հայոց պատմություն

1. Հայկական լեռնաշխարհը, որպես հայոց բնօրրան։ «Հայկական լեռնաշխարհ» տեղանունը առաջին անգամ օգտագործել և գործածության մեջ է դրել գերմանացի երկրաբան Հերման Աբիխը։ Նա հրատարակել է «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» եռահատոր աշխատությունը, որի 2-րդ և 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին։

Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է ի սկզբանե ապրել ու կազմավորվել է իր բնօրրանու՝մ Հայկական լեռնաշխարհում։ Այդ մասին վկայում են Հայկական, Հունական Հրեական և այլ ավանդազրույցներ։ Ըստ աստվածաշնչի՝ Հայաստանում էր Եդեմ-դրախտը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները՝ Ադամն ու Եվան։ Ինչպես ավանդում է Աստվածաշունչը, Համաշխարհային ջրհեղեղից հետո վերացել է ողջ մարդկությունը․ փրկվել է միայն Նոյ նահապետը իր ընդանիքով, իսկ նրա տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա։

Լեռնաշխարհում հայտնաբերվել են աստղադիտարաններ, Զորաց քարեր, Մեծամոր, բազում մետաղաձուլություններ, թանկարժեք քարերից պատրաստված գուրզեր, ինչպես նաև պաշտամունքային իրեր։Հին աղբյուրներում հիշատակվում են Հյկական լեռնաշխարհի մի շարք հայկական պետական կազմավորումմներ՝ Արատտա, Արամանում, Հայասա և այլն։ Հայկական լեռնաշխարհն ունի գերազանցապես լեռնային տարածք։ Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ լերնաշղթաներ։ Կան նաև դաշտեր, հովիտներ ու սարահարթեր։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

2. Վանի թագավորություն։

Վանի թագավորություն, պետություն  Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա 9-6-րդ դարերում։Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան, աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն»անուններով։

Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։ Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Ուրարտու անվանումը Արարատ անվան փոփոխված տարբերակն է։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին: Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»: Վանի թագավորության հզոր արքաներից էին Սարդուրի I-ը, Իշպուինի արքան և հատկապես Մենուան:
Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի։ Ջրանցքի կառուցումն հաստատող սեպագիր արձանագրության մեջ ասվում է.«Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի, այս ջրանցքը անցկացրեց։ Անունը(ջրանցքի) Մենուայի ջրանցք է»։Մովսես Խորենացին այն պարզապես «գետ» է անվանում։Մենուային հաջորդեց իր որդին՝
Արգիշտի I-ը: Արգիշտի I-ի կառավարման տարիներին (Ք. ա. 786-764թթ.), Վանի
թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ: Էրեբունիից հետո Արգիշտի I-ը Արարատյան դաշտում` հիմնեց Արգիշտիխինիլի քաղաքը:
Արգիշտի I-ի հմուտ կառավարման շնորհիվ Վանի թագավորությունը դարձավ հզորագույն պետություն:Վանի թագավորության հզոր արքաներից էր Ռուսա II-ը, ով կառուցել է Թեյշեբաինի քաղաքը, որն այսօր Երևանի Կարմիր բլուր հնավայրն է:

3. Ուրարտու․ ճարտարապետությունը։

4. Կարմիր բլուր․ ուրարտական հուշարձան։

5. Շենգավիթ․ Երևանի հնագույն քաղաքատեղի։

6. Հայկազուն-Երվանդականների թագավորություն։

7. Բագարան և Երվանդաշատ։

8. Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը․ Արտաշես 1-ին։

9. Տիգրան Մեծ․ զորեղ արքա։

10. Տիգրանյան տերության պետական կարգը եւ մշակութային կյանքը։

11. Արտավազդ 2-րդ։

12. Արտավազդ 2-րդ՝ Պատիվը կյանքից վեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*