2015 — 5, էջ 34-39, ճանապարհային երթևեկության կանոնների ծանոթացումը նախադպրոցական տարիքում
Տարրական մաթ. Պատկերացումների ձևավորում
Հաշվետվություն
Ահա և ավարտեցինք նախաշավիղի <<Տարրական մաթեմատիակական պատկերացումների>> մաթեմատիկայի ուսուցման ծրագիրը։ Այս ամիսների ժամանակ ես ստացա բազում գիտելիքներ, որոնք ինձ իմ մասնագիթյան ժամանակ ու ոչ միայն նաև առօրյայում շատ կօգնեն։
ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱuՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎ
ՎԱՂ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՅԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ
Համակարգչային խաղերի առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
Նախադպրոցական տարիքի երեխան և համակարգիչը
Նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության առանձնահատկությունները
Մաթեմատիկան՝ Մանկապարտեզի ավագ խմբում
Մաթեմատիկան՝ Մանկապարտեզի ավագ խմբում
ԹՂԹԻ ԾԱԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՅԻ ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ
Մաթեմատիկան կախարդական աշխարհում
ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹ ՅԱՆ Խ ՆԴԻՐՆԵՐԻՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒՍՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հեքիաթային բովանդակությամբ հետաքրքրաշարժ խնդիրներ,
ՀԱՄԱԼԻՐ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ’ ՈՐՊԵՍ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱuՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎ
Մանկապարտեզի երեխաների օրվա կանոնակարգում իրենց ուղղակի տեղն ունեն ուսումնական պարապմունքները: Պարապմունքների միջոցով երեխաները տիրապետում են որոշակի գիտելիքների և կարողությունների, որոնք չեն կարող յու- րացվել ինքնաբուխ խաղերի, մեծերի հետ ամենօրյա հաղորդակցման և ինքնուրույնգործունեության ընթացքում:
Ուսուցման կազմակերպման բավականին արդյունավետ ձևերից են համալիր պարապմունքները, որոնք իրենց մեջ ներառում են երեխաների կողմից կատարվող տարբեր գործողություններ մեկ թեմայի շրջանակներում:Համալիր պարապմունքների ընթացքում երեխաները գտնվում են ակտիվ վի- ճակում և չեն ձանձրանում: Դաստիարակի կողմից աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում երեխաները ամբողջ պարապմունքի ընթացքում մեկ գործողությունից անցնում են մեկ այլ գործողության: Պայմանականորեն համալիր պարապ- մունքը կարելի է բաժանել երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը լուծում է երեխա- ների զարգացման և դաստիարակության հետ կապված տարբեր խնդիրներ:Առաջին մասում դաստիարակը հստակեցնում և ընդհանրացնում է երեխաների կարողությունները: Ցանկալի է դիմել խաղային հնարների: Երկրորդ մասում երեխաները կարող են կատարել դիտումներ, հետազոտություններ, կամ այլ գործնական աշխատանքներ, որոնց արդյունքում նրանք կհանգեն ուսուցանող թեմայի վերաբերյալ որոշակի եզրակացության:Երկրորդ մասում նախընտրելի է, որ երեխաները զբաղվեն կերպարվեստային աշխատանքով, որը կնպաստի նրանց ստեղծագործական կարողությունների և երևակայության զարգացմանը:
Համալիր պարապմունքները հնարավորություն են ստեղծում բացահայտելու և զարգացնելու բարոյահոգեբանական հատկություններ` պատասխանատվություն, բարյացակամություն, ինքնուրույնություն:
Ինչպե՞ս անել, որ համալիր պարապմունքը երեխաներին ոչ միայն հմտու- թյուններով և կարողություններով զինի, այլև նաև առաջացնի բուռն հետաքրքրություն ու ձևավորի ստեղծագործական մտածողություն: Ներքոհիշյալ խորհուրդները կարող են օգնել դաստիարակին՝ նախապատրաստելու այդպիսի պարապմունք: Որոշել և ձևակերպել պարապմունքի թեման:
Հստակ ձևակերպել պարապմունքի նպատակային ուղղվածությունը. կոնկ- րետ ինչի՞ համար է պետք այդ պարապմունքը: Այդ առումով հարկավոր է հստա կեցնել պարապմունքի ուսուցանող, դաստիարակող և զարգացնող գործառույթները:Մտածել նոր նյութի մատուցման համար հետաքրքրաշարժ մուտք: Այն պետք է առաջացնի երեխայի հետաքրքրությունը, զարմանքը և հիացմունքը:
Խմբավորել ընտրված ուսումնական նյութը: Մտածել, թե ինչ հաջորդականու- թյամբ կտարվի աշխատանքն ուսումնական նյութի շուրջ, ինչպես կիրականացվի երեխաների գործողությունների հաջորդականությունը։ Խիստ կարևոր է նյութը խմբավորելիս ընտրել պարապմունքի կազմակերպման այնպիսի ձև, որի ընթաց- քում երեխաները կցուցաբերեն ակտիվ գործունեություն։Պատրաստել պարապմունքի սեղմագիրը:
Պարապմունքի պլանավորման քայլերը
1. Ներկայացնել պարապմունքի թեման
2. Նպատակի ձևակերպում այս բաժնում տրվում է ցանկալի արդյունքի սահ-մանումը/:
3. Անհրաժեշտ նյութերը4.
Պարապմունքի ընթացքը /ներկայացվում են աշխատանքի ընդունելի տարբե- րակներ, զանազան մեթոդների կիրառմամբ/
5. Ընկալման մակարդակի ստուգում կատարվում է լուսարանում` խաղի, գործ- նական աշխատանքի միջոցով/
6. Ամփոփում և եզրափակում
ԱՆՏԸՌԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Նպատակներ.
Համալիր պարապմունքԿրթականԱմրապնդել երեխաների գիտելիքները` անտառի, նրա բազմազանության, բնակիչների առանձնահատկությունների մասին: Վարժեցնել 10-ի սահմանում թվա նշաններով թվաբանական գործողությունների կատարմանը: Գումարել, հանել, համեմատել մի քանի թվեր:Կազմել բառեր տրված տառերովԶարգացնողԶարգացնել երեխաների կապակցված խոսքը, հիշողությունը, մտածողությունը:Դաստիարակչական՝Դաստիարակել կոլեկտիվ աշխատանքի հմտություններ:Ձևավորել սեր բնության հանդեպ:Նյութեր պարապմունքի համարՁայներից՝ «նտառի ձայներ», մագնիսական գրատախտակ, անտառի կա նոնների պատկերներ, անտառի պատկերը մեծ պաստառի վրա, կենդանիների, թռչունների, միջատների նկարներ, 1-10-ը թվանշանների 6 հավաքածու, տառերի հավաքածա երեխաների թվով, ծաղիկների, բանջարեղենի, մրգերի, հատապտուղ- ների պատկերներով 6 քարտեր:ԸնթացքըԵրեխաներն ունկնդրում են անտառային ձայներ/Համապատասխան ձայնա- գրություն/: Այնուհետև հայտնում իրենց կարծիքները: Պատասխաններն ամփո փելուց հետո դաստիարակն առաջադրում է հետևյալ հարցերը:
ՎԱՂ ՀԱՍԱԿԻ ԵՐԵԽԱՅԻ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ
Մինչ 3 տարեկանը երեխայի մտածողությունն անմիջականորեն առնչվում էնրա ընկալման գործընթացներին: Նա մտածում է ընկալվող առարկաների միջևկապեր հաստատելու և դրանց հետ համագործակցելու միջոցով: Իսկ հոգեկանգործընթացների մեջ գլխավոր դերը վաղ տարիքում պատկանում է հենց ընկալմա-նը: Վարքը և գիտակցությունն ամբողջովին որոշվում են այն իրողությամբ, թե ինչ էընկալում երեխան այդ պահին: Նրա բոլոր ապրումները կենտրոնացված են իրենշրջապատող առարկաների և երևույթների վրա: Վաղ տարիքի երեխաներին բնորոշ էարտաքին կողմնորոշիչ գործողությունների ազդեցությամբ կայացող մտածողությունը(դիտազննական եղանակով գործողությունների ընկալում): Այդ կերպ նրանք բացա-հայտում են շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների ամենաբազմազանկապերը: Արտաքին կողմնորոշիչ գործողությունները կարևոր հիմք են մտածողությանբոլոր ձևերի զարգացման համար: Միևնույն պարզագույն գործողությունների վերար-տադրմամբ և սպասվող արդյունքների շնորհիվ (տարբեր առարկաների համեմատու-մը, մի առարկայի ազդեցությունը մյուսների վրա և այլն) կուտակվում է խիստ կարևոր զգացմունքային փորձ, որն էլ հիմք է դառնում մտածողության ավելի բարդ, ներքին ձևերի համար: Իհարկե, այդ փորձը գիտակցված չէ: Սակայն էականն այն է, որ առար- կաներն ընկալվում են ոչ միայն իրենց գործնական-պահանջմունքային գործառույթի թելադրմամբ, այլ ընդհանուր աբստրակտ հատկությունների շնորհիվ: Դրանց հետ կա- տարվող գործողությունների ազդեցությունները նպաստում են առարկաների էական հատկանիշների և գործառույթների առանձնացմանը: Տեսողական կողմնորիչ գործողությունների օժանդակության ամրակայվում են երեխայի տեսողական պատկերները: Այդ գործողություններն ուղղված են առար- կաների այնպիսի հատկությունների բացահայտմանը, ինչպիսիք են’ ձևերն ու չա- փերը: Ուստի հենց սրանք էլ կարևոր են երեխայի համար: Առարկաների ճանաչման ընթացքում վաղ տարիքի երեխաների համար գույնը նշանակություն չունի: Երե- խան կենտրոնանում է միայն ձևի ու պատկերների ընդհանուր ուրվագծի վրա: Սա- կայն դա չի նշանակում, թե երեխան չի տարբերում գույները: Պարզապես գույնը դեռևս չի դարձել այնպիսի մի հատկություն, որն առարկայի ճանաչման առաջնա- յին գործոն լինի նրա համար: Վաղ հասակում երեխան գործողություններ է «ձեռնարկում» երկու առարկաներով. շարում է օղակներ, դրանք դնում է իրար կողքի և դարսում: Սակայն այդ գործողություն- ները կատարելիս նա դեռևս հաշվի չի