Արագիլ

Սպիտակ արագիլ

 Բարև իմ շատ սիրելի փոքրիկ բարեկամ։ Մենք այսօր կխոսենք արագիլի մասին։ Արագիլը ավետում է գարնան գալուստը։ Նա բարի լուր է բերում, որ գարունը եկել է։

Սև Արագիլ | ԱՆԻ ԴԱՎԻԴՅԱՆ
Արագիլ-դատավորը | Գոհար Գաբրիելյան

Արագիլը ինչպես լինում սպիտակ այնպես էլ լինում է սև։

Արագիլներ մեծ խելացի թրջուն է։ Նա մարդկանցից չի վախենում։ Արագիլներին շատ հեշտ է ճանաչել իրենց բնորոշ ձայների շնորհիվ։ Նրանք կափկափում են իրենց կտուցներով, կարծես 2 հաստ փայտերով իրար են հարվածում։

Աստվածաշնչում հիշատակված թռչուններ. ի՞նչ ենք սովորում նրանցից (Հոբ 12։7–9)

Արագիլի թևերը սպիտակ են, բայց ծայրերը սև են կարծես դաշնամուրի ստեղնաշար լինեն։ Արագիլի ոտքերը երկար են, կարմիր գույն ունեն։ Ոտքի մատները միյացված են թաղանթով։

This image has an empty alt attribute; its file name is image-3.jpeg

Այդպես հարմար է քայլել ճահճում։ Արագիլը, մե՜ծ գեղեցիկ ուժեղ թևերով թրջուն է։

Արագիլի թռչունների նկարագրությունը. արագիլներ (լատ.
Ամենահետաքրքիր փաստերն ու տվյալները արագիլների մասին. Արագիլներ

Արագիլները գրեթե միշտ սնվում են որթերով, գորտերով, փոքրիկ ձկներով, մկներ են որսում, փոքրիկ օձեր։

Kristine, PharmD (@KPansoyan) / Twitter

Սպիտակ արագիլները ապրում են մինչև 20 տարի։ Նրանք իրենց բույնը հյուսում են մարդաբնակ վայրերում։ Ծառերի վրա, տան տանիքներին։ Արագիլը շիուվերից, ճյուղերից հյուսում է լա՜յն, մե՜ծ բույն։

This image has an empty alt attribute; its file name is image-2.jpeg

Մրդիկ գնահատում են այդ բարեկամությունը։ Նույնիսկ կարծում են, որ արագիլները երջանկություն են բերում տան տերերին։ Նրանք ձագուկներ են ունենում, իսկ աշնանը չվում են տաք երկրներ։ Հաջորդ գառնանը վերադառում են և փորձում են փնտրել իրենց նախկին բույնը։ Սկզբում գալիս է հայր արագիլը։ Վերանորոքում է հին բույնը, իսկ հետո գալիս է մայր արագիլը։ Նրանց բույնը այքան մեծ է, որ իրենց հարևանությամբ ապրում են ճնճղուկները նույնիսկ սայլակները։

Արագիլները կանգնում են մեկ ոտքի վրա, նրանք կարծես հարսանիքի են պատրաստվում ։ Ամբողջ օրը երգում են, պարում, թափահարում են թևրն ու գլուխը։

Bociany on-line – NP Slovenský kras

Երբ արդեն մայր արագիլը ձու է ածում մի ամբողջ ամիս հերթով ծնողները թևերի տակ են առնում իրենց ապագա ձագուկներին։ Արագիլի ձագերի ձայնը նման է կատվի ձայնին։

Naše Bociany - Kostolište - V roku 2015 vychovalo spolu 1303 párov 2341  mláďat. Priemer 1.8 mláďat na pár. Oproti minulému roku to je menej, kedy  1375 párov vychovalo 2726 mláďat. Priemer

Երբ ձագուկներին պետք է կերակրել, ծնողներից մեկը մնում է նրանց մոտ մյուսը գնում է կեր բերելու, որպեսզի նրանք չնկնեն, հանկարծ բնից, պաշտպանեն նրանց կատուներից և գիշատիչ թռջուններց։

Аист

Ձագուկները կարողանում են հեշտությամբ ծնողների կտուցիծ վերցնեն կերը։

Արագիլը երազում է կիրակի օրը: Արագիլ. ինչու երազել

Մոտ երկու ամսից նրանք կարողանում են ինքնուրյուն թռջել; Երիտասարդ արագիլները մինջև թռչելը շատ են փորձում, չարչարվում շարժել իրեենց թևերը մինչև, որ կարողանում են ինքնուրյուն թրջել։ Նրանք սկզբում տրջում են տաք երկրներ առանց ծնողների, հետո ծնող արագիլները միյանում են իրենց, բայց հետաքրքիր է, որտեղի՞ց են նրանք գտնում ճանապարը, և թրջում այդքան կիլոմետրերեվ հեռու։ Դա ուղղակի հանելուկ է։

