Հրազդանի կիրճ

Մենք այսօր Հյուսիսային դպրոցի հետ ուղևորվեցինք դեպի Հրազդանի կիրճ։

Այնքան ոգևորված էինք մեր ճանապարհորդությունից, որ ամբողջ ճանապարհին երգեցինք ու ուրախացանք։

Տեղ Հասնելուն պես, մենք և երեխաները մեր ճանապարհը շարունակցեինք բնությանը օգտակար լինելով` աղբը հավաքելով։

Դեռ մեր 《վերջնագծին》չհասած ընդմիջեցինք մեզ հետ վերցված բրդուճներով, ուտելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Հասնելով գնացքների մոտ մենք սկսեցինք մաքրել գնացքի ներսը։

Կարող եք տեսնել մեր հագեցած օրվա տեսահոլովակները այստեղ`

Լիանա Գրիգորյան

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹ ՅԱՆ Խ ՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒՍՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Մարդուն նախապատրաստել անկեղծ պայքարի հիմք ինքն իր եւ կյանքի հետ: Ահա, կարծեն, դաստիրակության գլխավոր խնդիրը: Ոչ թե իր համոզմունքներն ու գաղափարները պարտադրել երեխային, այլ նրա մեջ արթնացնել այդ համոզմունքների ծարավ, եւ ինչպես իր սեփական ստոր ձգտումներից, այնպես էլ ուրիշներից դրանք պաշտպանելու արիություն:

«Դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ. Մարդուն ստեղծում է դաստիարակությունը»,- ասել է Սենտ-էքզյուպերին. Բոլորիս խնդիրն է’ նախ դասաիարակել ապա կրթել երեխային: Սակայն, չգիտես ինչու, դպրոցներում տարիներ շարունակ կարեւորվում է երեխաներին կրթերո նպատակը, իսկ դաստիարակությունը մղվում է երկրորդ, երրորդ պլան: Ի վերջո, պետք է հասկանանք, որ այս փոփոխվող ժամանակաշրջանում հարկավոր է նախ եւ առաջ աշակերտին պատրաստել կյանքին, ձեւավորել այնպիսի անհատեր, որոբք կարողանան ճիշտ կողմնորոշվել, թե կյանքի բազմաբարդ ու բազմաբնույթ հարաբերություններում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն: Սա բնավ չի նշանակում, թե անտեսվում է կրթության դերը: Քավ լիցի: Սակայն բավարարվել ներկայիս պահանջները՝ չի նշանակում բարդացնել ուսումնական ծրագրերը, երեխաների ուղեղները ծանրաբեռնել այնպիսի ստանդարտ տեղեկատվությամբ, որը կիրառելի չէ ներկայիս իրականության մեջ

Ռոդարիական շաբաթ

Խաղեր

«Այ քեզ շաբաթ»

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Ընթացք՝ Դերաքյին խաղի միջոցով ներկայանցնելու ենք «Այ քեզ շաբաթ »ստեղծագործույունը։

Ամենա

Ագրեսիվ վարքագիծ

Երեխայի ագրեսիվ վարքի դրսևորման չորս Հիմնական հիմքերն են 1 Ուշադրություն գրավելու ցանկություն

2. Իշխանության ձգտում

3.Վրեժխնդրության զգացում

4..Փախուստ անհաջողություններից

Երեխայի ագրեսիվ վարքը անխուսափելի երևույթ է, որը դրսևորվում է անգամ շատ փոքր տարիքում:Հավանաբար առաջին բանը, որ փորձում են անել ագրեսիվ վարք ունեցող  երեխայի ծնողները նրանց այդպիսի վարքագծից ազատելն է: Սակայն նախքան դա, հիշեք, որ ագրեսիան նաև դրական ու առողջ կողմեր ունի: 