առնում առարկաների հատկությունները: Նա չի խմբավորում դրանք ըստ ձևի և մեծության կամ որոշակի հերթականությամբ:Երեխան հստակ կարող է որոշել առարկայի ձևը, մեծությունը և գույնը, եթե դրա համար պետք է կատարի անհրաժեշտ և իր համար մատչելի գործողություններ: Մյուս դեպքում ընկալումը կարող է լինել աղո: Հնարավոր է, որ երեխան չնկատի այս կամ այն հատկությունը, եթե դրանք բարդ են: Այսպես, ըստ նմուշի պատրաս- տելով կառույց, նա վերցնում է ցանկացած գույնի խորանարդիկ’ թեև կարող է տար- բերել հիմնական գույները:Երեք տարեկանում երեխայի տեսադաշտում հայտնվում են համեմատության մշտական նմուշներ: Դրանք նրան քաջ ծանոթ առարկաներն են’ վառ արտահայտ- ված ձևերով: Այդպիսի նմուշներ են ոչ միայն իրականում ընկալվող առարկաները, այլև դրանց մասին պատկերացումները: Օրինակ’ եռանկյան տեսք ունեցող իրերը երեխան նմանեցնում է տնակի, իսկ շրջանաձև առարկաները’ գնդակի: Սա նշանա- կում է, որ երեխայի մեջ արդեն ձևավորվել են հատկությունների մասին պատկերա- ցումներ, և դրանք վերաբերում են կոնկրետ առարկաների: Այդ պատկերացումների ձևավորումը կախված է այն բանից, թե երեխան իր առարկայական գործողություն- ներում ինչ չափով է տիրապետում տեսողական կողմնորոշմանը: Առարկաների զա- նազան հատկությունների մասին պատկերացումների հարստացումն իրականա- նում է կոնկրետ պրակտիկ գործողությունների միջոցով: Զգայական հարուստ մի- ջավայրը, ուր նա գտնվում է, կարևոր նախադրյալ է’ մտավոր զարգացման և գործո- ղությունների ներքին պլանի հստակեցման համար:
ՀԱՄԱԴՐՈՒՄ
Սա ամենաառաջին հարաբերակցվող գործողությունն է, որը ենթադրում է մի ա- ռարկայի տեղադրումը մյուսի մեջ: Կյանքի առաջին տարվա վերջում փոքրիկը հա- ճույքով արկղից կամ պարկից հանում է խաղալիքները և դրանք նորից դնում իրենց տեղերը: Նա սկզբում նախընտրում է հանել դրանք, հետո ցրել սենյակով մեկ: Երբ մեծահասակը դույլի մեջ է հավաքում օղակներն ու գնդերը, երեխան դրանք նորից է դուրս բերում: Եվ դա տեղի է ունենում մի քանի անգամ:Կյանքի 2-րդ տարվանից մանր առարկաների հավաքումը որևէ անոթի մեջ երե- խայի սիրելի զբաղմունքն է: Երեխան կենտրոնացված ձևով կարող է արկղի կամ պարկի մեջ լցնել փայտիկներ, ելունդներ, հետո դրանք հանել: Մեծահասակը պետք է օգնի և ապահովի նրան նյութերով, ցույց տա, թե ինչպես կարելի է կոճակները կամ ա յլ մանր իրեր հավաքել տուփի մեջ, ապա դասավորել դրանք արկղում, հետո նորից լցնել տուփը: Եթե երեխային հետաքրքրի դա, ապա նա կսկսի ինքնուրույն կատարել այդ գործողությունները: Նա մեծ բավականություն է ստանում առարկա- ները տեղափոխելու գործընթացից, ա յլ ոչ թե ստացված արդյունքից:
ՊԱՀՄՏՈՑԻ
Սկզբում կարելի է ցուցադրել տարբեր մեծության 2-3 առարկաներ: Սեղանի վրա դրեք մի մեծ խորանարդիկ, որի մեջ թաքնված է ավելի փոքրը: Դրանք իրարից հանեք այնպես, որ երեխան լավ տեսնի: Հետո նորից հավաքեք’ փոքրից մեծը հա- ջորդականությամբ: Այս գործողությունը ցանկալի է կատարել ասելով հետևյալ խոսքերը. «Ի՞նչ է այստեղ թաքնված: Տես, էլի խորանարդ, նրա տակ կա ևս մեկը: Իսկ հիմա դրանք թաքցնենք: Նորից մնաց մեկ խորանարդիկ»: Երեխան նույնպես կցանկանա մասնակցել «Պահմտոցի» խաղին: Սկզբում նա միայն կհասնի խորա- նարդիկներին, իսկ մեծահասակը նորից դրանք կհավաքի: Փորձեք երեխայի հետ միասին թաքցնել փոքր խորանարդիկը’ դրա վրա դնելով մեծը: Ցույց տվեք, որ միայն փոքր առարկան կարելի է թաքցնել մեծի մեջ, ա յլ ոչ թե հակառակը: Կարելի է աստիճանաբար ավելացնել ներդիրների թիվը:
ՀԱՎԱՔՈՒՄ
