Հայ ականաոր թագուհիներ Կատրանիդե 2

Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում Կատրանիդե II-ը՝ Գագիկ I-ի տիկինը։ Նա ծնվել և մեծացել էր արքայական ընտանիքում, դուստրն էր Սյունյաց արքա Վասակ I-ի և թագուհի Շահանդուխտ II-ի, որի արժանավոր ժառանգը եղավ նաև իր մեծագերծություններով, երբ դարձան Անիի մեծ տիրուհին…

Աշոտ III-ի Ողորմածի հռչակած մայրաքաղաքը մեր էպոսի դյուցազուն երկվորյակների նման աճում էր ոչ թե տարով, այլ ժամով։ Այդ պատճառով նրա ավագ որդի և հաջորդ ՍմբատII Տիեզերակալը (977-990թթ.) ընդարձակեց քաղաքը՝ կառուցելով Անիի նոր պարսպաշարը, որ գիտության մեջ կոչվում է հենց նրա անվամբ։

Սմբատը նախաձեռնեց նաև Անիի Կաթողիկե Մայր տաճարի շինարարությունը, որը սկսվեց 989 թվակաանին։ Արքայի անսպասելի մահը, սալայն կանգնեցրե այդ խոշոր ձեռնարկւ։ Գահ բարձրացավ նրա եղբայր Գագիկ I-ը (990֊1020թթ.), որը դատելով մատենագիրների յաղորդումներից, գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց կնության առավ Սյունյաց Վասակ արքայի դուստ Կատրանիդեին։ Հենց նա էլ հանձբ առավ այդ չափազաբց պատասխանատու գործն ավարտին հասցնելը։

Դատելով Վարդան Արևելցու հաղորդումից՝ ժամանակին ժողովրդի մեջ տարածվել է մի զրույց, որի համաձայն՝ Աստծո հրեշտակը հայտնվել է թագուհուն, հաղորդել շարունակել ու ավարտին հասցնել վեհաշուք տաճարը՝ խոստանալով մնալ տաճարում մինչև Քչիստոսի երկրորդ գալուստը…

1001թվականին ավարտվում է Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը՝։ Ավանդազրույցի համաձայն՝ գործն ավարտին հասցնելու համար թագուհին չի խնայել նույնիսկ իր հարսանեկան օժիտն ու նվերներն։ Դեպի երկինք բարձրացող վեհաշուք կառույցն իրականութթյուն դարձավ հանճարեղ ճարտարապետ Տրդատի ջանքերով։

Անիի Կաթողիկե Մայր տաճարը դարձավ մայրաքաղաքի գլխավոր զարդրից մեկը։ Այն թագավորության մեծագույն քրիստոնեական տաճարն էր։

Ինքը՝ Կատրանիդե II թագուհին, չափազանց համեստ է ներկայացնում իր կատարածը։ Մայր տաճարի հիմնադրման արձանագրության մեջ նա բարեխճորեն նշում է, որ տաճարի հիմնարկեքը կատարել է Սմբատ արքան, իսկ ինքն իր արքա-ամուսնուհրամանով կանգնեցրել է։

Օգտագործված գրականություն

Հայ ականաոր թագուհիներ գռքից Հեղինակ` Արտակ Մովսիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*