Ինչպես գիտենք կանայք սերունդ շարունակող նոր կյանք տվող օրգանզմ են, և իրենց սռական համակարգը ավելի բարդ է։

ներկայացված է զույգ ձվարաներով,արգանդափողորով,

ձվարաները որպես գեղձեր ներզատիչ են, քանի որ նրանք արտադրում են հորմոներ։

Ձվարանի արտադրած հորմոնի անունը-էստրոգեներ

Դաշտանային ցիկլ

կազմվածա երեք շերտից արտաքին սճյին թաղանթնա միջին մկանային շերտ և ներքին լորձաթաղանթ։

Յուրաքանչյուր ամիս աղջկա օրգանիզմում ձվարաներում սկսում են ձևավորվել, հասունանալ, մի քանի ձվաբջիջներ։ Իգական սեռական բջիջ սերմնաբջիջ։

սերմնաբջիջը խոշոր բջիջ է առանց մանրադիտակի երևացող պսակաձև ելուստով հսկա բջիջ է։

Այս բջիջներից մեկը հասնում է մինչև վերջ հասունության և դա կոչվում է, ֆոլեկուլ։ Այդ մեկ ֆոլեկուլով տեղիա ունենում ձվազատում <ուվուլացիա> հասուն մեկ հատ ձվաբջիջ հայտնվում է փոքր կոնքի խոռոչում։ Արգանդափողերը դրանք տրուբչկեք են որոնցով ձվաբջիջը գնում է արգանդ իրենց եզրերը ծոպավոր են, ծոպքեր ունեն թարթիչավոր էպիլա հյուսվածքա, իրենք քաշող շարժումներ են անում, և այդ էպիլթելար բջիջներ քաշում են դեպի արգանդափողի մեջ։

Արգանդափողը իր վերին հատվածում մի փոքր լայացած հատված ունի։ Արգանդափողում երբ

այ այստեղ ձվաբջիջը հանդիպում է սերմնաբջիջի հետ ստերմազոդոյիտի հետ տեղի է ունեում բեղմնավորում սկսվում է հղիություն։ Արգանդափողի ներսում մի քանի օր մնալուց հետո նա տեղափոխվում է արգանդ, այդ ընթացքում արգանդի լորձաթաղանթը սկսում է շատ հաստանալ<որովհետև ինքը պատրաստում է հղիության> իսկ եթե բեղմնավորում տեղի չի ունենում ենտեղ որտեղից ինքը դուրս եկավ ենտեղ ձևավորվում ա դաշտանային ցիկլի դեղին մարմնիկ։ ժամանակավոր ներզատիչ գեղձ է առաջանում ձվարանի ներսում, որը եթե էլի լինի բեղմնավորում ինքը կդառնա մշտական դեղին մարմնիկ հղիության դեղին մարմնիկ կսկսի արտադրել հորմոն որը կճնշի որը ձվաբջիջ չարտադրի Եթե չի լինում բեղմնավորում այդ ձվաբջիջ այդեղ մեռնում է, իսկ լորձաթաղանթը սկսում ա մկանային շերտից շերտազատվել։ Շերտազատվում է և արյունային համակարգի ձևով դուրսա գալիս արգանդից հեշտոցով գալիսա և արտաքին սեռական օրգաներով թափումա դուրս։ Դաշտանային ցիկլը տեղիա ունենում 28ից 30 օրը մեկ։ Դաշտանային ցիկլը խոսումա սեռահասունության մասին երբ արդեն ձևավորված է երկրորդային սեռական օրգանիզմը երբ արդեն փոփոխություները տեղի են ունենում։ Առաջին անգամ դաշտանային ցիկլը կոչվում է մենարխե։ Մենարխեյից հետո կարող է 2 3 ամիս դաշտան չլինի։

Երբ լինում է սեռական հարաբերություն սպերմազոիդը արական սրական բջիջն է ինքը ունի գլխիկ վզիկ պոչիկ ի տարբերություն ձվաբջի որը շարժումա թարթիչավոր էպիթելը։ սերմնազոիդը շարժուն բջիջ է որը ունի պոչիկ որը իմպուսիլ շարժվում է և բջին մղում է առաջ։

քանի օր այ

հայոց պատմություն

1. Հայկական լեռնաշխարհը, որպես հայոց բնօրրան։ «Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը։ Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին։

Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է ի սկզբանե ապրել ու կազմավորվել է իր բնօրրանու՝մ Հայկական լեռնաշխարհում։ Այդ մասին վկայում են Հայկական, Հունական Հրեական և այլ ավանդազրույցներ։ Ըստ աստվածաշնչի՝ Հայաստանում էր Եդեմ-դրախտը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները՝ Ադամն ու Եվան։ Ինչպես ավանդում է Աստվածաշունչը, Համաշխարհային ջրհեղեղից հետո վերացել է ողջ մարդկությունը․ փրկվել է միայն Նոյ նահապետը իր ընդանիքով, իսկ նրա տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա։

Լեռնաշխարհում հայտնաբերվել են աստղադիտարաններ, Զորաց քարեր, Մեծամոր, բազում մետաղաձուլություններ, թանկարժեք քարերից պատրաստված գուրզեր, ինչպես նաև պաշտամունքային իրեր։Հին աղբյուրներում հիշատակվում են Հյկական լեռնաշխարհի մի շարք հայկական պետական կազմավորումմներ՝ Արատտա, Արամանում, Հայասա և այլն։ Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տարածք։ Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ լերնաշղթաներ։ Կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

2. Վանի թագավորություն։

Վանի թագավորություն, պետություն  Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա 9-6-րդ դարերում։Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան, աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»անուններով։

Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։ Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին: Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզոր արքաներից էին Սարդուրի I-ը, Իշպուինի արքան և հատկապես Մենուան:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։ Ջրանցքի կառուցումն հաստատող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.«Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի, այս ջրանցքը անցկացրեց։ Անունը(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։Մենուային հաջորդեց իր որդին՝
Արգիշտի I-ը: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն:Վանի թագավորության հզոր արքաներից էր Ռուսա II-ը, ով կառուցել է Թեյշեբաինի քաղաքը, որն այսօր Երևանի Կարմիր բլուր հնավայրն է:

3. Ուրարտու․ ճարտարապետությունը։

4. Կարմիր բլուր․ ուրարտական հուշարձան։

5. Շենգավիթ․ Երևանի հնագույն քաղաքատեղի։

6. Հայկազուն-Երվանդականների թագավորություն։

7. Բագարան և Երվանդաշատ։

8. Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը․ Արտաշես 1-ին։

9. Տիգրան Մեծ․ զորեղ արքա։

10. Տիգրանյան տերության պետական կարգը եւ մշակութային կյանքը։

11. Արտավազդ 2-րդ։

12. Արտավազդ 2-րդ՝ Պատիվը կյանքից վեր։

Աշխարհագրության քննության հարցաշար

  1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
    հիմնական խնդիրները

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում ,մ

2․Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում։

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝ աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտությունհասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝ աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտությունհասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության
հետ: Դրանց հետազոտության առարկան մարդկային հասարակությունն է՝ իր առանձին
ոլորտներով: Հասարակական աշխարհագրության հետազոտության առարկան
հասարակության տարածքային կազմակերպումն է՝ ամբողջությամբ վերցրած և ըստ
հասարակության առանձին ոլորտների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:

3․Աշխարհագրական հետազոտության մեթոդները։

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրության գիտական հետազոտությունների մեթոդները կարելի է խմբավորել
հետևյալ կերպ:

  1. Համագիտական մեթոդներ. նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և
    այլն: Կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում:
  2. Կոնկրետ գիտական մեթոդներ. կիրառվում են գիտության որոշակի ճյուղերում:
    Օրինակ՝ բնական աշխարհագրության համար՝ երկրաֆիզիկական,
    հնէաաշխարհագրական, իսկ հասարակական աշխարհագրության համար`
    վիճակագրական, տեխնիկատնտեսական մեթոդները:
  3. Տեղեկույթի ստացման մեթոդներ. տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ ու
    գործողություններ: Օրինակ՝ լաբորատոր, հեռաչափական դիստանցիոն, դաշտային
    դիտարկումների, հարցաթերթային հարցումների մեթոդները:
  4. Տեղեկույթի էմպիրիկ (փորձային) և տեսական ընդհանրացումների մեթոդներ.
    դասակարգման, շրջանացման, քարտեզագրման, գնահատման, համեմատական
    մեթոդները և այլն:
  5. Տեղեկույթի մշակման մեթոդներ. տեղեկույթի մշակումը, պահպանումն ու փոխանցումը
    համակարգիչների օգտագործմամբ:

4․Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք։

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»: Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրս` ի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝
արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում
նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն,
ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):

Քննության հարցաշար

Հասարակագիտություն

1. Սոցիալական ազատություն

Սոցիալական ազատությունը կարելի է սահմանել որպես թույլատրվածի շրջանակում ազատորեն գործելու հնարավորություն: Սոցիալական ազատությունը ունի որոշակի սահմաններ. մենք ազատ ենք անելու միայն այն գործողությունները, որոնցով չենք խանգարում հասարակության մյուս անդամներին ևս ազատ լինել: Այլ կերպ՝ ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը: Ազատության սահմանափակումն անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ չապրեն «ինչ ուզում եմ, այն էլ անում եմ» սկզբունքով: Ազատությունը ստանում է հետևյալ մեկնաբանությունը. ազատությունը անձին տրված այն հնարավոր սահմանն է, որի շրջանակներում անձն ինքն է որոշում իր վարքագծի չափն ու տեսակը։ Այլ կերպ՝ ազատ լինել նշանակում է անել այն, ինչը թույլատրված է: Եվ որպեսզի բոլոր մարդիկ մնան այդ թույլատրվածի սահմաններում, անթույլատրելին անելու դեպքում սահմանվում են պատիժներ: Այսպիսով՝ պետությունը դառնում է հավասարակշռող ուժ, որը թույլ չի տալիս, որ հասարակության տարբեր անդամներ տարբեր պատկերացումներ ունենան սոցիալական ազատության մասին, և որ մեկի ազատությունը խանգարի մյուսների ազատությանը: Գերմանացի փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմը պնդում էր, որ հաճախ մարդիկ ոչ միայն չեն ուզում ազատություն, այլև փախչում են դրանից, քանզի ազատությունը ծնում է պատասխանատվություն, իսկ պատասխանատու լինելը շատ դժվար է:

2. Հավասարություն

3. Հանդուրժողականություն

4. Կրոնական հանդուրժողականություն

5. Հոգատարություն

6. Վստահություն

Վստահությունը չափազանց կարևոր արժեք է, որն օգնում է մեզ
ապրել հասարակության մեջ, վստահության շնորհիվ հասարակության մեջ տիրում է
փոխօգնության մթնոլորտ:

Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության,
անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց
ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ: Վստահությունը ապահովում է
մարդկանց գործողությունների որոշակի կանխատեսելիություն: Վստահության մի քանի տեսակ։

Կարելի է առանձնացնել վստահության մի քանի տեսակ.

  1. Մենք կարող ենք վստահել ինքներս մեզ: Վստահության այս տեսակը կոչվում է
    ինքնավստահություն: Ինքնավստահությունը որոշակի համոզվածություն է մեր
    սեփական կարողությունների, գիտելիքների, ուժերի հանդեպ: Սա շատ
    կարևոր հատկանիշ է մարդու համար, քանզի օգնում է առավելագույնս
    օգտագործել մեր կարողությունները: Իհարկե՝ ցանկալի է, որ
    ինքնավստահությունը լինի հիմնավորված:
  2. Վստահություն անձնական հարաբերություններում: Վստահության այդ
    տեսակը տարածվում է մեզ համար թանկ, կարևոր, մտերիմ մարդկանց վրա:
    Թե՛ այդպիսի մարդկանց թիվը, և թե՛ նրանց վստահելու աստիճանը կախված է
    յուրաքանչյուրիս անձնական որոշումից:
  3. Վստահություն գործնական հարաբերություններում: Օրինակներում վարորդի, բժշկի, վարսավիրի հետ մենք չունենք անձնական

հարաբերություններ, մենք վստահում ենք նրանց հենց որպես վարորդ, բժիշկ
կամ վարսավիր, այսինքն՝ մեր վստահությունն ուղղված է ոչ թե նրանց անձին,
այլ նրանց կատարած գործին: Գործնական վստահությունն ունի նաև ավելի
բարձր մակարդակ:

  1. Կա նաև վստահություն հանրային ու մասնավոր հաստատությունների
    նկատմամբ: Օրինակ՝ մենք կարող ենք վստահել որևէ կոնկրետ հիվանդանոցի,
    կամ որևէ կոնկրետ լրատվական կայքի: Վստահությունը կարող է մղել մեզ
    օգտվել հենց տվյալ խանութի, տվյալ բջջային օպերատորի, տվյալ
    տուրիստական կազմակերպության կամ բանկի ծառայություններից:
  2. Վստահություն պետության և պետական կառույցների նկատմամբ: Սա
    վստահության թերևս ամենախոցելի տեսակն է, որը շատ ավելի մեծ
    դժվարությամբ է ձեռք բերվում: Վստահության այս տեսակի առկայությունը,
    սակայն, կարևոր է: Կարևոր է վստահել ոստիկանությանը, դատարանին,
    ուսումնական հաստատություններին, հրշեջ ծառայությանը, շատ ավելի
    կարևոր է վստահություն ունենալ պետության ղեկավար մարմինների
    նկատմամբ: ՀՀ-ում իշխանության հանդեպ վստահության մակարդակը շատ
    ցածր է, ինչը հիմնականում պայմանավորված է վստահության
    չարդարացվածությամբ:

7. Ազգային փոքրամասնություններ Եզդիներ

Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Կավլերի (աղոթքների) լեզուն կոչվում է ադաբիերեն, որը բավականին բարդ է և գործածվում է միայն աղոթքների ժամանակ։

Եզդիականության մեջ գործում է սուրբ երրորդություն գաղափարախոսությունը՝ ի պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Տաուսե ՄալակՇիխադի և Սլթան Էզդի։ Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։ Եզդիները ունեն իրենց արգելքները դրանք են արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը։ Եզդի տղան իրավունք չունի կնության առնել այն աղջան, ում ծնողները եզդի չեն։ Նույնը նաև աղջկա պարագայում է։ Եզդիների մեջ դեռևս պահպանվել է հայրական տանից օժիտ բերելու ավանդույթը։ Դա դարերի խորքից եկած ավանդույթ է և նույնիսկ առկա է եղել հին հնդկացիների մեջ։ Օժիտի մեջ հատկապես կարևորվում է հարսի ընտանիքի կողմից պատրաստված և նորապսակներին նվիրած բարձը։ Այդ բարձը խորհրդանշում է մինչև խոր ծերություն միասին մի բարձի ծերանալու իմաստը։

8. Ազգային փոքրամասնություններ․ մոլոկաններ

Մեր երկրում ապրող Մոլոկաները արդեն 200 տարի շարունակ ազատորեն ապրում են Հայաստանում իրենց յուրահատուկ աշխատասիրությամբ, համեստությամբ, բնաորությամբ, ազնվությամբ։ Ժամանակակից մոլոկանների նախնիները մերժեցին Ռուս ՈՒղղափառ եկեղեցու հեղինակությունը։ Նրանք հրաժարվում էին աղոթել սրբապատկերներին և խաչերին։ Մոլոկանների անվանումը տարբեր կերպ են մեկնաբանում, բայց ամենաճիշտ մեկնաբանությունը`《որպես ներածին մանուկներ փափագ զարգացրեք անխարդախ կաթի հանդեպ, որն Աստծո խոսքից է բխում 》։ Այդտեղից է ծագում մոլոկանների անվանումը։ Ամեն մեկի սեղանին կա Աստվածաշունչ։ Մոլոկաները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամաբ։ Յուրաքանչյուր ամուսնացած կին պետք է գոգնոց կապի, հագնի շրջազգեստ, գլխին էլ անպայման պետք է կապի գլխաշոր։

9. Ազգային փոքրամասնություններ . ասորիներ -Ասորեստանը իր հզորության գագաթնակեըին հասավ մթա 8-երորդ դարի էկրորդ կեսից մթա 7-երոանան դարի ամաջն ժաար. Ասորեստանը կործանվեց Մարաստանի Աքսարի հայոց տիրակալ Պարույրի կողմից մթա 612 թվականին։ Մթա 8-7-երերդ դարերում Ասորեստանի մաըրաքաղաքը Նինվեն էր

Ասորիները Առաջավոր Ասիայի հնագույն ժողովուրդներից են, նրանց ծագումը վերագրվում է Ասորական կայսրության հետ: Ժամանակակից ասորիների ուղղակի նախնիներն են եղել Միջագետքի ժողովուրդը, որը խոսում էր արամերեն, որոնք 1-ին դարում ընսդունել են քրիստոնեություն:

Ժամանակակից ասորիները խոսում են հյուսիս-արևելյան նորարամեերեն (ասորերեն) լեզվով, որը մտնում է սեմիտական ​​լեզվաընտանիքի մեջ. Ասորիները Հայաստանում զբաղվում են հողագործությամբ։ Ընդհանուր միասնական ասորական համայնքը բավականին ինտեգրված է հասարակությանը և որոշակիորեն ներառված է ինտելիգենցիայի կազմում. Հայաստանում գործում են 4 դպրոցներ, որոնք դասավանդում են ասորերեն: