Մուշեղ Գալշոյան֊Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք1֊ին մաս

1 մաս — Կոմիտասի Առավոտը
2 մաս — Կոմիտասը, դրամապանակը, փողոցի անցուդարձը
3 մաս — Հուշերի գրկում
4 մաս — Մտորումներ
5 մաս — հանդիպում դրամապանակի տիրոջ հետ

2.Ըստ պատմվածքի բնութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

Մտածկոտ, համբերատար, բարի, հոգատար, մեծահոգի, բոլորի բարին ցանկացող։

Պատմվածքը պատմում է Կոմիտասի կյանքից մի դրվագ, որտեղ Կոմիտասը փողոցով քայլելիս մի դրամապանակ է գտնու և անկախ նրանից որ նա հրավիրված էր Մարգարիտի մոտ ճաշի ժամը 12-ին, նա չորս ժամ անհամբեր սպասեց դրամապանակի տիրոջը՝ այն վերադարձնելու համար:
Պատմվածքում նաև նկարագրվում է Կոմիտասի խորը մտքերի և հիշողություների մասին, որոնք նա հիշում և պատկերացնում էր դրամապանակի տիրոջը սպասելուց:

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

Ալեքսանդր Մանթաշյանց- հայ նշանավոր գործարար ու բարեգործ։ Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Արկադիա Բալայան, ( ապրիլի 5,1952, գյուղ Գյուլիստան (Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան)), բարերար։ Ղարաբաղյան շարժման գործիչ։ ՀՀ մաքսային ծառայության (1998) և ոստիկանության (2002) գնդապետ։ «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական բարեգործական միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (1990)։ 1970-1972 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1977)։ 1977-1978 թվականներին աշխատել է Ղազախստանի, 1978-1996 թվականներին՝ ՀՀ ֆինանսների նախարարությունների համակարգում, 1996-1997 թվականներին՝ ՀՀ մաքսային վարչության Լոռու տարածաշրջանի մաքսատան պետ, 1997-1999 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ներքին Գործերի, 1998-1901 թվականներին՝ ՀՀ պետական եկամուտների նախարարությունների համակարգում, 2002 թվականից՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ։ 1986-1992 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպման աշխարհազորային խմբերի կազմավորման, զենք, զինամթերք, մարդասիրական օգնության առաքման, բռնագադթածների տեղավորման աշխատանքներին։ Զինադադարից հետո նյութական օգնություն է ցույց տվել զոհված ազատամարտիկների ընտանիքներին և վիրավորներին։ 

Թագավորի Մանուկյան, հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ ՀՀ ազգային հերոս (1994թ)։

Աբել Քահանա, հայ բարերար, վարդապետ։ Ծնվել և գործել է Գողթնի Ոբևան գյուղում, եղել է գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդը։ Աբել քահանայի ֆինանսական օգնությամբ ցղնեցի Ստեփանոս աբեղա գրիչը  1448 թվականին գրչագրել է մի Ավետարան, որն այժմ պահվում է Նոր Ջուղայի,Սուրբ Ամենափրկիչ  վանքում:


Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը, պորտուգալահայ գործարար և բարեգործ է եղել։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արևելքի նավթի պաշարները Արևմուտքի շահագործման հասանելի անելու մեջ։

Ջերարդ Լևոնի Գաֆեսճյան, գործարար և բարեգործ, հիմնադրել է «Գաֆեսճյան Ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ), «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամը (ԳԹՀ) և Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտ Բաբայանի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

Մարգարիտ Բաբայանը- ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում։ 1901-1904 թվականներին սովորել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, որտեղ դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896 թ.), աշխատակցել մամուլին։ Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901 թվականից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904 թվականից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում:

Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով:

1911 թվականին Փարիզում հիմնել է մեներգեցողության վարժարան: 1951 թվականին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին: Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին: Մտերիմ է եղել Ա. Չոպանյանի, Կոմիտասի հետ, հավաքել վերջինիս ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր։

Աղավնի Մեսրոպյան– Աղավի Մեսրոպյանը պատմում է, որ 1912 թվականին , երբ նա դեռ օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատու էր մի օր Կոմիտասը եկավ դպրոց իր Գուսան երգչախմբի համար ձայներ ընտրելու համար , բոլորի զարմանքը մեծ էր րեբ Կոմիտասը ընդամնեը երկու բառ փոխանակելով հասկանում էր որը ինչպիսի ձայնատեսակ է:Իր ձայնեղ աշակերտուհւն բերել էր մի ուսուցչուհի երբ Կոմիտասը նրանց հետ պոսեց սրամտորեն ասաց , երկուսիդ էլ գրանցում եմ իմ սոպրանորների խմբում նույնանման ձայն ունենալու համար: Աղավնի Մեսրոպյանի նաև պատմում է , որ մի անգամ հոր հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան գնալու ժամանակ տեսել են Կոմիտասին , նա իր լայն ժպիտով կանգնած ստուգւոմ էր ձայները : Նրանք ովքեր իր երգած փոքրիկ նոտան կարողանում էին վերարտադրել անվանում էր պիտանի անդամ , ովքեր իր երգային նախադասություները լավ ըմբռնեցին անվանեց հույժ քաջալավ , իսկ այն ուսանողները ովքեր պնդում էին թե երգել չէն կարողանում Կոմիտասը անվանում էր ճշմարիտ երգիչներ: Մեծեր զարմանքը, երբ կոմիտասը Կենտրոնական գավառցի ուսանողների ձայնը ստուգելուց մի նոտայից հասկանում էր թե որ գավառից են նաև կարող անում էր խոսել բոլոր գավառների բառբառով պահելով այդ բառբառների յուրահատուկ առոգանությունն ու ոճը։

Կոմիտաս «Երգչի տասը պատվիրանքները»  

1. «Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած (մարզանքը կմեռցնե մարմինը, բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)»:  

2. Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսիլ, միջին si բեմոլեն և երգել- մեղմ (pianopianissimo) դեռ կիսաստիճաններով բարձրանալ և կամաց-կամաց լայնացել ձայնաշարը (i̕intervalle):  

3. «Չջղայնանալ երգելիս և խուսափիլ հուզմունքից»:  

4. «Ամեն ջանք թափել ձայնը ներսը չպահելու, այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու»:  

5. «Ձայնը առաջ մղել, ինչպես մի նետ և այնքան հեռու, որքան շունչը թույլ է տալիս»:  

6. «Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաստիճանները ppp piano-pianissimo, և կամաց-կամաց ընդլայնեցնել երաժշտական աստիճանները և միայն այն պարագայում, երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում: Քիչ-քիչ ձայնին ուժը ավելցնել, պահպանելով ամենայն հանգստություն, առանց որևէ հուզմունքի»:  

7. «Շատ աշխատանք (երգելու) կատարել, շատ քիչ շունչ գործադրելով»:  

8. «Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտռել [իմա՛ փնտրել], որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր իբրև զգացմունքի արտահայտություն, զոր օրինակ, գարուն, աշուն, ձմեռ, երկինք, արև, լուսին, ամպ: Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով (par intervalles): Այդ կզարգացնե տարածության գաղափարը ու կլայնացնե և կհեռավորե ձայնը»:  

9. «Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը (crescendo*, de crescendo**) և ընդհատումներով ձայնը երգել (staccato)*** »:  

10. «Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր (point d̕ appui) և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի ավելի բարձր կամ ավելի ցածր և շունչը մեջը լեցնելով ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը»:  

* Հորդաձայն, աճաձայն:  

** Նվազաձայն, ձայնը նվազեցնելով:  

*** Որոշակի:  

Կոմիտաս վարդապետ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*