«Աղայան-Ռոդարի» նախագիծ

Նպատակը և խնդիրները՝                                         

  •  ստեղծագործական երևակայության զարգացում,
  • բանավոր խոսքի զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում,
  • ինքնուրույն և խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • ուշադրության, կողմնորոշվելու, կենտրոնանալու  կարողությունների զարգացում,
  •  միջավայրում շփվելու,  համագործակցելու կարողությունների զարգացում,
  • մաթեմատիկական հմտությունների զարգացում։

Ուղղությունները՝

  • Աղայանը ռոդարիական պատումով,
  • Ռոդարին աղայանական պատումով,
  • Բառախաղ-լեզվախաղ,
  • Թարս հարցեր,
  • «Ինչ կլիներ, եթե…»,
  • Ռոդարին մաթեմատիկայում,
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր։

Զատիկ

Մասնակիցներ`

  • Նախակրթարանի սաներ 2֊5 տարեկաններ
  • Լիանա Գրիգորյան
  • Մերի Քերոբյան
  • Արմանուշ Ղազարյան

Ժամանակահատված` Մարտի 20֊30

Վայր` Նախակրթարաններ

Նպատակ և խնդիր

Պատրաստել կերպարներ և գունազարդել դրանք։

Կերպաներով հորինել հեքիաթ։ Եվ ներկայացնել ստվերաթատրոնի տեսքով։

Զարգացնել նախադպրոցականի խոսքը, երևակայությունը

Կերպարների միջոցով հույզերի արտահայտել։ Հարց ու պատասխանի միջոցով զարգացնել հիշղությունը։

Երեխաներին ծանոթացնել 《Զատկական》ծեսին։

  • Խաղալ դերային խաղ
  • կատարել տեխնոլոգիական աշխատանք` պատրաստել զատկական ծեսին համապատասխան կերպարներ։

Եերևակայական թվեր

Նախագիծ՝ երևակայական թվեր

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ,

Պատասխանատուններ՝ Լիանա Գրիգորյան, Արմանուշ Ղազարյան, Մերի Քերոբյան

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակ և խնդիր՝ զարգացնել նախադպրոցականների մաթեմատիկական կարողությունները, երևակայությունը, ուշադրությունը

Ընթացք՝ թղթերի վրա պատկերված թվերից նախադպրոցականները ստեղծում են պատկերներ և ներկում։ Այնուհետև հաշվում, թե քանի գույն են օգտագործել։ Վերջում ստեղծված պատկերներով հորինում են պատմություն։

Ամփոփում՝

Հայելաթատրոն

Մասնակիցներ`

Լիանա Գրիգորյան

Արմանուշ Ղազարյան

Մերի Քերոբյան

Նպատակ` Զարգացնել ստեղծագործական երևակայությունը, խոսքը։

Խմդիրներ` Հեքիաթ հորինելու և պատմելու միջոցով։

ընթացք`

. Նախադպրոցական սաները նայում են հայելու մեջ և փորձում են պատմել թե տվյալ մարդը, այս դեպքում իրենց, թե ինչպիսի մարդ է։

. Նախադպրոցական սաները` հայելու դիմաց կանգնած պատմում են 《Պոչատ աղվես》հեքիաթը։

Ամփոփում`

Ռադիոթատրոն`《Նվիրված մայրիակներին》

Նպատակ` Զարգացնել խոսքը, մտածողությունը և երևակայությունը։

Խնդիրներ`Ռադիոթատրոնի միջոցով պատմել իրենց մայրիկի մասին

Ընթացք`

Երեխաները պատմում են իրենց մայրիկների մասին, որը ներկայացվում է ռադիոթատրոնի միջոցով։

Օրացույց

Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես

Մարտ 1-ապրիլի 26` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես

Մարտի  25` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.

Մարտի 31՝ Սուրբ Հարության տոն

Մարտ-ապրիլ «Կրթական պարտեզ». բակերի գարնային խնամքի նախագծեր

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Օր` փետրվարի 1-19 

Վայրը` Քոլեջի խմբեր

Նպատակ`

Ծանոթացնել Թումանյանի հեքիաթի, և Թումանյանի հեքիաթի մոտիվներով հորինել հեքիաթ։

խնդիրներ

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, հմտությունների զարգացում։

Ընթացքը՝ 2֊4 տարեկանների խմբում ընթերցել Հովհաննես Թումանյանի «Սևուկ ուլիկ» հեքիաթը։ Քննարկել և ամփոփել հարցերի միջոցով։

5 տարեկանների խմբում դիմակներով հորինել հեքիաթ։

Ամփոփում`

Սևուկ ուլիկ

Դիմակ

Ռադիոթատրոն

5 տարեկանները հորինում են հեքիաթ մեր շատ սիրելի դդումի, արջի և մյուսների մասնակցությամբ։

Հեքիաթը ճիշտ է այնքան էլ ուսուցողական չէ, քանի որ, այս անգամ մենք որոշել էինք ամբողջովին թողնել նախադպրոցականների երևակայության և մտքի թռիչքի վրա։