Հոգեբանությունն ուսումնասիրելու մեթոդներ

Հոգեբանությունն ուսումնասիրելու մեթոդներ երեքն են՝ ԴԻՏՄԱՆ ՄԵԹՈԴ, ԶՐՈՒՅՑԻ ՄԵԹՈԴ, ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ

ԴԻՏՄԱՆ ՄԵԹՈԴ

Դիտումն անփոխարինելի մեթոդ է, եթե անհրաժեշտ
է հետազոտել բնական վարքն առանց իրավիճակին միջամտելու, երբ պետք է ստանալ կատարվող երևույթի վերաբերյալ ամբողջական պատկեր և արտացոլել անհատների վարքն ամբողջության մեջ:

Դիտման մեթոդն ունի մի շարք առավելություններ .

  1. Հավաքում է բնական վարքի վերաբերյալ փաստեր (կոնկրետ պայմաններում տարբեր օրինաչափությունների ուսումնասիրություն):
  2. Արտացոլում է կյանքը, /հնարավոր է վերլուծել
    խմբի վարքը/:
  3. Մարդն ընկալվում է որպես մի ամբողջականություն:
  4. Բացի մեզ հետաքրքրողներից, դիտման ժամանակ հնարավոր է ուսումնասիրել այլ հատկություններ ևս:
  5. Նպատակային դիտման ժամանակ անմիջական
    կապ է ստեղծվում դիտողի և դիտվողի միջև:

Տվյալ մեթոդը թույլ է տալիս որոշակի պայմաններում
մանրամասն նկարագրել անհատների կամ խմբերի բնական վարքը:

Դիտումը՝ որպես մեթոդ, պետք է լինի`
 նպատակաուղղված,
 ընտրողական,
 պլանավորված,

համակարգային,
 կազմակերպված,
 ադեկվատ,
 ամբողջական,
 կենտրոնացված

Դիտման մեթոդը կիրառելիս պետք է `

  • որոշել դիտման առարկան, օբյեկտը, իրավիճակը,
  • ընտրել դիտման արդյունքներն արձանագրող միջոցները,
  • կառուցել դիտման պլանը,
  • ընտրել արդյունքների մշակման մեթոդը,
  • մշակել և մեկնաբանել ստացված տեղեկատվությունը:

ԶՐՈՒՅՑԻ ՄԵԹՈԴ

Զրույցը կարող է լինել ստանդարտացված (հստակ
ձևակերպված հարցերով) և (ոչ ստանդարտացված՝ ազատ հարցադրումներով):

Ինչպես նաև զրույցի հաջողությունը կախված է
տրվող պատասխանների անկեղծությունից՝ վստահության առկայություն, հետազոտության տակտ, զրույցի
նպատակի հետ կապված ճիշտ հարցադրումներ:

Զրույցի մեթոդը սերտ կապված է դիտման մեթոդի
հետ:

Անկախ նրանից, թե ինչպիսին է զրույցի ձևը, այն
գրեթե առարկությունների (ռեպլիկների) փոխանակում է:
Հենց ռեպլիկներն են ուղղորդում խոսակցությունը, որոշում նրա ռազմավարությունը: Կարևոր է նաև հաշվի առնել, որ ռեպլիկների որոշ տեսակներ, որոնց հիմքում ընկած են մարդու հոգեկան առանձնահատկությունները և
վերաբերմունքը զրուցակցի հանդեպ, կարող են խանգարել շփման ընթացքը մինչև դրա ընդհատելը: Դրանց
թվում են՝

  1. հրահանգը, հրամանը (օրինակ՝ խոսե’ք պարզ,
    կրկնե’ք)
  2. կանխազգուշացում, վտանգ (Դուք դեռ կզղջաք
    սրա համար)
  3. խոստում (հանգստացե’ք, ես Ձեզ լսում եմ)
  4. խրատ(դա ճիշտ չէ, Դուք պետք է վարվեք այսպես,
  5. փորձե’ք կատարել այսպես)
  6. դատապարտում (Դուք վատ եք վարվելու, սխալվում եք, ես չեմ կարող Ձեզ հետ վիճել)
  7. համաձայնություն, գովեստ «Կարծում եմ՝ Դուք իրավացի եք», «Ես հպարտանում եմ Ձեզնով»
  8. նվաստացում,
  9. մեկնաբանություն,
  10. հուսադրում:

Հոգեբանական զրույց վարելու հիմնական միջոցներն
են՝
Զրույցը կարելի է կառավարել և’ խոսքով, և’ լռությամբ: Առաջին դեպքում զրույցը ռեֆլեքսիվ լսելու միջոցով վարելն է, երկրորդը՝ ոչ ռեֆլեքսիվ:

Զրույցի մեթոդին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
 ձևակերպել զրույցի նպատակը,
 կազմել պլանը,
 պատրաստել հարցեր,
 կառուցել գործնական, բնական փոխհարաբերություններ,

 հաշվի առնել զրուցակցի պահանջմունքները և
հետաքրքրությունները,
 հաշվի առնել հուզական բնույթ ունեցող իրադրությունները:

Զրույցի հարցերն են՝
ուղղակի և անուղղակի,
պրոյեկտիվ հարցեր- այստեղ խոսքը վերաբերում է ոչ
թե զրուցակցին, այլ ինչ- որ մեկին՝ հորինված անձ:
Զրույցը վարելու հիմնական պահանջներն են՝
 Որոշել զրույցի նպատակը, հակառակ դեպքում
զրույցն անիմաստ է (զրույցի իրական նպատակները
պետք է հայտնի չլինեն զրուցակցին):
 Որոշել նպատակային հարցերը:
 Հարցերը դասակարգել ըստ կարևորության:
 Հարցերը ճիշտ ձևակերպել:
 Զրույցի պլանը պետք է լինի ճկուն, բխի կոնկրետ
իրադրությունից:

Եթե նկատում եք զրուցակցի պասիվությունը, ուրեմն
Դուք սկսել եք՝
 ոչ ճիշտ հարցից,
 հարցադրումն անտեղի է,
 զրուցակիցը չունի տրամադրություն
 ոչ այն տոնով եք սկսել
 հարցը ցավ է պատճառել:
Սխալն անմիջապես ուղղե’ք, միշտ եղե’ք ակտիվ, ուշադիր:
Ստեղծե’ք վստահության մթնոլորտ:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ

Հետազոտության նպատակն է անձի բնութագրի
կազմումը կենսագրական մեթոդի հիման վրա, որն իր
մեջ ներառում է հետևյալ բաժինները՝
 կյանքի ճանապարհի տվյալներ,
 սոցիալականացում,
 զարգացման միջավայր,
 կյանքի տարբեր փուլերում ունեցած հետաքրքրություններ ու զբաղմունքներ,
 առողջական վիճակ:

Կենսագրական տեղեկության աղբյուրներ են՝
 ուսումնասիրվող անձը,
 նրան ճանաչող անձինք,
 նրա գործունեության արդյունքները,
 պատմական և գրական աղբյուրները,
 նյութեր, որոնք ամրագրում են անձի կյանքի իրադարձությունները, օրինակ՝ ընտանեկան արխիվ,
 բնակության վայրի, մասնագիտական գործունեության մասին տվյալներ

 ընտանեկան և աշխատանքային իրադրություն,
 անձնական իրեր՝ հագուստ, աշխատանքի գործիքներ, գրքեր, զարդեր[

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*