Մնեմոնիկ տեխնիկա։ Հիշողության զարգացման մեթոդ։

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան հիշողությունն ակտիվացնող, զարգացնող,ամրապնդող արվեստ է: Տեխնիկայի անվանումը հիշողության աստվածուհու և ինը մուսաների’ Մնեմոսինեի հետ է կապված:  Սակայն կա նաև մեկ այլ մեկնաբանություն, ըստ որի <<Մնեմոնիկա>> – հունարեն մնեմե բառից է ծագել, որ նշանակում է հիշողություն: Այն հիշելու, գիտելիքներ մտապահելու արվեստ է, որը սկսել է զարգանալ դեռևս Հին աշխարհում:

Մնեմոնիկան սովորական, մեխանիկական հիշողությունից տարբերվում է նրանով, որ ինֆորմացիան հիշելու համար կիրառվում են հնարքներ, որոնք իրենցից ներկայացնում են համեմատություններ, պատկերացումներ, կարող են օգտագործվել զգացմունքները, մինչդեռ մեխանիկորեն հիշելը զուրկ է դրանցից: Վերջինը տեղի է ունենում կրկնողության միջոցով կամ առանց դրա :

Օրինակ՝

Ծիածանի գույները երեխաներին սովորեցնելու համար կա հեշտ հավես ձև

Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն

Կատուն նստած դռան կողքին, երազում էր կերի մասին։

Հեղինակային ՝

1.Կոշկակար Նապոն դռան կողքին, երազում էր կոշիկի մասին։

2.Կարմրաթևիկը նստեց դեղնած կանաչին, երազեց կապույտ մանուշակներ:

3.Կիտրոնը նարինջը դարդոտվում էին կիվիյի երազանքների կյանքի մասին։

4․Կատվասեր Նուշիկը դանադաղ կատվի ետևից կերը մանրացրեց։

Մնեմոնիկ տեխնիկա։ Հիշողության զարգացման մեթոդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*