«Հաղորդակցման իմ ձևը»

Հաղորդակցման ձևերը շատ տարբեր են, և մենք շատ հաճախ ենք դրանք օգտագործում։ Հաղորդակցման հիմնական տեսակներից է ՝ լսողական հաղորդակցումը, քանի որ մենք ականջի միջոցով ենք ընկալում այն ինչ ասվում է մեզ։

<<Հաղորդակցում>> տերմինը ծագել է լատիներեն ,,communico,, բառից, որը նշանակում է դարձնում եմ ընդհանուր, կապում եմ, շփվում եմ։

Հաղորդակցման հիմնական նպատակը տեղեկատվության փոխանցումն է, որը կարող է կատարվել զանազան ձևերով։

Հաղորդակցությունը տեղեկությունների փոխանցման գործընթացն է, որը կատարվում է իմաստավոր շարժումներով /ժեստեր/, դեմքի արտահայտություններով, խոսքով, մամուլի կամ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, հեռախոսով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլ եղանակներով:

Հաղորդակցվել նշանալում է ՝ կարողանալ ճանաչել մարդկանց, գնահատել նրանց գործնական հնարավորությունները և, դրա հիման վրա օգտագործելով հաղորդակցման հոգեբանական ունակությունները, նրանց հետ փոխհարաբերություններ կառուցել:

Հաղորդակցման ժամանակ սեփական անձի և զրուցակցի նկատմամբ գոյություն ունեն չորս դիրքորոշումներ ՝

« Ես լավն եմ, դու լավն ես » , « Ես լավն եմ, դու վատն ես », « Ես վատն եմ, դու լավն ես », «Ես վատն եմ, դու վատն ես »։

Մարդիկ հաղորդակցվում են տարբեր ձևերով կամ լեզուններով ՝

Ժեստերի լեզու, կինեսիկ , պրոսոդիկա,տակեստիկա,պրոքսեմիկա։

Հաղորդակցության տեսակները ՝

Առաջին դասակարգումներից մեկը, որը կարող է կատարվել հաղորդակցության տեսակների մեջ, բառերի կամ հաղորդագրության փոխանցման այլընտրանքային միջոցների օգտագործումն է: Դրանից ելնելով ՝ մենք կարող ենք առանձնացնել հաղորդակցության երեք տեսակ ՝ բանավոր բանավոր, բանավոր գրավոր և ոչ բանավոր:

Բանավոր խոսքային հաղորդակցությունը բնութագրվում է հաղորդագրության փոխանցման համար բարձրաձայն բառերի, հնչյունների և արտահայտությունների օգտագործմամբ: Դա հաղորդակցության հիմնական ձևերից մեկն է. Բայց հակառակ մեզանից շատերի կարծիքի, փորձագետները կարծում են, որ մեր հաղորդակցության միայն 15% -ն է պատկանում այս կատեգորիային:

Գրավոր բանավոր հաղորդակցում ՝ աշխարհում հաղորդակցության մեծ մասը, որը մենք օգտագործում ենք մեր օրերում, պատկանում է այս տիպին։ Երբ մենք գրավոր շփվում ենք գրավոր, տեղեկատվության մեծ մասը, որը մենք բանավոր փոխանցում ենք, կորչում է: Սա այն պատճառով է, որ մենք կարող ենք դիտարկել միայն բառերով արտահայտված կոնկրետ հաղորդագրությունը ՝ մի կողմ թողնելով այլ տարրեր, որոնք կարող են հավասարապես կամ ավելի կարևոր լինել գաղափարների փոխանակման ժամանակ:

Ոչ վերբալ հաղորդակցություն ՝

Երբ մենք զրույց ենք ունենում, կան շատ այլ մակարդակներ, որոնք կարող են փոխանցել գաղափարներ, մտքեր և զգացմունքներ, որոնք ոչ մի կապ չունեն բանավոր կամ գրավոր լեզվի հետ: Այսպիսով, օրինակ, ոչ վերբալ հաղորդակցության մաս կազմող որոշ տարրեր են ձայնի տոնը, կեցվածքը, աչքի շփումը կամ մեր զրուցակցին մոտ լինելը (տարր, որը հայտնի է որպես «պրոքսեմիկա»): Հաշվարկված է, որ տեղեկատվության փոխանակման մոտավորապես 85% -ը տեղի է ունենում այս մակարդակում:

Անհատական ​​շփում ՝ Հաղորդակցության այս տեսակը տեղի է ունենում միայն ուղարկողի և ստացողի միջև: Դրանում երկու մարդ տեղեկատվություն է փոխանակում անմիջապես նրանց միջև ՝ առանց որևէ ձևով ազդելու երրորդ կողմերի կամ հնարավոր լսարանի վրա: Դրա որոշ առանձնահատկություններից է, որ այն ուղղակի է և, ընդհանուր առմամբ, ավելի արդյունավետ, բայց նաև սովորաբար ավելի դանդաղ է:

Կոլեկտիվ հաղորդակցություն ՝ Կոլեկտիվ հաղորդակցության տարբերակիչ առանձնահատկությունը, համեմատած անհատական ​​հաղորդակցության հետ, հիմնականում թողարկողի նպատակն է: Այս տեսակի տեղեկատվության փոխանակման ժամանակ, ով ստեղծում է հաղորդագրություն, մտադիր է ազդել ոչ միայն մեկ զրուցակցի, այլ միաժամանակ մի քանի մարդու վրա:

Հեռախոսային կապ ՝ Ստեղծված առաջին միջոցներից մեկը, որը թույլ էր տալիս հեռավոր կապ հաստատել, հեռախոսն էր: Չնայած այսօր այն այնքան տարածված չէ, որքան նախկինում էր, այնուամենայնիվ, այն տեղեկատվության փոխանակման ամենատարածված մեթոդներից է, ովքեր ֆիզիկապես ներկա չեն:

