Հեքիաթների ընթերցում։Թումանյանական հեքիաթներն ու հոգեբանությունը

Նախագծի իրականացման ընթացքը՝ Մարտ ամիս

Նախագծի անունը՝ «Կարդում ենք Թումանյան». ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատեսի շրջանակներում

Մասնակիցները՝ Քոլեջի Նախադպրոցական կրթության բաժին /երկրորդ , երրորդ կուրսեր/

Նախագծի նպատակը՝ Ուսանողների հետ ուսումնասիրել հոգեբանական և թումանյանական հեքիաթները /նաև հեքիաթաթերապիա/ ու գտնել տարբերությունը

Նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել՝ հեքիաթաթերապիա, հեքիաթը հոգեբանի աշխատանքում, թումանյանական հեքիաթներ։

Նախագծի ընթացքը՝

Սովորողներից յուրաքանչյուրը ընտրում է Թումանյանի որևէ հեքիաթ, ձայնագրում։ Ապա բլոգում ներկայացնում վերլուծություն, թե տվյալ հեքիաթը հոգեբանական ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ որակ է զարգացնում, կամ որ տարիքային խմբերի համար կարելի է ընթերցել։ Պետք է նաև քննարկել տվյալ հեքիաթի հերոսներից յուրաքանչյուրին։ Առանձնացնել հեքիաթի դրական ու բացասական հատվածները։

Ես ընտրել եմ Հովհաննես Թումանյանի <<ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ>> հեքիաթը։

Հեքաիթը սովորեցնում է, որ չպետք ագահ լինել և գողանալ, կամ խլել այն ինչ ուրիշինն է, քանի որ բոլոր ագահներն էլ ի վերջո պատժվու են։

Այս հեքիաթը երեխաներին սովորեցնում է խիզախություն,քաջություն։ Հեքիաթի շնորհիվ երեխաները կարողանում են ստեղծել իրենց երևակայական աշխարհն, իրենց պատկերացնում են հերոսների դերում և հենց նրանց օրինակով կարողանում են սովորել բարին:

Հեքիաթի մեջ տեսան, որ աքլորի հետ ինչ էլ որ եղավ նա միևնույն է չէր վախենում իր կարծիքը հայտնելուց:Այո,ես համաձայն եմ աքլորի հետ,պետք է քաջ լինել և չվախենալ սեփական կարծիքը հայտնելուց:

Մանկական հեքիաթ՝ նախատեսված 5-10 տարեկան երեխաների համար:

Նազիր-վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Հոգեբանական առումով այս հատվածը պատմելու ժամանակ պետք է մի փոքր մտածել, քանի որ երեխայի հոգեբանության վրա վատ կանդրադառնա փորը պատռելու տեսարանը։

Պետք է պատմելու ժամանակ այդ հատվածը մի փոքր փոփոխվի։

Թագավորը կանչում է իր ծառաներին և հրամայում, որ իրեն փրկեն։ Նազիր վեզիրներն գալիս են և թագավորին փրկում աքլորի աղմուկից։ Աքլորն էլ փրկվեց թագավորից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*