Բագարան և Երվանդաշատ

  1. Ի՞նչ նշանակությամբ կառուցվեց Բագարանը։Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ Երվանդ Վերջինը Երվանդաշատ մայրաքաղաքի հիմնադրումից հետո կառուցեց նաև նոր հոգևոր կենտրոն՝ Բագարանը: Այն գտնվում էր Ախուրյան գետի աջ ափին:
  2. Երվանդ Վերջինը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը` Երվազին։ Երվանդ Վերջինը Բագարանում քրմապետ էր նշանակել իր եղբորը` Երվազին։ Պատմական հայտնի իրադարձությունների արդյունքում ընդհատվում է Երվանդունիների հարստության գահակալումը և Արտաշես Ա–ն, բազմելով հայոց գահին, հիմնադրում է թագավորական նոր հարստություն: Արտաշեսի հրամանով Բագարանից կուռքերը տեղափոխում են նորակառույց Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշեսյանների գահակալության շրջանում Բագարանն աստիճանաբար կորցնում է իր երբեմնի դերն ու նշանակությունը: Քաղաքային կյանքը վերստին ակտիվանում է VIII դարի վերջերին: Քաղաքը հայտնի է իր երեք եկեղեցիներով` Ս. Թեոդորոս, Ս. Գևորգ և Ս. Շուշանիկ:
  3. Ո՞ր եկեղեցիներով է հայտնի Բագարանը և ի՞նչ գիտեք նրանց մասին։Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Շուշանիկ եկեղեցին: Հավանաբար այն կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք : Ըստ ավանդության՝ հայոց իշխանի մանկահասակ դուստրը՝ Շուշանիկը, շրջելով Բագարանի շրջակայքում, մոլորվում և այդպես էլ չի գտնվում: Փոքրիկ Շուշանիկի հայրը Ախուրյանի ձախ ափին, այն վայրում, որտեղ կորել էր Շուշանիկը, կառուցում է եկեղեցի: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն` բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք: Այսօր էլ եկեղեցին կա, սակայն վերանորգման կարիք ունի:Ձորի գագաթին է գտնվում Ս. Թեոդորոս եկեղեցին: Այն հիմնադրել է Բուտ Առավելյան իշխանը 624թ., իսկ կառուցումն ավարտել է իշխանի կինը՝ Աննան։ներքուստ ևարտաքնապես կառուցված էր խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով նման է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։Հին և ակնահաճո կառուցվածք ունի նաև Ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և նշանավոր ուխտատեղերից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի (1030թ):
  1. Ե՞րբ և որտե՞ղ է կառուցվել Երվանդաշատ քաղաքը։Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Եղել է Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը: Հիմնադրել է Երվանդ Դ թագավորը` մ.թ.ա. III դ. վերջին: Ժամանակագրական առումով Երվանդաշատը Հայաստանի երրորդ մայրաքաղաքն է: Երվանդաշատի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ: Պահպանվել են պարիսպների և տարբեր շինությունների հետքեր, միջնադարյան 2 եկեղեցիների փլատակներ, խաչքարեր և վիմագիր արձանագրություններ:
  2. Որտե՞ղ է գտնվում Երվանդաշատ քաղաքն այսօր։րվանդաշատ քաղաքը գտնվում է Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*