Ձոն զինվորին, ծիսական Ղափամայի տոնախմբություն

Բանակի օրվա կապակցությամբ կատարեցինք <<Ղաափամայի ծես>>։ Թխեցինք գաթա, հալվա, բիսկվիթներ և այլ ուտեստներ։ Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ մասնակցեցինք պատարագին, իսկ դրանից հետո՝ եկեղեցու բակում միասնական շրջան բռնեցինք և սկսեցինք մեր պարերգերը, այնուհետև կրթական քայլքով իջանք դեպի Մայր դպրոց: Մայր դպրոցում պարեցինք, երգեցինք, համտեսեցինք ուտեստներից։ Շատ հետաքրքիր և լավ օր ունեցանք։