Նախագիծ ՝
Նպատակ ՝ դիտարկելով համացանցում տարբեր երևույթներ փորձել տալ այդ երևույթների գիտական բացատրություն։
Ընթացքը ՝
առաջադրանք առաջին ՝
համացանցից գտնել ձեզ հետաքրքրող անոմալ երևույթներ և փորձել այդ երևույթի շուրջը գտնել հոդվածներ , նյութեր, որոնք տալիս են ինչ որ գիտական բացատրություն ։
առաջադրանք երկու՝
գտնել որևից է անոմալ զոնա և պատմել թե ինչ տարօրինակություներ են այդտեղ լինում , փորձել տալ գիտական բացատրություն։
Կենդանիների անձրև
![Կենդանիների անձրև - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/c7/478px-Pluie_de_chats.jpg)
Հակառակ իր ժամանակակից գործընկերների մեծամասնության կարծիքին՝ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերը համարել է, որ կենդանիների անձրևների մասին վկայությունները ճշմարիտ են։ Ամպերը փորձել է դոդոշների անձրևը բացատրել վարկածի միջոցով, որը հետագայում ընդունվել և զարգացվել է գիտնականների կողմից։ Բնական գիտությունների ընկերության առջև Ամպերը հայտարարել է, որ դաշտերում դոդոշների մեծ խմբերով տեղաշարժի ընթացքում նրանք կարող են «գերի» ընկնել քամուն և տեղափոխվել մեծ հեռավորություններ։
Գոյություն ունի այս երևույթի գիտական մեկ այլ բացատրություն, որը կենդանիների անձրև առաջացման երևույթը կապում է տորնադոների հետ։ Համաձայն այս վարկածի՝ ջրային պտտահողմերը կարող են կենդանիներին տեղափոխել ջրային պտտահողմի դեպրեսիայի և քամու ուժի համակցման շնորհիվ։ Ինչպես ցամաքային կենդանիները, այնպես էլ ձկները կարող են բարձրացվել մակերևույթից, իսկ թռչունները քամու հոսանքի մեջ են ընկնում թռչելու ընթացքում։ Այնուհետև այդ ջրային պտտահողմերը կամ տորնադոները կենդանիներին բարձրացնում են համեմատաբար մեծ բարձրություններ։ Այդպիով՝ քամիները կարողանում են մակերևույթից կենդանիներ բարձրացնել և ստիպել նրանց ընկնել որոշակի կետերում։ Որոշ տորնադոներ և ջրային պտտահողմեր կարող են ամբողջովին ցամաքեցնել մեծ ջրամբարները, որպեսզի ստիպեն տեղի կենդանական աշխարհին ցած ընկնել կենդանիների անձրևի տեսքով։
Երբեմն գիտական որոշ բացատրություններ հերքում են ձկների անձրևի գոյությունը։ Օրինակ՝ 1861 թվականին Սինգապուրում տեղացած ձկների անձրևը ֆրանսիացի բնախույզ Ֆրանսիս Կաստելնոն բացատրել է, որ տեղատարափ անձրևը եղել է լոքոների միգրացիայի շրջանում, և որ այդ ձկներն ունակ են սողալ գետնի վրայով, որպեսզի մի ջրամբարից հասնեն մյուսը, ինչպես օձաձկները, որոնք կարող են անցնել մի քանի կիլոմետր խոնավ մարգագետիններով, կամ ինչպես գայլաձկները, որոնք բազմանում են ջրով ողողված դաշտերում։ Բացի այդ, նա նշել է, որ անձրևից անմիջապես հետո գետնի վրա ձուկ տեսած լինելու փաստը ոչ այլ ինչ է, քան պատահական, քանի որ այդ կենդանիները սովորաբար շարժվում են ցողով թրջված կամ տեղատարափ անձրևներից ու հեղեղումներից հետո թաց հողի վրայով։