ԶԱՊԵԼ I

Նախագիծը՝ Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտություն

* Կիլիկիո թագավորությունն ունեցել է Զապել անունով երեք թագուհի: Նշենք, որ միևնույն հիմքից է առաջացել նաև Զապլուն անունը, որը, սակայն, հայկական միջավայրում ընկալվել է իբրև առանձին անուն: Դրա փայլուն վկայությունն է Լևոն III (II)–ի երեք դուստրերի անվանակոչությունը` Զապլուն, Զապել, Սիպիլ։ Այդ իսկ պատճառով Լևոն Մեծագործի առաջին տիկին Զապլունին չենք միավորել Զապել անունը կրող թագուհիներին:

XI դարի երկրորդ կեսին, երբ բուն Հայաստանում անկում էին ապրել հայկական երեք գլխավոր` Վասպուրականի Արծրունյաց (1021 թ.), Անիի կենտրո-նական (1045 թ.) և Կարսի Բագրատունյաց (1065 թ.) թագավորությունները, Հայկական լեռնաշխարհից դուրս` Միջերկրական ծովի հյուսիս–արևելքում, Ռուբեն իշխանը հիմնում է նոր հայկական իշխանություն՝ սկիզբ դնելով երեքհարյուրամյա պետականության։ Դա 1080 թվականն էր:

Նորաստեղծ պետականությունն իշխանության կարգավիճակը պահպանեց մինչև 1198 թվականը, երբ Լևոն II իշխանը հռչակվեց «Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: Այդ տիտղոսով Լևոն II–ը (իբրև արքա` Լևոն I–ը) ընդգծում էր իր թագավորության համահայկական նշանակությունը. պատահական չէ, որ ժամանակակիցներն այն ընկալում էին իբրև մեկուկես դար առաջ կործանված Անիի համահայկական թագավորության վերականգնում: Նա մեր պատմության մեջ մնաց «Մեծագործ», «Մեծահաղթ», «Բազմահաղթ», «Բարեպաշտ» պատվանուն–տիտղոսներով: Իշխանության ժամանակաշրջանից մեզ են հասել Կիլիկյան Հայաստանի մի քանի տիրուհիների անունները (Լևոն I–ի կին Մարիամը, Ռուբեն III–ի կին Իզաբելը), որոնց, սակայն, չենք անդրադառնա այստեղ, քանի որ նրանք չեն կրել թագուհու տիտղոս։

Թագուհու տիտղոսը կրած Կիլիկյան Հայաստանի առաջին տիրուհին Զապլունն էր` Լևոն Մեծագործի առաջին կինը, որը շատ տխուր Ճակատագիր ունեցավ։ Արքան դավաճանության համար 1206 թ.՝ մերձիմահ ծեծելուց հետո, բանտարկեց նրան Վահկա բերդում, որտեղ նա մահացավ հինգ տարվա տաժանակրությունից հետո: Մահվանից հետո էլ արքան չներեց թագուհուն հրամայելով նրան թաղել ոչ արքայավայել ծիսակարգով: Նրանից ունեցած դստերը` Ռիթային, Լևոն արքան դաստիարակության հանձնեց իր մորը, ում պատվին էր նա անվանակոչվել։ Արքայադուստր Ռիթան հետագայում դարձավ Երուսաղեմի թագուհի` Հովհան Բրիենի տիկինը…

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

1210 թվականին Լևոն Մեծագործի երկրորդ կինը դարձավ Սիպիլը (Սիբիլլան), որը Կիպրոսի արքա Ամորի Լուսինյանի և Իզաբելլա Պլանտագենտի դուստրն էր: 1215 թվականին նրանից ծնվեց արքայադուստր Զապելը, որին վիճակված էր դառնալու մեր պատմության ամենաականավոր թագուհիներից մեկը։

1219 թ. մայիսին 72 տարեկանում վախճանվեց Լևոն Մեծագործը։ Կտակի համաձայն` նրա մարմինն ամփոփվեց Սիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում, իսկ սիրտը` Ակների վանքում։ Արքան թագավորությունը կտակեց 4–ամյա դստերը` նշանակելով խնամակալներ Ատան պայլին, կաթողիկոս Հովհաննես VI Սսեցուն և սպարապետ Կոստանդին Հեթումյանին։

Լևոն Մեծագործի մահից հետո գահի համար պայքար սկսեցին արքայի ավագ դուստր, Երուսաղեմի թագուհի Ռիթան, արքայի եղբայր Ռուբենի թոռ Ռուբեն–Ռայմոնդը, որին արքան ժամանակին հռչակել էր գահաժառանգ, բայց հիասթափվելով` ինքն էլ զրկել էր նրան այդ իրավունքից։ Նրանց հավակնությունները, սակայն, չեզոքացվեցին։

Արքայի արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ համագործակցությունն էր` հայոց թագավորության անվտանգությունը մահմեդական աշխարհից ապահովագրելու նպատակով։ Նույն այդ նպատակով նա 1218 թվականին հյուրընկալել էր Խաչակրաց հինգերորդ արշավանքի առաջնորդ, Հունգարիայի թագավոր Անդրեաս (Անդրաշ) II–ին և նրա հետ կնքել բարեկամության ու փոխօգնության պայմանագիր: Դաշինքը պետք է ամրապնդվեր Լևոն Մեծագործի դուստր Զապելի և Անդրեաս II–ի նույնանուն որդու ամուսնությամբ: Սակայն Լևոն Մեծագործի մահից հետո Հունգարիայի արքայազնը հրաժարվեց Կիլիկյան Հայաստան գալուց, և այդ ծրագիրը ձախողվեց:

1222 թ. Կիլիկիայի հայ ավագանու ժողովը որոշեց Զապելին ամուսնացնել Անտիոքի դքսության 17–ամյա թագաժառանգ Ֆիլիպի (Փիլիպոսի) հետ՝ պայմանով, որ վերջինս թագավորությունը պետք է վարի հայկական օրենքներով և հարգի հայոց եկեղեցու դավանանքն ու իրավունքները: Նրանցից ծնված զավակը պետք է ժառանգեր և՛ Կիլիկիո, և՛ Անտիոքի գահը: Դրանով իրավական հող էր նախապատրաստում Անտիոքի դքսությունը Կիլիկյան Հայաստանին միավորելու համար։ Այդ միավորումը պետք է կայանար անձնական ունիայի (լատին.` «միություն») Ճանապարհով, երբ երկու գահակալների ամուսնությունից ծնված ժառանգի իշխանության ներքո միավորվում են նրա ծնողների տիրույթները:

Մի քանի տարի առաջ նույնպիսի ծրագիր էր փորձել իրականացնել Լևոն Մեծագործը` ամուսնացնելով Անտիոքի դուքս Բոհեմունդ III–ի գահաժառանգ որդի Ռայմոնդին և իր հանգուցյալ եղբայր Ռուբեն III–ի դուստր Ալիսին` նույն պայմաններով։ Նրանցից ծնված Ռուբեն–Ռայմոնդը 1211 թ. հռչակվեց թագաժառանգ, սակայն տարիներ անց վերջինիս ապաշնորհությունից և ամբարտավան վարքից հիասթափված` Լևոն Մեծագործը զրկեց նրան գահաժառանգման իրավունքից:

Յոթնամյա Զապելի ամուսնությունը, հասկանալիորեն միայն անվանական էր: Մանկահասակ թագուհու համար կարևոր հանգամանք էր, որ Ֆիլիպի մայրը հայուհի էր:

Սակայն Կիլիկիո գահին ամրապնդվելուց հետո Ֆիլիպը խախտեց նախնական պայմանը` վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն 1225 թ. հայոց ավագանու ղեկավար Կոստանդին Հեթումյան սպարապետը բանտարկեց Ֆիլիպին:

Սա, անշուշտ, ծանր հոգեբանական հարված էր 10–ամյա թագուհու համար, որին պետք է հաջորդեր նորը: 1226 թ. հայ ավագանու նոր ժողովը վճռեց Զապելին ամուսնացնել Կոստանդին Հեթումյանի մանկահասակ որդի Հեթումի հետ: Թագուհին ըմբոստացավ ու փախավ մոր ազգականների մոտ, ինչը, սակայն, խնդիրը չփոխեց: Սպարապետը զինված ուժերով վերադարձրեց Զապելին և նրա ու Հեթում I–ի ամուսնությամբ հիմք դրվեց Հեթումյան արքայատանը:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այսպես բարեպաշտությամբ հանգավ քաջ ու բոլորին հաղթող Լևոն արքան: Կաթողիկոսն ու իշխանները բերին Անտիոքի տիրոջ որդուն, որին պրինց էին կոչում, Լևոն արքայի դստերը տվին նրան կնության և թագավորեցրին: Պատանու անունը Փիլիպոս էր, իսկ թագուհու անունը` Զաբել: Բայց երբ չորս տարի թագավորեց, նրան իր հայրը խաբեց ու առավ Լևոն արքայի թագն ու արքունական վրանը, որը կանգնեցնում էին նշանավոր օրերին, նաև ոսկու ու արծաթի այլ գանձեր: Երբ իշխանները տեսան, որ այդ մարդը հավատարիմ չէ թագավորությանը, բռնեցին նրան, արգելափակեցին, մինչև որ բերի թագն ու տարած գանձը: Իսկ նրա հայրը չտվեց ոչ մեկը, ոչ էլ որևէ բանով օգնել կարողացավ իր որդուն: Եվ նրան թողեցին այնտեղ (արգելարանում], մինչև որ այնտեղ մեռավ:

Մեծ իշխան Կոստանդինը համոզեց կաթողիկոսին ու այլ մեծամեծներից ոմանց` թագավորեցնելու իր մանուկ որդի Հեթումին, որ մարմնապես առույգ էր ու տեսքով գեղեցիկ: Իսկ թագուհին չհամաձայնվեց մանկանը կին դառնալ, ըմբոստացավ գնաց Սելևկիա այնտեղ գտնվող ֆրանկների մոտ, որովհետև նրա մայրը ազգով ֆրանկ էր` Կիպրոս կղզուց:

Իսկ Կոստանդինը առավ բոլոր զորքերը, պաշարեց քաղաքը, մինչև որ ստիպված թագուհուն հանձնեցին նրան: Տարավ նրան ամուսնացրեց իր որդու հետ: Նրանից որդիներ ծնվեցին: Այդ կինը չափազանց բարեպաշտ էր, սիրում էր Աստծո բոլոր երկյուղածներին և աղքատասեր էր, միշտ անց էր կացնում պասերով ու աղոթքներով:

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. Թ)

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այդ նույն թվականին վախճանվում է մեր պատվավոր Լևոնը, և թագին երկու տարի տիրում է նրա մինուճար դուստրը` Եղիսաբեթը, որին ֆրանկները Զաբել էին կոչում: Նրա համար ամուսին են բերում Ատաքի տիրոջ որդուն` Ֆիլիպին: Եվ որովհետև նրա համար ատելի էր հայոց ազգը և ավելի շատ մեծարում էր իրենը` ֆրանկներին, երդմնազանց է լինում ու դրժում է հայադավան ու հայասեր իր ուխտը և պատվական թագը, արքունական գանձերն ու պալատ[ի ունեցվածք]ը ուղարկում է իր հոր տուն: Այդ բանի հետ չեն կարողանում հաշտվել [հայոց] իշխանները և նրան բանտ են գցում, մինչև որ նա այնտեղ մեռավ։ Եվ Լևոնի աղջկան տալիս են Կոստանդնի որդուն` մեծահոգի ու հանճարեղ պատանյակին` մարմնեղ, թիկնավետ ու գեղեցկատես պատանուն:

Վարդան Արևելցի, «Տիեզերական պատմություն» (գլ. ՁԴ)

Զապելի և Հեթում I–ի ամուսնությամբ վերջապես կարգավորվեց Հայոց գահի խնդիրը։ Ժամանակագրի խոսքերով` «Եւ յայնմհետէ եղեւ խաղաղութիւն տանն Հայոց, եւ ամ յամէ ջանային ի բարձրութիւն»: Հեթում I–ի հատած դրամների զգալի մասի մի երեսին պատկերված է Կիլիկիո պետական զինանշանը` խաչ բռնած առյուծը, մյուսին` արքան և Զապել թագու- հին, ինչը ցույց է տալիս, որ թագուհին ունեցել է կարևոր դերակատարում: Նույնն են հավաստում բազմաթիվ այլ փաստեր:

Զապել թագուհու և Հեթում I արքայի ուշագրավ ձեռնարկումներից է 1238 թվականին Անդուլ մենաստանի վերակառուցումը և այն ամառանոցի վերածելը։ Իբրև Լևոն II–ի հավատարիմ հաջորդներ՝ Հեթում արքան և Զապել թագուհին հատուկ ուշադրություն դարձրին երկրի հոգևոր ու կրթական կյանքին: Նրանց հրամանով հիմնվեցին նոր վանքեր, նորոգվեցին հները։ Վանքերին կից գործում էին վարժարաններ ու դպրատներ։ Արքունիք հրավիրվեցին գիտնականներ և արվեստագետներ, որոնց գործունեության համար ստեղծվեցին արտոնյալ պայմաններ։ Բացառիկ բարձունքի հասավ հայկական մանրանկարչությունը, ինչը հնարավոր դարձավ պետական հոգածության շնորհիվ: Ընդօրինակվելով` կորստից փրկվեցին շատ հին ձեռագրեր: Գրվեցին մեծարժեք աշխատություններ և կատարվեցին թարգմանություններ։

Հատկանշական է, որ թագուհու մահվանից քսան տարի անց` 1272 թ., թողած մի հիշատակագրում Ավետիս անունով դպիրը գրում է Զաբել թագուհու մասին, թե նա «մեծ հոգաբարձությամբ հոգ տարավ երկրին, նաև եկեղեցիներին և վանքերին»: Եվ իսկապես, նրա անվան հետ են կապվում Սիս մայրաքաղաքում կառուցված Կաթողիկե և Սբ Մարինե եկեղեցիները։

Զապել թագուհին շարունակողը դավոր վարած ներքին իմաստուն քաղաքականության, որն աշխար հագիր անցկացնելուց և պետական կայուն հարկեր սահմանելուց հետո պետական թոշակով բացեց աղքատանոցներ և գոդյաց տներ։ Հատկանշական է, որ թագուհու նախաձեռնությամբ 1241 թվականին հիմնվում է հիվանդանոց, որը գործում է մինչև Կիլիկիո թագավորության կործանումը (1375 թ): Դա եզակի երևույթ է միջնադարի համաշխարհային պատմության մեջ, ստեղծվում է հիվանդանոց, որտեղ պետության հաշվին անվճար բուժվում էին բոլոր կարիքավորները։ Ավելին՝ իր կառուցած հիվանդանոցում թագուհին հաճախ անձամբ էր ծառայում` խնամելով անտեր հիվանդներին..…

Բացառիկ էր նաև թագուհու վերաբերմունքը կրթական գործի կազմակերպման ոլորտում։ Բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ արքունի ծախսով ստանում էին կրթություն, որից շահում էր ողջ ժողովուրդն ու պետությունը։ Ուսումնական գործում ևս Զապել թագուհու գործերի հիշատակը պահպանվել է նրա մահից հետո բավականին երկար ժամանակ։ Դրա գեղեցիկ վկայությունն է նրա որդի Լևոն III(II)–ի թագադրության ժամանակ (1270 թ.) արքունի քարտուղար Վահրամ վարդապետի արտասանած խոսքը. «Երանելին Զապել թագուհին, որո ողորմութեանն եւ առատ պարգեւացն որ առ ուսումնականան` պտուղ է մերս նուաստութիւն, եւ եւս վեհագունից քան զմեզ, ընդ որում զանճառ բարութիւնսն ընկալցի փոխարէն»…