Հեռախոսային կապի առանձնահատկությունների շարքում մենք գտնում ենք, որ այն թույլ է տալիս մեզ գրավել ոչ վերբալ տեղեկատվության մի մասը (օրինակ ՝ ձայնի տոնը կամ շեղումները), բայց դուրս է թողնում հավասարապես կարևոր այլ տարրեր, ինչպիսիք են կեցվածքը կամ դեմքի արտահայտությունը:

Հեռավոր գրավոր հաղորդակցություն ՝ գրավոր լեզվով օգտագործվող տեղեկատվության փոխանակման մեծ մասը տեղի է ունենում հեռավորության վրա: Այս կատեգորիայի շրջանակներում մենք կարող էինք գտնել, օրինակ, տեքստային հաղորդագրությունների փոխանակում, բայց նաև գրել բլոգում կամ տպագիր միջավայրում, ինչպիսին է թերթը կամ հանրագիտարանը։ Դա հաղորդակցման ոճ է, որն ունի ինչպես առավելություններ (ինչպիսիք են անմիջականությունն ու տեղեկատվությունը աշխարհի ցանկացած մաս փոխանցելու հնարավորությունը), այնպես էլ թերությունները (ներառում է միայն հաղորդագրության բանավոր մասը):

Հաղորդակցման տեսակներից է նաև ՝ տեսակապ, տեսողական շփում, լսողական հաղորդակցություն, շոշափելի հաղորդակցություն, հոտառական և համի, հիբրիտային և տեղեկատվական, կրթական, համոզիչ, միակողմանի, երկկողմանի, պաշտոնական և այլն։

Ես ամեն օր հաղորդակցվում եմ երկու հիմնական լեզուններով ՝ վերբալ և վիրտուալ։ Հիմնականում օգտագործում եմ խոսքային հաղորդակցումը և հեռակա գրավոր հաղորդակցումը։ Լինելով մասնագիտությամբ լուսանկարիչ, իմ հիմնական հաղորդակցման լեզու վերբալն են, քանի որ իմ աշխատանքի ժամանակ ես շփվում եմ մարդկանց հետ և լուսանկարում։

«Հաղորդակցման որ ձևն է իմը»

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելուիրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պռտք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023

Հաշվետվություն

Ահա և մեկ կիսամյակ է ինչ անցնում ենք “Հաղորթակցման հմտություներ” առարկան։ Առաջին հայացքից թվում է, թե հեշտ առարկա է, սակայն խորանալով առարկայի մեջ հասկանում ենք, որ այդքան էլ հեշտ չէ ինչքան էլ, որ թվում էր։ Ուսումնական տարվա ընթացքում բազում խնդիրների առաջ կանգնեցի, միևնույն է կարողացա հաղթահարել և առաջ շարժվել։ Այս առարկայի շնորհիվ ես շատ բան սովորեցի, որը մինչ այդ չգիտեյի։ Կատարեցինք բազում առաջադրանքներ, անհատական նախագիծ, որի շնորհիվ ես ավելի խորը ուսումնասիրեցի իմ ընտրած մասնագիտությունը և իմացա նախադպրոցական մասնագիտության լավ ու վատ կողմերը։ Չէի ասի, որ հեշտ կատարեցի անհատական նախագիծս։ Նախագծի ընթացքում նյութերը ձեռք էի բերում շատ դժվարությաբմ։

CV

Հաղորդակցման ժամանակ սեփական անձի և զրուցակցի նկատմամբ<գոյություն ունեն չորս դիրքորոշումներ.

Հաղորդակցման հմտություն ժեստերի և մատնախոսության միջոցով

Ինքնակենսագրական

Աշխատանքային պայմանագիր

Ինչ է մոտիվացիան ինչպես մոտիվացվել

Մոտիվացիող նամակ

Երաշխավորական նամակ, կամ Բնութագիր

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

Դիմում

Հոդվածի ուսումնասիրում

ԳԼՈՒԽ 6

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 36.Աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը

Աշխատանքային իրավունքները և պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել և դադարել`

1) սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային և կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և գործատուների այն գործողություններից, որոնք, թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ և պարտականություններ.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես աշխատանքային իրավունքների և պարտականությունների ծագման հիմքեր.

3) աշխատանքային իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) վնաս պատճառելու հետևանքով.

5) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է աշխատանքային իրավական հետևանքների առաջացում:

Հոդված 37.Աշխատանքային իրավունքների իրականացումը և պարտականությունների կատարումը

1. Գործատուները, աշխատողները և նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ և ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

2. Աշխատանքային իրավունքների իրականացմամբ և պարտականությունների կատարմամբ չպետք է խախտվեն այլ անձանց` օրենքներով պաշտպանվող իրավունքներն ու շահերը:

3. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)

(37-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն)

Հոդված 38.Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը

1. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

2. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատողների ներկայացուցիչները:

3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով.

4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.

5) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` գործատուի օրենքին հակասող իրավական ակտը չկիրառելով.

6) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

7) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

8) վնասի հատուցում ստանալով.

9) տուգանք (տուժանք) բռնագանձելով.

10) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

11) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.06.10 ՀՕ-117-Ն)

Դիմումի օրինակելի ձև

Երևանի Մխիթար սեբաստանցու

կրթահամալիրի քոլեջի տնօրեն՝ Տ․Բլեյանին

2-3 կուրսի ուսանող՝ Արմանուշ Պավելի Ղազարյանից

Դիմում

2022 թվականի նոյեմբերի 10-ից 15-ը հիվանդության պատճառով չեմ ներկայացել դասերին։ Խնդրում եմ բացակայությունս համարել հարգելի։

Կից ներկայանցնում եմ բժշկական համապատասխան տեղեկանք՝

ХХХХХХХХХХХ

8․12,2022 Դիմող՝ Արմանուշ Ղազրյանից (ստորոգրություն)

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

Նախագիծ

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Բոլորիս կյանքում էլ լինում է ժամանակ երբ մենք կանգնում ենք ընտրության առաջ, և դա կոչվում է մասնագիտության ընտրություն։ Եվ ես նույնպես բացառություն չեմ 2 տարի առաջ էր, երբ ես պետք է ընտրեմ թե, ով եմ ուզում լինել ապագայում։ Ահա և ես ընտրեցի նախադպրոցական կրթությունը։ Չկա ավելի հետաքրքիր, պատասխանատու և օգտակար մասնագիտություն , քան փոքրիկ հրաշքներին կրթելն ու դաստիարակելը։ Այդ է պատճառը, որ իմ նախընտրած մասնագիտական ոլորտը՝ նախադպրոցական կրթությունն է։ Բոլորիս կյանքի ամենալուսավոր, ամենագունեղ փուլը մանկությունն է, ու իր ուրույն տեղն ունի մանկապարտեզը՝ մանուկների երկրորդ տունը։

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Մխիթար Սեբաստացի

ԵՊՀ

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարան

  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):
  • Տնային դաստիարակ
  • Մանկապարտեզում
  • Զարգացման կենտրոնում
  • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
  • Դպրոցի տարրական դասարաների դասղեկ
  • Խաղավար
  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • ՀՀ մանկապարտեզներ
  • Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում:
    • Ներկա պահին Նախադպրոցական կրթությունը շատ պահանջված է։
  • Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Առավելագույն` 200000դր

Նվազագույն` 100000դր

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Արևիկ Խուգեյան,

Մարիա Մոնթեսորին

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ավելի մանրամասն ուսումնասիրելու մասնագիտական ոլորտը, նրա առավելություններն ու թերությունները: Կատարած աշխատանքը օգտակար է նաև այլ սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից:

Ժամանակահատված՝ 01,11,2022- 30,11,2022
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Երաշխավորական նամակ, կամ Բնութագիր

Ես Արմանուշ Ղազարյանն եմ, Լիանա Գրրգորյանին արդեն երկրորդ տարին է ինչ ճանաչում եմ։ Ծնվել է 2005թվականի` փետրվարի 10֊ին, 17տարեկան է։ Սովորում է “Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում”, “նախադպրոցական” բաժնում։ Մասնագիտության մեջ թերացում չունի, վստահաված անձ է, ճշտապահ է, կարգապահ, հետաքրքրասեր, ընկերասեր, սիրում է ճամփորդել, մարդկանց հետ շփ

ման ընդացքում ազատ է։ Նախագծերը կարողանում է ժամկետի մեջ ավարտին հացնել, կարողանում է հարթել թիմում ծագած անհարթությունները։ Ձեռք է բերել երեխենարեի հետ շբվելու հմտություն, նաև փորձ է ձեռք բերել մանկապարտեզում աշխատանքի համար։ Իր տեսակով հավասարակշռված, հանգիստ է, հանդուրժող չէ, համբերատար է, կատակասեր է։

Այսպիսով ես կարծում եմ, որ տվյալ անձը Ձեր հաստատությունում իրեն կկարողանա դրսևորել լավագույն աշխատանքային որակներով։

Ստորագրություն________

ամիս֊ամսաթիվ__25.10.22թ.

Մոտիվացիող նամակ

Հարգելի Գործատու `

Ես ցանկանում եմ աշխատել Ձեր ընկերությունում, քանի որ իմ աշխատանքային փորձը համարժեք է Ձեր նշված աշխատանքին։

Ունենալով աշխատանքային փորձ, վստահ եմ, որ կարող եմ աշխատատել դաստիերակ։

Նախկին աշխատավայրում ես աշխատում էի միայն օրվա երկրորդ կեսից, իսկ այստեղ ես հնարավորություն կունենամ աշխատել մի ամբողջ օր, ինչը ինձ հնարավորություն կտա ավելի խորանալու և հմտանալու մասնագիտությանս մեջ։

Համոզված եմ, որ մեր աշխատանքային հարաբերությունները կլինեն կառուցողական և կպահովի լավ մթնոլորտ։

Սիրով կսպասեմ Ձեր պատասխանին։

Իմ մասին կարող եք իմանալ անձնական թերթիկից։

Հարգանքով` Արմանուշ Ղազարյան։

Ինչ է մոտիվացիան ինչպես մոտիվացվել

Ցանկացած նպատակին հասնելու ամենամեծ մարտահրավերներից մեկը՝ լինի դա աշխատասիրությունը, վաղ արթնանալը, սովորություն ձեռք բերելը կամ մարզվելը, այդ նպատակին հասնելու մոտիվացիա գտնելն է:

Մոտիվացիան բանալին է, բայց ամենևին էլ հեշտ չէ այն գտնել ամեն օր։

Ինչպես է աշխատում մոտիվացիան

Նախքան կոնկրետ մեթոդներին անցնելը, օգտակար է իմանալ, թե ինչ է մոտիվացիան և ինչպես է այն գործում:

Մոտիվացիան այն է, ինչը ձեզ մղում է դեպի նպատակը, խթանում է ձեր առաջ գնալուն, երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ինչի պատճաով էլ դուք վաղ արթնանում եք մարզվելու կամ նախագիծն ավարտելու համար:

Ավելի հաճախ, դրական մոտիվացիան ավելի լավ է աշխատում. եթե դուք իսկապես ինչ-որ բան եք ցանկանում, ապա շատ ավելի լավ աշխատանք կկատարեք, քան երբ փորձում եք խուսափել անցանկալի սցենարից:

Այսպիսով, մոտիվացիան ինչ-որ բանի հասնելու ցանկությունն է: Երբեմն դուք չեք ցանկանում վաղ արթնանալ և շատ քնկոտ եք, բայց եթե իսկապես վաղ արթնանալու պատճառ ունեք, անհամբեր վեր եք թռչում անկողնուց: Այս տեսակի մոտիվացիան ամենալավն է աշխատում։

Ինչու է հարկավոր մոտիվացիան

Մոտիվացիան գործողությունների խթան է և ցանկացած մասնագիտական ​​և անձնական աճի անբաժանելի մաս: Մոտիվացիայի համակարգն անմիջականորեն կապված է յուրաքանչյուր մարդու հոգեբանական բնութագրերի հետ, քանի որ խառնվածքի իմացության շնորհիվ կարող եք մոտեցում ընտրել յուրաքանչյուր աշխատակցի: Օրինակ, խոլերիկ մարդիկ նախընտրում են ակտիվ աշխատանքը, որը ներառում է շատ շարժումներ, մինչդեռ մելանխոլիկ մարդիկ նախընտրում են նստակյաց, միապաղաղ գործողություններ: Մարդու մոտիվների իմացությունը օգնում է նրա համար հարմարավետ միջավայր կազմակերպել, ինչը նպաստում է արտադրողականության աճին։

Մոտիվացիայի տեսակներ

Մոտիվացիան բաժանվում է ներքին և արտաքին տեսակների: Սակայն նրանց միջև սահմանները պայմանական են։ Հաճախ է պատահում, որ մարդու վրա միաժամանակ աշխաատելու տարբեր ցանկություններ են առաջանում։

Ներքին

Այն բնութագրվում է անձնական նպատակների, մարդկային հատկանիշների կիրառմամբ: Որպես դրդապատճառ օգտագործվում են նրա անձնական ձգտումները, հետաքրքրությունները, հաճույքներ և կատարված աշխատանքից բավարարվածության զգացումը։

Ներքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Ձեռքբերումներ. Սա մոտիվացիա է այն աշխատակիցների համար, ովքեր ակտիվորեն ներգրավված են բարդ խնդիրների լուծման գործընթացում, ձգտում են բարելավել իրենց մասնագիտական ​​հմտությունները և հաստատել իրենց կոմպետենտությունը: Նոր հաղթանակներն ու հաջողությունները նրանց դրդում են մասնագիտական ​​աճի։
  • Անձնական զարգացում. Այն բաղկացած է նոր բաներ սովորելու ցանկությունից, և գիտելիքի օգնությամբ, մարդը փոխակերպում է ոչ միայն շրջապատող աշխարհը, այլև ինքն իրեն։
  • Ձգտելով իշխանությանը. Դա ձեզ դրդելու միջոց է՝ վերահսկելու ձեզ շրջապատող մարդկանց կամ ձեր կյանքը:

Արտաքին

Արտաքին մոտիվացիան այն խթաններն են, որոնք գտնվում են անձից դուրս: Սրանք արտաքին աշխարհի տարրեր են, որոնք որոշակի արտոնություններ են տալիս կամ, ընդհակառակը, որոշակի սահմանափակումներ են խոստանում։ Արտաքին մոտիվացիան կախված չէ մարդուց, քանի որ այն կառուցված է տվյալ պահին զարգացած այլ մարդկանց, օրենքների, կանոնների և հանգամանքների վրա։

Արտաքին մոտիվացիայի օրինակներ՝

  • Դրամական պարգև. Աշխատանքի կատարման համար ֆինանսական խթանները ամբողջ աշխարհում մոտիվացիայի ավանդական միջոց են: Փողը արտաքին մոտիվացիայի ամենապարզ տեսակներից է, քանի որ համարվում է աշխատանքի համընդհանուր պարգև։
  • Վաստակի ճանաչում. Կատարված աշխատանքի համար ոչ նյութական պարգևատրման մեթոդ, որը բաղկացած է այն մարդու բարոյական բավարարվածությունից, ում աշխատանքը գնահատվում և տարբերվում է մնացածից:
  • Վախ. Սա այն մարդկանց մոտիվացիան է, ովքեր խնդրահարույց իրավիճակներից խուսափելու մեծ ցանկություն ունեն։

Մոտիվացված մարդկանց նշաններ

  • Լավատեսություն — մոտիվացված մարդիկ նախապես վստահ են, որ իրենց ծրագիրը կկատարվի, իսկ արդյունքը կլինի գերազանց
  • Հաստատակամություն — նրանց համար խոչընդոտները չեն դառնում անլուծելի խնդիր
  • Ակտիվություն — մեծ ոգևորություն, որն օգնում է կանգ չառնել նպատակին հասնելու ճանապարհին
  • Կենտրոնացում — մարդիկ չեն շեղվում մանրուքներից, շարժվում են դեպի նպատակը
  • Վստահություն — այդպիսի մարդիկ գիտակցում են իրենց՝ որպես ամբողջական անձնավորություն՝ խնդիրներով և թերություններով, նրանք գիտեն, թե ինչպես օգտագործել ուժեղ կողմերը և մշակել թույլ կողմերը