Ինքնուրույն գործողությունների համար կարելի է երեխաներին տրամադրելորևէ տարողունակ անոթի մեջ հավաքվող մի քանի իրեր /4-5 հատ/: Առաջարկեքդրանք հավաքել մի արկղի մեջ և ցույց տվեք, թե ինչպես է դա արվում: Մի’ նախա-տեք երեխային, եթե նա չի կարողանում ինքնուրույն կատարել առաջադրանքը: Գովելի է նույնիսկ այն իրողությունը, որ նա կարողանում է առարկաների հետ գործո-ղություն կատարել և ընդունել մեծի օգնությունը: Աստիճանաբար, միասնական ևինքնուրույն փորձերի միջոցով երեխան կսովորի առանձնացնել համապատասխանառարկաները: Հավաքելով բոլոր մասերը’ նա նորից կքանդի ու կհավաքի։Խորհուրդներ դաստիարակինԱռարկաների տարբեր մեծությունների վերաբերյալ ցանկացած բացատրու-թյուն անիմաստ և անարդյունավետ է’ առանց պրակտիկ գործունեության (համեմատել առարկաները և ընտրել մեծը, կամ հիշեցումներն այն մասին, որ պետք էփոքրը տեղագրել մեծի մեջ): Միայն առարկաներն զգալով, սեփական աչքերովզննելով ու ձեռքերով շոշափելով երեխան կարող է որոշել դրանց ճիշտ հարաբե-րակցությունը: Առաջարկվող խաղերը և պարապմունքները երեխայի’ առարկայա-կան գործունեության զարգացման նպատակ են հետապնդում: Առաջին փուլում այդաշխատանքը պահանջում է մեծահասակի մասնակցությունը: Նրա խնդիրն է’ երե-խայի մեջ զարգացնել առարկայական ճիշտ գործողություններ և շարժումներ: Հենցերեխան հետաքրքրվի խաղալիքներով, նրան կարելի է մենակ թողնել: Սակայն դատևելու է այնքան ժամանակ, մինչև խաղը ձանձրացնի երեխային: Եթե նա կորցրելէ հետաքրքրությունը խաղալիքների հանդեպ և դրանց հետ վարվում է անհամապա-տասխան ձևով /նետում է, կրծում է կամ ուտում/, անհրաժեշտ է երեխային ուղղոր-դել դեպի ա յլ հետաքրքրությունների ու զվարճանքների դաշտ։
ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ
2013 (5) Երեխան և համակարգիչը էջ 41-44
Համակարգչային գրագիտությունը սերնդի կայացման կարեորագույն գործոներից է: Այն հարկավոր է սկզբնավորել դեռես նախադպրոցական տարիքից:
Համակարգչային միջոցների յուրացումը երեխաների մեջ ձևաորում է տրամաբանական մտածողության նախադրյալներ, որոնք նպաստում են
երեխայի’ դպրոցին նախապատրաստմանը: Նախադպրոցականի մեջ ձևորվում են իմացական դրդապատճառներ, ընդլայնվում են նրա մտահորիզոնը և իմացական ունակությունները: Համակարգչային խաղերը կլանում են երեխաների ուշադրությունը, հրապուրում ցուցադրվող դինամիկ սյուժեներով, առաջացնում բուռն
զգացմունքներ և հույզեր: Ներկա պայմաններում երեխաները տևական
ժամանակ են անցկացնում համակարգչի առջև մոռանալով հարազատներին, ընկերներին, մնալով միայնակ իրենք իրենց հետ… Չպետք է մոռանալ նաև ռիսկի այն գործոնների մասին, որոնց ենթարկվում է երեխան’
երկար ժամանակ նստելով համակարգչի դիմաց: Դրանցից են’ |
- էլեկտրամագնիսական ճառագայթումը,
- աչքերի հոգնածություն առաջացնող էկրանի արտացոլումը,
- միենույն դիրքով երկար նստելը,
- երեխայի հոգեկան ընկճվածությունը’ տարածքի ոչ ճիշտ ձևավորման և
լուսավորության պատճառով, - ծրագրերի ընտրությունը’ առանց հաշվի առնելու երեխաների տարի- քային և հոգեբանական առանձնահատկությունները /նույնպես առաջաց- նում է հոգնածություն։
Ծնողները և մանկավարժները համակարգչի հետ շփման առաջին իսկ օրից երեխաներին պետք է իրազեկեն, թե ինչպիսի անցանկալի երևույթներ կարող են տեղի ունենալ երկար ժամանակ ղրանով աշխատելու հետևանքով:
Հնարավորության սահմաններում ծնողները մասնագետի օգնությամբ
պետք է կազմակերպեն երեխաների ծանոթացումը համակարգչին: Հարկավոր է տեղեկացնել համակարգչից օգտվելու կարգին, բացատրել վտանգավոր հետևանքները, համակարգչից կախվածության պատճառները: Ծնողները պետք
է պլանավորեն համակարգչով աշխատելու ժամանակը և համաչափ բաշխեն երեխայի ծանրաբեռնվածությունը: Հարկավոր է համաչափ և աստիճանաբար
մեծացնել համակարգչային խաղերի ծավալը: Դրա համար անհրաժեշտ է
զարգացնել երեխայի ինքնավերահսկումը և սովորեցնել նրան պլանավորել
համակարգչով աշխատելու ժամանակը: Երեխաները պետք է կարողանան’
- Սահմանել խաղի ավարտը, անկախ այն հանգամանքից, թե որ փուլում է գտնվում այն, և անջատել համակարգիչը
- Որոշել համակարգչի հետ շփվելու ժամանակը և միացնել այն: Ցանկալի է, որ ծնողները հետևեն երեխաների ազատ ժամանակի կազմակերպմանը և սահմանեն հստակ հանգստյան օրեր: Համակարգչով երկար ժամանակ աշխատելու վնասակար ազղեցության մասին երեխաների հետ խոսելիս կարելի է զուգահեռներ անցկացնել կյանքի հետ, համակարգչային խաղերը համեմատել իրական գործունեության հետ (սպորտային խաղեր, պարապմունքներ, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, ընկերների, հարազատների հետ շփում, երգ, պար, երաժշտություն), և հակաղրել ղրանք:
Ամենակարևորը’ երեխան պետք է գիտակցի, որ ինքն է համակարգչի
տերը և ոչ թե հակառակը: Եթե լիարժեք կերպով պահպանվեն համակարգչից օգտվելու կանոնները, ապա համակարգչային խաղերն իսկապես կունենան իրենց առանձնահատուկ բարերար ազդեցությունը երեխայի հոգեկան
գործընթացների զարգացման, համակողմանի դաստիարակության, արժեքային որոշակի համակարգ ձեռք բերելու գործընթացում: Անչափ կարևոր է նաև հիգիենիկ պահանջների պահպանումը:
Խորհուրդներ ծնողներին
- Աչքի հեռավորությունը մոնիտորից պետք է լինի 50-70 սմ-ից ոչ պակաս:
- Չի կարելի նստել թրթռացող մոնիտորի առաջ, մթնեցրած սենյակում:
- •Չի կարելի համակարգիչը դնել պատուհանի դիմաց :
- 4-6 տարեկան երեխաներին թույլատրվում է խաղեր և առաջադրանք- ներ’ 7-10 րոպե տևողությամբ
Համակարգչային ծրագրերի ընտրություն
- Ծրագիրը պետք է երեխայի մեջ առաջացնի հետազոտման ցանկություն,
զարգացնի ճանաչողական գործունեությունը: - Համակարգչային առաջադրանքները պետք է լինեն թեթև, պարզ, երեխային հասկանայի հրահանգներով, չպահանջեն երկար ընթերցումներ, զարգացնեն հմտություններ և կարողություններ (լուծում պահանջող, դասակարգող
փորձարարական): - Խաղերը լինելու են բարձր տեխնիկական մակարդակով (հետաքրքիր
գրաֆիկա, անիմացիոն էֆեկտներ, հետաքրքիր հնչողությամբ), երեխայի
երևակայությունը խթանող:
Համակարգչային խաղերի առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում
2011 (6) Համակարգչային խաղերի առանձնահատկությունները նախադպրոցական տարիքում էջ 39-42
Այսօր լայնածավալ է համակարգչային խաղերի աշխարհը, որտեղ կարելի է
գտնել ցանկացած ճաշակի խաղ: Դրանք արդեն դարձել են մշակույթի մի մաս:
Համակարգչային խաղերի հիմնական ժանրերը 8-ն են, որոնք ունեն իրենց տարատեսակները: Այսինքն’ խաղերի ընդհանուր թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի:
- Զվարճացնող խաղեր։ Նմանատիպ խաղեր հաճախ կարող
ենք հանդիպել զվարճանքի սրահներում գտնվող խաղային ապարատներում: Այս
խաղերը պահանջում են արագ կողմնորոշում, լավ աչքաչափ, ժամանակի հստակ
հաշվարկ: Զվարճանքի խաղերը հիմնականում ժամանցային են համարվում: - Արկածային խաղեր: Իրականում այս խաղերն այդպես են
կոչվում, ոչ թե արկածային բառի նշանակությունից ելնելով, ա յլ առաջին խաղի
անունով, որը կոչվել է «արկած»: Այս տիպի խաղերում հերոսը պետք է լուծի իր առջև դրված գլխավոր առաջադրանքը: Երբեմն այն պարզ է դառնում խաղի ընթացքում: Խաղացողին տարբեր
պահերի տրվում են առաջադրանքներ, որոնց լուծման համար պետք է կիրառվեն
կողմնորոշվելու հմտություններ, ձեռքի տակ եղած հնարավորությունների օգտա-
գործում: Արկածային խաղերը շատ նման են մուլտֆիլմներին, բայց ոչ սովորական,
այլ’ ինտերակտիփ Ի տարբերություն սովորական մուլտֆիլմների’ ինտերակտիվ
մուլտֆիլմերը կարելի է ոչ միայն դիտել, ա յլ կառավարել դրանց ընթացքը: Այսինքն’ մուլտֆիլմի ավարտը կախված է խաղացողից: Նա է որոշում, թե երբ և ինչպես կավարտվի խաղը: - Դերային խաղեր : Այս ժանրի խաղերում հերոսին տրվում է
որևէ բարդ առաջադրանք, որը հաղթահարելու համար խաղացողը պետք է շրջի ողջ
խաղային աշխարհը և գտնի այն, ինչն իրեն պետք է հաղթանակի համար: Հերոսին մարտի դաշտում խոչընդոտում են թշնամիներ, որոնց նա պետք է հաղթի, որպեսզի կարողանա շարունակել ճանապարհը և հասնել իր նպատակին: Դերային խաղերում հերոսը սովորաբար մենակ չի լինում: Խաղացողը կառավարում է տարբեր հերոսների տարբեր ջոկատներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան դերը: Հենց այդ պատճառով էլ այս խաղերը կոչվում են դերային: - Սպորտային խաղեր: Այս խաղերում խաղացողը հանդես է
