Մտածողություն:Մտածողության տեսակները

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մտածողության հիմնական առանձնահատկություններն են՝

1.ինքնուրույնություն

2.ճկունություն

3.արագություն

4.լայնություն

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր 
Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Տիֆլոմանկավարժություն

Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը / համակցություն վեց կետի սահմաններում/: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Իսկ վեց կետերից բաղկացած տառերի հեղինակը՝ Լուի Բրայլը, ծնվել է 1809 թվականի հունվարի 4-ին ֆրանսիական փոքրիկ Կուվրե քաղաքում։3 տարեկան հասակում Բրայլը սկսեց կուրանալ աչքերի բորբոքման հետևանքով, որը սկսվեց, երբ հոր արհեստանոցում վնասվեց դանակով։ Վերջնականապես կուրացավ 5 տարեկանում։ 10 տարեկանում Լուիին հանձնեցին Կույր երեխաների ազգային դպրոց , որտեղ նա սովորեց նվագել դաշնամուր և երգեհոն։1824 թվականին մշակեց մինչ այժմ ամբողջ աշխարհում գործածվող կույրերի կետառելիեֆային այբուբենը (Բրայլի գրեր)։ Ու քանի որ նաև տաղանդավոր երաժիշտ էր, Բրայլը բացի տառերից ու թվերից նույն սկզբունքներով մշակեց նոտագրություն և երաժշտություն էր դասավանդում կույրերին։Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

  • Հիգիենայի կանոնների պահպանումը:
  • Արդյունավետ ռեժիմի ապահովումը:
  • Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
  • Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Կիսամյակային հաշվետվություն

Այս ամիսների ընթացքում բավականին գիտելիք ստացա 《Հոգեբանություն》, և 《Հատուկ մանկավարժություն》 առարկաներից։ Ունեցել ենք հետաքրքիր դասեր։ Ուսումնասիրել ենք հատուկ մանկավարժությունից ներառական կրթություն, որը մեզ թույլ տվեց ավելի խորը ուսումնասիրել խնդրով երեխաներին ։ Կատարել ենք նախագծեր, թեստեր, խաղացել ենք հիշողության խաղեր։ Ամեն մի դասաժամից մի նոր բան էինք սովորում։ Ես շատ սիրեցի 《հատուկ մանկավարժությունը》, և 《մանկան հոքեբանությունը 》։

“Հոգեբանություն” առարկայից աշխատանքներ

“Հատուկ մանկավարժություն” առարկայից աշխատանքներ

Լոգոպեդիա: Հատուկ Մանկավարժություն

Լոգոպեդիան որպես մանկավարժական գիտություն — gmpress

Լոգոպեդիան  գիտություն  է  խոսքային  խանգարումների  ախտորոշման,  ուսումնասիրման,  շտկման և  կանխարգելման  մասին:  Այն  հատուկ  մանկավարժության  մի  բնագավառ  է:  Լոգոպեդիան  որպես  մանկավարժական  գիտություն , ուղիղ  կապված  է  մի  շարք  այլ  գիտությունների  հետ`  սուրդոմանկավարժություն,  տիֆլոմանկավարժություն,  օլիգոֆրենոմանկավարժություն:

Լոգոպեդիայի  առարկան  խոսքային  խանգարումներն  են  և  դրանց  շտկման  գործընթացը:  Հետազոտման  օբյեկտը`  մարդն  է,  որն  ունի  այս  կամ  այն  խոսքային  խանգարումը:  Լոգոպեդիայի  նպատակն  է  խոսքային  խանգարումների  կանխարգելումը  և  խոսքային  խանգարումներով  անձանց  համար  կրթության  և  դաստիարակության  տեսական  հիմնավորված  համակարգի  մշակումը: 

Խոսքը,  որպես  բարձրագույն  հոգեկան  ֆունկցիա,  ձևավորվում  է  գլխուղեղի  կեղևի  բազայի  վրա,  խոսքի  գործունեությունը  իրականացնում  է  խոսքի  ապարատը:  Խոսքի  ապարատը  պայմանականորեն  բաժանվում  է  2  մասի`  կենտրոնական  և  ծայրամասային  բաժին:   Խոսքի  ապարատի  կենտրոնական  բաժինը  կազմում  են  գլխուղեղի  կեղևը,  ենթակեղևային  հանգույցները,  հաղորդող  ուղիները,  խոսքաշարժողական կենտրոնը (Բրոկայի կենտրոն,  որն  ապահովում  է  խոսքի  էքսպրեսիվ  կողմը`  վերարտադրողական  կողմը)  և  խոսքալսողական  կենտրոնը (Վերնիկեյի  կենտրոն,  որն  ապահովում  է  խոսքի  ընկալումը  և  ըմբռնումը,  այսինքն  իմպրեսիվ  կողմը):  Խոսքի  ծայրամասային  բաժինը  ներկայացված  է  3  համակարգերի  տեսքով.

