Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա (վերլուծություն)

Հեղինակը հոդվածում  ներկայացնում է ուսուցման գործընթացի, դասավանդման արվեստի և դասավանդում սովորեցնելու վերաբերյալ իր որոշ տեսակետները։

Դասավանդումը որոշակի կապի մեջ է ուսուցման հետ։ Ուսումնասիրման (նոր գիտելիքների ձեռքբերման) գործընթացի փորձարարական և տեսական հետազոտությունը հոգեբանության ընդարձակ և արդյունավետ զարգացող մի ճյուղն է։ Սակայն այժմ ես այլ բան նկատի ունեմ։ Այստեղ մենք գլխավորապես կզբաղվենք ուսուցման բարդ գործընթացներով, ինչպիսիք են հանրահաշվի ուսուցումը կամ մաթեմատիկայի մեթոդիկա սովորեցնելը, որոնք շաղկապված են երկարատև մանկավարժական ներգործությունների հետ։ Իսկ հոգեբանությունը հիմնականում զբաղվում է կարճատև, պարզեցված իրադրություններով և համարյա ողջ ուշադրությունը դրան է հատկացնում։ Արդ` հոգեբանությունը կարող է մեզ հետաքրքիր ինչ-որ բաներ հուշել, բայց դրանք մեզ հետաքրքրող առեղծների լուծման նշույլներ կլինեն միայն, որոնք վերջնական եզրակացության կայացմանը չեն հավակնի[2]։

 Հեղինակը հոդվածի սկզբից մտադրված է ներկայացնել  դասավանդման նպատակը  կապելով այն ուսուցման բարդ գործընթացներով, ինչպիսիք են հանրահաշվի ուսուցումը, կամ մաթեմատիկայի մեթոդիկա սովորեցնելը, որոնք շաղկապված են երկարատև մանկավարժական ներգործությունների հետ :

Հոդվածագիրը հետաքրքիր դիտարկումով է սկսում. ‹‹ Մենք չենք կարող ուսուցչի գործողությունները գնահատել, եթե չգիտենք նրա նպատակը։ Սենք չենք կարող ուսուցման գործընթացը իմաստավորված կերպով քննարկել, քանի դեռ որոշակի համաձայնության չենք եկել այն բանի շուրջ, թե ո՛րն է դասավանդման նպատակը››:

Ըստ հեղինակի դասավանդման նպատակն է երեխային մտածել սովորեցնել և նա առաջ է քաշում .‹‹ Եթե դուք չեք ընդունում մտածողական ընդունակության դաստիարակությունը որպես միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացի առաջնահերթ նպատակ, ապա գուցե այդ նպատակը երկրորդային եք համարում, անգամ այդ դեպքում հետագա վիճաբանությունների բեղմնավորության համար մենք բավականաչափ շփման կետեր կգտնենք››։

Շատ դեպքերում ,ըստ ընդունված կարգի դպրոցներում  մաթեմատիկա դասվանդողը  շեշտը դնում է  անգիր անելու ,բանաձևեր անգիր սովորելու ,մեխանիկական աշխատանք անելու վրա ,իսկ հեղինակը այս հարցի վերբերյալ ունի բոլորովին այլ մոտեցում ,որն ըստ իս շատ ընդունելի է:Ինչպես հոդվածագիրն է նշում.‹‹ Եթե դուք չեք ընդունում մտածողական ընդունակության դաստիարակությունը որպես միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացի առաջնահերթ նպատակ, ապա գուցե այդ նպատակը երկրորդային եք համարում, անգամ այդ դեպքում հետագա վիճաբանությունների բեղմնավորության համար մենք բավականաչափ շփման կետեր կգտնենք: ‹‹Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր է ջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնի մտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք››:

Շատ դասվանդողներ, ուսումնական գործունեությունը կազմակերպողներ դասվանդումը համարում են հատուկ օրենքներով սահմանված աշխատանք ,վերևից սահմանված դրույթներով   աշխատանք ,այնինչ ըստ հեղինակի դասվանդումը ոչ թե գիտություն է, այլ` արվեստ  է , դասավանդումն, ակներևորեն, շատ ընդհանրություններ ունի թատերական արվեստի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*