Զապել թագուհու գործերը հայտնի և հարգված էին ոչ միայն հայության մեջ։ Ժամանակի նշանավոր մատենագիրներից մեկը՝ Միխայիլ Ասորին, իր «Ժամանակագրության» էջերում հիշատակելով Հեթումի և Զապել թագուհու ամուսնության մասին, թագուհուն հիշատակում է առանձնահատուկ մեծարանքով «… յետ բազում ժխորմանց և ամբոխից և վիձմանց` ընտրեցաւ որդին Պարոն Կոստանդեայ ի թագաւորութիւն, զոր ընտրեալ էր Տէր յորովայնէ գեղեցիկ հասակաւ և բարի խորհրդով, մեծահոգի և երկայնամիտ, հեզ և հանդարտ ՙի տիս մանկութեան, և տուաւ նմա յամուսնութիւն շառաւիղն օրհնութեան ազատուհին Զապել, անթերին ՙի գովութենէ աստուածապաշտ և երկիւղած կնոջ, ողջախոհ և ցածուն և անզարդասէր և լռին, լիահաւատ և մեծայոյս, Քրիստոսասէր և սրբասէր, աղօթասէր, և ծերունի հանճարով ՙի տղայութեան հասակի»…

Հեթում արքան և Զապել թագուհին ունեցան երեք որդի և հինգ դուստր, որոնցից Լևոն III(II)–ը 1270 թ. ժառանգեց Կիլիկիո թագավորության գահը։

Զապել թագուհին մահացավ 1252 թվականի հունվարի 2–ին և թաղվեց Դրազարկի թագավորական դամբարանում: Նրա մահը մեծ ցավ պատձառեց ողջ հայությանը: Պատահական չէ, որ արքունի սրբապատում Հայսմավուրքում հունվարի 22–ը (նրա մահվան օրը) նշվում է որպես թագուհու հիշատակի օր: Նրա մահվան մասին ցավով են հիշատակում մատենագիրները:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Նրա (Հեթում արքայի) բարեպաշտ թագուհին` Զաբել անունով, որ նշանակում է Եղիսաբեթ, այսինքն` Աստծո յոթերորդ օր, քանի որ արդարև իր անվանը համապատասխան` Աստծո կամքի հանգստարանն էր, բարեգործ, ողորմած ու աղքատասեր, որ դուստրն էր առաջին պսակավոր մեծ թագավոր Լևոնի, փոխադրվել էր Քրիստոսի մոտ:

Կիրակոս Գանձակեցի. «Հայոց պատմություն» (գլ. ԾԸ)

«Ողջախոհ» և «առաքինաջան» Զապել թագուհին ապրեց ընդամենը 37 տարի, որոնցից 33-ը՝ թագուհու կարգավիճակով։ Նրա կարճատև կյանքը նշանավորվեց մեծ գործերով, հատկապես՝ բարեգոր ծություններ կատարելով։

Հեթում I արքան, ընդունված ծիսակարգի համար ձայն կատարված արարողություններից բացի, յուրահատուկ կերպով է հավերժացրել մեծ տիկնոջ հիշատակը։ Զապել թագուհու մահից հինգ տարի անց՝ 1257 թ., հաղթական պատերազմից վերադառնալով՝ Հեթում արքան Ասորիքի Քերեք քաղաքում կառուցել է տալիս Սբ Հակոբ եկեղեցին՝ ի հիշատակ Զապել թագուհու, որն արձանագրության մեջ կոչվում է «Երանուհի տիկին Զապել» («երանուհի» բառն այստեղ գործածված է «Երանելի», «հոգելույս» իմաստով), Զապել թագուհու կյանքի ու գործունեության ընդհանրացնող գնահատականը կարելի է գտնել Վահրամ Ռաբունու «Ոտանաւոր Պատմութիւն Ռուբինեանց» երկում. այդ տողերը, անկասկած, թագու- հու մասին հնչել են հարյուրհազարավոր հայերի շուրթերից.

Սա առաւել բարեպաշտեալ

Եւ հաւատովըն բարձրացեալ,

Սիրով յԱստուած էր միացեալ

Եւ յերկիւղ Տեառըն խրատեալ,

Բարի գործովք էր զարդարեալ,

Եւ աղօթիւքըն միշտ մաքրեալ,

Զխոնարհութեան զարդ ըզգեցեալ,

Զպարկեշտութիւն նախապատուեալ …

Աղբյուրը՝ Արտակ Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/

ՀՀ Սահմանադրություն

Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները

Պետության հիմնական օրենքն է Սահմանադրությունը։ «Սահմանադրություն» եզրը ծագել է լատիներեն «constitution» եզրից, որը թարգմանվում է իբրև «սահմանում եմ», «հիմնադրում եմ», «կառուցվածք»։ Այն ապահովում է պետական և հասարակական կարգի հիմունքները։

Հատկանիշներ՝

Սահմանադրությունը ընդունվում է ժողովրդի կողմից։

Սահմանադրությունն ունի մի շարք իրավաբանական հատկա- նիշներ:
1. Սահմանադրությունն օժտված է բարձրագույն իրավաբա- նական ուժով: Սա նշանակում է, որ ա) երկրում հաստատված է սսհմանադրական կարգ, Սահմանադրությունն առաջնություն ու- նի պետության նկատմամբ և հանդես է գալիս իբրև պետական և հասարակական զարգացմանը թելադրող և ուղղություն տվող ուժ: բ) բոլոր նորմատիվ իրավական ակտերը` օրենքները և ենթաօ- րենսդրական ակտերը պետք է համապատասխանեն Սահմա- նադրությանը։ Սահմանադրությանը հակասելու դեպքում դրանք ենթակա են վերացման կամ փոփոխման սահմանված կարգով:
2.Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն: Սա նշանանակում է, որ Սահմանադրության նորմերը անմիջակա- նորեն կարգավորում են հասարակական հարաբերությունները և դրանց իրականացման համար, որպես պարտադիր պայման չի պահանջվում դրանք կոնկրետացնող լրացուցիչ ճյուղային իրավա- կան նորմեր Անձն իրավունք ունի դատական կարգով պաշտպա- նություն հայցել հղում կատարելով Սահմանադրության ձևակեր պումների վրա։ Սահմանադրության շատ նորմեր ընդհանրացման բարձր մակարդակի շնորհիվ կարիք ունեն լրացուցիչ կարգավոր- ման ընթացիկ օրենսդրության միջոցով, սակայն դրա բացակայում թյունը չի կարող խոչընդոտել իրավունքի պաշտպանությանը։3. Սահմանադրությունը հանդիսանում է իրավական համա- կարգի միջուկը և ընթացիկ օրենսդրության հիմքը: Մահմանադ- րության դրույթներն ու սկզբունքները ուղղություն տվող դեր են կատարում իրավունքի ողջ համակարգի և օրենսդրության ողջ համակարգի զարգացման համար: Սահմանադրության նորմերը ելակետ են հանդիսանում իրավունքի ճյուղերի համար: Իրավուն- քի բոլոր ճյուղերն էլ իրենց ելակետային գաղափարներն ու սկզ- բունքները վերցնում են Սահմանադրությունից և ղեկավարվելով դրանցով մանրամասնորեն կարգավորում են իրենց բնագավառի հասարակական հարաբերությունները: Սահմանադրությունն ամ- րապնդում է իրավաստեղծության ողջ գործընթացը, սահմանում, թե որ մարմինը ինչ տեսակի իրավական ակտեր է ընդունում. ակ- տերի անվանումները, իրավաբանական ուժը, օրենքների ընդուն-
ման կարգը և այլն: Սահմանադրությունը հաճախ մատնանշում է. թե այս կամ այն իրավահարաբերությունը ինչ իրավական ակտով պետք է կարգավորվի։ Այսպես, Սահմանադրության 30.2 հոդվա- ծում ասված է, որ հանրային ծառայության սկզբունքները և կազ- մակերպման կարգը սահմանվում է օրենքով: Սա նշանակում է, որ Ազգային ժողովը պարտավոր է հանրային ծառայության մասին համապատասխան օրենք ընդունել:
4. Սահմանադրությունն օժտված է հատուկ պաշտպանությամբ: Սահմանադրության պահպանումը բոլոր պետական մարմինների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունն է: ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Սահմանադրության պաշտպանության գործում հատուկ դեր է վե- րապահված Սահմանադրական դատարանին։ Վերջինս որոշում է օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, որին հակասող ճանաչված ակտերը կամ դրանց առանձին դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը և ենթակա չեն կիրառման
5. Սահմանադրությունն ունի իր ընդունման և փոփոխման հա տուկ կարգը, որի նպատակը կայունության ապահովումն է: ՀՀ- յում Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են միայն հանրաքվեի միջոցով։

  • Ինքնիշխան պետություն

Պետական իշխանության գերակայունությունն է և անկախությունը երկրի ներսում և այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Պետության ինքնիշխանութան հիմքում ընկած է ժողովրդի ինքնիշխանությունը։ Այն ցանկացած պետութան անօտարելի հատկությունն է, անկախ նրա տարածքի չափից, բնակչության թվից, կառավարման և կառուցվածքի ձևից։

  • Ժողովրդավարական պետություն
  • Սոցիալական պետություն
  • Իրավական պետություն

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

ՓԵՏՐՎԱՐ 20-24

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

  • Պետական ապարատ:

Պետական ապարատը պետական մարմինների համակարգն է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն։ Այն ընդգրկում է պետության բոլոր մարմինները և իրենից ներկայացնում է պետական իշխանության նյութականացված մարմնավորումը։ Պետությունն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների միջոցով։

  • Պետական մարմին:

Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերականորեն ինքնուրույն մասն է, որը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պոտության խնդրրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով և մեթոդներով։

  • Պետական մարմինը բնորոշող հատկանիշները:

Պետական մարմնին բնորոշ են հետևեյալ հատկանիշները՝ 1․ պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է։ 2․ Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։ 3․ Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ։ 4․ Պետական մարմինն օժտված է պետական իշխանական լիազորություններով։ 5․ Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը և 6․-ը Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով։

  • Պետական մարմիներ՝ օրենսդիր, գործադիր, դատական:

Օրենսդիր մարմինները իշխանության ներկայացուցչական մարմիններ են։ Կազմավորվում են բնակչության կողմից ընտրությունների միջոցով։ Օրենսդիր մարմինն ընդունում է օրենքներ, համապարտադիր վարքագծի կանոններ, որոնք հիմք են հանդիսանում դատական իշխանության գործունեության համար։ Ժամանակակից պետություններում որպես օրենսդիր մարմին հանդես է գալիս պառլամենտը։

