Ինքնակենսագրական💜

Ես Արմանուշ Ղազարյանն եմ։ Ծնվել եմ 2005թ. հոկտեմբերի 7֊ին ք. Գորիսում։ Ըդունվել եմ 2011֊թին Կորնիձորի Ազնիվ Բալասանյանի միջնակարգ դպրոց։ 2021֊թվականին տեղափոխվել եմ Երևան։ Այդ նույն թվականին ընդունվել եմ <<Մխիթար Սեբաստանցի>> կրթահամալիրի քոլեջ։ Նախադպրոցական կրթության բաժինը։ Ընտրել եմ Նախադպրոցական բաժինը, քանի որ այս մասնագիտությունը ինձ հոգեհարազատ է, հաճելի է, ես սիրում եմ այս աշխատանքը, երեխաների հետ շփվելը իմ համար մի ուրիշ աշխարհ է։ Այժմ սովորում եմ երկրորդ կուրսում։ Սիրում եմ զբոսնել, ֆիլմ դիտել, բնություն, ներդաշնակություն, ճամփորդել, ժամանակ անցկացնել ինձ հարազատ մարդկանց հետ, հետաքրքրասեր եմ, սիրում եմ բարձրություն։

Հաղորդակցման հմտություն ժեստերի և մատնախոսության միջոցով

Ժեստերի լեզուն իսկըզբանե առաջացել է 16րդ դարում եկեղեցում և առաջին օգտագործողները եղել են հոգևորականները։ Հետագայում Ժեստերի լեզուն սկսել են օկտագործել նաև լսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ որպես հաղորդակցության միջոց։ Հայաստանում ժեստերի լեզվի մշակմամբ առաջին անգամ զբաղվել է Վաչագան Խալաթյանը, որը ստեղծել է ժեստերի լեզվով գիրք։

Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։

Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ.

▪︎Մատնախոսել աջ ձեռքով
▪︎Ձեռքը պահել կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած։

▪︎Մատնախոսությունն ուղեկցել համապատասխան բառերի ու արտահայտությունների պարզ արտասանմամբ
▪︎Մատնախոսելիս նայել զրուցակցին
▪︎Բառերի, նախադասությունների մեջ կարճ դադարներ տալ
▪︎Չհասկացվելու դեպքում կրկին մատնախոսել ամբողջ բառը։

Մատնախոսության այբուբենն արագ է յուրացվում և խուլերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։

Մարդիկ ցանկացած պահի խոսում են ոչ միայն լեզվով, այլև ժեստերիլեզվով:

Ժեստեր –Ձեռքի, գլխի, մարմնի շարժումներ են։

Բոլոր կուլտուրաներում կան ժեստեր, որոնց նշանակությունը նույննէ:

Կինեսիկա – Հունարեն շարժում

Կինեսիկային են պատկանում արտահայտիչ շարժումները, որոնք դրսևորվում են դիրքերում, ժեստերում, դիմախաղում /միմիկա/, քայլվածքում, հայացքում:

Պրոսոդիկա - Շեշտադրում և արտալեզվաբանություն. Սա ընդհանուր անվանումն է.

Նշանակում է խոսքի այնպիսի ինտոնացիա, որը ներառում է արագությունը, բարձրությունը, խոսակցական տոնի բարձրությունը, ձայնի տեմբրը, շեշտադրման ուժը:

Տակեստիկա /հպումային/

Հաղորդակցման միջոցներին են դասվում դինամիկ այնպիսի հպումները, ինչպիսիք են՝ ձեռքսեղմումները, ափահարումները,
համբույրները:
Հատուկ նշանակություն ունեն հաղորդակցվողի կարգավիճակը,
տարիքը, սեռը, ծանոթության աստիճանը:

Պրոքսեմիկա – Հաղորդակցությունն ունի տարածական կազմակերպվածություն:

Շփման ընթացքում մարդիկ միմյանց նկատմամբ որոշակի դիրք են ընդունում: Նրանց միջև ֆիզիկական տարածության մեծ և փոքր լինելը կապված է հոգեբանական
տեսակետից հեռու կամ մոտ լինելու հետ:

Հաղորդակցման ժամանակ սեփական անձի և զրուցակցի նկատմամբ<գոյություն ունեն չորս դիրքորոշումներ.

<<Ես լավն եմ, դու լավն ես>>: Սա ամենաբարոյական և ամենաարդյունավետ դիրքորոշումն է: Այս դիրքորոշումն ունեցող մարդիկ ինքնավստահ են, ինքնահաստատված և զրուցակիցներից նույնպես համապատասխան հարգալից վերաբերմունք են ակնկալում: Նրանք թե° աշխատանքում, թե° առօրյա շփումներում փոխհարաբերություններ են ստեղծում և արժանանում շրջապատող մարդկանց հարգանքին:

<<Ես լավն եմ, դու վատն ես>>: Այսպիսի դիրքորոշմանը սովորաբար հակված են ինքնահաստատման կարիք ունեցող մարդիկ: Նրանք իրենց հիմնախնդիրների պատասխանատվությունը միշտ գցում են ուրիշների վրա և անհաջողության դեպքում աշխատում են մեղավորներին փնտրել իրենց գործընկերների և ենթակաների մեջ: Իրենց անձը բարձրացնելու համար ուրիշներին հաճախ վիրավորում են ու նվաստացնում:

<<Ես վատն եմ, դու լավն ես>>: Այս դիրքորոշումը բնորոշ է թերարժեքության բարդույթ և ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց, ովքեր իրենց ցածր են դասում ուրիշներից: Կամ էլ կպչում են ուժեղ մարդկանց, ապրում նրանց հովանավորության ներքո: Այսպիսի մարդիկ հակված են դեպրեսիաների:

<<Ես վատն եմ, դու վատն ես>>: Այս դիրքորոշումը բնորոշ է չափազանց հոռետես և ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց: Նրանք չեն սի- 17 րում կյանքը, հակված են ծանր դեպրեսիաների, շուտ վիրավորվող են և անկանխատեսելի:

Հաղորդակցումը, որպես փոխազդեցություն, կարելի է դիտարկել երկու տեսանկյունից.

Կողմնորոշում դեպի հսկում, որը ենթադրում է ձգտում, որն ընդհանրապես զուգակցվում է փոխազդեցության մեջ իշխող դիրք գրավելու ցանկության հետ:

Կողմնորոշում դեպի հասկացում, որը ենթադրում է ձգտում՝ հասկանալ իրավիճակը և ուրիշների վարքը և հարմարվողականություն:

Այն հիմնված է փոխազդեցության լավացման և բախումներից խուսափելու ցանկության վրա: Հաղորդակցվող կողմերի հավասարության և երկու կողմերի շահերի բավարարման սկզբունքով:

<<Հսկողները>> և <<Հասկացողները>> հաղորդակցման ժամանակ ունեն տարբեր ռազմավարություն։

CV

CV— Անձնական թերթիկ 

Անուն, ազգանուն, հայրանուն `  Արմանուշ Ղազարյան Պավելի

Բնակության հասցեն՝. Երևան Հայաստան

Ծննդյան տարեթիվը՝  07/10/2005թ․

Իմ կարգավիճակը՝ անչափահաս

Կրթություն՝

2011թ֊2021թ՝ Ազնիվ Բալասանըանի անվան միջնակար դպրոց

2021թ ֊ից մինչ օրս ՝ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի քոլեջ

Հոբբիներ՝  ընթերցանություն, զբոսնել, ճամբորթել

Աշխատանքային փորձ` չունեմ