Արագիլ

Սպիտակ արագիլ

 Բարև իմ շատ սիրելի փոքրիկ բարեկամ։ Մենք այսօր կխոսենք արագիլի մասին։ Արագիլը ավետում է գարնան գալուստը։ Նա բարի լուր է բերում, որ գարունը եկել է։

Սև Արագիլ | ԱՆԻ ԴԱՎԻԴՅԱՆ
Արագիլ-դատավորը | Գոհար Գաբրիելյան

Արագիլը ինչպես լինում սպիտակ այնպես էլ լինում է սև։

Արագիլներ մեծ խելացի թրջուն է։ Նա մարդկանցից չի վախենում։ Արագիլներին շատ հեշտ է ճանաչել իրենց բնորոշ ձայների շնորհիվ։ Նրանք կափկափում են իրենց կտուցներով, կարծես 2 հաստ փայտերով իրար են հարվածում։

Աստվածաշնչում հիշատակված թռչուններ. ի՞նչ ենք սովորում նրանցից (Հոբ 12։7–9)

Արագիլի թևերը սպիտակ են, բայց ծայրերը սև են կարծես դաշնամուրի ստեղնաշար լինեն։ Արագիլի ոտքերը երկար են, կարմիր գույն ունեն։ Ոտքի մատները միյացված են թաղանթով։

This image has an empty alt attribute; its file name is image-3.jpeg

Այդպես հարմար է քայլել ճահճում։ Արագիլը, մե՜ծ գեղեցիկ ուժեղ թևերով թրջուն է։

Արագիլի թռչունների նկարագրությունը. արագիլներ (լատ.
Ամենահետաքրքիր փաստերն ու տվյալները արագիլների մասին. Արագիլներ

Արագիլները գրեթե միշտ սնվում են որթերով, գորտերով, փոքրիկ ձկներով, մկներ են որսում, փոքրիկ օձեր։

Kristine, PharmD (@KPansoyan) / Twitter

Սպիտակ արագիլները ապրում են մինչև 20 տարի։ Նրանք իրենց բույնը հյուսում են մարդաբնակ վայրերում։ Ծառերի վրա, տան տանիքներին։ Արագիլը շիուվերից, ճյուղերից հյուսում է լա՜յն, մե՜ծ բույն։

This image has an empty alt attribute; its file name is image-2.jpeg

Մրդիկ գնահատում են այդ բարեկամությունը։ Նույնիսկ կարծում են, որ արագիլները երջանկություն են բերում տան տերերին։ Նրանք ձագուկներ են ունենում, իսկ աշնանը չվում են տաք երկրներ։ Հաջորդ գառնանը վերադառում են և փորձում են փնտրել իրենց նախկին բույնը։ Սկզբում գալիս է հայր արագիլը։ Վերանորոքում է հին բույնը, իսկ հետո գալիս է մայր արագիլը։ Նրանց բույնը այքան մեծ է, որ իրենց հարևանությամբ ապրում են ճնճղուկները նույնիսկ սայլակները։

Արագիլները կանգնում են մեկ ոտքի վրա, նրանք կարծես հարսանիքի են պատրաստվում ։ Ամբողջ օրը երգում են, պարում, թափահարում են թևրն ու գլուխը։

Bociany on-line – NP Slovenský kras

Երբ արդեն մայր արագիլը ձու է ածում մի ամբողջ ամիս հերթով ծնողները թևերի տակ են առնում իրենց ապագա ձագուկներին։ Արագիլի ձագերի ձայնը նման է կատվի ձայնին։

Naše Bociany - Kostolište - V roku 2015 vychovalo spolu 1303 párov 2341  mláďat. Priemer 1.8 mláďat na pár. Oproti minulému roku to je menej, kedy  1375 párov vychovalo 2726 mláďat. Priemer

Երբ ձագուկներին պետք է կերակրել, ծնողներից մեկը մնում է նրանց մոտ մյուսը գնում է կեր բերելու, որպեսզի նրանք չնկնեն, հանկարծ բնից, պաշտպանեն նրանց կատուներից և գիշատիչ թռջուններց։

Аист

Ձագուկները կարողանում են հեշտությամբ ծնողների կտուցիծ վերցնեն կերը։

Արագիլը երազում է կիրակի օրը: Արագիլ. ինչու երազել

Մոտ երկու ամսից նրանք կարողանում են ինքնուրյուն թռջել; Երիտասարդ արագիլները մինջև թռչելը շատ են փորձում, չարչարվում շարժել իրեենց թևերը մինչև, որ կարողանում են ինքնուրյուն թրջել։ Նրանք սկզբում տրջում են տաք երկրներ առանց ծնողների, հետո ծնող արագիլները միյանում են իրենց, բայց հետաքրքիր է, որտեղի՞ց են նրանք գտնում ճանապարը, և թրջում այդքան կիլոմետրերեվ հեռու։ Դա ուղղակի հանելուկ է։

Սպիտակ արագիլ՝ նկարագրություն լուսանկարով։ Արագիլ թռչուն. Արագիլի  թռչունների ապրելակերպը և ապրելավայրը

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին:Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում:

Թիթեռներ

Ի՞նչ ես կարծում, թիթեռները կարո՞ղ են պաշտպանվել իրենց թշնամիներից: Նրանք, իհարկե, շատ փոքրիկ են ու թույլ: Բայց նրանք շատ լավ հարմարվում են շրջապատին եւ կարողանում են պաշտպանվել «խորամանկությամբ»: Նրանցից շատերն այնքան լավ են թաքնվում, որ ստացել են «թաքնվելու թագուհիներ» անունը: Նրանք այնքան լավ են հարմարվում բնության գույներին, որ դառնում են գրեթե անտեսանելի:

Տերեւ-թիթեռներն, օրինակ, կպչում են ճյուղին՝ տերեւիկի նման ու չեն երեւում:

Բվիկ-ժապավենաթիթեռները նստում են ճյուղին եւ անտեսանելի են դառնում: Իսկ գիտե՞ս ինչպես: Նրանց մուգ թեւերը, որոնք ծառի կեղեւի նման անհամաչափ նախշեր ունեն, ասես խառնվում, միաձուլվում են կեղեւի նախշին: Թիթեռները կարող են պաշտպանվել նաեւ թշնամուն վախեցնելով: Այսպիսի թիթեռների թեւերին շատ հետաքրքիր մեծ կլոր նախշեր կան, որ նման են գիշատիչի աչքերի: Վտանգի դեպքում թիթեռները անսպասելիորեն բացում են թեւերը, եւ երեւում են այդ երկու խոշոր աչքերը, որոնք էլ վախեցնում են թշնամիներին:

կան թիթեռներ էլ, որոնք թունավոր են: Թունավոր բույս ուտելուց նրանք դառնում են թունավոր։ Այդպիսի թիթեռները սովորաբար տարբերվում են շատ գեղեցիկ, արտակարգ գույներով:

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ💜

֊Մենք այսօր կկարդանք Պոչատ աղվեսը։

֊Գիտե՞ք թե ով է գրել այս հեքիաթը։

֊Դուք երբևէ լսել եք այս հեքիաթը։

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

-Ի՞նչու պառավը աղվեսի պոչը կտրեց։

— Եթե դուք լինեյիք պառավի տեղը, ո՞նց կվարվեյիք աղվեսի հետ։

— Ի՞նչ եք կարծում, պառավը կվերադարձնի՞ աղվեսի պոչը։

Պառավն ասում է․

— Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Ի՞նչ եք կարծում կովը կաթը կտա՞։

ի՞նչու աղվեսը կովի մոտ գնաց

Կովն ասում է․

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Ինչ եք կարծում խոտի համար ում կդիմի

Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

-Ի՞նչ եք կարծում արտն էլ աղվեսից որևէ բան կուզի, թե ոչ, և ինչ։

— Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Ո՞վ գիտի չարչին ով է֊շրջիկ վաճառական

Ո՞վ կարող է ասել, չարչին ի՞նչ կասի աղվեսին։ Ի՞նչ կուզի ուլունքի փոխարեն։

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ-հավիկ, ձու տուր, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․  — Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

Ով գիտի կալվորը ով է ֊ գյուղացի է ով ցորեն է հնձում

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

-ի՞նչ եք կարծում Կալվորը նույն կերպ կվարվի ինչպես մյուսները։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալիս․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալիս․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

This image has an empty alt attribute; its file name is image-4.jpeg

-Ահա և հեքիաթը ավարտվեց։

-Լա՞վ հեքիաթ էր։

-Ի՞նչ եք կարծում եթե պառավը չտար աղվեսի պոչը, աղվեսը ի՞նչպես կվարվեր։

-Եթե դուք լինեյիք պառավի տեղը, կվերադարձնեյի՞ք աղվեսի պոչը։

Մշտադսլար փշատենին

💚Լինում է չի լինում մի անտառ է լինում, որտեղ ապրում է փշատերև մի ծառ։ Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ չէր ցանկանում ընկերություն անել։ Փշատերև ծառը այդ պատճառով շատ էր իրեն մենակ զգում…

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով,իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը չքնաղ զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը , իրենց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին։ Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել։Ահա և մոտենում է Ամանորը…

Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան… Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ պապին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում։ Սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին չորացած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը նոր տեսք է ստանում, գազաններն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր , որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը, երբ Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է<<Իսկ ով է զարդարել անտառի մյուս ծառերը>>։ Փշատերևը համեստորեն լռում էր։ Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապին։ Ձմեռ պապը շոյեց փշատերև դալար փշիկները և ուրախացած բացականչեց<<Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ։ Դու բոլորին տոն ես պարգևել։ Դու աշխարհի ամենաբարի ծառն ես>>։ Հնչեցին նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակիչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին։ Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն , անտառում , որ ոչ մեկն անտառում չպետք է քիթը վեր ցցի։