Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը» վերլուծություն

Վանո Սիրադեղյան. «Ոսկի մարդը»

Վանո Սիրադեղյա՜ն․․․ ինչքա՜ն բան կա խոսելու այս տաղանդավոր գրողի մասին։ Իր գրած ստեղծագործությունները տարբերվում են ուրիշ գրողների ստեղծագործություններից։ Սիրադեղյանը գեղեցիկ էր նկարագրում գյուղական միջավայրը, կարողանում էր ընթերցողին փոխանցելիր հերոսների հույզերը, ապրումները, նաև ամեն մի փոքր թվացող դրվագ։ «Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագույն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր»։ Այսպես է սկսում «Ոսկի մարդը» պատմվածքը։

Մենք այս պատմվածքում առնչվեցինք մի գյուղական իրավիճակի հետ, որը իրականությանը շատ մոտ էր։ Երբ գյուղում որևէ մեկը մահանում է, մահացողի տանը հավաքված գյուղացիները փոխանակ խոսեն մահացածի մասին, խոսում են գյուղի կյանքից։ Իմ կարծիքով մահացածի հարազատները և գյուղացիները իրենց որոշ մտքեր, հիշողություններ, չէին կարողանում արտաբերել և խոսել, մտածելով, որ կարող են ցավեցնել և խորացնել հարազատի վիշտը։

Իմ կարծքիով Վանո Սիրադեղյանը «Ոսկի մարդը» ստեղծագործությունը այդպես է վերնագրել, քանի-որ մարդը, երբ իր ընկերոջը կորցնում է, միայն այդ ժամանակ է նրա արժեքը և նրա դերը իր կյանքում կարևորում ու գնահատում։ Չնայած դրան, որ այս ստեղծագործության մեջ միայն հանգուցյալի կինը, կարճ դադարներ տալով , համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները՝ ասելով «Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…»։ Կարծում եմ ստեղծագործության գաղափարը կայանում է նրանում, որ ամենից շատ մտահոգվող ու հիշողը միայն քո կյանքի ընկերն է լինում, ում մենք ժամանակին ընտրել ենք ինքներս մեր համար։ Նաև այս ստեղծագործությունը նրա մասին էր, որ պետք է վայելենք կյանքը և գնահատենք կյանքի ամեն մի վայրկյանը։ Ամեն մարդ մեր կյանքում իր արժեքը ունի, և մենք պետք է աշխատենք կարողնալ օգտագործել և գնահատել այն ժամանակը, որը անցկացնում ենք միասին:

Ստեղծագործոթյունից ինձ դուր է եկել այն պահը, երբ ծերունիները իրենց մեջ մտորում էին, թե ե՞րբ է իրենց հերթը գալու, նաև անհամբեր սպասում էին, թե երբ գարունը կգա։ Չէ՞ որ գարունը իր հետ բերում է ուրախություն ու ժպիտ, մարդիկ նորից կսկսեն աշխատել։ Հեղինակը այս հատվածը շատ գեղեցիկ էր ներկայացրել:

Պատմվածքը կարդալու ժամանակ, երբ հասա այս հատվածին, ինձ մոտ հարց ծագեց, թե ինչու են ծերունիները ցանկանում, որ ձմեռը շուտ անցնի ու գարուն գա։ Եվ ես ինքս ինձ տված հարցին այսպես կպատասխանեմ․ քանի որ ձմեռը տարվա ամենադժվար ու ամենացուրտ եղանակն է, ծեր մարդու համարայն շատ դանդաղ է անցնում, հաճախ չի էլ անցնում, որովհետև մարդը մահանում է, իսկ գյուղացիները ուզում էին հավատալ, որ մինջև գարուն ձգեն, էլի մեկ տարի կապրեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*