Երաժշտամաթեմատիկական խաղերի կիրառումը նախադպրոցականի

2003 (3), էջ 29-33, Երաժշտամաթեմատիկական խաղերի կիրառումը նախադպրոցականի

Երեխաների տարիքային առանձնահատկություններին
համապատասխան զարգացման խնդիրը մեզ դրդում է օգտվել այնպիսի խաղախն
ձևերից, որոնց միշոցով կդրսևորվեն նախադպրոցական տարիքի երեխաների
իմացական կարողությունները: Այս տեսակետից մեծ ուշադրություն պետք է
դարձնել ուսուցման միշոցների տարատեսակության վրա: Դրանք խթանում են
երեխաների ինքնուրույնության և գործուն մտածողության դրսևորումը:

Երաժշտությամբ ուղեկցվող մաթեմատիկական խաղերը («Նունիկի փիսիկն»։ «Համեմատի՜ր», «Շլդիկ-մլդիկ մի նապաստակ», «Ինչու’0 երկու, ինչու’0 մեկ») հենվելով նախադպրոցական տարիքի երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև հոգեկան և մտածողական ունակությունների վրա կատարում են և՜ հետաքրքրությունը շարժող, և՜ ուսուցանող դեր: Դրանք հանդես են գալիս ներդաշնակ ու զուգորդված և խարսխված են մաթեմատիկական
հասկացությունների և գեղարվեստական ստեղծագործությունների վրա:

Մաթեմատիկական հասկացությունների ուսուցման գործընթացում
մաթեմատիկական երգերի օգնությամբ կարելի է ուսման նկատմամբ
երեխաների անկայուն հետաքրքրությունը դարձնել կայուն, ինչպես նաև հասնել
այնպիսի դրական հատկության ձևավորմանը, ինչպիսին ուշադրության կենտրոնացումն
է: Լսելով երաժշտությունը՝ երեխաները կարծես նախապես պատրաստվում
են, վերհիշում արդեն ծանոթ երգի բառերի իմաստը: Դա էլ հեշտացնում է
տրված մաթեմատիկական խնդրի լուծումը:

Ընտրելով երաժշտությունը’
անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն այն պարագան, թե արդյո՞ք դրանք նպաստում
են ազգային մեղեդիների նրբերանգների ճիշտ ընկալմանն ու յուրացմանը,
այլև’ դրա համապատասխանությունն այն բովանդակությանը, որը հիմք է ընդունել
դաստիարակը: ՉԷ՞ որ երաժշտությունն այստեղ ինքնանպատակ չէ, ա յլ հանդես է
գալիս որպես մաթեմատիկական որևէ ծրագրային խնդրի (թվի ուսուցման, երկրաչափական
պարզ պատկերների, չափի, տարածական և ժամանակային հասկացությունների
(աջ, ձախ, առաջ, հետև, վերև, ներքև, օրվա տարբեր ժամանակահատվածների,
շաբաթվա օրերի, ընթացիկ ամսվա անվանումների, տարվա եղանակների
հերթագայումների) հաղորդման և լուծման միջոց:

Չափազանց կարևորվում են երգերին առաջադրվող որոշակի պահանջները.

Ուսուցման արւդյունավետությունը կախված է երեխաների զգացմունքային
տրամադրությունից և ուսման նկատմամբ ունեցած վերաբերմունքից։
Անհրաժեշտ է պահպանել երաժշտության հանդեպ զգացմունքային վերաբերմունք։ Ստեղծագործությունները պետք է լինեն այնպիսին, որ երգելու
ժամանակ դժվարություններ չառաջանան: Դա անխուսափելիորեն կարող է
խոչընդոտել մաթեմատիկական խնդրի լուծման գործին.

  • Դրանք լինեն պարզունակ, արագընթաց, կարճ ու կտրուկ, որպեսզի գրավին
    երեխաների ուշադրությունը, հիշվեն, միաժամանակ կատարեն մտավոր գործունեության խթանման դեր

Դաստիարակի աշխատանքի հիմնական նպատակը երեխաներին սովորել
սովորեցնելն է: Երեխաների համար էլ առաջատար գործունեությունը խաղն է:
Ուստի հանդես գալով խաղընկերոջ դերում, ստեղծելով ազատ, անկաշկանդ միջավայրի
ելնելով յուրաքանչյուր խաղերգի բովանդակությունից ու երաժշտության
բնույթից’ դաստիարակը նպաստում է խաղերի ընկալմանն ու յուրացմանը։

Երաժշտամաքեմատիկական խաղերը կարելի է օգտագործել նաև մաթեմատիկական
պարապմունքների ֆիզկուլտ-դադարների ժամանակ: Դրանք ոչ միայն
ուսուցողական գործընթացի բաղադրամասեր են, այլև ֆիզդաստիարակության
նպատակների իրականացման միջոցներ:

Մ եկ’ա սում եմբութ մատին,
Ե րկու’ ա յս ցուցամատին,
ե ր ե ք ‘ միջին մատիկին,
Չորս ‘հա րուստ մատնեմատին,
Հինգ ՚ մստ լիկ ճկա յթին:
ՀիՀի
Սկսում ենք մենք հա շվել
Л 2, 3, 4, 5,
Քա նի մատ կա աջ ձեռքին,
Ի սկ ք ա ն ի ՞ս ը ‘ ձա խ ձեռքին:

1, 2, 3, 4, 5 ‘ մա տ իկները քնեցին,
Գնդա կի վերա ծվեցին,
1, 2, 3, 4, 5 ‘հետ ո նորից արթնացան,
Խ ա ղա ցին, ուրա խ ա ցա ն:

Մաթեմատիկական դիտակտիվ խաղեր

2001 (1), էջ 29-30, Մաթեմատիկական դիդակտիկ խաղեր

Խաղը մեծ նշանակություն ունի երեխայի կյանքում։ Դպրոց մտնող երեխան, որ նախկին նախադպրոցականն է, դեռևս ցանկանում է խաղալ: Այս տարիքում ավելի շատ խաղ և զվարճանք է պետք երեխային, քան լուրջ գործունեություն, ուստի դպրոցում պետք է դեռ երկար ժամանակ համապատասխան միջավայր և պայմաններ ապա-
հովել խաղի համար: Շատ կարևոր է
ուսումնական աշխատանքի ժամանակ կրտսեր դպրոցականի համար կիրառել խաղ-ուսուցում և ուսուցում-խաղ ձևերը:

մաթեմատիկական դիդակտիկ խաղերը, նպաստում են երեխաների մտավոր կարողությունների զարգաց- մանը: Երեխան այս դեպքում ավելի ազատ ու անկաշկանդ է զգում, իրեն թվում է, թե խաղում է, բայց խաղալով ավելի հեշտությամբ է յուրացնում նյութը:

Նախքան խաղը սկսելը պետք է մանրամասն բացատրվեն խաղի նպատակը, ընթացքը և կանոնները: Խաղի ընթացքում խաղավարը պետք է հետևի խաղի կանոնների պահպանմանը: Ուսուցիչը անհրա- ժեշտության դեպքում կարող է խաղի կանոնների և բովանդակության մեջ փոփոխություն մտցնել’ հանդես բերելով ստեղծագործական մոտեցումից:

Խաղի օրինակ

Ո՞ր պատկերն է պահված


Նպատակը `

Ամրապնդել երկրաչափական պատկերների ճանաչումը, զարգացնել տեսողական հիշողությունը, դիտողականությունը:

Անհոաժեշտ պարագաներ`

Երկրաչափական պատկերների հավաքածու,հավաքապաստառ կամ մագնիսական գրատախտակ:

Ընթացքը`

Խաղավարը ցուցադրական
հավաքապաստառին կամ մագնիսական
գրատախտակին ամրացնում է տարբեր
երկրաչափական պատկերներ’ շրջան, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն և
առաջարկում 1-2 րոպե ուշադիր դիտել:
Մի քանի աշակերտի դուրս է հրավիրում դասասենյակից և այդ ընթացքում պատկերներից մեկը թաքցնում: Աշակերտները
վերադառնալով պետք է որոշեն, թե ո՞ր
պատկերն է պահված: Շահում է ճիշտ պատասխանողը:

Ստվերաթատրոն Զատիկ

Մասնակիցներ`

  • Նախակրթարանի սաներ 2֊5 տարեկաններ
  • Լիանա Գրիգորյան
  • Մերի Քերոբյան
  • Արմանուշ Ղազարյան

Ժամանակահատված` Մարտի 20֊30

Վայր`Նախակրթարաններ

Նպատակ և խնդիր

Կերպաներով հորինել հեքիաթ։ Եվ ներկայացնել ստվերաթատրոնի տեսքով։

Զարգացնել նախադպրոցականի խոսքը, երևակայությունը

Կերպարների միջոցով հույզերի արտահայտել։ Հարց ու պատասխանի միջոցով զարգացնել հիշղությունը։

Երեխաներին ծանոթացնել 《Զատկական》ծեսին։

  • Խաղալ ստվերաթատրոն,
  • կատարել տեխնոլոգիական աշխատանք` պատրաստել զատկական ծեսին համապատասխան կերպարներ։

Նախադպրոցական տարիքում վախերի հաղթահարման ուղիները

Գրքի հղումը՝ այստեղ

Հեղինակ՝ Մանուկյան Ալինա

Էջերի քանակ՝ 66

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՎԱԽԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՎԱԽԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԽԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ. ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Ներածություն

Նախադպրոցական տարիքում տեղի են ունենում նշանավոր փոփոխություններ, որոնք ներառում են երեխայի ճանաչողական, հաղորդակցման, հուզական ոլորտները։ Նախադպրոցական տարիքին բնորոշ են վախերի զարգացման որոշակի օրինաչափություններ։

Վախերի հաղթահարման գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է նաև դրանց ախտորոշման, բացահայտման համար ընտրվող մեթոդիկների արդյունավետությամբ։ Զարգացման խանգարումներ ունեցող երեխաների վախերի բացահայտման գործընթացը հաճախ ավելի բարդանում է` պայմանավորված հոգեկան զարգացման մի շարք առանձնահատկություններով, այդ թվում նաև ճանաչողական և հուզական ոլորտների առանձնահատկություններով։

Սույն մեթոդական ձեռնարկում ներկայացվում է նախադպրոցական տարիքի երեխաների վախերի հաղթահարման ծրագիր

  • կողմնորոշիչ փուլ
  • վախերի արդիականացման փուլ
  • հաղթահարման Փոլ

Ուսումնամեթոդական ձեռնարկը նախատեսված է մանկական հոգեբանների, մանկավարժների, ծնողների և ուսանողների համար։

ՄԱՆԿԱԿԱՆ ՎԱԽԵՐԸ և ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ

Ընդունված է կարծել, որ երեխայի անհանգստության ու վախի առաջին փորձը դա այն վախն ու անհանգստությունն են, որոնք ապրում է մայրը` հղիության ընթացքում։

Կարծում ենք, որ մթության վախի, ինչպես և ցանկացած վախի և տագնապի հիմքում ընկած է անորոշություն զգացումը։ Եթե փորձենք կիրառել այս պնդումը կոնկրետ վախերի նկատմամբ, ապա այդ ֆունդամենտալ հոգեվիճակի դերը վախերի առաջացման հարցում բավական ակներև կլինի:

Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը կարող ենք ասել, որ 7-9 ամսականն ընկած ընթացքը հանդիսանում է խիստ զգայուն շրջան՝ տագնապի և վախերի առաջացման համար։ Սակայն մյուս կողմից, երեխայի հարմարումը միջավայրին չի կարող այլ բնույթ ունենալ, ուստի կարծում ենք, որ այդ տարիքում առաջացող վախերը կարող են սահմանվել որպես հարմարողական վախեր:

14 ամսականից սկսած կարելի է նկատել, որ մոր բացակայությամբ երեխայի անհանգստությունը զգալիորեն նվազում է, իսկ անծանոթների ներկայությամբ՝ գրեթե անհետանում։ Եթե այս հանգա մանքը ևս դիտարկենք վախերի և անորոշության զգացման կապի տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ երեխայի հոգեկանում ձևավորվում է կանխատեսելիության նոր շղթա, ինչն էլ հենց հիմք է դառնում նախկին վախերի թուլացման կամ նվազման համար։

Ըստ Ա.Ի. Զախարովի դիտարկվող տարիքում երեխայի մոտ ի հայտ են գալիս նաև նոր վախեր: Երեխայի մղձավանջային երազների հիմնական հերոսները կարող են դառնալ հեքիաթների այնպիսի բացասական կերպարները, ինչպիսին են գայլը, չար կախարդը, հրեշը և այլն։ Գայլը երեխայի երազներում հայտնվում է հատկապես այն դեպքերում, երբ երեխան վախենում է հոր կողմից պատժվելուց: Գայլը զուգորդվում է նաև այն ֆիզիկական ցավի հետ, որը կարող է առաջանալ սուր ատամներով նրա երևակայական խայթոցի դեպքում: (Սրա մասին ավելի մանրամասն էջ 12)

Նախադպրոցական տարիքում վախերի հաղթահարման ուղիները (էջ 23)

Նկարչաթերապիա

Վախերի հաղթահարման նպատակով շատ հաճախ է կիրառվում նկարչությունը։ Նկարելիս, երեխան ազատություն է տալիս իր զգացմունքներին ու հույզերին, վերաձևավորում ու վերակառուցում է իր վերաբերմունքը տարբեր իրավիճակների նկատմամբ և հնարա- վորություն է ունենում ոչ ցավագին կերպով առնչվել վախեցնող, տհաճ կամ տրավմատիկ որոշ կերպարների հետ: Վախի կրկնակի վերապրումը՝այն նկարի մեջ արտացոլելու միջոցով հանգեցնում է վերջինիս տրավմատիկ ազդեցության թուլացմանը:

Նկարչությունը հանդիսանում է շրջապատող իրականությունն ու սեփական հնարավորությունները ճանաչելու, փոխհարաբերություններ կառուցելու, ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերն արտահայտելու միջոց։ Նկարչական գործունեության մեջ առավելագույն ակտիվությունը նկատվում է 5-10 տարեկանում, երբ զարգացման նորմալ ընթացք ունեցող երեխան կարողանում է ինքուրույն, ազատորեն նկարել, ընտրելով իր նկարների համար թեմաներ ու սյուժեն և երևակայության մեջ դրանք այնքան վառ պատկերացնելու, ասա այդ ամենը տեղի է ունենում իրականում։

Խաղը` որպես վախերի հաղթահարման միջոց (էջ 23)

Կողմնորոշիչ փուլի համար նախատեսված խաղեր (էջ37)

Շշուկից մինչև ճիչ

Նպատակը՝

  • Նպաստել հոգեհուզական լարվածության լիցքաթափմանը:
  • Նվազեցնել տագնապայնությունը
  • Աջակցել հույզերի ոչ խոսքային արտահայտման հնարավորությունների ընդարձակմանը
  • Նպաստել կտրուկ,անսպասելի ձայների նկատմամբ վախի հաղթահարմանը

Խաղի ընթացքը՝ հոգեբանը երեխայի հետ որոշակի հնչյուններ է սկսում երգել, օրինակ՝ «լա-լա-լա»: Սկզբում երգում է գրեթե շշուկով, այնուհետև աստիճանաբար բարձրացնելով ձայնը մինչև բղավոց կամ ճիչ: Բղավելուց հետո երեխային առաջարկվում է խորը շունչ քաշել և երեխայի հետ ու նրա համար միջին բարձրության ձայնով երգել որևէ մանկական երգ, որը սիրված է երեխայի կողմից։

Վախերի արդիականացման փուլի համար նախատեսված խաղեր (էջ 47)

Քշի՛ր վախդ

Նպատակը

  • Նպաստել վախի հետևանքով առաջացող լարվածության լիցքաթափմանը
  • Նպաստել վախերի խորհրդանշական ոչնչացմանը

Անհրաժեշտ նյութեր՝ տիկնիկ կամ որևէ երեխայի նկար, դհոլ, հարվածային փայտիկներ կամ պլաստմասայե շշեր

Խաղի ընթացքը ՝ երեխային ներկայացվում է, որ տիկնիկը կամ այն երեխան, ում նկարը ցույց են տալիս, վախենում է ինչ-որ բանից, և առաջարկվում է սկզբում դիմախաղով ներկայացնել, թե ինչպես է նա վախենում, իսկ հետո կարծիք հայտնել այն մասին, թե ինչից է նա վախենում։ Այնուհետև երեխային առաջարկվում է օգնել տիկնիկին (այն երեխային, ում նկարը ցուցադրվել է), պատմելով երեխային այն մասին, որ վախեցնող կերպարը (հեքիաթի հերոս, որևէ կենդանի և այլն) թաքնվել է դհոլի մեջ և նա շատ վախենում է ուժեղ ու բարձր ձայներից։ Առաջարկվում է ուժեղ հարվածել դհոլին ու քշել վախեց նող հերոսին:

Հաղթահարման փուլի համար նախատեսված խաղեր (էջ 53)

Թղթի ձայնը

Նպատակը՝

  • Նպաստել վախերի արտահայտմանը
  • Նպաստել վախերի հաղթահարմանը

Անհրաժետ նյութերը՝ միջին հաստության գունավոր թղթեր և ստվարաթղթեր, սոսինձ կամ երկկողմանի կպչուն թուղթ

Խաղի ընթացքը՝ հոգեբանը երեխային պատմում է այն մասին, որ իրեն /երեխային/ վախեցնող կերպարը շատ վախենում է պատովող թղթի ձայնից, ու առաջարկում է երեխային որքան հնարավոր է մեծ աղմուկով պատռել երեխայի ընտրած գունավոր թղթերը։ Այնուհետև, երբ երեխան պատռում է թղթերը, հոգեբանն առաջարկում է այդ թղթի կտորներով որևէ հետաքրքիր բան պատրաստել՝ կպցնելով լով դրանք ստվարաթղթի վրա։ Ապլիկացիան պատրաստելուց հետո կարելի է նաև փոքրիկ պատմություն հորինել: Ցուցումներ՝ այս խաղի համար կարելի է օգտագործել նաև բրինձ կամ բալի կորիզներ, նախապես ասելով երեխային, որ իրեն /երեխային/ վախեցնող կերպարը շատ վախենում է այն ձայնից, որը լսվում է, երբ բրինձը կամ բալի կորիզները /թափվում են ամանի մեջ: Խաղի վերջում երեխային կարելի է առաջարկել նկարել բրնձով` այն կպցնելով սոսնձի կամ երկկողմանի կպչուն թղթի վրա և գունավորել ջրաներկով։

Հայելաթատրոն

Մասնակիցներ`

Լիանա Գրիգորյան

Արմանուշ Ղազարյան

Մերի Քերոբյան

Նպատակ` Զարգացնել ստեղծագործական երևակայությունը, խոսքը։

Խմդիրներ` Հեքիաթ հորինելու և պատմելու միջոցով։

ընթացք`

. Նախադպրոցական սաները նայում են հայելու մեջ և փորձում են պատմել թե տվյալ մարդը, այս դեպքում իրենց, թե ինչպիսի մարդ է։

. Նախադպրոցական սաները` հայելու դիմաց կանգնած պատմում են 《Պոչատ աղվես》հեքիաթը։

Ամփոփում`