Какие предметы нужно сдавать на логопеда: описание, где учиться, ЕГЭ, плюсы  и минусы профессии
  1. Շնչառական (թոքեր, բրոնխներ,  ստոծանի),
  2. Ձայնառաջացման (կոկորդ, ձայնալարեր),
  3. Արտաբերական (շուրթեր, լեզու,  քիմք,  քթըմպան  և  այլն):

PECS

Amazon.com : Small PECS® Communication Book (Picture Exchange Communication  System®) : Pec S : Office Products

PECS-ի հիմնական նպատակն է երեխայի մոտ ձևավորել ֆունկցիոնալ հաղորդակցման հմտություններ և խոսք, դրդել ինքնուրույնության և
նախաձեռնության։
Առաջին փուլում երեխան կատարում է պարզ փոխանակում. տալիս է նկար/պատկեր,ստանում համապատասխան առարկան:Փոխանակություն կատարել նրան կարող է դրդել չափազանց ցանկալի առարկան (ուտելիք, խաղալիք, կենցաղային իր և այլն): Կարևոր է, որ առարկայի ու նրա պատկերի մասին երեխան ունենա ընդհանրացված պատկերացում: Սեղանին դնել խաղալիքներ, տեսնել, թե երեխային որը կհետաքրքրի, թողնել միայն դա: Ներկայացնել առարկայի պատկերը: Լոգոպեդը երեխային ցույց է տալիս առարկան, իսկ նկարը դնում է սեղանին: Երեխան ձգվում է դեպի առարկան, ասիստենտը, որը կանգնած է երեխայի հետևում, բռնում է նրա ձեռքը և տանում դեպի պատկերը, նրա ձեռքով վերցնում է պատկերն ու տալիս լոգոպեդին: Վերջինս անվանում է պատկերը և արագ երեխային է տալիս առարկանխրախուսելով նրան: Հետզհետե փորձում ենք ցանկալի առարկաներն ավելացնել մինչև 4-5: Առաջին փուլը համարվում է ավարտված, եթե երեխան կարողանում է աշխատել մասնագետի և հաղորդակցման գործընկերոջ (տվյալ դեպքում՝ ծնողի) հետ և օգտագործում է զանազան ցանկալի առարկաներ: Երկրորդ փուլում երեխան վերցնում է նկարը/պատկերը, մոտենում է մասնագետին, նրա ուշադրությունը հրավիրում է իր վրա և կատարում փոխանակում: Ընդ որում՝ այս փուլում աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ երեխան փոխանակում կատարի տարբեր մարդկանց հետ և տարբեր իրավիճակներում: Երեխային հաղորդակցման դրդելու համար գործընկերը կարող է գտնվել մի փոքր հեռու: Երեխան պետք է գտնի նրան, մոտենա, նկարը տա, առարկան վերցնի: Հաղորդակցման գործընկերը հետզհետե կանգնում է մեջքով՝ երեխայինդրդելով մոտենալ ուգրավել նրա ուշադրությունը, աչքի կոնտակտ հաստատել, տալ նկարը և ստանալ առարկան: Օգնականի միջոցով երեխան սովորում է հարվածել հաղորդակցման գործընկերոջ մեջքին, անվանել նրան ու գրավել ուշադրությունը:

Карточки PECS – эффективный инструмент для развития коммуникативных навыков  и социальной адаптации детей с аутизмом

Ցանկալի առարկա կարող են հանդիսանալ խաղալիքները, կենցաղային առարկաները, ուտելիքը և այլն։ Այս փուլում արդեն զգացվում է հաղորդակցման գրքի կարիքը: Երրորդ փուլի մյուս ենթափուլում երեխային առաջարկվում են երկու ցանկալի առարկաներ՝ իրենց համապատասխանող նկարներով: Այս դեպքում մասնագետը երեխային չի տալիս ցանկալի առարկան, այլ նրան է մոտեցնում երկուսը՝ առաջարկելով ինքնուրույն ընտրել: Չորրորդ փուլը բեկումնային է երկու առումով. նախ՝ մինչև 5 տարեկան երեխաների մեծամասնությունն այս փուլում սկսում է խոսել, ապա երեխան սկսում է հաղորդակցվել նախադասություններով հետզհետե ընդլայնելով դրանք ու օգտագործելով խոսքի այլ մասեր: Նախադասություն կազմելու համար երեխայի հաղորդակցման գրքում ունենում ենք նախադասության հատված: Երեխան վերջինիս վրա փակցնում է «Ես ուզում եմ» արտահայտության սիմվոլն ու ցանկալի առարկայի նկարը, մոտենում է հաղորդակցման գործընկերոջը,
ով բարձրաձայնում է տվյալ նախադասությունը և տալիս ցանկալի առարկան: Եթե երեխան արդեն խոսում է, ապա նախադասությունն ինքն է արտասանում:
Հինգերորդ փուլում երեխան պատասխանում է «Ի՞նչ ես ուզում» հարցին:
Վեցերորդ փուլում երեխան սկսում է մեկնաբանել տարբեր իրավիճակներ` պատասխանելով «Ի՞նչ ես տեսնում», «Ի՞նչ ես լսում», «Ի՞նչ է սա» և այլ հարցերի: Վերոհիշյալ փուլերի ընթացքում երեխան նաև սովորում է ենթարկվել «Սպասիր» հրահանգին, ընկալել «այո» և «ոչ» բառերի
իմաստը, «չկա» արտահայտությունը:

Խոսք, խոսքի զարգացումը: Խոսքային գործունեության տեսակները

Երեխաների մոտ խոսքի ձևավորման փուլերը

Լեզու- դա բառային նշանների համակարգ է:

Խոսքային գործունեությունը մարդու կողմից լեզվի օգտագործման պրոցեսն է, որի նպատակը հաղորդակցումն է: Այս հարցերը քննարկում է նաև լինգվիստիկան:

Հոգեբաններ  Լ. Ս. Վիգոտսկին,  Ա. Լ.Լեոնտևը  և  ուրիշներ  ապացուցել  են,  որ  երեխայի  հոգեկան  բոլոր  գործընթացները  ( հիշողություն, ուշադրություն,  մտածողություն,  ըմբռնում) ձևավորվում  են     խոսքի  միջոցով:  Խոսքը հոգեկան  բարդ  գործընթաց  է,  որի   զարգացումը  կախված  է  մի  շարք  պայմաններից: Կարևորվում  է  շրջապատի  միջավայրի  ներգործությունը.  երեխան սովորում  է խոսել,  ընդօրինակել   մեծահասակներին,  որոք  պետք  է  նպաստեն  երեխայի  ճիշտ,  հստակ  խոսքի  ձևավորմանը:  Բանն  այն  է,  որ  երեխան  վաղ  տարիքից  լսելով մաքուր,  գեղեցիկ,  ճիշտ  խոսք՝  արդյունքում  ձևավորում  է սեփական խոսքը:

Երեխայի անձի ձևավորման և զարգացման մեջ խիստ կարևոր նշանակու­թ­յուն ունեն խոսքի և հաղորդակցության զարգացումը։ Հայտնի է, որ երեխայի մտա­ծո­ղությունն արմատական փոփոխությունների է ենթարկվում, երբ նա ունակ է դառնում լեզվական հաղորդակցության և ուսուցումը նրան սովորեցնում է տիրապետել սեփական մտքերին (Լ.Ս.Վիգոտսկի)։

Երեխայի խոսքի զարգացումը բաժանվում է երեք զգայուն փուլի՝

  1. 2-րդ ամսվանից 11-րդ ամիս-գղգղոցի փուլ, նախաթոթովանք, թոթովանք
  2. Լեզվի յուրացման փուլ —11-ից մինչև 1տ.7ամսական
  3. Քերականական կառուցվածքի փուլ 1տ.7ամսականից -3 տարեկան:

Խոսքային գործունեության տեսակներն են՝

Մենախոսոթյունը խոսքի ծավալուն տեսակն է: Այն խոսքի կամածին տեսակ է համարվում: Մենախոսությունը պարունակում է ժեստիկուլյացիա, ակտիվ դիմախաղ: Այստեղ ձայնարկություններն ակտիվ են ու շատ:

Տրամախոսություն կամ երկխոսություն: Այն անկազմակերպ և կոնտեքստային խոսք է: Նախորդ միտքը ծնում է հաջորդ միտքը: Իր ոճային առումով ընդարձակ չէ: Այստեղ շատ են շաբլոն արտահայտությունները: Օրինակ ՝ <<այ քեզ բա՜ն>>, <<ասեք, խնդրեմ>>:

Ներքին խոսք: Սա մեր խոսքն է մեր հետ: Մենք մեզ կես բառից ենք հասկանում: Այդ իսկ պատճառով իր ոճի առումով կցկտուր է : Այստեղ մտքերի թյուրիմացություններ գրեթե չկան: Ներքին խոսքի մի տեսակ է նաև գրավոր խոսքը:

Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեսքի վերածված խոսքն է: Այն մենախոսության տեսակ է և ծավալուն, իր տեսակով: Այն զուրկ է բանավորի խոսքին հատուկ կառուցվածքային և ոճարտահայտչական որոշ հատկանիշներից։ Կարևոր դեր են խաղում գրության եղանակները, կետադրության նշանները։ Գրավոր խոսքն, ի տարբերություն բանավորի, չունի տարածական , ժամանակային սահմանափակումներ։ Ըստ իր ծավալի տարբերում ենք  համառոտ խոսք և ընդարձակ խոսք։ Համառոտ խոսքը կարող է արտահայտված լինել նույնիսկ մեկ բառով։ Համառոտ են կոչերը, հայտարարությունները, առածները, ասացվածքները և այլն։ Ընդարձակ խոսք են պատմվածքը, նովելը, հոդվածը,  իսկ առավել ընդարձակ խոսք են պարունակում վեպերը:

Ձ֊ձու, ձուկ, ձայն, ձողիկ, ձմերուկ, ձեռագիր,

ռ֊ ՌԴ, ռուս, Ռիտա,Ռուբեն, Ռազմիկ

Շ֊ շուն, շաքար, շերամ, շախմատ, շալակել շաբաթական, շաբաթորյակ,

Լ֊լու, լաց, Լիան, լուսին, Լարիսա,

Ր֊րոպե, Րաֆֆի, Րաբունի

Ս֊սև,Սեգ, սունկ, Սուրեն, Սյուներ,

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

դա-դանդաղ, դավաճան, դանդալոշ, դարբին, դասախոս, դաստիռակ,դաշնամուր, դալար, դաստակ, դամբուլ, դագաղ,դալուկ(գունատ), դահլիճ, դաշնագիր, դաշտ, դաս, դարան, դայակ, դանակ, դարպաս, դաշույն

նշ-նշտար,նշխարհ, նշան, նշույլ, նշենի, նշնար, նշիկ, նշանադրություն, նշագեղձ, նշաբլիթ, նշագիծ,

Օլիգոֆրենիա։ Մտավոր հետամնացություն

An eight-year-old boy
Դաունի համախտանիշը մտավոր հետամնացության ամենատարածված գենետիկական պատճառն է

Օլիգոֆրենոմանկավարժությունն իր առջև ունի մի շարք խնդիրներ.
1. Խնդրի բացահայտում:
2. Առաջացման պատճառների, ժամանակի բացահայտում / շատ կարևոր է իմանալ, թե երբ է առաջացել մտավոր խնդիրը/:
3. Խնդրի շտկում:
4. Անհատական մոտեցում, ուսուցում:
5. Շերտավորված ուսուցում:
6. Ֆիզկական դաստիարակություն:
7. Գեղագիտական դաստիարակություն:
8. Բարոյական դաստիարակություն:
9. Աշխատանքային ուսուցում և դաստիարակություն:

Այս գիտության զարգացումը կախված է տվյալ երկրի տնտեսական, քաղաքական զարգացումից:

Օլիգոֆրենոմանկավարժություն արատաբանության բնագավառ է, որն ուսումնասիրում է մտավոր թերզարգացած երեխաների դաստիարակության և ուսուցման խնդիրները, զարգացման թերությունների շտկման ուղիները, ինչպես նաև նրանց սոցիալական ռեաբիլիտացիայի հարցերը։

Դեպքերի մեծամասնության մտավոր հետամնացության պատճառը հայտնի չէ։ Դեպքերի մոտ 5% ժառանգական հիմք ունի։ Գենետիկական արատները, որոնք առաջացնում են մտավոր հետամնացության, բայց չեն ժառանգվում կարող են ի հայտ գալ դժբախտ պատահարների կամ գենետիկական զարգացման մուտացիաների արդյունքում։ Այդպիսի դեպքի օրինակ է լրացուցիչ 18-րդ քրոմոսոմի զարգացումը և Դաունի համախտանիշը, որն առավել տարածված գենետիկական պատճառ է։ Առավել մեծ տարածում ունեն հետևյալ պատճառները․

