Լանդշաֆտ💜

Նյութ՝ Լանդշաֆտագիտություն 

Թեմա 1

Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

1.Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրոըմ է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումբասիրման օբյեկտը` բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

2.Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

3.Ինչ է լանդշաֆտը։

Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկնաբանական կառուցվածքը, ռելեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*