Սպիտակ արագիլ՝ նկարագրություն լուսանկարով։ Արագիլ թռչուն. Արագիլի  թռչունների ապրելակերպը և ապրելավայրը

Արագիլն օգտակար թռչուն Է, ոչնչացնում Է գյուղատնտեսական վնասատուներին:Որպես գարնան ավետաբեր՝ արագիլը գովերգվում է շատ հեքիաթներում, երգերում ու բանաստեղծություններում:

Յունեսկօի և Յունիսեֆի մասին

Ի՞նչ է Յունեսկօն։ Յունեսկօն դա ՝Միավորված ազգերի կրթության,գիտության և մշակույթի կազմակերպությունն է ՄԱԿ-ի 15 գործակալություններից մեկն է։ Սահմանադրությունը ,որն ուժի մեջ է մտել 1946թ․, կոչ էր անում խթանել կրթության ,գիտության և մշակույթի ոլորտներում միջաջազգային համագործակցություն։Նրա մշտական կենտրոնասենյակը գտնվում է Փարիզում։Այսօր Կազմակերպությունն ունի 193 լիիրավ և 11 ասոցացված անդամ: Իսկ Հայաստանը անդամակցել է 1992թ․ ,հունիսի 9-ին։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Յունիսեֆը։ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծվել է 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ավերված երկրների երեխաներին օգնություն տրամադրելու համար: 1950 թվականից հետո հիմնադրամն իր ջանքերն ուղղեց երեխաների բարեկեցության բարելավման ընդհանուր ծրագրերին, մասնավորապես՝ ավելի քիչ զարգացած երկրներում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1965 թվականին: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմակերպություն է, որն օգնում է երեխաներին ստանալ անհրաժեշտ պատվաստումները: Կազմակերպությունը պատվաստանյութեր է հավաքում աշխարհում երեխաների 40 տոկոսի համար: Տարեկան դա կազմում է մոտավորապես երեք միլիարդ դոզա պատվաստանյութ:

Աշխարհում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոծակների ցանցերի ամենամեծ գնորդն է, որոնք կարող են օգտագործվել երեխաներին միջատների վնասակար խայթոցներից պաշտպանելու համար: Մալարիան հիվանդության օրինակ է, որը կարելի է կանխել մոծակների ցանցի օգտագործման միջոցով: 2006 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնել է մոծակների դեմ այս ցանցերից 25 միլիոնը:

Շատ հաճելի է տեսնել որ այս կազմակերպությունը հպարտորեն բարձրաձայնում է կարևոր բյաց հաճախ անտեսված թեմաներ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգրկում է սոցիալական հարցերի լայն տեսականի: Դրանց թվում են երեխաների պաշտպանությունը, աղջիկների կրթությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, իմունիզացիան, մալարիան, սնուցումը, Հարավային Սուդանի երեխաների զինվորները և WASH-ը:

Որպես գովազդի գլխավոր միջոց ՅՈՒՆԻՍԵՖը օգտագործում է հայտնի աստղերի։ Մարդկային հոգեբանությունը հակված է հավատալ հայտնի մարդկանց և ընդունել նրանց խոսքերը որպես իրականություն։ ՅՈՒՆԻՍԵՖը օգտագործում է այս հնարքը լավագույն ձևով, գովազդելով բարի արարքներ և օգնություն թույլերին։

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ💜

֊Մենք այսօր կկարդանք Պոչատ աղվեսը։

֊Գիտե՞ք թե ով է գրել այս հեքիաթը։

֊Դուք երբևէ լսել եք այս հեքիաթը։

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

-Ի՞նչու պառավը աղվեսի պոչը կտրեց։

— Եթե դուք լինեյիք պառավի տեղը, ո՞նց կվարվեյիք աղվեսի հետ։

— Ի՞նչ եք կարծում, պառավը կվերադարձնի՞ աղվեսի պոչը։

Պառավն ասում է․

— Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Ի՞նչ եք կարծում կովը կաթը կտա՞։

ի՞նչու աղվեսը կովի մոտ գնաց

Կովն ասում է․

— Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Ինչ եք կարծում խոտի համար ում կդիմի