  • Գենետիկական
  • Պտղի ներարգանդային վնասումը ֆիզիկական, քիմիական կամ համաճարակային նեյրոտոքսիկ գործոններով
  • Խանգարումներ ծննդաբերության ժամանամ (թթվածնային քաղց, նորածինների ծննդաբերական վնասվածքներ)
  • Գլխուղեղի վնասվածքներ, վարակներ, որոնք վնասում են կենտրոնական նյարդային համակարգը
  • Անբարենպաստ ընտանիքների երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին մանկավարժական բարձիթողությունը, որի պատճառով երեխան չի յուրացնում տարիքին բնորոշ հմտություններն ու կարողությունները
  • Անհայտ ծագման մտավոր հետամնացություն

Ըստ ՀՄԴ-10-ի տարբերում են մտավոր հետամնացության հետևյալ ձևերը.
1. Խորը մտավորհետամնացությամբ (ապուշությամբ) հիվանդներն ի վիճակի չեն հասկանալ հանձնարարություններն ու պահանջները, հիմնականում անշարժ են կամ խիստ սահմնափակ շարժունակ , զգայաշարժական ոլորտի գործունեության նվազագույն ունակությամբ, Դեռահասության շրջանում հնարավոր է որոշ շարժողական ակտիվություն, կարող է ինքնախնամքի որոշ, քիչ տարրեր յուրացնել։ Նրանք մշտական օգնության, խնամքի և հսկողության կարիք ունեն։ Հատկապես հաճախ ուղեկցում են զարգացման ընդհանուր ծանր խանգարումները։ Բնորոշ են միօրինակ շարժումները, հակված են ճանկռելու դեմքը, կծոտելու մատները, բղավելու։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

2. Միջին աստիճանի մտավոր հետամնացությամբ (իմբեցիլությամբ)  անձինք վաղ տարիքում կարող են խոսել և սովորել շփվել, ունեն ոչ վատ շարժողական զարգացում, սակայն վատ կողմնորոշվում։ Բառապաշարում կարող են ունենալ 200-300 բառ։ Կարելի է սովորեցնել ինքնախնամքի հմտություններ։ Ավելի բարձր տարիքում հազվադեպ է զարգանում երկրորդ դասարանցու մակարդակից ավելի, սակայն կարող է ձեռք բերել սոցիալական և մասնագիտական հմտություններ, ինքնուրույն տեղաշարժվել ծանոթ վայրերում։ Հասուն տարիքում այս անձինք, սովորաբար, ընդունակ են կատարել որակավորված գործեր՝ հսկողության պայմաններում, կատարել ֆիզիկական որոշ տեսակի աշխատանքներ։ Փոքրկ սթրեսի դեպքում կարիք ունեն պաշտպանության և օգնության։ Նրանց որոշ մասն էլ զրկված են խոսելու հնարավորությունից, չնայած հասկանում են պարզ հանձնարարությունները և կարող են սովորել ձեռքերի նշաններով ինչ-որ չափով լրացնել խոսքի բացակայությունը։ Այս հիվանդների մեծամասնության շրջանում հայտնաբերվում են վիճակի օրգանական պատճառներ, իսկ փոքր մասի՝ կարող են դիտվել մանկական աուտիզմ և զարգացման այլ ընդհանուր խանգարումներ։ Հաճախ են էպիլեպտիկ, նյարդային և մարմնական խանգարումները։

3. Թեթև աստիճանի մտավոր հետամնացությամբ (դեբիլությամբ) տառապողները մինչև 5 տարեկանը կարող են տիրապետել որոշակի սոցիալական հմտությունների և ունակ են շփման, առկա է զգայաշարժական ոլորտների նվազագույն հետամնացություն։ Ուշ դեռահասային տարիքում ի վիճակի են հասնել որոշակի կրթական հաջողությունների՝ մինչև միջին դպրոցի մակարդակը, նաև ցուցաբերել համապատասխան սոցիալական վարքագիծ։ Չափահաս տարիքում ի վիճակի են սպասարկել իրենց, կատարում են սովորական տնային գործերը։ Թեթև աստիճանի մտավոր հետամնացության դեպքում կրթությունն էականորեն օգնում է ունակություններ ձեռք բերել։ Նման մարդիկ կարող են կատարել վերացական մտածողություն չպահանջող և գործնական ոչ բարձր որակավորում պահանջող աշխատանքներ, սակայն աջակցության և ղեկավարման կարիքն ունեն սոցիալական և տնտեսական սթրեսների պայմաններում։

Էրգոթերապիա

«Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել, և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա գործողություններում: «Էրգոս» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է աշխատանք, զբաղվածություն, անգլերենում ավելի շատ օգտագործվում է «օկուպացիոն թերապիա» եզրը։

Էրգոթերապիան  կամ Օկուպացիոն թերապիան օգնում է անձին լինել առավել ինքնուրույն և անկախ կյանքի տարբեր ոլորտներում (հանգիստ, ժամանց, ինքնախնամք)։

Էրգոթերապիստն աշխատում է հիմնականում վերին վերջույթների ֆունկցիայի լավացման համար, սովորեցնում է կատարել սեփական խնամքի և առօրյա ակտիվությունները։

  • Գնահատում և սովորեցնում է կատարել սեփական խնամքի հմտությունները, առօրյա ակտիվությունները
  • Իրականացնում է միջավայրի հարմարեցում
  • Կատարում է վերին վերջույթների համար ՀՇԱ-ի (հոդերի շարժման ամպլիտուդա) լավացման, մկանի ուժեղացման, տոկունության, կոորդինացիայի  վարժություններ
  • Օգնում է զարգացնել մանր մոտորիկան (օր․ կոճկել-արձակել կոճակները, օգտագործել տարբեր պարագաներ՝ գրիչ, մկրատ և այլն )
  • Գնահատում և սովորեցնում է հիվանդին կոմպենսացնել զգացողական, ընկալման և ճանաչողական դեֆիցիտների դեպքում, հատկապես երբ այն կապված է ֆունկցիայի հետ
  • Կատարելագործում է հաղորդակցման հմտությունները՝ կարդալ, գրել։
  • Խորհուրդ է տալիս և սովորեցնում է օգտվել օժանդակ հարմարություններից, սպլինտերից, պրոթեզներից։ Պատրաստում է հանգստի և ֆունկցիոնալ սպլինտներ

Որպես «այցելուակենտրոն» մասնագիտություն` էրգոթերապիան միտված է զբաղվածության ապահովման միջոցով խթանելու մարդկանց առողջությունն ու բարեկեցությունը: Էրգոթերապիայում զբաղվածություն են հանդիսանում ամենօրյա այն գործողությունները, որոնք անձը կատարում է` իր ժամանակը լցնելով և կյանքը իմաստավորելով: Հարկ է նշել, որ էրգոթերապիան ընդլայնում է անձանց ներգրավվածությունն իրենց իսկ նախընտրած գործունեության այն ձևերում, որոնցում ցանկանում են զբաղված լինել կամ որոնք ցանկանում է կատարել:

Էրգոթերապիան իր գործունեությունն է ծավալում հասարակության տարբեր խմբերի, ‎ տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատանքում, մասնավորապես` մանկաբուժության, նյարդաբուժության, հոգեբուժության, վնասվածքաբանության, ծերաբուժության, մտավոր խնդիրներ անձանց հետ աշխատանքի ոլորտներում:

Վերականգնողական միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ ուղեկցվող մասնագիտական գործունեությունը կոչված է խթանելու անհատի առավել անկախ գործունեությունն իր առօրյայում՝ ապահովելով ոչ միայն ինքնախնամքի և ինքնասպասարկման համար անհրաժեշտ կենցաղային ամենատարբեր գործողությունների կատարումը, այլև ստեղծելով համապատասխան պայմաններ աշխատանքի, ժամանցի և հանգստի կազմակերպման համար:

Լսղության, տեսողության, մտավոր և այլ խնդիրների ժամանակ էրգոթերապիստը համագործակցում է տվյալ ոլորտի մասնագետի հետ՝ սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի, հատուկ մանկավարժի։ Երեխաների հետ աշխատանքում էրգոթերապիստները կիրառում են խաղային գործունեությունը, հմտությունների զարգացումը և ուսուցումը կատարվում են խաղերի միջոցով: Խաղերը շատ տարբեր են՝ փազլ, խճանկար, մանր և խոշոր խաղալիքներ բռնել։ Յուրաքանչյուրի հետ աշխատանքը պահանջում է անհատական մոտեցում՝ ելնելով տվյալ անձի կարիքներից և զբաղվածության հիմնախնդրից: Միջամտության ուղիների ընտրությունը, այս դեպքում՝ խաղերը, նույնպես կախված են նրանից, թե ինչ հմտություն են զարգացնում, ինչպես նաև, թե ինչ խնդիր ունի երեխան: