենդանիների և բույսերի սելեկցիա ...

Սելեկցիան կամ ընտրասերումը դա գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ:

Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարսու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով:

Սելեկցիան դա կենդանի աշխարհի էվոլուցիան է ոչ բնական ճանապարհով: Գենետիկայի հետագա զագացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր:

Սելեկցիայի կիրառման տարբեր եղանակներ

Սելեկցիա - Վիքիպեդիա՝ ազատ ...

Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասադուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ:

Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ: Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական, Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր:

Սելեկցիան կիրառվում է նաև Հայաստանում: Այն ձևավորվել է հնագույն ժամանակներից: Ընտրել և բազմացրել են առավել արժեքավորներին, և արդեն ուրարտական շրջանում հայտնի է եղել ժամանակակից գյուղատնտեսական բազմաթիվ ցեղեր և բույսերի սորտեր: Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի և հավերի բազմաթիվ ձևեր:

Ապրիլ ամսվա ամփոփում

  1. Մարդու տնտեսական գործունուեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։

Բնությունը մեզ շնորհել է անսահման բարիքներով, որոնք հաճախ մարդը օգտագործում է հենց բնության դեմ՝ երբեմն չհասկանալով այդ վնասների հետևանքները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ առաջացել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց դեմ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, քանզի հետևանքները արցունքալի կլինեն։

Թեպետ յուրաքանչյուր հիմնախնդիրն իր կարևորությունը ունի, սակայն կան մի քանիսը, որոնք մարդկության համար առավել հրատապ են՝ կապված բնապահպանության հետ։ Դրանք են՝ միջավայրի ախտոտումը,
համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը՝ առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ, կլիմայի փոփոխությունը՝ գլոբային տաքացումները։

Տնտեսական զարգացման տարբեր մակարդակ ունեցող երկրներում խոշորամաշտաբ տնտեսական գործունեությունը և դրա դինամիզմն իրենց հետ բերում են ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ, այդ թվում՝

  • բնական ռեսուրսների կտրուկ և ոչ միշտ արդարացված սպառումը,
  • արտադրական գործունեության բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա և մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանների վատթարացումը:

Մարդկային արտադրական գործունեությունը լուրջ վտանգ կարող է հանդիսանալ շրջապատող միջավայրի համար, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա) օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և օդային տրանսպորտի աճը։ Միլիոնավոր հա արգավանդ հողեր օգտագործվել են շինությունների համար կամ, ենթարկվելով իռիգացիոն ու տեխնիկական էրոզիայի, դուրս մնացել գյուղատնտեսության օգտագործումից։ Մինչդեռ բնության մեջ 90սմ հաստությամբ հողաշերտ ստեղծվում է, միջին հաշվով, 16 հազար տարում։ Բազմաթիվ երկրներ, խմելու ջրի պակասի պատճառով, սառցալեռներ են տեղափոխում Գրենլանդիայից։ Միաժամանակ ջրային աղբյուրներն ու Համաշխարհային օվկիանոսը աղտոտվում են արդյունաբերության, գյուղատնտեսության ու կոմունալ տնտեսության թափոններով։

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի ու կենդանիների բազմաթիվ, հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։
Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհի անտառների մակերեսը կրճատվել է ավելի քան 1,5 անգամ և շարունակվում է կրճատվել։
Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։

Մարդու կողմից առաջացած խնդիրների մասին կարելի է անվերջ խոսել, քանզի վնասները շատ-շատ են։ Բայց անհրաժեշտ է կանխարգելել դրանք, գործել, քան թե խոսել։ Մարդկությանը հարկավոր է անհապաղ խելքի բերել, որովհետև այդպիսի շարունակական գործողությունների պատճառով կկորչի այն ամենը, ինչի շնորհիվ ապրում է մարդը՝ բնությունը։

2.Գաղփար կենսոլորտի մասին։ Կենսոլորտի բաղադրիչները։

Կենսոլորտը երկրի թաղանթն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան բաժինների։ Դրանք են՝ մթնոլորտ, կենսլորորտ, ջրոլորտ, քարոլորտ։

Կենդանի նյութը կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը

3.Մուտացիաների դասակրգում։

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների։

  • հիպոմորֆ (փոփոխված ալլելները գործում են նույն ուղղությամբ, ինչ որ վայրի տեսակի ալլելները՝ սինթեզելով միայն ավելի քիչ քանակի սպիտակուցային նյութ), ամորֆ (մուտացիան նման է գենի գործառնության լրիվ կորստին),
  • հակաամորֆ (մուտացիոն հատկանիշը փոխվում է, օրինակ եգիպտացորենի սերմերի կարմիր գույնը փոխվում է մոխրագույնի),
  • նեոամորֆ։

Կարճ ասած՝

  • գենոմային,
  • քրոմոսոմային,
  • գենային

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝

4.Քրոմոսոմային և գենային մուտացիաներ։

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ…

Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություններ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա և տրանսվերսիա։

5.Ուռունցքներ և ուռունցքային բջիջներ։

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

6.Բույսերի և կենդանիների սելեկցիա։ Դրանց դերը մարդու կյանքում և բնաության մեջ։

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է։

Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

 Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։

Ուռունցքային բջիջներ

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքը  չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Պատճառական գործոնները

Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող է նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։Ուռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել։Ուռուցքի բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։Ի տարբերություն մյուս պաթոլոգիական պրոցեսների ուռուցքները գրականության մեջ ի հայտ են գալիս բազմակի և բազմանշանակ անուններով։

Ուռուցքների աճը լինում է էքսպանսիվ և ինֆիլտրատիվ։

Էքսպանսիվ աճի ժամանակ ուռուցքային բջիջները սահմանափակված են և մետաստազներ չեն հարուցում։ Բարորակ ուռուցքներին բնորոշ է էքսպանսիվ աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն ետ են զարգանում հարևան հյուսվածքները։ Բարորակ ուռուցքները ունենում են պատիճ։ Բարորակ ուռուցքները դիտվում են որպես տեղային հիվանդություններ, սակայն այստեղ մեծ նշանակություն ունի տեղակայումը։ Օրինակ, եթե ուռուցքը գտնվի ուղեղում և լինելով բարորակ ճնշի որևէ կարևոր կենտրոն, ապա դա կարող է բերել նույնիսկ մահվան։ Ուռուցքների առաջացման պատճառը 90%-ով արտաքին աշխարհի վնասակար գործոններն են, իսկ 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները։

Ինֆիլտրատիվ աճ նկատվում է չարորակ ուռուցքներում։ Չարորակ ուռուցքները ներաճում են հարևան հյուսվածքների մեջ և քայքայում։ Դրանց բնորոշ է մետաստազավորման հատկանիշը, որով և տարբերվում են բարորակ նորագոյացություններից։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված տեղային կազմափոխական աճով բնորոշվող ուռուցքներ, որոնք ունեն ինֆիլտրացնող ներաճող հատկություն՝ առանց մետաստազավորման։ Չարորակ ուռուցքները տարածված հիվանդություններ են են և հաճախ բերում են մահվան։ Տնտեսապես զարգացած երկրներում ընդհանուր մահացության պատճառների մեջ ուռուցքները գրավում են 2-րդ տեղը, զիջելով սիրտանոթային համակարգի հիվանդություններին։ Ուռուցքներով տարեկան հիվանդանում է մոտ 6,3 միլիոն մարդ, որոնցից մահանում է 4,3 միլիոնը։ Մահացությունը հիմնականում բարձր է թոքի, կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղից։

Բնականոն և ուռուցքային բջիջների տարբերությունը պայմանավորված է գենոմների փոփոխություններով, որոնք լինում են 3 տեսակի՝

  1. Ուռուցքածին վիրուսի և բջջի գենոմների ինտեգրացիա, որի հետևանքով վիրուսի ազդեցության ներքո առաջանում է բջջի ուռուցքային ձևափոխում,
  2. բջջային գենոմի մուտացիա,
  3. էպիգենոմային փոփոխություններ՝ սաղմնային զարգացման շրջանում բջիջների տեսակավորմանը ուղեկցող ժառանգական հատկանիշների կայուն փոփոխություններ։

Սակայն ապացուցված չէ, որ ուռուցքային և բնականոն բջիջների ժառանգական տարբերությունները հանգում են միայն էպիգենոմային փոփոխությունների։ Նույն ուռուցքի զարգացման տարբեր փուլերի ընթացքում ժառանգական տարատեսակի փոփոխությունների դերը տարբեր է։ Ուռուցքային բջիջների բազմացման կարգավորումը խիստ փոփոխվում է, քանի որ վերանում է միկրոմիջավայրի կանոնավորող գործոնների ազդեցությունը բջիջների բազմացման արագության վրա։ Ուռուցքի աճի արագությունը պայմանավորված է նրա հյուսվածքի կինետիկ բնութագրով՝ բջիջների միտոտիկ ցիկլի տևողությամբ, աճման ֆրակցիայի չափերով և բջիջների մահվան արագությամբ։ Ուռուցքային հյուսվածքի աճի արագությունը պայմանավորող կինետիկ ցուցանիշներից յուրաքանչյուրի փոփոխությունն առաջ է բերում ուռուցքի աճման արագության փոփոխություն։ Օրինակ, ուռուցքի աճի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես միտոտիկ ցիկլի երկարատևությամբ, այնպես էլ աճման ֆրակցիայի փոքրացմամբ և բջիջների մահվան գործոնի մեծացմամբ։

Ուռուցքները տարածված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի մոտ։

Ուռուցքների հետազոտության հարցերով զբաղվում է ուռուցքաբանությունը։

Բուժում
Ուռուցքների վաղ ախտորոշմանը նպաստում են հիվանդության սկզբնական ախտանշաններին ծանոթացումը, ժամանակին բժշկի դիմելու անհրաժեշտության գիտակցումը և այլն։ Սակայն քաղցկեղի վաղ ախտորոշման խնդիրն այնքան էլ դյուրին չէ։ Այստեղ մեծ նշանակություն ունի սեփական առողջության հանդեպ հոգատարությունը։ Ուռուցքները ախտորոշում են նույն մեթոդներով, որոնք կիրառվում են մարդու մյուս հիվանդությունների ախտորոշման ժամանակ, հիվանդի հարցուփորձ, զննում, տարբեր քննություններ, հետազոտման հատուկ մեթոդներ։ Սակայն ժամանակակից բժշկագիտությունը դեռևս հնարավորություն չունի ուռուցքները ախտորոշել լաբորատոր մեկ հետազոտության հիման վրա։ Բացառություն են արյան ուռուցքային հիվանդությունները, քանի որ լեյկոզի ժամանակ արյան հետազոտությունը կարող Է որոշիչ նշանակություն ունենալ ախտորոշման համար, և արյունաստեղծ համակարգը տվյալ դեպքում համարվում է ուռուցքային գործընթացի խորացման օջախ։ Ավելի հեշտությամբ են ախտորոշվում ուռուցքների արտաքին (մաշկի, ստորին շրթունքի, կաթնագեղձի, արգանդի վզիկի) ձևերը, որոնք մատչելի են զննման և մանրադիտակային ձևաբանական հետազոտման համար նմուշ վերցնելու տեսակետից։

Ավելի դժվար է ներքին օրգանների ուռուցքների վաղ ախտորոշումը։ Նման դեպքում որոշիչ նշանակություն ունեն հետազոտման հատուկ մեթոդները։ Ստամոքսաղիքային համակարգի, թոքերի, ոսկրերի և այլ տեղադրության ուռուցքների ժամանակ հետազոտման ռենտգենաբանական, մեթոդներն առաջատար են։ Ոենտգենաբան. հատուկ մեթոդների (օրինակ՝ շերտագրություն, անոթագրություն, հակադրական նյութերի գործածում) կիրառումը բավականին մեծացնում է ուռուցքների վաղ ախտորոշման հնարավորությունը։ Լայնորեն կիրառվում են ընդերադիտական տարբեր մեթոդներ՝ ներքին օրգանների հետազոտումը հատուկ օպտիկական համակարգերի օգնությամբ, որը բժշկին հնարավորություն է տալիս աչքով տեսնել, լուսանկարել ուռուցքները և ձևաբանական հետազոտության համար նմուշ վերցնել բրոնխներից, կերակրափողից, ստամոքսից, հաստ աղիքից, միզապարկից, որովայնի և մյուս խոռոչներից։ Կլինիկական պրակտիկայում լայնորեն ներդրվում են իզոտոպային հետազոտման մեթոդները։ Հաստատված Է, որ որոշ ռադիոակտիվ պատրաստուկներ (հատկապես ռադիոակտիվ ֆոսֆորը, յոդը, ստրոնցիումը, ոսկին և այլն) ավելի մեծ քանակությամբ կլանվում են ուռուցքային բջիջների, քան բնականոն բջիջների կողմից, որը և հնարավորություն է տալիս, ըստ ռադիոակտիվ նյութի տեղաբաշխման, հայտնաբերել ուռուցքները և մետաստազները։

Լյարդի առաջնային քաղցկեղի և ամորձու տերատոբլաստոմայի ժամանակ կիրառվում են իմունաբանական ախտորոշման սկզբունքորեն նոր մեթոդներ, որոնք հիմնված են սաղմնային առանձնահատուկ հակածինի որոշման վրա։ Մշակվում են հաստ աղիքի, ստամոքսի, խորիոնէպիթելիոմայի իմունաբանական ախտորոշման (քաղցկեղային սաղմնային հակածինի օգնությամբ) մեթոդներ։ Սովորական լաբորատոր մեթոդները (արյան, մեզի ընդհանուր քննություն, կենսաքիմիական հետազոտություն) ուռուցքների ախտորոշման համար որոշիչ նշանակութուն չունեն։ Ախտորոշման եզրափակիչ փուլը ձևաբանական հետազոտությունն է, որն իրականացվում է մանրադիտակի տակ հյուսվածքի նմուշն ուսումնասիրելով կամ բջջաբանական մեթոդով՝ ախտահարված հատվածի լվացաջրերի կամ քերուկների մեջ ուռուցքային բջիջներն ուսումնասիրելով։ Ուռուցքների ձևաբանական կառուցվածքի առանձնահատկությունների բացահայտումը կարևոր է բուժման մեթոդի ընտրության համար։

Մինչ այժմ բնակչության մեջ լայնորեն տարածված Է քաղցկեղի անբուժելիության մասին կարծիքը։ Ուռուցքների ձևերի մեծ մասի համար դա ճիշտ չէ. Ուռուցքների արտաքին ձևերը հաջողությամբ բուժվում են, որը կապված է նրանց վաղ ախտորոշման և ժամանակին սկսած բուժման հետ։ Բուժման հնարավորությունները պայմանավորված են բժշկագիտության առաջընթացով։ Ուռուցքները բուժում են տարբեր մեթոդներով՝ կախված տեսակից, տեղադրությունից, զարգացման փուլից, հիվանդի տարիքից։ Ավելի հին և մինչ այժմ լայնորեն կիրառվող մեթոդը վիրաբուժականն է։ Չարորակ ուռուցքների վիրաբուժության հաջողությունները, վիրահատության տեխնիկայի կատարելագործման հետ մեկտեղ, կապված են ցավազրկման մեթոդների առաջընթացի, հակաբիոտիկների կիրառման, հիվանդների հետվիրահատական խնամքի կատարելագործման հետ։ Բժիշկները մշակել են ուռուցքաբանական վիրահատությունների ընդհանուր սկզբունքներ, որոնց հիմնական էությունն այն Է, որ ուռուցքի հետ մեկտեղ հարկավոր է մասամբ հեռացնել նաև այն շրջապատող առողջ հյուսվածքները և մոտակա ավշահանգույցները, որոնց մեջ մետաստազների առկայությունն ավելի հավանական է։

Վիրաբուժական միջամտությունների մեծ մասը լրացվում Է ճառագայթային և դեղորայքային բուժմամբ։ ճառագայթաբուժության դեպքում իոնացնող ճառագայթների ազդեցությունից ուռուցքային բջիջներն ավելի են տուժում, քան բնականոնները։ Կարելի Է թվարկել մի շարք չարորակ ուռուցքներ, որոնք վաղ շրջանում բացառապես բուժվում են միայն ճառագայթներով (օրինակ՝ մաշկի, ներքին շրթունքի, կոկորդի, արգանդի վզիկի քաղցկեղը և այլն)։ Ներկայումս ճառագայթային բուժումը հաջողությամբ կիրառվում Է որպես համալիր բուժման փուլերից մեկը՝ կաթնագեղձի, արգանդի վզիկի, կերակրափողի, կոկորդի քաղցկեղի, փափուկ հյուսվածքների սարկոմայի դեպքերում (վիրահատությունից առաջ կամ հետո)։ ժամանակակից ճառագայթաբուժության մեթոդները շատ բազմազան են՝ ըստ օգտագործվող ճառագայթի տեսակի, նրանց տված էներգիան ախտահարված օջա–խին հասցնելու եղանակի, կիրառվող սարքի։ Դա ուռուցքաբանության հեռանկարային և արագ զարգացող ուղղությունն է։ Հաջողությամբ մշակվում են դեղորայքային բուժման մեթոդները։ Սկզբունքորեն շատ կարևոր են չարորակ ուռուցքներով հիվանդների դեղորայքային բուժման հնարավորության ապացուցված փաստերը։ Ուռուցքաբանների հսկողության տակ կան հիվանդներ, որոնք 5-10 տարի առաջ բուժվել են միայն դեղանյութերով (օրինակ՝ ամորձու չարորակ ուռուցքի մետաստազների, արգանդի խորիոնէպիթելիոմայի, միելոմային հիվանդության, ոսկրերի որոշ ուռուցքների դեպքում և այլն)։ Դեղորայքային բուժումը պետք է իրականացնի բժիշկը՝ ուռուցքաբանական հիմնարկություններում։ Արագորեն մշակվում են չարորակ ուռուցքների իմունաբանության մեթոդները, որոնք նպատակաուղղված են հիվանդի օրգանիզմի պաշտպանական ուժերի ակտիվացմանը։

Կանխարգելում
Ուռուցքների վերաբերյալ կուտակված գիտական տվյալները հնարավորություն են տալիս առանձնացնել դրանց կանխարգելման 2 ճանապարհ`
1. առաջացման կանխում կամ առաջնային կանխարգելում,
2. խորացման կանխում կամ 2-րդային (կլինիկական) կանխարգելում։
1-ին ճանապարհը նախատեսում է մարդու վրա ազդող ուռուցքածին գործոնների վերացումը կամ նվազեցումը։ Հաստատված է, որ ուռուցքի առաջացումը կախված է ուռուցքածին ազդակի որոշակի չափաքանակից, որքան չափաքանակը փոքր է, այնքան քիչ են ուռուցքների դեպքերը։ Անիլինային ներկերի արդյունաբերության մեջ ուռուցքածին նյութերի հետ շփման նվազեցումը հանգեցնում է միզապարկի քաղցկեղով հիվանդացության նվազման։ Մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման աշխատանքները, ծխելու դեմ պայքարը, արտադրական գործընթացի հերմետիկացումը և անթափոն տեխնոլոգիան կանխում են աշխատողների շփումը վնասակար նյութերի հետ և նպաստում թոքերի քաղցկեղի կանխարգելմանը։ Ներքին այրման շարժիչների կատարելագործումը, ջեռուցման համակարգերում վառելանյութի այրման ռացիոնալացումը, կոքսաքիմիական նավթավերամշակման և մետաղագործական արդյան մեջ տեխնոլոգիայի կատարելագործումը նպաստում են քիմիական ուռուցքածին նյութերի թափոնների նվազմանը։ Կանխարգելման 2-րդ ուղու նպատակը նախաուռուցքային փոփոխությունների ժամանակին ախտորոշումը և նախաքաղցկեղի բուժումն է։ Ուստի մեծ նշանակություն ունեն կանոնավոր կանխարգելիք զննումները, բնակչության դիսպանսերացումը։https://www.youtube.com/embed/_liLNgUq6DI?feature=oembed

Կենսաբանության մարտ ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել Դարվինի Էվոլությոն տեսությունը և էվոլությաի շարժիչ ուժերը։

Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների փոփոխությունն է ժամանակի ընթացքում:

Չառլզ Դարվինը ձևակերպել է էվոլյուցիայի գիտական տեսությունը, ըստ որի` էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը: Այդ տեսությունը, ի պատիվ ստեղծողի, կոչվել է դարվինիզմ:

Ըստ Դարվինի տեսության` առավել հաճախ կենսունակ են այն սերունդները, որոնք մյուսներից ավելի հարմարված են միջավայրի պայմաններին և առավել հաջողությամբ են մրցակցում իրենց նմանների հետ՝ կենսականորեն անհրաժեշտ պաշարների համար:

Արհեստական ընտրությունը  կենդանիների նոր ցեղատեսակների և մշակաբույսերի նոր սորտերի ստեղծմանան գործնթացն է , որը պարբերաբար ընթանում է որոշակի արժեքավոր հատկանիշներով և անհատների բազմացման ճանապարհով:

Այն գործնթացը որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում տվյալ պայմաններում, կոչվում է բնական ընտրություն :Բնության մեջ անընդհատ կատարվում է մի խումբ առանձնյակների կողմից միյուսներին ոչնչացնելու և բազմանալու ընտրողական գործնթաց ,որը Դարվինը անվանել է բնական ընտրություն:

2․Գրել ինչ է իրենից ներկայացնում գոյության կռիվը և բերել օրինակներ

Գոյության կռիվը բնության մեջ ընթացող պայքարն է օրգանական աշխարհի ներկայացուցիչների միջև։

Գոյության պայքարի 3 ձևերն են․Ներտեսակային պայքար,Միջտեսակային պայքար,Պայքար բնության ուժերի դեմ։

Ներտեսակային ֊ Տեղի է ունենում նույն տեսակին պատկանող առանձնյակների միջև։

Միջտեսակային ֊ Տեղի է ունենում տարբեր տեսակների պատկանող պոպուլյացիաների առանձնյակների միջև։

Անօրգանական ֊ Կռիվը նկատվում է տեսակի արեալի ցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։

3․ Ներկայացնել բնական ընտրությունը և օրգանիզմների հարմարվածությանը արտաքին միջավայրին։

Բնական ընտրություն է կոչվում այն գործընթացը, որի հետևանքով գոյատևում և իրենցից հետո սերունդ են թողնում։Բնական ընտրության ընթացքում հաճախ գոյատևում են ոչ թե ամենաուժեղները։

Իմ կատարքծ աշխատանքները

Հղում

Հղում

Գոյության կռիվ, գոյության պայքար

<<Գոյության կռիվը>> դա տեսակի ներսում առանձնյակների միջև, տարբեր տեսակների առանձնյակների միջև, ինչպես նաև առանձնյակների և անօրգանական աշխարհի միջև տեղի ունեցող բարդ և բազմազան հարաբերություններն են:

Գոյության կռիվը ոչ թե էվոլյուցիայի առանձին գործոն է, այլ նախադրյալ է բնական ընտրության համար:

Գոյության կռվի հիմնական պատճառները տեսակների թվաքանակի անսահման աճի հնարավորության և միջավայրի պայմանների, պաշարերի միջև եղած անհամապատասխանությունն է:

Capture

Գոյության կռվի տեսակները

Գոյության կռիվը բաժանվում է երեք տեսակի՝ միջտեսակային, ներտեսակային, անօրգանական աշխարհի անբարենպաստ  պայմանների դեմ կռիվ

Դարվին

Դարվինը գոյության կռիվ ասելով հասկանում էր լայնորեն, նեռարելով նաև մի էակի կախվածությունը մյուսից ինպես նաև միջավայրի պայմաններից, նրա տակ հասկանալով ոչ միայն առանձնյակի կյանքը, այլև իր ունակությունը թողնել իրենից հետո ժառանգին:

Դարվինը ասում էր, որ այդ պայքարի շնորհիվ փոփոխությունները ինչքան էլ նրանք զգալի չլինեն, եթե նրանք օգտակար են առանձնյակի համար, նրանք անպայման կբերեն այդ առանձնյակի պահպանությանը: Իսկ ժառանգները ավելի շատ հավանականություն կունենան ապրելու:

Capture

Ներտեսակային և միջտեսակային կռիվներ

Ներտեսակային կռիվը դա նույն տեսակների առանձնյակների միջև կռիվն է, որը ուղեկցվում է տվյալ տեսակի ամենաքիչ հարմարվող առանձնյակների ոչնչացումով: Պայքար է գնում ապրելավայրի, սննդի, բազմանալու տեղի համար:

Միջտեսակային կռիվը էկոհամակարգի մեջ բույսի ,կենդանու ,սնկի յուրաքանչյուր տեսակը պայքարի մեջ է մտնում բնության մյուս տեսակների մեջ: Այդպիսի պայքարը անվանվում է ՝միջտեսակային: Տեսակների միջև հարաբերությունները բարդ են: 20-րդ դարի էկոլոգները զանազան հարաբերություններից են նշում ՝ գազանություն, կոնկուրենցիա, անտիբիոզ, սիմբիոզ:

Միջտեսակային կռվի արդյունքում կենդանիները ստանում են շատ թանկ փորձ սկսում են գենետիկական մակարդակի վրա կատարելագործվել կամ էլ զոհվում են ավելի ուժեղների ձեռքից:

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմը կռիվը

Ֆիզիկական պայմանների հետ պայքարը բերում է ավելի հաստատուն առանձնյակների ընտրությանը, որոնք կարողանում են հարմարվել տվյալ ֆիզիկական պայմաններին: Ֆիզիկական պայմանների հետ պայքարը ավելի է սրացնում ներտեսակային և միջտեսակային գոյության կռիվը:

Capture

Դարվինիզմ

Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդություն

18311836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։

Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրություն

Համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Դարվինիզմ

Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդություն

18311836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։

Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրություն

Համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Փետրվար ամսվա ամփոփում

1.ներկայացնել մեյոզի փուլերը։

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ  բջիջների՝  կենդանիների  բույսերի  և սնկերի սեռական բազմացում  ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմ  քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ  են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ իսկ իգականը՝ ձվաբջիջներ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղնավորման ընթացքում և առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։

2. Ներկայացնել մեյոզի և միտոզի նմանությունը և տարբերությունը(ինչով են նման ինչով են տարբեր։)

Տարբերություններ
1. Միտոզից հետո ստացվում է երկու բջիջ, իսկ մեյոզից հետո չորս բջիջ:
2. Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, իսկ մեյոզը ՝ սեռական:
3. Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:
4. Միտոզից հետո ստացվում են սոմատիկ բջիջները`մարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո ՝ սեռական բջիջները` գամետները — սպերմատազոիդ և ձվաբջիջ: Բույսերում մեյոզից հետո առաջնում է սպորները:

Նմանություններ
1. Նրանք ունեն նույն բաժանման փուլերը:
2. Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների կրկնապատկում և պարուրում, ինչպես նաև ԴՆԹ-ի կրկնապատկում:

3.Բույսերի մոտ ինչպես է տեղի ունենում կրկնակի բեղմնավորում։

Առէջների փոշեբներում բջիջները կիսվում են, և ձևավորվում են փոշեհատիկները: Յուրաքանչյուր փոշեհատիկ կազմված է վեգետատիվ և գեներատիվ բջիջներից: Փոշեհատիկը ծածկված է երկու թաղանթով: Արտաքին թաղանթը անհարթ է, որն օգնում է փոշեհատիկին կպչել վարսանդի սպիին: Փոշեհատիկի առաջացման հետ միասին սերմնասկզμնակում ձևավորվում է սաղմնապարկը: Սերմնասկզբնակները զարգանում են վարսանդի սերմնարանի ներսում: Սերմնասկզբնակների քանակը տարբեր բույսերի մոտ տարբեր է: Ցորենի, գարու, բալի սերմնարանում կա միայն մեկ սերմնասկզբնակ,իսկ օրինակ՝ բամբակենու մոտ մի քանի տասնյակ, իսկ կակաչի մոտ մի քանի հազար: Փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա և ամրանում սպիի կպչուն շաքարային միացությունների շնորհիվ: Տեղի է ունենում բեղմնավորում, և առաջանում է զիգոտ: Երկրորդ սպերմիումը ձուլվում է կենտրոնական խոշոր բջջի կորիզի հետ:

4.Ներկայացնել վիրուսներ թեման։

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջներում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր ձևերը՝ կենդանիներին, բույսերին, բակտերիաներին։Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով։ Բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով։ Կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

Վիրուսներ․ Կենսաբանություն — Նանե Այնթաբյան
Վիրուսներ. Կենսաբանություն – Անահիտ Հովհաննիսյան

5.համեմքտել qovid 19-ը և օմիկրոն վիրուսը(ի՞նչ մուտացիայի է ենթարկվել տվյալ վիրուսը)։

«Օմիկրոնը» ի տարբերություն Covid-ի ավելի թեթև ընթացք ունի։ COVID-19 վիրուսի Omicron տարբերակը ունի մի քանի մուտացիաներ, որոնք կարող են ազդել նրա վարքի վրա: Ներկայումս Omicron-ի մասին քիչ բան է հայտնի, ուստի լայնածավալ հետազոտություններ են իրականացվում։ Հայտնի է, որ օմիկրոնի նախանշանները և ընթացքը գրեթե ամբողջովին համապատասխանում է covid-19 ֊ ի հետ։

Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ եւ  բակտերիաներ | MedMedia

Փետրվար ամսվա աշխատանքները։1 2

Վիրուսներ

Վիրուսը՝ ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեանե։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

  • բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
  • բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
  • որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

Վիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։

Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ (ինչպիսին օրինակ բջջային կազմությունն է), որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։