Հոգեբանության մեջ

Հոգեբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մոտիվացիայի ազդեցությունը մարդու ցանկությունների, կարիքների և վիճակի վրա: Հոգեբանության մեջ կան տարբեր հասկացություններ մոտիվացիայի առաջացման մասին: Օրինակ, վարքագիծը ասում է, որ անհրաժեշտություն է առաջանում, երբ օրգանիզմը շեղվում է իդեալից։ Եթե ​​մարդը քաղցած է, ապա նա ունի իդեալին վերադառնալու մոտիվացիա, այսինքն՝ դեպի հագեցում, իսկ այս դեպքում նրա հիմնական շարժիչ ուժը ուտելու ցանկությունն է։

Մոտիվացիայի փուլերը

Մոտիվացիան գործընթաց է, որը բաժանված է մի քանի հիմնական փուլերի՝

  • Բավարարվելու անհրաժեշտության առաջացումը
  • Անհրաժեշտության բավարարման ուղիների որոշում
  • Նպատակի կարգավորում
  • Աշխատանք ընտրված ուղղությամբ

Հաջողակ աշխատանքով մարդը հասնում է պարգևների ու գոհանում։ Պարգևատրումների բացակայության դեպքում տուժում է ապագա գործողությունների արդյունավետությունը, քանի որ հաջորդ անգամ մարդուն ավելի դժվար կլինի մոտիվացնել:

Ինչպե՞ս ինքդ քեզ մոտիվացնես

Կարևոր է սկսել ճիշտ մոտիվացիայով, քանի որ լավ մեկնարկը կարող է երկար ժամանակ պահպանվել: Ահա մի քանի խորհուրդ՝

  • Սկսեք քչից

Սա մոտիվացիայի ամենակարևոր խորհուրդներից մեկն է։ Մի սկսեք շատից: Ավելի լավ է սկսել հեշտ նպատակից, ապա շարունակել առաջ գնալ:

Օրինակ, եթե ցանկանում եք սպորտով զբաղվել, կարող է ձեզ թվալ, որ առաջին օրվանից պետք է ինտենսիվ մարզումներ կազմակերպել՝ մեկ ժամ կամ ավելի: Ոչ, փոխարենը փոքր քայլեր արեք: Պարզապես պարապեք 2 րոպե: Գուցե հիմարություն թվա, բայց դա աշխատում է:

Շարունակեք նույն ռեժիմով մեկ շաբաթ։ Կարող եք շատացնել ժամանակը, բայց պահեք նվազագույնը: Դա այնքան հեշտ է, որ անհնար է ձախողվել: Մեկ ամսից դուք կզբաղվեք 15-20 րոպեով, իսկ վեց ամսից դուք կարող եք դառնալ մոլի մարզիկ:

Դրեք ձեր դիմաց մեկ նպատակ

Մարդիկ իրենց դիմաց դնում են շատ նպատակներ և փորձում են դրանց հասնելու համար շատ բաներ անել։ Այն սպառում է էներգիան և մոտիվացիան: Սա, թերևս, ամենատարածված սխալն է:

Եթե դուք միաժամանակ փորձում եք հասնել երկու կամ ավելի նպատակների, չեք կարող պահպանել ձեր էներգիան և կենտրոնանալ: Դա հնարավոր է միայն պետությունների ղեկավարների և խոշոր կորպորացիաների համար։ Պետք է ընտրել մեկ նպատակ և ամբողջությամբ կենտրոնանալ դրա վրա։

Մոտիվացիա պահպանելու ուղիներ

Մոտիվացիայի երկրորդ բաղադրիչը ինքդ քեզ աջակցելն է։ Միգուցե ինչ-որ նոր բան է մտել ձեր կյանք, և հին նպատակն այլևս առաջնահերթություն չէ: Հնարավոր է ինչ-որ նպատակին հասնելու համար, դուք ամեն օր աշխատել եք, բայց եկել է մի պահ, որ մեկ-երկու օր դադարել եք աշխատել և հետո նորից վերսկսելու համար ձեզ հարկավոր է եղել մոտիվացիա, որը ձեզ մոտ բացակայել է։

Դադարեք

Երբ սկսում ես քայլեր անել դեպի նոր նպատակը, երբեմն չես համբերում, թե երբ ես սկսելու: Դուք լի եք հուզմունքով, և ձեր ոգևորությունը սահմաններ չունի: Երբեմն թվում է, թե դուք կարող եք ամեն ինչ անել։ Էներգետիկ մեկնարկից անմիջապես հետո պարզվում է, որ մարդն ունի սահմաններ, և ոգևորությունը թուլանում է:

Բացահայտումն այն է, որ երբ հենց սկզբում շատ էներգիա ես ունենում և ցանկանում ես քրտնաջան աշխատել, ամենակարևորը դանդաղեցնելն է։ Ձեզ թույլ մի տվեք անել այն, ինչ ուզում եք: Կատարեք ձեր ծրագրածի 50-75 տոկոսը։

Ուղղակի սկսեք

Լինում են օրեր, երբ դուք պարզապես չեք ցանկանում դուրս գալ փողոց և քայլեր ձեռնարկել ձեր նպատակին հասնելու համար: Մտածելու փոխարեն, թե որքան դժվար է այդ ամենը և որքան ժամանակ կպահանջվի, հասկացրեք ինքներդ ձեզ, որ պարզապես պետք է սկսել:

Կա կանոն՝ պարզապես հագեք կոշիկները և փակեք դուռը ձեր հետևից։ Դրանից հետո ամեն ինչ բնական է ընթանում։ Երբ նստում ես առանց գործի, մտածում ես առաջադրանքի մասին և հոգնած ես զգում, ամեն ինչ դժվար է թվում։ Բայց երբ սկսում ես, կյանքն ավելի հեշտ է դառնում:

Բացասական մտքերը փոխարինեք դրականով

Կարևոր է սկսել վերահսկել ձեր մտքերը և գիտակցել, որ ներքին երկխոսությունը մոտիվացնող է: Պարզապես մի քանի օր անցկացրեք՝ բացասական մտքերը վերլուծելով։ Այնուհետև ևս մի քանի օր անց փորձեք ազատվել այդ բացասական մտքերից՝ դրանք սխալ անվանեք, իսկ հետո դրանք փոխարինեք համապատասխան դրական մտքերով:

Միֆեր մոտիվացիայի մասին

Մարդու մոտիվացիան բաղկացած է տարբեր գործոններից, ինչի պատճառով էլ շատ անօգուտ խորհուրդներ են հայտնվել։ Հիմնական միֆերն են՝

  • Եթե ​​դուք գրեք ձեր նպատակները, դա անպայման կհանգեցնի գերազանց արդյունքների: Ենթադրվում է, որ նպատակների մասին խոսելը և դրանց մասին գրելը բացարձակապես երաշխավորում են հաջողությունը, քանի որ դա մեծացնում է պլանների վրա կենտրոնացումը:
  • Պետք է հնարավոր ամեն ջանք գործադրել։ Հետևելով այս խորհրդին՝ հեշտ կհիասթափվեք՝ առանց ձեր հնարավորությունները հաշվարկելու: Իսկ նպատակին լիովին հասնելւ փոխարեն, կունենք կիսատ թողած նպատակ, որն այլեւս մարդն ի վիճակի չէ իրականացնել։
  • Պետք է պատկերացնել հաջողությունը: Պարզապես վիզուալիզացիան անօգուտ գործիք է, եթե այն չի ապահովվում գործողություններով: Սա կարճաժամկետ հեռանկարում կարող է ոգեշնչել մարդուն, բայց ընդհանուր առմամբ անարդյունավետ գործիք կլինի նրա նպատակներին երկարաժամկետ հասնելու համար։

Վերլուծություն՝

Մոտիվացիա ասվածը մեր օրերում կարծես կորցրել է իր նշանակությունը, որովհետև այն շատ է օգտագործվում և կարծես դարձել է ամենամեծ պատճառաբանումներից մեկը։ Իրականում մոտիվացիան շատ կարոևր բան է և շատ լավ է, որ այն մարդ ունենում է և իր աշխատանքը կատարում է մոտիվացված, նպատակներ և երազանքներ ունի, որոնց պատրաստվում է հասնել։ Բայց մեր օրերում մարդիկ խառնում են ալարկոտությունը, անպատասխանատվությունը մոտիվացիայի հետ և ամեն անգամ, երբ չեն ցանկանում ինչ-որ աշխատանք կատարել, ասում ե՝ մոտիվացիա չունեմ, կորել է մոտիվացիաս, չեմ կարողանում աշխատել, ինձ մոտիվացիա է հարկավոր աշխատելու համար, բայց քանի որ չունեմ՝ չեմ աշխատի, նպատակներիս չեմ հասնի, այլ ուղղակի կնստեմ և կսպասեմ, մինչև որ մոտիվացիաս գա։ Էսպես մտածելով՝ հնարավոր է երբեք էլ չանցնես գործի և քո աշխատանքները և պարտականությունները մնան և կուտակվեն։ Պետք է հասկանալ, որ հաճախ մոտիվացիան չի կարող լինեն պատճառաբանում, որովհետև դրանք քո պարտականություններն են, և դու դրանք պարտավոր ես կատարել և երբ քեզնից պահանջեն այն ինչ պարտավոր ես անել, բայց չես արել մոտիվացիայի բացակայության պատճառով, դա մարդկանց չի հետաքրքրելու, և նրանք պահանջելու են ձեր աշխատնքը, ինչ կարող է շատ մեծ խնդիրների առաջ հագեցնել։ Պետք է նստել և սկսել անել, հնարավոր է, որ դուք չեք ցանկանում, զլանում եք, «ՄՈՏԻՎԱՑԻԱ» չունեք, բայց ով է ասել, որ աշխատանք կատարելիս միշտ պետք է ցանկանաք և ունենաք մոտիվացիա, հաճախ դրանք ձեզ նեղություն պատճառելով, չցանկանալով, բայց ստիպված պետք է անեք, որովհետև դուք պատասխանատու եք այդ ամենի համար։  Իսկ ինչ վերաբերվում է մոտիվացիային, դրա աղբյուրը կարող է դառնալ ձեզ համար ինչ-որ մարդ, ում գործունեությունը, կյանքը, հենց ինքը կոգեշնչի ձեզ, որպեսզի անցնեք գործի։ Կամ մոտիվացիայի աղբյուր կարող են լինել գրքերը, ֆիլմերը, սերիալները, որոնց մեջ դուք նույնպես կարող եք գտնել խթան աշխատելու համար։ Եվ այդպես շարունակ, ամեն մարդու համար տարբեր բաներ կարող են դառնալ մոտիվացիայի աղբյուրը, որովհետև մոտիվացիա ասվածը շատ լայն է և անգամ ոմանց համար կարող են հենց իրենք դառնան իրենց մոտիվացիայի աղբյուրը։ Կարևորը շատ չուռճացնել և իմաստազուրկ չանել այս երևույթը։

Աշխատանքային պայմանագիր

Պայմանագրի օրինակ ՝

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N


ք._ «» ______ 2010 թ.
____________________(այսուհետ Գործատուն) ի դեմս տնօրեն ____________________________ , որը գործում է Գործատուի կանոնադրության հիման վրա մի կողմից, և ____________________ գրանցված ___________________ _________________________ անձնագիր թիվ __________, տրված ___________ թ. (այսուհետ Աշխատող) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Գործատուն Աշխատողին տրամադրում է աշխատանք, որի նկարագրությունը բերված է սույն պայմանագրի 1.3 կետում և պարտավորվում է վճարել
նրա կատարած աշխատանքի համար, իսկ Աշխատողը պարտավորվում է կատարել Գործատուի հանձնարարած աշխատանքը սույն պայմանագրով
սահմանված պայմաններով պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահական կանոնները: Աշխատողը նշանակվում է _________________ պաշտոնում և անմիջականորեն ենթարկվում է ___________ : Աշխատանքների կատարման վայրն է
Գործատուի գտնվելու վայրը:
Սույն պայմանագրով Աշխատողին հանձնարարվող աշխատանքը ներառում է հետևյալը`




Աշխատողի համար սույն պայմանագրով նախատեսված աշխատանքը համարվում է ______________
հիմնական, համատեղությամբ
Աշխատողի համար ____ փորձաշրջան _ ամիս ժամկետով:
\սահմանվում է, չի սահմանվում/

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1 Աշխատողը պարտավորվում է 2.1.1 Աշխատանքը սկսել «___» _______________ 2010թ.-ից: 2.1.2 Բարեխղճորեն կատարել սույն պայմանագրով ստանձնած իր աշխատանքային պարտականությունները: 1 2.1.3 Պահպանել Գործատուի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը: 2.1.4 Կատարել աշխատանքի սահմանված նորմերը: 2.1.5 Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները: 2.1.6 Բարեխղճորեն վերաբերվել Գործատուի գույքի պաշտպանությանը, սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել Գործատուին: 2.1.7 Կատարել պաշտոնական հրահանգներով կամ տնօրենի հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին: 2.1.8 Աշխատանքային օրվա ընթացքում աշխատաժամանակն օգտագործել իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նպատակով և չկատարել իր աշխատանքային պարտականություններից շեղվող Գործատուի, ղեկավար անձանց կողմից իրեն չհանձնարարված այլ աշխատանք:
2.1.9 Իր պարտականությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, կատարել աշխատանքոչ աշխատանքային և տոնական օրերին: 2.1.10 Իր պարտականությունները կատարել անձամբ: 2.1.11 Անցնել պարբերական բժշկական զննում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: 2.1.12 Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությունները: 2.2 Աշխատողն իրավունք ունի
2.2.1 Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն ստանալ վարձատրություն:
2.2.2 Պահանջել գործատուից ապահովել օրենսդրությամբ սահմանված իր հանգստի իրավունքը:
2.2.3 Իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:
2.3 Գործատուն պարտավորվում է 2.3.1 Աշխատողին ապահովել սույն պայմանագրով պայմանավորված աշխատանքով և կազմակերպել նրա աշխատանքը: 2.3.2 Սույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն վճարել Աշխատողի աշխատավարձը: 2.3.3 Սահմանված կարգով Աշխատողին տրամադրել վճարվող և չվճարվող արձակուրդը: 2.3.4 Ապահովել անվտանգ և նորմալ աշխատանքային պայմաններ: 2.3.5 Աշխատանքի ընդունվելու ժամանակ, ինչպես նաև աշխատելու ընթացքում, Աշխատողին ծանոթացնել Գործատուի ներքին կարգապահական կանոններին, աշխատանքի պաշտպանության և հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջներին: 2.3.6 Ժամանակին ապահովել Աշխատողին անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, որպեսզի Աշխատողը կարողանա կատարել աշխատանքի նորմաները: 2.3.7 Աշխատողի անձնական տվյալները մշակելիս պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջները: 2 2.3.8 Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականությոններ: 2.4 Գործատուն իրավունք ունի
2.4.1 Ցանկացած պահին ստուգել աշխատողին հանձնարարված աշխատանքների կատարման ընթացքը և աշխատողի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ
որակով կատարելու դեպքում վերջինիս ենթարկել կարգապահական պատասխանատվության: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ միևնույն աշխատակցին
կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում աշխատակցին ազատել աշխատանքից:
2.4.2 Աշխատակցին ներգրավել արտաժամյա աշխատանքների, որի տևողությունը իրար հաջորդող երկու օրերի ընթացքում չի կարող անցնել 12 ժամիցներառյալ հիմնական աշխատաժամանակը: 2.4.3 Արտադրական ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված այլ դեպքերում, Գործատուն իրավունք ունի առաջարկել կնքելու փոխված պայմաններով աշխատանքային պայմանագիր: Փոխված պայմաններում աշխատանքը կատարելու Աշխատողի անհամաձայնության դեպքում Գործատուն իրավունք ունի Աշխատողին ազատել աշխատանքից ՀՀ աշխատանքային օրենսդրության 113-րդ հոդվածի համապատասխանպահպանելով աշխատանքային պայմանագրի լուծման սահմանված կարգը:
2.4.4 Աշխատողից պահանջելու կատարել աշխատանքային պայմանագրով չնախատեսված աշխատանքներ միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով և օրենսդրությամբ
նախատեսված դեպքերում:
2.4.5 Որոշել աշխատողին հանձնարարված աշխատանքների կատարման հաջորդականությունը և ըստ ժամկետների տալ հանձնարարականներ:
2.4.6 Իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և սույն պայմանագրով իրեն վերապահված այլ իրավունքներ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՆԳԻՍՏԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
3.1 Սույն պայմանագրով աշխատանքային օրվա սկիզբը սահմանվում է ժամը , ավարտըժամը ___ 3.2 Աշխատողի հանգստի և սնվելու ընդմիջման սկիզբը սահմանվում է ժամը ____,ավարտը ժամը
3.3 Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքային շաբաթվա ընդհանուր աշխատաժամանակի տևողությունը չի կարող գերազանցել ՀՀ աշխատանքային
օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակը:
3.4 Աշխատողին տրամադրվում է ամենամյա 20 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ, աշխատավարձի պահպանմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով:
3
3.5 Սույնով կողմերը համաձայնվում են, որ աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է Գործատուի կողմից հաստատված ամենամյա արձակուրդների
տրամադրման հերթականությամբ:
3.6 Ստորագրելով սույն պայմանագիրը Աշխատողը տալիս է իր համաձայնությունը արտադրական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում արձակուրդից հետ կանչվելու
վերաբերյալ:
3.7 Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր: Անխափան
արտադրությունն ապահովելու նպատակով Գործատուն Աշխատողի ամենամյա արձակուրդից չօգտագործված մասը տրամադրում է այն ժամանակ, երբ դա չի
խոչընդոտում արտադրության բնականոն գործընթացը:
3.8 Աշխատողի պահանջով նրան տրամադրվում է չվճարվող արձակուրդ միայն ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված դեպքերում և ժամկետներով:
3.9 Աշխատողին կարող է տրամադրվել_________________________
կողմերի համաձայնությամբ որոշված ժամկետով
օր չվճարվող արձակուրդ:
3.10 Հանգստյան և տոնական օրերին աշխատանքի համար վճարվում է ժամային օրական դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով, կամ աշխատողի
ցանկությամբ նրան մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է այլ հանգստյան օր:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ
4.1 Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքի վարձատրության ձևը սահմանվում է _________________ :
ժամավարձային, գործավարձային
Աշխատանքի վարձատրության ամսական չափը ժամային, դրուքաչափը սահմանվում է _դրամ, որը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և վճարվում է
աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ ինչև հաջորդ ամսվա 15-ը: 4.2 Գործատուի կողմից աշխատավարձը վճարվում է Աշխատողին ՀՀ արժույթով կանխիկ,կամ անկանխիկ փոխանցելով Աշխատողի կողմից ներկայացված հաշվի
համարին:
4.3 Աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների առկայության դեպքում Աշխատողին տրվում է հավելումներ, որոնց չափը սահմանվում է Գործատուի կողմից, եթե
օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
4.4 Հավելումների, պարգևավճարների ու փոխանցումների չափերը և վճարման կարգը սահմանվում է Գործատուի կողմից, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված
չէ:
4.5 Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդը սկսվելուց երեք օր առաջ:
4.6 Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում Գործատուն Աշխատողի հետ վերջնահաշվարկը կատարում է դրա դադարման


օրը կամ կողմերի համաձայնությամբ սահմանված օրվա ընթացքում
4.7 Ոչ Աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը Գործատուի կողմից ենթակա է վճարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4
4.8 Գործատուն Աշխատակցի կողմից իր պահանջով կամ արտադրական ծայրահեղ անհրաժեշտությամբ կատարված արտաժամյա աշխատանքի համար վերջինիս
վճարում է աշխատավարձ ժամային դրույքաչափի մեկուկես անգամի չափով:
4.9 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդը և Աշխատողի կողմից հայտարարված գործադուլի
ժամանակահատվածը վճարման ենթակա չէ:
4.10 Աշխատանքի պայմանները ծանր, վնասակար և վտանգավոր լինելու դեպքում , Գործատուի կողմից Աշխատողի համար սահմանվում են արտոնություններ և
հատկացումներ: Նշված դեպքում սահմանվող հատուցման չափը կկազմի աշխատավարձի _ %-ի չափով:

  1. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    5.1 Սույն պայմանագրի 4.1 կետում նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում Գործատուն յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք
    աշխատավարձի ________________ % չափով:
    կողմերի համաձայնությամբ
    5.2 Աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Ընկերությանը նյութական վնաս
    պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, եթե ՀՀ աշխատանքային օրենսգրքով այլ բան
    նախատեսված չէ:
    5.3 Գործատուի նյութական պատասխանատվությունն առաջանում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում: Գործատուն հատուցում է իր պատճառած
    վնասը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
    6.1 Կողմերի միջև վեճերի առաջացման դեպքում այն ենթակա է կարգավորման Գործատուի և Աշխատողի միջև անմիջական բանակցությունների միջոցովտաս օրվա ժամկետում: 6.2 Կողմերի միջև վեճը սույն պայմանագրի 6.1 կետում նշված ժամկետում չկարգավորելու դեպքում այն ենթակա է լուծման դատական կարգով ՀՀ օրենսդրությամբ
    սահմանված կարգով:
  3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ, ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
    5
    7.1 Սույն պայմանագիրը կարող է փոփոխվել և լրացվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, բացառությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված
    դեպքերի: Սույն պայմանագրի փոփոխությունները և լրացումները կատարվում են լրացուցիչ համաձայնագրերով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժան մասը:
    7.2 Սույն պայմանագիրը լուծվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում:
  4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
    8.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից:
    8.2 Սույն պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
  5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    9.1 Սույն պայմանագիրը ստորագրելիս Աշխատողը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, Գործատուի ներքին կարգապահական կանոններին*:
    9.2 Սույն պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը ենթակա են կարգավորման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
    9.3 Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունների չկատարման, կամ անպատշաճ կատարման համար պատասխանատվության
    են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
    9.4 Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
    ԳՈՐԾԱՏՈՒԱՇԽԱՏՈՂ
    ՀՎՀՀՍոց. քարտ
    ՀասցեՀասցե
    ՏնօրենՀեռախոս

ստորագրություն ստորագրություն