Հոգեբանությունն ուսումնասիրելու մեթոդներ երեքն են՝ ԴԻՏՄԱՆ ՄԵԹՈԴ, ԶՐՈՒՅՑԻ ՄԵԹՈԴ, ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ
ԴԻՏՄԱՆ ՄԵԹՈԴ
Դիտումն անփոխարինելի մեթոդ է, եթե անհրաժեշտ
է հետազոտել բնական վարքն առանց իրավիճակին միջամտելու, երբ պետք է ստանալ կատարվող երևույթի վերաբերյալ ամբողջական պատկեր և արտացոլել անհատների վարքն ամբողջության մեջ:
Դիտման մեթոդն ունի մի շարք առավելություններ .
- Հավաքում է բնական վարքի վերաբերյալ փաստեր (կոնկրետ պայմաններում տարբեր օրինաչափությունների ուսումնասիրություն):
- Արտացոլում է կյանքը, /հնարավոր է վերլուծել
խմբի վարքը/: - Մարդն ընկալվում է որպես մի ամբողջականություն:
- Բացի մեզ հետաքրքրողներից, դիտման ժամանակ հնարավոր է ուսումնասիրել այլ հատկություններ ևս:
- Նպատակային դիտման ժամանակ անմիջական
կապ է ստեղծվում դիտողի և դիտվողի միջև:
Տվյալ մեթոդը թույլ է տալիս որոշակի պայմաններում
մանրամասն նկարագրել անհատների կամ խմբերի բնական վարքը:
Դիտումը՝ որպես մեթոդ, պետք է լինի`
նպատակաուղղված,
ընտրողական,
պլանավորված,
համակարգային,
կազմակերպված,
ադեկվատ,
ամբողջական,
կենտրոնացված
Դիտման մեթոդը կիրառելիս պետք է `
- որոշել դիտման առարկան, օբյեկտը, իրավիճակը,
- ընտրել դիտման արդյունքներն արձանագրող միջոցները,
- կառուցել դիտման պլանը,
- ընտրել արդյունքների մշակման մեթոդը,
- մշակել և մեկնաբանել ստացված տեղեկատվությունը:
ԶՐՈՒՅՑԻ ՄԵԹՈԴ
Զրույցը կարող է լինել ստանդարտացված (հստակ
ձևակերպված հարցերով) և (ոչ ստանդարտացված՝ ազատ հարցադրումներով):
Ինչպես նաև զրույցի հաջողությունը կախված է
տրվող պատասխանների անկեղծությունից՝ վստահության առկայություն, հետազոտության տակտ, զրույցի
նպատակի հետ կապված ճիշտ հարցադրումներ:
Զրույցի մեթոդը սերտ կապված է դիտման մեթոդի
հետ:
Անկախ նրանից, թե ինչպիսին է զրույցի ձևը, այն
գրեթե առարկությունների (ռեպլիկների) փոխանակում է:
Հենց ռեպլիկներն են ուղղորդում խոսակցությունը, որոշում նրա ռազմավարությունը: Կարևոր է նաև հաշվի առնել, որ ռեպլիկների որոշ տեսակներ, որոնց հիմքում ընկած են մարդու հոգեկան առանձնահատկությունները և
վերաբերմունքը զրուցակցի հանդեպ, կարող են խանգարել շփման ընթացքը մինչև դրա ընդհատելը: Դրանց
թվում են՝
- հրահանգը, հրամանը (օրինակ՝ խոսե’ք պարզ,
կրկնե’ք) - կանխազգուշացում, վտանգ (Դուք դեռ կզղջաք
սրա համար) - խոստում (հանգստացե’ք, ես Ձեզ լսում եմ)
- խրատ(դա ճիշտ չէ, Դուք պետք է վարվեք այսպես,
- փորձե’ք կատարել այսպես)
- դատապարտում (Դուք վատ եք վարվելու, սխալվում եք, ես չեմ կարող Ձեզ հետ վիճել)
- համաձայնություն, գովեստ «Կարծում եմ՝ Դուք իրավացի եք», «Ես հպարտանում եմ Ձեզնով»
- նվաստացում,
- մեկնաբանություն,
- հուսադրում:
Հոգեբանական զրույց վարելու հիմնական միջոցներն
են՝
Զրույցը կարելի է կառավարել և’ խոսքով, և’ լռությամբ: Առաջին դեպքում զրույցը ռեֆլեքսիվ լսելու միջոցով վարելն է, երկրորդը՝ ոչ ռեֆլեքսիվ:
Զրույցի մեթոդին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
ձևակերպել զրույցի նպատակը,
կազմել պլանը,
պատրաստել հարցեր,
կառուցել գործնական, բնական փոխհարաբերություններ,
հաշվի առնել զրուցակցի պահանջմունքները և
հետաքրքրությունները,
հաշվի առնել հուզական բնույթ ունեցող իրադրությունները:
Զրույցի հարցերն են՝
ուղղակի և անուղղակի,
պրոյեկտիվ հարցեր- այստեղ խոսքը վերաբերում է ոչ
թե զրուցակցին, այլ ինչ- որ մեկին՝ հորինված անձ:
Զրույցը վարելու հիմնական պահանջներն են՝
Որոշել զրույցի նպատակը, հակառակ դեպքում
զրույցն անիմաստ է (զրույցի իրական նպատակները
պետք է հայտնի չլինեն զրուցակցին):
Որոշել նպատակային հարցերը:
Հարցերը դասակարգել ըստ կարևորության:
Հարցերը ճիշտ ձևակերպել:
Զրույցի պլանը պետք է լինի ճկուն, բխի կոնկրետ
իրադրությունից:
Եթե նկատում եք զրուցակցի պասիվությունը, ուրեմն
Դուք սկսել եք՝
ոչ ճիշտ հարցից,
հարցադրումն անտեղի է,
զրուցակիցը չունի տրամադրություն
ոչ այն տոնով եք սկսել
հարցը ցավ է պատճառել:
Սխալն անմիջապես ուղղե’ք, միշտ եղե’ք ակտիվ, ուշադիր:
Ստեղծե’ք վստահության մթնոլորտ:
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ
Հետազոտության նպատակն է անձի բնութագրի
կազմումը կենսագրական մեթոդի հիման վրա, որն իր
մեջ ներառում է հետևյալ բաժինները՝
կյանքի ճանապարհի տվյալներ,
սոցիալականացում,
զարգացման միջավայր,
կյանքի տարբեր փուլերում ունեցած հետաքրքրություններ ու զբաղմունքներ,
առողջական վիճակ:
Կենսագրական տեղեկության աղբյուրներ են՝
ուսումնասիրվող անձը,
նրան ճանաչող անձինք,
նրա գործունեության արդյունքները,
պատմական և գրական աղբյուրները,
նյութեր, որոնք ամրագրում են անձի կյանքի իրադարձությունները, օրինակ՝ ընտանեկան արխիվ,
բնակության վայրի, մասնագիտական գործունեության մասին տվյալներ
ընտանեկան և աշխատանքային իրադրություն,
անձնական իրեր՝ հագուստ, աշխատանքի գործիքներ, գրքեր, զարդեր[