Հաշվետվուոյուն

Ինձ միշտ հետաքրքրել է մարդու ներաշխարհը, թե մարդը ինչու է այս կամ այն վարքագիծը ցուցաբերում և հոգեբնության դասաժամերը ինձ շատ օգտակար եղան։ Նաև հոգեբանության դասաժամերի շնորհիվ ես կարողացա ինքս ինձ ինչ-որ չափով ճանաչել, բացահայտել հոգեբանության դասաժամերի և այն թեստերի միջոցով, որոնք մենք կատարել ենք։

Հոգեբանությունը ուսումնասիրելուց ի վեր, երբ ես մտովի վերհիշում եմ երեխաների հետ անցկացրած ժամանակը, հասկանում եմ, որ ինչքան բան եմ սովորել։Արդեն կարողանում եմ հեշտ հասկանալ երեխաներին, իրենց հույզերը, թե տվյալ պահին ինչ են ցանկանում իրենք (օրինակ` երբ լացում է երեխան, ինչ, որ չափով կարողանում եմ հասկանալ իր լացի, բողոքի պատճառը)։

Ես հոգեբանության առարկայի շրջանակներում, յուրաքանչյուր դասաժամ մի նոր բան սովորելով ուղղակի գիտելիք չեմ ստացել այլ նաև կիրառել եմ աշխատանքային փորձում, իմ գիտելիքները օգտագործել, որը ինձ համար ամենից կարևորն է։

Այս մեկ տարում շատ բան եմ սովորել և կդժվարանամ ամբողջը թվարկել, բայց կառանձնացնեմ մեկ֊երկուսը, որը իմ համար շատ հետաքրքիր և ավելի քան կարևոր են։ Սովորեցի կիրառել Հույզերի, զգացմունքների անիվը, որը մինչ այդ ես մի փոքր դժվարանում էի ճանաչել երեխայի այդ պահի արտահայտած հույզը, սակայն այս անիվի շնորհիվ ավելի է հեշտացել երեխայի հույզ ճանաչել և օգնել որպեսզի երեխան նույնպես կարողանա իր հույզը ճանաչել։

Այս առարկայի շրջանակներում նաև խորը ուսումնասիրել ենք

Իմ կատարած նախագծերը

Նախակրթարանի սաներին ծանոթացնում ենք հույզերի հետ

Հեքիաթների ընթերցում։Թումանյանական հեքիաթներն ու հոգեբանությունը

Խաղ «Փոխակերպում»

“Փոքրիկ սեբաստացիների մտքի թռիչքը” նախագիծ

Նաև ունեցել ենք ֆիլմի դիում, որից հետո փորձել ենք հոգեբանական կողմով վերլուծել

Թեմփլ Գրանդին

Անցած դասերը

Երևակայություն:Երևակայության տեսակները և դերը մարդու կյանքում

Զգայություններ և ընկալում

Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող -Սովորեցնող-հետազոտում ենք ուսանողներով

Կիսամյակային հաշվետվություն

Ամառային նախագծերի փաթեթ

Դիպլոմային աշխատանքի թեմա՝

Թաթերական գործունեություն

Տարիքային խումբ՝ 3-4

Դաստիարակ՝ Էմմա Տերտերյան

Գրական աղբյուրներ՝

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամառային պարտեզ

Նախադպրոցական կրթության հեղինակային, անընդհատ զարգացող ծրագիր․ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բակային, ազգային, շարժուն խաղեր

Ամառային պարտեզ

Ընտանիք-պարտեզ համագործակցություն

Զարգացնում ենք զգայարանները՝ խաղալով, երևակայելով և հրճվելով…

Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման օրագիր

«Օդապարուկ թռցնողը»

Վերջերս որոշեցի կարդալ այսքան հայտնի և հետաքրքիր գիրքը, որը գրել է Խալեդ Հոսեյնին։

Գրքի անվանումից արդեն կարելի է հասկանալ, որ օդապարուկը խորհրադանշական է: Օդապարուկը խորհրդանշում է ճակատագիրը. քամին այն տանում է իր ուզած ուղղությամբ, իսկ  թռցնողը փորձում է այն հնազանդեցնել,  լարի օգնությամբ փոխել նրա թռիչքի ուղղությունը: Միեւնույն ժամանակ, օդապարուկը թեթեւ է, գեղեցիկ, իսկ ապակեպատ լարը, որին կապված է օդապարուկը, արյունաբեր է, և այդ հակադրումը՝ թեթեւության, գեղեցկության եւ կոպիտ լարի, խորհրդանշում են Ամիրի եւ Հասանի ճակատագրերը, եւ ընդհանրապես Աֆղանստանի պատմությունը: Վեպի սկզբում օդապարուկի հետեւից վազում է Հասանը, իսկ վերջում` Ամիրը, ինչն իր հերթին խորհրդանշում է դավաճանությունն ու  ինքնամաքրման փորձը:

Գիրքը ինձ առաջին հերթին գրավել է իր գեղաարվետական ոճով, և ես կարծում եմ, որ հենց այդ գեղարվեստական արժեքի շնորհիվ է ունեցել համաշխարհային ճանաչում: Իհարկե, դեր է խաղացել նաև այն փաստը, որ գիրքը մասամբ ինքնակենսագրական է:

Սա այն վեպերից էր, որ կարդում էի մեկ շնչով, և գրքից դժվար էի կտրվում: նույնիսկ ամեն մի դրվագ զգում էի սեփական մաշկիս վրա:

Ինձ համար, «Օդապարուկ թռցնողը» արժեքավոր է իր բացառիկ անկեղծությամբ ու հուզականությամբ:

Գիրքը կարդալու ժամանակ նկատել եմ, որ Հոսեյնինն սիրում է կրկնել որոշակի պարբերություններ, աֆղանական տաղեր, ինչը գեղեցկացնում է վեպը, օգնում միանգամից ընկղմվել այդ երկրի իրականության մեջ: Հոսեյնին առաջին դեմքից խոսում է ընթերցողի հետ, կարծես աղերսում նրան հասկանալ իրեն ու ներել: Գրքում կան ծանր էջեր, բայց, երևի թե, ամենակարևորն ինձ համար գրողի ոգուն հավատարիմ մնալն է: 

Հոսեյնին այս վեպով ասում է, որ ոչ մի արարք անհետեւանք չի մնում, եւ գալիս է դրանց համար պատասխան տալու ժամանակը: Բայց այս վեպի համար հատկանշական է այն, որ հատուցումը ոչ միայն պատիժ է, այլ մեղքի զգացումից ազատվելու երջանկություն:

Գրողը գրքում խսում էր Աֆղանստանի ավանդական կարգերից, պատերազմից, դաժանություններից ամենաանտանելին սեռական ստրկությունն է, որին զոհ են գնում մանկահասակ տղաները և աղջիկները։

Ես կարծում եմ դա ընթերցողի համար ամենածանր դրվագներից է, ինչպես նաև ինձ համար: Հեղինակը բարձրաձայնել է մի խնդիր, որի մասին շատերը գիտեն, բայց կնախընտրեին չխոսել, հատկապես՝ Աֆղանստանում:

Պատմությունը լուսավոր ավարտ ունի, այն լցված է ապագայի նկատմամբ հույսով, ինչպիսին եւ պիտի լինի կյանքը, անկախ անցյալի վշտերից ու մեղքերից:

Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում:

Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.):

Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով (1868թ.): Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը՝ ծաղրելով Նիկոլայ Իվոլգինի կողմից իրեն փոխանցած իշխան Միշկինի խոսքերը: Ահա հատվածը. «Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, — բարձր գոչելով դիմեց նա բոլորին, — իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է: Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում: Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»: Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները: Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից: Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն: Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից. «Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից: — Այո, գեղեցիկ է, — խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, — հանկարծ նա դիմեց իշխանին: — Այո´… Այդպիսին… — պատասխանեց իշխանը որոշակի ճիգով: — Այսինքն հենց այսպիսի՞: — Հենց այդպիսի: — Ինչու՞: — Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում: — Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա: Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»… Ինչպես նշեցի, արտահայտությունը Դոստոևսկին օգտագործում է տարբեր ձևակերպումներով: Այսպես, եթե «Ապուշը» վեպում ասվում է, որ գեղեցկությունը փրկում է, ապա Դոստոևսկին իր մյուս ստեղծագործության մեջ («Դևեր» (1871-1872թթ.)) ասում է. «Տգեղությունը — չարությունը, անտարբերությունը, էգոիզմը (Գ. Մ) — սպանում են»: Համանման ձևով, իր վերջին և փառահեղ ստեղծագործության մեջ (»Կարամազով եղբայրներ» (1879թ.)) Դոստոևսկին արտահայտում է այն վախը, որ մնաց իր սրտի մեջ՝ հասկանալով, որ իրենց առաքինությունները մարդիկ հաճախ օգտագործում են այլ նպատակներով. «Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»: Կա այսպիսի արտահայտություն՝ «Դոստոևսկու մարգարեություն»: Դոստոևսկու շատ մտքեր, գաղափարներ՝ արտահայտված դեռ 19-րդ դարի կեսերին, Ռուսաստանի քաղաքականության, ռուսների կյանքի, հավատքի, «խղճով արյուն թափելու» և այլնի մասին, Դոստոևսկու մահից հետո և մեր օրերում իրականություն են դառնում, սակայն դա այլ թեմա է… Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար… Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

Վերլուծություն

Գեղեցիությունը փրկում է աշխարհը արտահայտությունը ասել էր Անտուան Դը Սենտ Էքզյուպերի։

Գեղեցկությունը փրկում է աշխարհը արտահայտությունը ուղիղ իմաստով մի հասկացեք։

Ես վստահ եմ որ այս խոսքը լսելուց բոլորս հասկանում ենք արտաքին գեղեցկության մասին, սակայն խոսքը արտաքինի մասին չէ այլ ներքին գեղեցկության մասին, որը արտաքինից շատ ավելի խորը և գեղեցիկ է։

Իմ համար էլ գեղեցիկ

Հարցաթերթիկի վերլուծություն

Այս կիսամյակ կատարեցի հարցում օնլայն և օֆլայն գնումների վերաբերյալ, և ցանկացա պարզել, թե մարդիկ ինչպես են վերաբերվում օնլայն և օֆլայն գնումներին։

Հարցմանս մաասնակցել է 53 մարդ։

This image has an empty alt attribute; its file name is Screenshot_20230522_205215_Gallery-1011x1024.jpg

Հարցման պատասխանները ուսումնասիրելուց նկատեցի, որ մասնակիցների մեծամասնությունը իգական սեռի ներկայացուցիչ է։ Իգական սեռի ներկայացուցիչները հարցման մեջ 88,7%-են կազմում։ 14-20 տարեկաններն են ավելի ակտիվ մասնակցել հարցմանը, իսկ զբաղվածությունը գերկշռում են ուսանողները։

Հարցման արդյունքներից պարզ է դառնհում, որ մարդկանց մեծամասնությունը օգտվում է օֆլայն գնումներից։

Արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության գերակշիռ մասը օգտվում է “Wildberries”-ից, սակայն այլ պատասխաններ էլ կային “ONEX”-ը, “Aliexspress” և այլ պատասխաներ։

Գերակշռում է “Ոչ” պատասխանը, սակայն դա դեռ չի նշանակում որ “Ոչ” պատասխանողները ապահովագրված են։

Այստեղ էլ տեսնում ենք, որ գերակշռում է դժգոհության հանդիպած հաճախորդները։

Վերլուծելով այս պատասխանները եկա այն եզրակացությոան, որ մեծամասնության համար օֆլայն գնումները “բեռ է” սակայն շարունակում են այդ ձևով գնումներ կատարել։

Ինչքան էլ օնլայն գնումները ունենան իրենց առավելությունները միևնույն է անհնար է առանց թերության։

Այստեղ տեսնում ենք, որ մեծամասնությունը այն կարծիքին են, որ չենք կարող լիարժեք վստահել, չնայած այս կարծրատիպին կան մի խումբ մարդիկ, ովքեր կարծում են, որ օնլայն գնումների համակարգը թերություն չունի։

Այստեղ տեսնում ենք, որ մեծամասնության համար կարևոր է ապրանքի ընտրության ժամանակ ապրանքը շոշափել։

Հարցման արցյունքից պարզ է դառնում, որ օնլայն գնումներում մարդիկ առաջնահերթ տեղ են տալիս այն բանին, որ կարող են օրվա ցանկացած պահի գնումներ կատարել և ժամանակ շահել։

Այս հարցին մեծամասնությունը պատասխանում է, որ երկու ձևով էլ գնումներ կատարելը և՜ մատչելի են, և՜ հարամար։

Հարցման արդյունքներից տեսնում ենք, որ 71,7%֊ը ուսումնասիրում է մարդկանց կարծիքները, իսկ 35,8%֊ը խորհուրդ է հարցնում, իսկ մնացած մասը չի օգտվում օնլայն գնումներից։

Արդյունքում տեսնում ենք, որ մարդկանց 27%֊ի համար միևնույն է, իսկ 20%֊ի համար հեշտացնում է, իսկ 28%֊ի համար էլ դժվարեցնում է։

25 մարդ նշել է, որ այդպիսի դեպք իր հետ տեղի չի ունեցել, իսկ 28 մարդ իր օրինակներով հարցին պատասխանել է՝ այո։

Հարցման ընդացքում տրված պատասխաներից ես հսսկացա, որ մարդիկ հիմնականում նախընտրում են օֆլայն գնումներ կատարել։ Տրված պատասխաները հուշում են, որ մարդիկ այդքան էլ չեն վստահում օնլայն խանութներին, քանի որ հաճախ գնումը կատարելոց առաջանում են խնդիրներ։

էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ

Նախադպրոցական տարիքի երեխաները նոր են սկսում ծանոթանալ իրենց շրջապատող աշխարհին` բնության, կենդանիների և բույսերի օրենքներին: Իսկ բնապահպանական կրթության վրա մեծ աշխատանք են տանում մանկապարտեզների աշխատակիցները։

Բնապահպանական խնդիրների արդիականությունը ժամանակակից հասարակության մեջ առաջին պլան է մղում բնապահպանական կրթության խնդիրները։ Նախադպրոցական հաստատությունում կարևոր խնդիր է լուծվում՝ երեխաներին ոչ միայն բացահայտել բնության գեղեցկությունը, այլև սովորեցնել ինքնուրույն նկատել և գնահատել այն։

Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական կրթության մեթոդները

Դիտարկում
Բնապահպանական կրթության հիմնական մեթոդը դիտումն է։ Այն թույլ է տալիս իրականացնել բնության օբյեկտների զգայական գիտելիքներ: Այս դեպքում կարող են ներգրավվել ընկալման բոլոր ձևերը:

Ամենից հաճախ նախադպրոցականներին հրավիրվում են դիտարկելու բնության վիճակը և բույսերի կյանքը: Նման դիտարկումները պետք է պարբերաբար կատարվեն ողջ տարվա ընթացքում։ Աշխատանքի այս տեսակը ամենօրյա զբոսանքի անփոխարինելի տարրն է։ Բացի այդ, թռչունները, ընտանի կենդանիները և միջատները ժամանակ առ ժամանակ դառնում են դիտարկման առարկա։ Երեխաները ամսական մոտավորապես 1-2 անգամ դիտարկում են սոցիալական առարկաները, մեծահասակների աշխատանքային գործունեության առանձնահատկությունները:

Երեխաների հետ համատեղ աշխատանքին ծնողների մասնակցությունը մեծացնում է նախադպրոցականների հետաքրքրությունը առաջադրանքի նկատմամբ, օգնում է կապ հաստատել ընտանիքի անդամների միջև, նրանց էմոցիոնալ համախմբել և նպաստում է մեծահասակների շրջանում էկոլոգիական մշակույթի ձևավորմանը: Հիմնական բանը ծնողներին հետաքրքրելն է նման գործունեությամբ, նրանց առաջարկել անձամբ էական բնապահպանական տեղեկատվություն:

Խաղեր

Մանկապարտեզում պարապում են հեքիաթային խաղեր, պրակտիկ խաղեր, նկարազարդումներ և դրամատիզացիաներ։ Շատ օգտակար է երեխաներին գործնական խաղեր առաջարկել այնպիսի առարկաների հետ, ինչպիսիք են ավազը, ջուրը, կավը: Այս խաղերի նպատակը ոչ միայն զվարճանալն ու ֆիգուր պատրաստելն է կամ տուն պատրաստելը (ջուր շաղ տալը, օճառի փուչիկները փչելը և այլն), այլ նաև սովորել այս բնական նյութերի հատկությունները։

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՅԻՍ 22-26

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ. ԸՆԴՈՒՆՎԱԾ 1996Թ.

Գլուխ 3, 4

Առաջադրանք՝

  • Առանձնացնե՛լ բուժաշխատողների իրավունքները:
Հոդված 27.Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները

 

1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում լիցենզավորված տեսակների շրջանակներում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

1) միավորվելու մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցելու բնակչության առողջության պահպանման և բարելավման, ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը, մասնակից լինելու ոլորտային քաղաքականության մշակմանը և իրականացմանը.

2) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց համբավը.

3) օրենքով սահմանված կարգով ապահովագրելու բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը:

Հոդված 30.Բուժաշխատողների իրավունքները

 

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) ավագ և միջին բուժաշխատողները, օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները` իրենց իրավասության շրջանակներում ոչ մասնագիտական` օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից` կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ` լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) իրենց կրթությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեղեկանք պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին (certificate of good standing).

7) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

8) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից:

 

 

  • Առանձնացնել՛ բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը:
Հոդված 28.Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`

1) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.

2) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների համապատասխանությունը լիազոր մարմնի սահմանած չափանիշներին.

3) յուրաքանչյուրին ապահովել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը.

4) յուրաքանչյուր մարդու պահանջով կամ նրա իրազեկ գրավոր համաձայնությամբ բժշկական օգնության համար այլ վճարողի տրամադրել անհրաժեշտ տվյալներ ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման տեսակի, մեթոդի, ծավալների և քանակի ու դրան համարժեք կատարված ծախսերի մասին.

5) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) ապահովել հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտների նկատմամբ.

8) ունենալ պաշտոնական ինտերնետային կայքէջ, որն առնվազն պետք է պարունակի տեղեկատվություն ծառայությունների, գնացուցակի, բուժանձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև ապահովի հետադարձ կապի հնարավորություն մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ: Սույն պարտականությունը չի տարածվում ռազմաբժշկական հաստատությունների, գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիա կամ առողջության կենտրոն հանդիսացող կամ ստոմատոլոգիական կաբինետի կամ մասնագիտական ոչ ավելի, քան երկու կաբինետի ձևով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ.

9) ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի (բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող` համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձի) հետ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները` օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) ապահովել ընթացակարգերով, պացիենտի վարման գործելակարգերով սահմանված պահանջների կատարումը.

11) ստացիոնար պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին կամ նրա օրինական ներկայացուցչին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են վճարովի ծառայությունների մասին պայմանագրեր.

12) պացիենտի իրավունքների և պարտականությունների իրազեկման թերթիկի, ինչպես նաև վճարովի ծառայությունների մասին պայմանագրի օրինակելի ձևերը և դրանց տրամադրման կարգը հաստատում է լիազոր մարմինը.

13) Կառավարության սահմանած կարգով հաղորդում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, եթե բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտն անգիտակից է կամ ունի գլխի վնասվածք կամ ուղեղի ցնցում կամ 3-րդ կամ 4-րդ աստիճանի այրվածք կամ կտրող-ծակող գործիքով առաջացրած վերք կամ թափանցող վերք կամ հրազենային վնասվածք կամ պոլիտրավմա կամ թունավորում, կամ պարզված տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ պացիենտի առողջությանը կամ կյանքին պատճառված վնասը բռնի կամ հակաօրինական գործողությունների կամ ինքնավնասման կամ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանք է, ինչպես նաև այն դեպքերում, երբ բժշկական հաստատություն է տեղափոխվել դիակ.

13.1) լիազոր մարմնի կողմից նորածնային և մայրական մահերի դեպքերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով և ժամկետում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին այդ դեպքերի մասին.

14) բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, տրամադրել քննիչին, դատախազին, դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին` օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա: 

2. Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու դեպքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 31.Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Բուժաշխատողները պարտավոր են`

1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.

2) յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.

3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.

4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` բուժման մեթոդների կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, բացառությամբ պացիենտի գրավոր հրաժարման և օրենքով սահմանված այլ դեպքերի.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

6) ավագ և միջին բուժաշխատողները` օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության համակարգում.

7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.

10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները` օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.

11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները.

12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

2. Բուժաշխատողները օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

 

«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» արտահայտությունը բոլորն են լսել, սակայն քչերը գիտեն, թե ով է այդ խոսքերի հեղինակը, և արդյո՞ք այն տեղին է օգտագործվում: Արտահայտության հեղինակը ռուս մեծ գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին է (1821-1881թթ.): Տալով տարբեր ձևակերպումներ իր օրագրերում, Դոստոևսկու այս հայտնի արտահայտությունը հանրությանը հայտնի է դարձել նրա հանրահայտ «Ապուշը» վեպի միջոցով : Վեպի 3-րդ մասի V գլխում այս խոսքերն արտասանում է 18-ամյա Իպպոլիտը։

Ահա՝ հատվածը.

«Ճի՞շտ է, իշխան, որ դուք մի անգամ ասել եք, թե աշխարհը կփրկի «գեղեցկությունը»: Պարոնա´յք, — բարձր գոչելով դիմեց նա բոլորին, — իշխանը պնդում է, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Իսկ ես պնդում եմ, որ նա այդպիսի չարաճճի մտքեր է արտահայտում, որովհետև սիրահարված է:

Պարոնա´յք, իշխանը սիրահարված է. հենց որ նա մտավ, ես դրանում համոզվեցի: Մի ամաչեք, իշխա´ն, ես կսկսեմ Ձեզ խղճալ: Ո՞ր գեղեցկությունը կփրկի աշխարհը: Ինձ այդ մասին Կոլյան է պատմել: Դուք մոլի քրիստոնյա ե՞ք: Կոլյան ասում է, որ դուք ինքներդ Ձեզ քրիստոնյա եք համարում: Իշխանը նրան ուշադիր տնտղեց և ոչինչ չպատասխանեց»:

Իրականում հեղինակը փորձել է ընթերցողի մտածողությունն ուղղել այլ հունով, քան արտահայտության բառացի այն նշանակությունը, որը, ցավոք, վերջին ժամանակներս է ձեռք բերել և ստացել լայն տարածում: Դոստոևսկին հեռու էր իրերի գեղագիտական գնահատումից և արժևորումից, նա խոսում էր հոգու գեղեցկության մասին, և դա համապատասխանում է վեպի հիմնական գաղափարախոսությանը և նպատակին՝ ստեղծել «դրական հիասքանչ կերպար»: Այդ պատճառով էլ հեղինակը իր սևագրերում իշխան Միշկինին կոչում էր «իշխան Քրիստոս»՝ այդպիսով իրեն հիշեցնելով, որ իշխան Միշկինի կերպարը պետք է առավելագույնս նման լինի Քրիստոսին՝ բարիությամբ, մարդասիրությամբ, հեզությամբ, էգոիզմի բացարձակ բացակայությամբ, կարեկցությամբ՝ դեպի մարդկային անհաջողություններն ու դժբախտությունները:

Ուստի «գեղեցկությունը», որի մասին Դոստոևսկին խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Սա է համապատասխանում Դոստոևսկու հիմնական գաղափարներին: Նա գտնում էր, որ մարդիկ կարող են «հիասքանչ և երջանիկ լինել» ոչ միայն անդրշիրիմյան կյանքում, այլ նրանք կարող են այդպիսին լինել նաև «առանց կորցնելու երկրի վրա ապրելու իրենց հնարավորությունը»: Դրա համար նրանք պետք է հասկանան, որ «Չարը չի կարող լինել մարդկանց բնական վիճակը», և որ յուրաքանչյուրը կարող է ազատվել դրանից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մարդիկ կսկսեն առաջնորդվել այն ամեն լավով, որ «կա իրենց հոգում, հիշողության մեջ և ձգտումներում» (Բարի-ով), նրանք «իրականում կլինեն գեղեցիկ» և հիասքանչ, և աշխարհը կփրկվի «գեղեցկությամբ», այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ: Բնական է, որ դա միանգամից չի լինի… «անհրաժեշտ է հոգևոր աշխատանք, փորձություններ և անգամ տանջանքներ», որոնցից հետո մարդը կհեռանա «Չարուց», և կդիմի «Բարուն», կգնահատի այն:

Այս մասին խոսվում է վեպի տարբեր հատվածներում: Ահա ևս մեկ հատված 1-ին մասի VII գլխից. «Գեներալի կինը մի պահ լուռ և քամահրանքի որոշակի արտահայտությամբ նայում էր Նաստասյա Ֆիլիպպովնայի դիմանկարին, որը նա պահում էր իր՝ առաջ մեկնած ձեռքում` խիստ արտահայտիչ կերպով այն հեռացնելով իր աչքերից: — Այո, գեղեցիկ է, — խոսեց նա վերջապես, նույնիսկ առավել քան: Ես միայն երկու անգամ եմ նրան տեսել, և միայն հեռվից: Այսպես ուրեմն, դուք այսպիսի գեղեցկությունը գնահատու՞մ եք, — հանկարծ նա դիմեց իշխանին: — Այո´… Այդպիսին… — պատասխանեց իշխանը որոշակի ճիգով: — Այսինքն հենց այսպիսի՞: — Հենց այդպիսի: — Ինչու՞: — Այս դեմքի վրա տանջանքն է շատ – խոսեց իշխանը ակամա, կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ թե հարցին էր պատասխանում: — Դուք գուցե հիմարություն ասացիք,- ինքն իրեն որոշեց գեներալի կինը և գոռոզ շարժումով նկարը նետեց իրենից հեռու` սեղանի վրա:

Դոստոևսկու գաղափարները բարու և «բարոյական օրենքի» մասին համընկնում են գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտի գաղափարախոսության հետ. «Երկու բան հոգիս լցնում են ամեն անգամ մի նոր ու ավելի ուժեղ պատկառանքով, երբ ես մտածում եմ դրանց մասին… աստղազարդ երկինքը ինձ վրա և բարոյական օրենքն իմ մեջ»…։

«Աշխարհը կփրկի գեղեցիկը, միայն թե այն բարի լինի»: . Կարևորն այն է, որ Դոստոևսկու այս հանրահայտ արտահայտությունն էլ յուրօրինակ մարգարեություն է յուրաքանչյուրիս համար…

Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ…

Հարցեր և առաջադրանքեր։

1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։

2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։

Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ

3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։

Իմ կարծիքով ես եմ ամենաբարի գրողը։ Չե, չմտածեք, թե ինքնահավան, եսասեր կամ գլուխգովան եմ, պարզապես դա է իմ կարծիքը և ես արտահայտում եմ այն։ Չե՞ որ ամեն ոք իրավունք ունի իր կարծիքը արտահայտելու։ Այնպես որ ես կլսեմ և կընդունեմ ձեր քննադատությունները իմ կարծիքի նկատմամբ։ Շնորհակալ եմ, որ համբերատար և զգոն եղաք, չառհամարհեցիք և հարգեցիք ինձ և իմ կարծիքը։ Մինչ նոր կարծիքներ․․․