Պատմամշակույթային Հուշարձանները

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

Սևանա լիճ

Սևանա լիճը Հայաստանի մարգարիտն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո: Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։

ԿՈԹԱՎԱՆՔ

Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

ՎԱՆԵՎԱՆԻ ՎԱՆՔ

Հայկական առաքելական վանական համալիր Վանեվանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի արևելյան ծայրամասում։ Հիմնադրվել է վաղ միջնադարում։ Ըստ շինարարական արձանագրության, համալիրի գլխավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 903 թ հայոց սպարապետ Շապուհ Բագրատունու կողմից, իր քրոջ՝ Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ։ Գլխավոր եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտից, իսկ կամարները և գմբեթը՝ տուֆից։ Ունի ներքուստ քառախորան, արևելքում զույգ ավանդատներով հորինվածք։ Պատին փորագրված արձանագրության տեղեկությամբ վանքում հաստատված վանական միաբանությանը սպարապետը չորս գյուղ ու ջրաղացներ է նվիրվել։

ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

.Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ:
Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված
շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ:
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ
դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից
դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի
ավերակներ։

.Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

Учебная деятельность с 31-го января по 4-ое февраля для студентов 1, 2 к.

Проект «Знаете ли вы Туманяна?»/1,2 к./.

АРМЯНИН И АРМЯНИН/1-ый к./

Упражнения

КТО ПОСОВЕТОВАЛ, РАЗРЕШИЛ, ОБЕЩАЛ + ИНФИНИТИВ КОМУ?

1. Профессор посоветовал … не опаздывать на лекции (новый студент)

2. Мать не разрешила … купить мороженое (свои дети)

3. Экскурсовод посоветовал … слушать внимательно (некоторые экскурсанты)

4. Наш преподаватель посоветовал … посетить музей. (все студенты)

5. Отец обещал … купить фотоаппарат (старший сын)

6. Ученик обещал … прочесть эту книгу (старая учительница)

7. Нина разрешила … посмотреть ее фотографии (свой друг)

8. Врач не разрешает … много курить (этот больной)

9. Инженер посоветовал … выполнять работу аккуратно (молодой рабочий)

10. Журналист обещал … написать статью о спектакле (эта молодая артистка)

7) СКОЛЬКО ЛЕТ КОМУ?

1. Сколько … лет? (Вы)

2. … 30 лет. (он)

3. … 21 год. (она)

4. … 18 или 17 лет? (ты)

5. скоро 25 лет. (я)

6. Это Николай. … 23 года.

7. Это Ирина. … 19 лет.

8. Это Михаил. … 24 года.

9. Это Сергей и Юра. … по 20 лет.

10. Дима, когда ты родился? Сколько … лет?

11. Николай Петрович, сколько … лет?

12. Я еще молодой. … 22 года.

2. а) Восстановите вопросительные слова.
1. – … выставке рассказал преподаватель?
2. – … матче говорил ваш друг?
3. – … поездке мечтает Наташа?
4. – … открытии рассказывает статья?
5. – … лекции ты говоришь?
6. – … городе говорится в тексте?
б) Ответьте на эти вопросы, используя слова футбольный, последний,
интересный, туристический, новый, сибирский.

Домашняя работа 

Выберите две темы и напишите по ним сочинение:

Մարմիների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։

Մարմիների էլեկտրականացումը։ Էլեկտրական լիցք։ Էլեկտրական հոսանք և էլեկտրականություն բառերը ներկայումս ծանոթ են յուրաքանչյուր մարդու։ Էլեկտրական հոսանքն օգտագործվում է մեր բնակարաներում, տրանսպորտում, գործարաններում, ֆաբրիականերում, գյուղատնտեսության մեջ և այլն։

Հին հույն գիտնական Թալեսը (մ.թ.ա. 7֊6֊րդ դդ.) նկատել է, որ բրդյա գործվածքով շփելուց հետո սաթը սլսում է դեպի իրեն ձգել այլ նյութերի(ծղոտի, բրդի) թեթև կտերներ։ Թալեսից երկու հազար տարի անց անգլիացի ֆիզիկոս ՈՒ. Գիլբերտը (1544֊1603) հայտնաբերեց, որ, սաթից բացի, նույնատեսակ հատկություններ են դրսևորում նաև ադամանդը, ապակին և մի քանի այլ նյութեր։ Այդ բոլոր նյութերը նա անվանեց էլեկտրական, այսինքն՝ սաթին նմանվող, քանի որ հունարեն 《էլեկտրոն》բառը նշանակում է սաթ։

Էլեկտրական լիցք կոչվող ֆիզիկական մեծությունը նշանակում են q տառով.

q-էլեկտրական լիցք։

Միավորների ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը կոչվում է կուլոն (1Կլ)՝ ֆրանսիացի գիտնական Շ.Կուլոնի (1736֊1806) պատվին։

Մարմինը, որի համար q≠0 անվանում են լիցքավորված, իսկ եթե q=0, ապա մարմինն անվանում են չլիցքավորված(չեզոք)։

Շփման միջոցով էլեկտրականացնելու յետևանքով երկու մակերևույթներն էլ էլեկտրականանում են։ Օրինակ՝ ապակե ձողով ռետինե առարկան շփելու դեպքում էլեկտրականանում են և՛ ապակին, և՛ ռետինը։ Ապակե ձողի նման ռետինը նույնպես սլսում է դեպի իրեն ձգել թեթև մարմինները։

Եթե ապակե և էբոնիտե ձողիկների վրա միատեսակ լիցք լիներ,

ապա դրանք կվանեին միմյանց, այնինչ ձգում են իրար։ Նշանակում է՝ մետաքսով շփելիս ապակե ձողիկի վրա առաջացած լիցքն այլ տեսակի է և տարբորվում է մորթիով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքից։

Նկարում պատկերված փորձը ցույց է տալիս, որ տարբեր լիցքերով լիցքավորված մարմինները ձգում են մեկը մյուսին։

Բնության մեջ գոյություն ունի էլեկտրական լիցքերի երկու տեսակ, (+)և(-)։

Ձոն զինվորին, ծիսական Ղափամայի տոնախմբություն

Բանակի օրվա կապակցությամբ կատարեցինք <<Ղաափամայի ծես>>։ Թխեցինք գաթա, հալվա, բիսկվիթներ և այլ ուտեստներ։ Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ մասնակցեցինք պատարագին, իսկ դրանից հետո՝ եկեղեցու բակում միասնական շրջան բռնեցինք և սկսեցինք մեր պարերգերը, այնուհետև կրթական քայլքով իջանք դեպի Մայր դպրոց: Մայր դպրոցում պարեցինք, երգեցինք, համտեսեցինք ուտեստներից։ Շատ հետաքրքիր և լավ օր ունեցանք։

Տպավորություններ Մշո բարբառից

Կրթահամալիրում կա մի ավանդույթ. ամեն տարվա հունվար ամսին լինում է ճամբար։ Այդ ճամբարային օրերի ժամանակ ընտրում ենք որևէ բարբառ. և այդ բարբառը ուսումնասիրում ենք հայ ժողովրդական հեքիաթներ գրքից։ Այս անգամ կարդացել և ուսումնասիրել ենք Մշո բարբառը։ Մի քիչ կպատմեմ Մշո բարբառի մասին։ Մշո բարբառ, հայերենի կը ճյուղի խոշորագույն բարբառներից մեկն է։ Խոսվել է պատմական Հայաստանի Վանա լճի հյուսիսային, արևմտյան և հարավային մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում և այլն։ Ներկան կազմում է կը (կըգրիմ, կըկրդամ) մասնիկով։ Բաղաձայնական համակարգը՝ քառաստիճան (բ՛, բ, պ, փ), կատարում է բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժ։ Մշո բարբառը ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ ես արմատներով Սյունիքից եմ։ Չնայած դրան ինձ շատ դուր եկավ։ Գրականության և հայոց լեզվի ժամերին կարդացել ենք 《Դեվեն ու գառնեն 》, 《Կնիկը》, 《Դովլաթը》 և այլ հեքիաթներ։ Կազմել ենք բարբառի անհատական բառարան, փոխադրել ենք գրական հայերենի առակներ, հեքիաթներ. դրանք են՝ 《 Դեվեն ու գառնեն》, 《Կնիկ》,《Առեք կերեք》։ Կատարել եմ ձայնագրություն 《Գեղով ծուռը》։ Նաև հրավեր էինք ստացել Արևելյան դպրոցից, Քոլեջից և Արևմտյան դպրոցից հեքիաթներ կարդալու։ Պատվելի Թամարի հետ գնացինք Արևելյան դպրոց՝ Հռիփսիմե Առաքելյանի 3-րդ դասարան, Անահիտ Գրիգորյանի՝ Քոլեջի 5 տարեկանների դասարան և Արևմտյան դպրոցի Արմինե Աբրահամյանի  4-րդ  դասարան։ Հեքիաթները նրանց դուր եկան, չնայած որ այդքան էլ չէին հասկանում Մշո բարբառը։ Դրանից հետո գրեցինք պատում։ Ես կուզեի ժամանակը հետ պտտել, և նորից լիներ հունվար ամիսը, քանի որ հունվարը տարբերվում էր մնացած ամիսներից։

Հունվար ամսվա հաշվետվություն

Այս հունվար ամիսը իմ առաջին ամիսն էր քոլեջում։ Այն շատ պոզիտիվ էր։ Հունվար ամսիսը սկսեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի ինչու ոչ մարզական և ազգագրական ստուգատեսներին։ Բնագիտատեխնիկական ստուգատեսի ժամանակ կիսվեցի արտադրական փորձով, սովորեցրի թե ինչպես պետք դրսևորել խոհանոցում։ Իսկ այս ամենի հետ բաց չտողեցինք մարզական և ազգարական մրցույթները քանի որ մեծ նշանակություն ունեն։ Այդ ամենով հանդերձ չմոռացանք դասերը։ Պատմության դասերին կատարեցինք գործնական աշխատանք հայ ականավոր թագուհիների մասին։ Հասարակագիտությունից նույնպես կատարեցինք գործնական աշխատանք տարազի մասին։ Գրականության դասերին կարդացինք Մուշի բարբառով հեքիաթներ, առակներ։ Կատարել եմ ձայնագրությունն Մշո բարբառով։ Պատվելի Թամարի հետ այցելեցինք կրդահամալիրի երեք դպրոցներ Արևելյան Արևմտյան և քոլեջ, որտեղ երրորդ չորրորդ և հինգ տարեկան երեխաների որտեղ կարդացինք Մշո բարբառով հեքիաթներ։