Գործադիր մարմինները պետական ապարատի բաղկացուցիչ մասն են։ Գործադիր մարմինների գլխավոր զբաղմունքը օրենքների կիրառումն է, դրանց կեսագործումը, գործադիր կարգադրիչ գործունեություն իրականացնելը։ Ժամանակակից պետություններում գործադիր իշխանության ղեկավարը հաճախ հանդես է գալիս որպես պետության գլուխ (միապետություններում դրա ձևական կրողը միապետն է, հանրապետություններում – նախագահը)։ Գործադիր իշխանության համակարգում գլխավոր դերը պատկանում է իշխանությանը։

Դատական մարմինները իրականացնում են արդարադատության քրեական, քաղաքացիական և վարչական գործերով, քննելով տվյալ պետության օրենքներով սահմանված դատավարական կարգով։ Ժամանակակից պետություններում դատական մարմինները ապահովում են սահմանադրական կարգը, պաշտպանում քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները և օրինական շահերը։ Դատարանը հիմնվում է օրենքի վրա և ենթարկվում է միայն օրենքին: Ներկայումս կա մեկ մասնագիտացված դատարան և դա վարչական դատարանն է։

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՓԵՏՐՎԱՐ 13-17

Դասանյութը՝ Իրավագիտություն

Թեմաներ՝

  • Կառավարման ձև /էջ 20-25/
  • Կառուցվածքի ձև /էջ 25-27/

Առաջադրանք՝

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են

  • միապետություն

Միապետությունը բնութագրող հատկանիշներ՝

  • Միապետը հանդիսանում է պետության գլուխը,
  • նրա իշխանությունը ժառանգաբար է,
  • Միապետի իշխանությունը անսահմնափակ է,
  • Միապետը ժողովրդի կողմից չի ընտրվում,
  • Նա որևէ պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար,
  • Իր երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։
  • հանրապետություն
  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

Ժամանակակից աշխարհում միապետությունները կարելի է բաժանել երկու խմբի՝

  • բացարձակ
  • սահմանափակ
  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:

Ժամանակակից աշխարհում հանրապետություններն ունեն իրենց տեսակները՝

  • նախագահական
  • խորհրդարանական
  • կիսանախագահական (խառը)
  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են՝

  • ունիտար
  • ֆեդերատիվ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՓԵՏՐՎԱՐ 13-17

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Իրավագիտություն

Թեմաներ՝

  • Կառավարման ձև /էջ 20-25/
  • Կառուցվածքի ձև /էջ 25-27/

Առաջադրանք՝

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

Պետության կառավարման ձև ասելով հասկանում ենք կառավարման մարմիների համակարգը,փոխհարաբերություները միմյանց և բկաչության հետ։

Կառավարման ձևերը լինում են

միապետություն-կառավրման այնպիսի ձևն է որտեղ իշխանությունը պատկանում է մեկ անձի, որն կառավարում է իր հայացողությամբ։Բառը ծագել է հունարեն մոնարխի-մոնոս-մեկ, արխե-Միշխանություն բառերից։Միապետը հանդիսանում է պետության գլուխը,նա ստանձնում է իշխանությունը ժառանգաբար։Նա իր պարտականություները կաատրում է ցմահ։Միապետը չի ընտրվում ժողովրդի կողմից:

  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

բացարձակ-միապետությունում պետական ձեռքում է կենտրոնացված օրենսդիր,գործադիր,դատական իշխանություները։Ֆրանսիան 17-18րդ դարերում իր պատկանում էրկառավարման այս խմբին։Ներկայումս նմնան եկըրներնեն ՝ Սադույան Արաբիան,Կատարը,Օմանը,Արաբական Էմիլիություները։

Սահմանափակ-այս կառավրման ձև է որտեղ միապետը իշխանությունը ինչ որ չափով կիսում է ընտրված ներկայացուցիչների միջև սակայն կան սահմանափակումներ ըստ սահմանադրության։

  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:

Նախագահական-էությունը կայանում է նրանում որ պետության կառավրման մարմիների միջև բարձր դիրք է զբաղոցնում նախագահը, որը պետության և կառավրման գլուխն է։Նախագահը ընդունում և ազատում է կառավարման անդամներին։Նա իրականացնում է պետության գործառույթները,հրապարակում է նոր իրավական ակտեր,հանդիսանում է զինված ուժերի գլխավոր հրմանատարը։

խորհրդարանական-պետական կառավարման ընթացքում գլխավոր դերը պատկանում է խորհրդարանին։Կառավարությունը պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև։Պետության իշխանությունը կենտրոնացվում է խորհրդարանում,կուսակցություները ունեն տարբեր սոցալիական շահեր և համագործակծության շրջանակներում ընդունվում են որոշումներ որոնք արտահայտում են բնակչության կամքը։

կիսանախագահական-այն ընդգրկում է խորհրդարանական և նախագահական համակարգերի հատկանիշները։Նախագահը ընտրվում է բնակչության կողմից,օժտված է լայն լիազորություներով։Կան նաև կառավարություներ որտեղ գլխավորում է վարչապետը։Կառավարությունը կազմավորվում է նախագահի կողմից,սակայն խորհրդարանը պետք է հայտնի իր վստահությունը։

  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

Հասարակություն և պետություն

ՀՈՒՆՎԱՐ 30 — ՓԵՏՐՎԱՐ 3

Թեմաներ՝

  • Պետության առաջացման ընդհանուր պատճառները:
  • Պետության առաջացման ձևերը:
  • Պետության հասկացությունը և հիմնական հատկանիշները:

Առաջադրանք՝

Որո՞նք են պետության ծագման հիմնական պատճառները:

Պետության ծագումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հասարակության տնտեսական զարգացումը հասել է այնպիսի մակարդակի, որը հնարավորություն է տալիս պահելու պետական ապարատը։ Պետության ծագման հիմնական պատճառներն են ` հասարակության բարդացմամբ պայմանավորված նրա կառավարումը կատարելագործելու անհրաժեշտությունը։ Հասարակության բարդացումն իր հերթին կապված է արտադրության զարգացման, նոր ճյուղերի երևան գալու, աշխատանքի հասարակական բաժանման, սոցիալական կառուցվածքների առանձնացման և խոշորացման, բնակչության թվի մեծացման հետ։ Հին կառավարման ապարատը չէր կարող իրականացնել այդ գորընթացների կառավարումը։ Խոշոր հասարակական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը։ Դա առանձնապես դրսևորվում է այն տարածաշրջաններում որտեղ արտադրության հիմքը ոռոգելի հողագործությունն է։ Անհրաժեշտ էր կառուցել ջրանցքներ,ճանապարհներ, շենքեև և այլն, որի համար անհրաժեշտ էր միավորել մեծ թվով մարդկանց ջանքերը։ Շահագործվողների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտությունը։ Նախնադրյան կարգերի քայքայման հետևանքով առաջանում են հարուստներ և աղքատներ, հակամարտ շահեր ունեցող դասակարգեր, ունևոր փոքրամասնության կողմից մեծամասնության շահագործում և որպես հետևանք վերջիններիս դիմադրությունը շահագործման հանդեպ։ Տոհմացեղային իշխանության կազմակերպությունը չէր կարող ճնշել և հնազանդության մեջ պահել շահագործվողներին։ Հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու անհրաժեշտությունը,հասարակական կայունության պահպանումը։ Պատերազմներ վարելու անհրաժեշտությունը ` ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով։

Որո՞նք են պետության ծագման ձևերը:

Պետության ձագման հետևյալ ձևերն են ` աթենական,հռոմեական,գերմանական։

Պետություն հասկացության սահմանումը:

Պետությունը հանրային իշխանության հատուկ կազմակերպություն է, որն այլևս չի համընկնում ողջ բնակչության հետ: Պետությունը քաղաքական իշխանության միակ կազմակերպությունն է, որը ներկայացնում է ողջ հասարակությանը, միավորում նրա բոլոր կառուցվածքները և իրականացնում ողջ հասարակության կառավարումը:

 Որո՞նք են պետության հիմնական հատկանիշները:

Պետության ձագման հետևյալ ձևերն են ` աթենական,հռոմեական,գերմանական։ Պետություն հասկացության սահմանում ՝մինչպետական հասարակության իշխանությունից պետությունը տարբերվում է մի շարք հատկանիշներով։ Պետությունը որպես քաղաքական իշխանության կազմակերպություն օժտված է մի շարք հատկանիշներով, որոնք պայմանավորվում են նրա էությունը և տարբերում այլ կազմակերպություններից `

1. Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպու- թյուն է, որն ունի կառավարման և հարկադրանքի հատուկ ապարատ:

2. Պետությունը քաղաքական իշխանության տարածքային կազմակերպություն է: Տարածքը պետության գոյության բնական պայմանն է:

3. Պետությունը կազմակերպում է հասարակական կյանքը իրավական սկզբունքների հիման վրա:

  1. Պետության կարևոր հատկանիշներից է և այն, որ իր ապա- րատը պահելու և գործառույթներն իրականացնելու համար բնակ- չությունից գանձում է հարկեր: Դա պետության մենաշնորհն է, ու- րիշ որևէ կազմակերպություն կամ պաշտոնատար անձ այդպիսի իրավունք չունի:
  2. Պետությունը օժտված է ինքնիշխանությամբ /սուվերենությամբ/: Դրա տակ հասկանում ենք պետության գերագույնությունը և անկախությունը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարաբերություններում:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀՈՒՆՎԱՐ 30 — ՓԵՏՐՎԱՐ 3

Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 13-17,/

Թեմաներ՝

  • Հասարակություն. հասկացությունը, հատկանիշները
  • Մինչպետական հասարակության կազմակերպաման ձևերը

Առաջադրանք՝

  • Սահմանե՛լ հասարակություն հասկացությունը;

Լեզու, մշակույթ և ապրելակերպ։ Հասարակությունը անհատների պարզ համակցություն չէ, այլ բարդ սոցիալական օրգանիզմ է, մարդկանց փոխազդեցության արդյունք, որը կապված է նյութական բարիքների արտադրության, փոխանակության և սպառման հետ։

  • Որո՞նք են հասարակության հիմնական հատկանիշները:

Հասարակության բնութագրող հիմնական հատկանիշներն են `գիտությամբ և կամքով օժտված անհատների համակցություն է։ Մարդկանց կայուն և կազմավորված ընդհանրություն է։ Մարդկանց միավորում է իրենց պահանջմունքները բավարարելու համար։ Սոցիալական նորմերի և սոցիալական իշխանության համակարգ է։ Սոցիոմշակութային համակարգ է։

  • Որո՞նք են մինչպետական հասարակության գլխավոր ժամանակաշրջանները:

Ժամանակակից գիտությունը մինչպետական հասարակության զարգացման մեջ առանձնացնում է երկու գլխավոր ժամանակաշրջաններ, գոյության և վերարտադրման երկու եղանակներ ` յուրացնող տնտեսություն, որսորդություն,ձկնորսություն, հավաքչություն և այլն։ Արտադրող տնտեսություն, հողագործություն, անասնապահություն, մետաղամշակում, խեցեգործություն և այլն։

  • Որո՞նք են մինչպետական հասարակության կազմակերպման ձևերը:

Ցանկացած մարդկային հասարակություն պետք է որևէ ձևով կազմամակերպվի, հակառակ դեպքում կվերածվի հոտի։ Պատմականորեն միչպետական հասարակության կազմակերպման առաջին ձևը տոհմն էր, որը արյունակցական կապերով կապված մարդկանց միություն էր, հիմնվում էր գույքի և աշխատանքի ընդհանրության վրա։ Տոհմը միավորում էին ցեղերի մեջ։ Ցեղը մի քանի արյունակից տոհմերի միավորում էր, որն ուներ ընդհանուր տարածք։ Հասարակության կյանքի բոլոր կարևորագույն հարցերը՝ պատերազմ, կրոնական արարողություններ, վեճերի լուծում, որոշվում էր տոհմի բոլոր չափահաս անդամների ժողովի կողմից։ Ժողովը տոհմի իշխանության բարձրագույն մարմինն էր։ Տոհմի գործերի անմիջական կառավարման համար ժողովն ընտրում էր տոհմի ավագին կամ առաջնորդին, զինվորական առաջնորդին, քրմերին և այլն, որոնք որևէ նյութական առավելություն չունեին տոհմի մյուս անդամների նկատմամբ։ Նրանք աշխատում էին բոլորի հետ միասին ևօգտվում էին միայն բարոյական հեղինակությունից։ Այդ անձինք գործում էին տոհմի վերահսկողության ներքո և կարող էին փոխարինվել ցանկացած ժամանակ։ Տոհմերը միավորվում էին ցեղերի մեջ։ Ցեղը նույնպես իր իշխանության մարմինները։ Այդպիսիք էին՝ ցեղի առաջնորդը, ցեղի խորհուրդը, որը բաղկացած էրտոհմերի ավագներից և զինվորական առաջնորդներից և ցեղի ընդհանուր ժողովը։ Միչպետական հասարակությունում գործում էին վարքագծի որոշակի կանորններ՝ սոցիալական նորմեր։ Այդպիսիք էին սովորույթները, որոնք պատմականորոն ձևավորված վարքագծի կանոններ էին, որոնք երկարատև ժամանակաշրջանում և բազմիցս կրկնվելու հետևանքով կենսական պահանջմունք էին դարձել հասարակության անդամների համար։ Դրանք կարգավորվում էին տոհմում և ցեղում գոյություն ունեցող ոչ բարդ հասարարական հարաբերությունները։

Զաբել թագուհու կերպարի վերլուծություն

Զաբելը Կիլիկիաի Լևոն մեծագործ արքայի դուստրն էր, որը թագուհի դարձավ 4 տարեկանում։ Պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Պատմությունը պահպանել և սերունդներին է հասցրել բազմաթիվ վկայություներ այս թագուհու դեպի ժողովուրդն ունեցած գթառատ և հոգատար վերաբերմունքի մասին։ Սակայն բացառիկ է եղել Զաբել թագուհու դերը հատկապես կրթական գործի կազմակերպման առումով։

Սերունդների հիշողության մեջ Զաբել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Զաբել թագուհին նաև աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Զաբել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զաբել թագուհին 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն անվճար էին:

Թագուհին թողնելով իր թանկարժեք զարդերն ու հագուստը կրում է հասարակ զգեստներ և իր զավակների հետ միյասին հոգ էր տանում հիվանդների մասին։ Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Պետական կայուն հակեր սահմանելուց հետո, պետական թոշակով բացեց աղքատանոցներ և գոտյաց տներ։

Hetoum and Zabel.jpeg

Թագուհին հատուկ դերակատարում ուներ երկրի քաղաքական և մշակութային կյանքում։ Դրա մասին են վկայում Հեթում 1-ի հատած դրամները։ Դրանց մի երեսին պատկերված են Կիլիկյո պետական զինանշանը, խաչը բռնած առյուծը, իսկ մյուս երեսին արքան և Զաբել թագուհին, որպես հավասար իրավունքներով և պարտականություններով օժտված թագակիրներ։

Զաբելի և Հեթում 1-ի կառավարած տարիներին ծաղկում ապրեց երկրի հոգևոր և կրթական կյանքը։ Առաջնային դեր էին տալիս գիտությանն ու դպրությանն։ Նրանց հրամանով հիմնվեցին նոր վանքեր, բացվեցին վարժարաններ ու դպրատներ։

Գիրք