Աղվեսը գնում է արտի մոտ։

— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

-Ի՞նչ եք կարծում արտն էլ աղվեսից որևէ բան կուզի, թե ոչ, և ինչ։

— Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

— Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Ո՞վ գիտի չարչին ով է֊շրջիկ վաճառական

Ո՞վ կարող է ասել, չարչին ի՞նչ կասի աղվեսին։ Ի՞նչ կուզի ուլունքի փոխարեն։

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ-հավիկ, ձու տուր, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․  — Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

Ով գիտի կալվորը ով է ֊ գյուղացի է ով ցորեն է հնձում

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

-ի՞նչ եք կարծում Կալվորը նույն կերպ կվարվի ինչպես մյուսները։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալիս․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալիս․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալիս․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալիս․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալիս․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալիս․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

This image has an empty alt attribute; its file name is image-4.jpeg

-Ահա և հեքիաթը ավարտվեց։

-Լա՞վ հեքիաթ էր։

-Ի՞նչ եք կարծում եթե պառավը չտար աղվեսի պոչը, աղվեսը ի՞նչպես կվարվեր։

-Եթե դուք լինեյիք պառավի տեղը, կվերադարձնեյի՞ք աղվեսի պոչը։

Տնային աշխատանք

Կարկուտի առաջացում

Ի՞ՆՉՊԵՍ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԿԱՐԿՈՒՏԸ

Ամպի մեջ ջրի կաթիլները սառչում են և վերածվում սառույցի կտորների։ Ձգողականության ազդեցության տակ նրանք պետք է սուզվեին մթնոլորտի ստորին, ավելի տաք շերտերը, հալվեին և անձրև տեղեր երկրի վրա։ Բայց ուժեղ բարձրացող օդային հոսանքների պատճառով դա տեղի չի ունենում։ Սառույցի կտորները վերցվում են, քաոսային շարժվում, բախվում, սառչում են միմյանց հետ։ Ամեն ժամ դրանք ավելի ու ավելի են լինում։ Չափի մեծանալուն զուգընթաց մեծանում է դրանց զանգվածը։ Ի վերջո, գալիս է մի պահ, երբ նրանց ձգողականությունը սկսում է գերազանցել բարձրացող օդային հոսանքների ուժը, ինչը հանգեցնում է կարկուտի առաջացմանը։ Երբեմն կարկուտը միախառնվում է անձրեւի հետ, ուղեկցվում է նաեւ ամպրոպով ու կայծակով։

Ինչպես է առաջնում ծիածանը

Ծիածան սովորաբար առաջանում է անձրևից հետո, երբ օդում դեռ ջրի մանր կաթիլներ կան եւ Արեւ է դուրս եկել։
Արեւի սպիտակ ճառագայթը, անցնելով անձրեւի կաթիլի միջով, բաժանվում է տարբեր գույների․ ահա այսպես երկնքում առաջանում է 7 գույն ունեցող կամար, որը ծիածանն է։
Այդ կամարը ունի շրջանագծի տեսք, բայց մենք տեսնում ենք միայն մի մասը։ Ամբողջական շրջանագիծը երեւում է միայն երկնքից։

Ծիածանը երկնքում մնում է այնքան ժամանակ, քանի օդը չի տաքացել եւ անձրեւի կաթիլները ամբողջությամբ չեն գոլորշիացել։

Ծիածանին նման երևույթ մենք կարող ենք տեսնել այն ժամանակ, երբ ջրվեժներից եւ շատրվաններից ջուր է ցայտում և դրա վրա Արևի շողեր են ընկնում։

Ծիածանի գույներն են՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։ Իրականում այդ գույներն առանձնացված չեն, եւ մի գույնից մյուսը անցման տեղում լինում են տարբեր երանգներ։
Երբեմն երկնքում հայտնվում է նաեւ կրկնակի ծիածան․ դա հազվադեպ երևույթ է և տեղի է ունենում այն ժամանակ, երբ լույսն անդրադառնում է կաթիլի ներքին պատից․ առաջանում է շրջված ծիածան՝ գլխավոր ծիածանից մի փոքր հեռու։

Կայծակի առայացումը

Կայծակների առաջացման պատճառը լիցքավորված ամպերն են: Ամպերը լիցքավորում են մթնոլորտի օդի հետ շփման հետևանքով: Կայծակի ժամանակ ամպերը լիցքաթափվում են՝ իրենց լիցքերը տալով միմյանց կամ հողին: Կայծակին ուղեկցում է ամպրոպը: Կայծակներից պաշտպանվելու համար մարդիկ օգտագործում են շանթարգելներ: