Ջերմոցային էֆեկտ💜

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։ 2000թ. աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO գազով։ Եթե դարի սկզբում CO2-ի բաղադրությունը օդում կազմում էր 0,029%, ապա դարակեսին հասավ 0,033%-ի, դարի վերջին՝ 0,04%-ի։

1970-ականներին Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել, դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3 0 -ով, որը հղի է լուրջ վտանգներով։ Ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 % -ով: ՀՀ-ում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10%-ի սահմաններում։

Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով՝ քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ»-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու ։

Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*