Առաջադրքնքներ

1. ավանդությունը և կատարի՛ր  առաջադրանքները։

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր։

10-րդ դարի հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Առասպելը պատմում է, որ վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Ահա այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։ Վանքի տարածքում կան մի քանի աղոթարաններ` տեղադրված ժայռալանջերին:

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

Քարե հուշարձանը֊եկեղեցին

կանաչ Հուշարձանը֊ընկուզենիներն են ծառը

3.Ինչպե՞ս ես հասկանում  ‹‹Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

Ես այս արտահայտությունից հասկանում եմ, որ տաճարը հոգին քաղցրեցնում է, որովհետև տաճարը Աստծո տունն է։ Երբ մտնում ես տաճար, հոգիդ և սիրտդ քաղցրանում են, դու մոռանում ես բոլոր չար մտքերը, հանգստանում ես և բարիանում:

Իսկ այս արտահայտությունը ես հասկանում եմ այսպես. ընկուզենին քաղցրացնում է բերանը, դա նշանակում է, որ երբ ուտում ես ընկուզենի, հագենում ես։

4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։

1281թվական
700 տարեկան
Յոթ
Դիլիջան, Հաղարծին, Սուրբ Աստվածածնի եկեղեցի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*