ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ’ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱuՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎ

2011 — 7 էջ 37-40

Մանկապարտեզի երեխաների օրվա կանոնակարգում իրենց ուղղակի տեղն ունեն ուսումնական պարապմունքները: Պարապմունքների միջոցով երեխաները տիրապետում են որոշակի գիտելիքների և կարողությունների, որոնք չեն կարող յու- րացվել ինքնաբուխ խաղերի, մեծերի հետ ամենօրյա հաղորդակցման և ինքնուրույնգործունեության ընթացքում:

Ուսուցման կազմակերպման բավականին արդյունավետ ձևերից են համալիր պարապմունքները, որոնք իրենց մեջ ներառում են երեխաների կողմից կատարվող տարբեր գործողություններ մեկ թեմայի շրջանակներում:Համալիր պարապմունքների ընթացքում երեխաները գտնվում են ակտիվ վի- ճակում և չեն ձանձրանում: Դաստիարակի կողմից աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում երեխաները ամբողջ պարապմունքի ընթացքում մեկ գործողությունից անցնում են մեկ այլ գործողության: Պայմանականորեն համալիր պարապ- մունքը կարելի է բաժանել երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը լուծում է երեխա- ների զարգացման և դաստիարակության հետ կապված տարբեր խնդիրներ:Առաջին մասում դաստիարակը հստակեցնում և ընդհանրացնում է երեխաների կարողությունները: Ցանկալի է դիմել խաղային հնարների: Երկրորդ մասում երեխաները կարող են կատարել դիտումներ, հետազոտություններ, կամ այլ գործնական աշխատանքներ, որոնց արդյունքում նրանք կհանգեն ուսուցանող թեմայի վերաբերյալ որոշակի եզրակացության:Երկրորդ մասում նախընտրելի է, որ երեխաները զբաղվեն կերպարվեստային աշխատանքով, որը կնպաստի նրանց ստեղծագործական կարողությունների և երևակայության զարգացմանը:

Համալիր պարապմունքները հնարավորություն են ստեղծում բացահայտելու և զարգացնելու բարոյահոգեբանական հատկություններ` պատասխանատվություն, բարյացակամություն, ինքնուրույնություն:

Ինչպե՞ս անել, որ համալիր պարապմունքը երեխաներին ոչ միայն հմտու- թյուններով և կարողություններով զինի, այլև նաև առաջացնի բուռն հետաքրքրություն ու ձևավորի ստեղծագործական մտածողություն: Ներքոհիշյալ խորհուրդները կարող են օգնել դաստիարակին՝ նախապատրաստելու այդպիսի պարապմունք: Որոշել և ձևակերպել պարապմունքի թեման:

Հստակ ձևակերպել պարապմունքի նպատակային ուղղվածությունը. կոնկ- րետ ինչի՞ համար է պետք այդ պարապմունքը: Այդ առումով հարկավոր է հստա կեցնել պարապմունքի ուսուցանող, դաստիարակող և զարգացնող գործառույթները:Մտածել նոր նյութի մատուցման համար հետաքրքրաշարժ մուտք: Այն պետք է առաջացնի երեխայի հետաքրքրությունը, զարմանքը և հիացմունքը:

Խմբավորել ընտրված ուսումնական նյութը: Մտածել, թե ինչ հաջորդականու- թյամբ կտարվի աշխատանքն ուսումնական նյութի շուրջ, ինչպես կիրականացվի երեխաների գործողությունների հաջորդականությունը։ Խիստ կարևոր է նյութը խմբավորելիս ընտրել պարապմունքի կազմակերպման այնպիսի ձև, որի ընթաց- քում երեխաները կցուցաբերեն ակտիվ գործունեություն։Պատրաստել պարապմունքի սեղմագիրը:

Պարապմունքի պլանավորման քայլերը

1. Ներկայացնել պարապմունքի թեման

2. Նպատակի ձևակերպում այս բաժնում տրվում է ցանկալի արդյունքի սահ-մանումը/:

3. Անհրաժեշտ նյութերը4.

Պարապմունքի ընթացքը /ներկայացվում են աշխատանքի ընդունելի տարբե- րակներ, զանազան մեթոդների կիրառմամբ/

5. Ընկալման մակարդակի ստուգում կատարվում է լուսարանում` խաղի, գործ- նական աշխատանքի միջոցով/

6. Ամփոփում և եզրափակում

ԱՆՏԸՌԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Նպատակներ.

Համալիր պարապմունքԿրթականԱմրապնդել երեխաների գիտելիքները` անտառի, նրա բազմազանության, բնակիչների առանձնահատկությունների մասին: Վարժեցնել 10-ի սահմանում թվա նշաններով թվաբանական գործողությունների կատարմանը: Գումարել, հանել, համեմատել մի քանի թվեր:Կազմել բառեր տրված տառերովԶարգացնողԶարգացնել երեխաների կապակցված խոսքը, հիշողությունը, մտածողությունը:Դաստիարակչական՝Դաստիարակել կոլեկտիվ աշխատանքի հմտություններ:Ձևավորել սեր բնության հանդեպ:Նյութեր պարապմունքի համարՁայներից՝ «նտառի ձայներ», մագնիսական գրատախտակ, անտառի կա նոնների պատկերներ, անտառի պատկերը մեծ պաստառի վրա, կենդանիների, թռչունների, միջատների նկարներ, 1-10-ը թվանշանների 6 հավաքածու, տառերի հավաքածա երեխաների թվով, ծաղիկների, բանջարեղենի, մրգերի, հատապտուղ- ների պատկերներով 6 քարտեր:ԸնթացքըԵրեխաներն ունկնդրում են անտառային ձայներ/Համապատասխան ձայնա- գրություն/: Այնուհետև հայտնում իրենց կարծիքները: Պատասխաններն ամփո փելուց հետո դաստիարակն առաջադրում է հետևյալ հարցերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*