գալիս որպես սպորտային մրցույթի մասնակից, մարզիկ, կամ էլ սպորտային թիմի
ղեկավար: Այս խաղերի որոշ տեսակներ հերոսին ոչ միայն մասնակից են դարձնում, այլև նախապատրաստում են սպորտային մրցության: - Ստրատեգիական խաղեր: Այս ժանրի խաղերը կոչված
են կառավարելու ռեսուրսները: Որպես այդպիսին կարող են հանդես գալ բանակը,
գումարները, երկրների, քաղաքների բնակչությունը և այլն: Ստրատեգիական խա-
ղերում խաղացողից պահանջվում է ոչ միայն դիպուկ կողմնորոշում’ շրջակա միջա-
վայրի փոփոխությունների պայմաններում, այլև երկարատև ստրատեգիական
պլանավորում: Խաղացողը կարող է իրեն զգալ որպես հաղթանակող բանակի հրա-
մանատար, ծաղկող պետության ղեկավար, կայսրության առաջնորդ և այլն:
- Այսպիսով’ համակարգչային խաղերի լիարժեք, նպատակաուղղված կազմակերպման, ինչպես նաև նախադպրոցահասակ երեխաների իմացական զարգազման, կամային որակների’ ինքնուրույնության, ինքնաճանաչման, ինքնահաստատման համար անհրաժեշտ է հաշվի առնել’
- Խաղի ժանրի ընտրությունը
- Խաղի բովանդակությունը
- Խաղի կառավարման համակարգը
- Խաղի բարդության աստիճանը
- Խաղի տևողությունը:
Նախադպրոցական տարիքի երեխան և համակարգիչը
2010 (7) Նախադպրոցական տարիքի երեխան և համակարգիչը էջ 42-45
Հայտնի է, որ խաղը նախադպրոցականի առաջատար գործունեությունն է:
Այն երեխայի համար ունի դաստիարակող և զարգացնող նշանակություն:
Նախադպրոցականի անձի զարգացման
գործում կարևորվում են ստեղծագործական խաղերը, որոնց մեջ ներառվում են նաև
կառուցողական խաղերը:
Նախադպրոցականի զարգացման գործում իրենց յուրահատուկ տեղն ունեն դիդակտիկ խաղերը, որոնց միջոցով երեխան սովորում է ինքնաբերաբար’ առանց հա-
տուկ մտադրության: Նման խաղերը երեխաներին դրդում են ինքնուսուցման և նպաս-
տում նրանց ինքնուրույնության հաստատմանն ու ինքնակազմակերպմանը: ժամա-
նակը, կյանքի պայմանների փոփոխություններն իրենց դրոշմն են դնում նաև երեխա-
ների խաղային գործունեության և խաղի բովանդակության վրա:
ժամանակակից նախադպրոցական դիդակտիկայում լայն տարածում են
ստանում հատկապես համակարգչային դիդակտիկ խաղերը, որոնց մանկավարժական հնարավորություններն ակնհայտ են: Համակարգչային խաղերն այսօր
իրենց ուրույն տեղն ունեն նախադպրոցականի բազմատեսակ և բազմաբովանդակխաղային գործունեության մեջ: Համակարգիչը երեխայի խաղային, ստեղծագոր-
ծական, ճանաչողական գործունեության միջոց կարող է լինել այն դեպքում, երբ երեխան տիրապետի համակարգչային գործողությունների կանոններին, յուրացնի որոշ եզրույթներ, սովորի դրանք օգտագործել /համակարգիչ, ստեղնաշար, մկնիկ,
էկրան, մրագիր, կրիչ և այլն/: Երեխաները, որպես կանոն, շատ արագ են յուրացնում այդ բառերը և կիրառում գործնականում:
Նախադպրոցականի խաղային գործունեությունը, իր բնույթով լինելով ստեղծագործական, այնուամենայնիվ, անուղղակիորեն ղեկավարվում է մեծահասակի կողմից:
Հարկավոր է ընտրել երեխայի հոգեբանական, ֆիզիոլոգիական հնա-
րավորություններին համապատասխան բովանդակությամբ համակարգչային ծրագրեր, որոնք ունենալով խաղային կամ ուսուցողական խնդիրներ’ կնպաստեն երեխայի
հետագա ձեռքբերումների զարգացմանը: Անհրաժեշտ է ընտրել մանկավարժական
ուղղվածությամբ այնպիսի ծրագրեր, որոնք երեխայի մեջ կառաջացնեն հե-
տաքրքրություն’ հորինելու և էկրանի վրա նկարելու, դիտելու խաղային մուլտֆիլմեր:
Կարելի է առաջարկել մանկան տրամաբանական մտածողությունը զարգացնող դիդակտիկ կառուցողական խաղեր, որոնք կնպաստեն երկրորդ լեզվի յուրացմանը:
Գաղտնիք չէ, որ այսօր կան հակասական կարծիքներ’ երեխաների հետ համակարգչային խաղեր կազմակերպելու հարցի վերաբերյալ: Հարկ է նշել, որ եթե
լիարժեք ապահովվեն համակարգչից օգտվելու կանոնները, ապա համակարգչային
խաղերն իսկապես կունենան իրենց առանձնահատուկ նշանակությունը երեխայի
հոգեկան գործընթացների զարգացման, համակողմանի դաստիարակության, ար-
ժեքային որոշակի համակարգի տիրապետման գործում: Անչափ կարևոր է նաև հիգիենիկ պահանջների պահպանումը.
- Անհրաժեշտ է ընտրել լուսավոր, օդափոխված համակարգչային դահլիճ:
- Արգելվում է մի քանի երեխաների օգտվել մեկ համակարգչից’ անկախ տարիքից:
- Համակարգչային խաղերը պետք է անցկացնել օրվա երկրորդ կեսին’ ռեժիմային ազատ ժամերի ընթացքում:
- Հարկավոր է խստորեն պահպանել հետևյալ հիգիենիկ պահանջները.
Նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության առանձնահատկությունները
Նախաշավիղ 2012-3 էջ 54-58 Նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության առանձնահատկությունները
Մանկավարժության ժամանակակից հայեցակարգում կարեւորում է սոցիալապես հասուն նախադպրոցականի ձեւավորումը, որտեղ որոշակի տեղ է հատկացվում տնտեսագիտական դաստիարակությունը: Տնտեսագիտական դաստիարակությունը երեխային նախապատրաստում է իրական կյանքին, սովորեցնում վերաբերվել սեփական ապրելակերպին եւ սովորություններին տնտեսագիտական տեսանկյունից: Դեռ վաղ տարիքից անհրաժեշտ է սովորեցնել համադրել սեփական ցանկությունը ծնողների, ընտանիքի ֆինանսական կարիղության հետ: Տնտեսագիտական դաստիարակության տեսական դրույթների հիման վրա եւ իրականացվում դրա հեր համատեղ: Իբրեւ անձնային հատկանիշ՝ վերջինս ձեռք է բերվում երկարատեւ մանկավարժական աշխատանքի արդյունքում: Չափավոր ողջամիտ պահանջմունքների դատիարակությունը նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության հիմքն է: Տնտեսագիտական դաստիարակությունը նպաստում է նախադպրոցականի կամային եւ հուզական ոլորտների, գործնական եւ սոցիալական հմտությունների, հասարակական նշանակություն ունեցող անձնային հատկությունների ձեւավորմանը: Տնտեսագիտական դաստիարակության նպատակը տնտեսագիտական մտածելակերպի ձեւավորումն էձ պահանջմունքների ոլորտի գիտակցված չափավորումը: Չափավոր պահանջմունքների ձեւավորումը նպաստում է խնայողական վերաբերմունքի մշակմանը շրջակա միջավայրի հանդեպ, դաստիարակում հարգանք ցանկացած աշխատանքի արդյունքի նկատմաբ: Անհրաժեշտ է, արդյոք, նախադպրոցական տարիքից ձեւավորել տնտեսագիտական մտածելակերպ. նախ նշենք, որ նախադպրոցականի տնտեսագիտական մտածելակերպի զարգացման գործընթացը հոգեբանների եւ մանկավարժների կողմից դիտարկվում է որպես աշխատանքային դաստիարակության արդյունք: Նախադպրոցական տարիքի երեխան կամա թե ակամա շփվում է նյութական ոլորտի հետ, ձեռք բերում որոշակի գիտելիքներ, պատկերացումներ, սոցիալական հմտություններ, որոնք առանց նպատակաուղղված տնտեսագիտական դաստիարակության համակարգը դեռեւս ձեւավորման ընթացքում է, մշակվում են դաստիարակության եղանակները: Ա. Բոգդանովն առաջարկում է նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության ծրագրի մեջ ներգրավել հետեւյալ թեմաները:
- Իմ երկիրն ու ընտանիքը,
- Ընտանիքի եկամուտը,
- Ընտսանիքի ծախսերը
- Ընտանիքի խնայողությունը եւ դրանց օգտագործումը:
Նախադպրոցականի տնտեսագիտական դաստիարակության հարցերով զբաղվել է նաեւ Շատովան: Նա մշակել է հեղինակային ծրագիր՝ «Նախադպրոցականը եւ տնտեսագիտությունը», որտեղ փորձում է հիմնավորել եւ խնդիրները: Այդ խնդիրների իրականացումը ենթադրում է նախադպրոցականին տնտեսագիտական գիտելիքների հաղորդում՝ որոշակի տրամաբանական հաջորդականությամբ: Ծրագիրը նախատեսված է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու համար եւ ուղղված է երեխաների հետեւյալ կարողությունների ձեւավորմանը.
- Հասկանալու եւ գնահատել շրջապատող առարկայական աշխարհը որպես մարդու աշխատանքի արդյունքը
- Հարգել աշխատող եւ գումար վաստակող մարդուն
- Ընկալել աշխատանք-փող փոխկապվածությամբ
Մաթեմատիկան՝ Մանկապարտեզի ավագ խմբում
Նախաշավիղ 2013-3 էջ 51-55 Մաթեմատիկան մանկապարտեզի ավագ խմբում
Ժամանակակից մանկավարժագիտությունը եւ հոգեբանությունը մեծ ուշադրություն են դարձնում նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր զարգացմանը: Այս տարիքում երեխաները կարողանում են սահմանել առարկաների եւ երեւույթների միջեւ գոյություն ունեցող զանազան նպատակային եւ հետեւանքային կապերը: Մանկապարտեզի ավագ խմբում ուսուցումը տարբերվում է դպրոցում իրականացվող ուսուցումից. հաղորդվում են ծավալով փոքր եւ տվյալ տարիքի համար զվարճալի հնարներ՝ ելնելով նրանց անհատական առանձնահատկություններից: Մաթեմատիկայի պարապմունքներին դաստիարակները երեխաներին գաղափար են տալիս քանակային եւ կարգային հարաբերությունների, պարզ երկրաչափական պատկերների մասին, զարգացնում տարածության եւ ժամանակի մեջ կողմնորոշվելու ունակություններ: Կարեւորը երեխաների մաթեմատիկական գիտելիքների վերջնական չափազանց էական իմացական գործողություն է: Մանկապարտեզի ավագ խմբերում երեք տարբեր համեմատույուններ են կատարվում:
Երկու անհավասար մեծությունների համեմատում «մեծից փոքր եւ փոքրից մեծ»:
Երկու հավասար մեծությունների համեմատում:
Երկուսից ավել մեծությունների համեմատում:
Ենթադրենք համեմատում ենք մեծ եւ փոքր շրջանները:
Դաստարակը հարցնում է.
-Ո՞ր շրջանն է մեծ՝ կարմիր, թե կապույտ:
- Ի՞նչ կասեք կարմիր եւ կապույտ շրջանների մեծությունների մասին:
Այս հարցերին երեխաները կարող են պատասխանել հետեւյալ կերպ. - Կարմիր շրջանը մեծ է կապույտ շրջանից, իսկ կապույտը փոքր է կարմիրից :
Դաստիարակը պահանջում է, որ նույն իմաստն արտահայտեն ա յլ կերպ’ հա-
մեմատությունն սկսելով կապույտ շրջանից.
֊Կապույտ շրջանը փոքր է կարմիր շրջանից :
Նույն ձեւով համեմատվում են երկարն ու կարճը, հաստն ու բարակը, լայնն ու
նեղը եւ այլն:
Մաթեմատիկան՝ Մանկապարտեզի ավագ խմբում
Նախաշավիղ 2012-1 էջ 47-53 Օլիմպիադա նախադպրոցական տարիքի երեխաների համար
Ժամանակակից մանկավարժագիտությունը եւ հոգեբանությունը մեծ ուշադրություն են դարձնում նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր զարգացմանը: Այս տարիքում երեխաները կարողանում են սահմանել առարկաների եւ երեւույթների միջեւ գոյություն ունեցող զանազան նպատակային եւ հետեւանքային կապերը: Մանկապարտեզի ավագ խմբում ուսուցումը տարբերվում է դպրոցում իրականացվող ուսուցումից. հաղորդվում են ծավալով փոքր եւ տվյալ տարիքի համար զվարճալի հնարներ՝ ելնելով նրանց անհատական առանձնահատկություններից: Մաթեմատիկայի պարապմունքներին դաստիարակները երեխաներին գաղափար են տալիս քանակային եւ կարգային հարաբերությունների, պարզ երկրաչափական պատկերների մասին, զարգացնում տարածության եւ ժամանակի մեջ կողմնորոշվելու ունակություններ: Կարեւորը երեխաների մաթեմատիկական գիտելիքների վերջնական չափազանց էական իմացական գործողություն է: Մանկապարտեզի ավագ խմբերում երեք տարբեր համեմատույուններ են կատարվում:
Երկու անհավասար մեծությունների համեմատում «մեծից փոքր եւ փոքրից մեծ»:
Երկու հավասար մեծությունների համեմատում:
Երկուսից ավել մեծությունների համեմատում:
Ենթադրենք համեմատում ենք մեծ եւ փոքր շրջանները:
Դաստարակը հարցնում է.
-Ո՞ր շրջանն է մեծ՝ կարմիր, թե կապույտ:
- Ի՞նչ կասեք կարմիր եւ կապույտ շրջանների մեծությունների մասին:
Այս հարցերին երեխաները կարող են պատասխանել հետեւյալ կերպ. - Կարմիր շրջանը մեծ է կապույտ շրջանից, իսկ կապույտը փոքր է կարմիրից :
Դաստիարակը պահանջում է, որ նույն իմաստն արտահայտեն ա յլ կերպ’ հա-
մեմատությունն սկսելով կապույտ շրջանից.
֊Կապույտ շրջանը փոքր է կարմիր շրջանից :
Նույն ձեւով համեմատվում են երկարն ու կարճը, հաստն ու բարակը, լայնն ու
նեղը եւ այլն: