Վերլուծություն

Գրականություն

Նամակներ բարու և գեղեցիցկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Մենք երբ արտաբերում ենք ինտելեկտ բառը, առաջին բանը, որ մեր մտքին գալիս է դա այն է, որ տվյալ մարդը շատ է գրել ու կարդացել, ստացել լավ կրթություն, շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու․․․

Բայց եկեք ընդունենք ու հասկականք, որ ինտելեգենտը այդ ամենի հետ կապ չունի, քանի որ մարդը կարող է այդ ամենին տիրապետել, սակայն չկարողանա դիմացինին հասկանալ, որը ամենից ամենա կարևոր ունակույունն է։

Ի՞սկ ոնց ենք հասկանում մենք դիմացինին հասկանալու կարողուևուն ունենք րե ոչ։

Երբ մենք որևէ մեկի հետ պատահմամբ և ոչ պատահմամբ վեճի ենք բռնկվում պետք է ունենանք հարգալից վիճելու կարողություն, որը մեզնից շատ շատերը կռվի ժամանակ իրար հահոյում ու անպատվում են ։ Շատ հաճախ է լինում երբ մենք օգնումենք որևէ մեկին և այդ մասին բարձրաձայնում ենք։ Մենք պետք է մարդկանց օգնենք ոչ թե ցուցադրելու համար, այլ ինքներս մեր բարօրության, մեր խղճի խայթի համար, իսկ ինչ է տեղի ունեմում հասարակության մեջ,հարուստ խավի ներկայացուցիչները կամ որևէ օգնող անձ մինչ օգնելը մտածում է իրեն ի՞նչ օգուտ կտա դիմացինին օգնելու համար, ես կարծում եմ, որ մարդուն օգնելուց չպետք է բարձրաձայնենք այլ պետք է անձայն և աննկատ դա անենք։

Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Այս պատմվածքը այն մասին է թե մենք ինչքան օրեր ենք կյանքում կորցնում, ու ինչքան օրեր եինք սպասում ու երբ գալիս է այդ օրերը մենք ուղղակի կորցնում ենք կամ բաց ենք թողնում, պատճառաբանելով թե զբաղված ենք, գործ ենք անում կամ ժամանակ չունենք։

Նաև այս պատմվածքը նրա մասին էր թե մենք ինչքան կարևոր մարդկանց ենք կորցնում մեր զբաղվածության պատճառով, որոնք մեզ սիրում ու վստահում էին իրենցից շատ։

Մեր պատմվածքի հերոսը հարուստ էր ակայն դժբաղտ ու տխուր էր իր կյանքը անցնում։

Այս պատմվածքից ես սովորեցի, որ ճպետք է մոռանանք մեր հարազատներին, սիրելիներին որնք մեր համար նույնիսկ իրենց կյանքը կզոհեն, ու նաև մի կարոր բան էլ եթե հաարուստ ես դեռ չի նշանակում լինել երջանիկ, ինչպես ասում են երջանկությունը գումարի մեջ չէ։

Բայց չմոռանանք, որ աղքատ մարդը ձգտում է հարստության, կարծում եմ իրենց թվում է եփե գումար չունեն ուրեմն ոչնչից չեն կարղ օգտվել։

Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

Իրոք որ, Վիլյամ Սարոյանը մոտիվացնում է բոլորին, իր ճիշտ խոսքերով։ Այս դարի ամենավատ բանը խաբվել արտաքինին։ 

 Համաձայն եմ հեղինակի գրած գրեթե բոլոր տողերի հետ, որովհետև սովորեցնում է ապրել ամեն րոպեն, ամեն վայրկյանը: Գնահատել ու արժևորել այն պահերը, որոնք տրված են մեզ:

Մենք սովոր ենք դեռ մանկուց, որ յուրաքանչյուրս մեր արծների համր ենք պատասխանատու, իսկ այստեղ տեսնում ենք որ գրողը ասում է հետևյալ արատահայտությունը<< Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ>>: Մի փոքր դժվարանում եմ ասեմ թե որ մի ասած խասոքն է ճիշտ։

Սիրո դեմ։ Դինո Բուցատի

Իմ կարծիքով այդ պատմվածքը իր մեջ պարոնակում էր շատ իմաստալից խոսքեր, քանի որ պատմում էր սիրո տառապանքների մասին։ Սերը կարող է արթնանալ մի չնչին բանից՝ դա նրա բնույթն է։ Սերը դու կարող ես շարունակ հիշել՝ կկարոտես, կմոռանաս, բայց հոգուդ խորքում գիտես, որ դեռ կսիրես իրեն։ 

 Պատմությունը կնոջ զգացմունքների մասին է, նրա փորձերի մասին, թե ինչեր էր նա անում, որպեսզի հաղթահարի զգացմունքները և նրա մասին, որ նույնիսկ սովորական հարևանի տնից լսած երաժշտությունը ետ է բերում հսկայական ծավալով հիշողություններ։ Կարծում եմ, որ պատմվածքի հերոսուհին ինչքան էլ դժվար լիներ՝ պետք էր այդ ամենին ավելին թեթև նայեր, որովհետև, ինչպես ստեղծագործության մեջ ենք տեսնում ամեն ինչ փոխելով միևնույն է կյանքում օրերից մի օր մի ինչ-որ բան լինելու էր, որ հիշեցներ նրան։

Կարծում եմ սերը աշխարհում միակ բանն է , որը ինչքան էլ ցանկանանք երբեք չի մոռացվում: Անցյալի ցանկացած դեպք մնում է մեր հետ և դրանցից ազատվել ուղակի անհնար է։ Միայն պետք է համակերպվել, գիտակցել և ապրել դրա հետ։ Ուրիշ ոչինչ անել չենք կարող։

Կարծում եմ, սեր մոռանալու համար բոլոր ջանքերը անօգուտ են: Սերը աշխարհում միակ բանն է , որը ինչքան էլ ցանկանաս երբեք չի մոռացվում մի խոսք կա, որ <<ժամանակը կփոխի ամեն բան, և ամեն ինչ իր տեղը կդնի>> ես այս խոսքի հետ համամիտ չեմ, քանի որ եթե մենք չենք ընդունում և գիտակցում ժամանակը ոչնչով չի կարող օգնել։

Լինել ծնված։ Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի պատմվածքը պատմում է կյանքը վայելելու անհրաժեշտության մասին ՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այն: Պետք է ուրախ լինենք, որ մենք ստեղծագործելու և զարգանալու հնարավորություն ունենք: Իհարկե, շատ երկրներ ավելի զարգացած են, քան մերը, բայց դա բողոքելու  առիթ չէ, ասել, որ ամենինչը շատ դժվար է: և այս պատմությունն ինձ հանգեցրեց այն մտքի, որի մասին ես կցանկանայի խոսել:

Ի՞նչ է նշանակում դժվարություն: Կա՞ մի տեսակ բնորոշում դրա համար, կամ յուրաքանչյուրի  համար կա իր սեփական հնարավորությունների շրջանակը: Ոչ այնքան վաղուց, ես հետևում էի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքին: Երբեմն ես հանդիպում եմ նրանց իմ կյանքում և նկատելով այս կայծը  նրանց աչքերի մեջ և ժպիտը, ասես խեղդվում եմ իմ մտքերի և անհանգստությունների  ճահճի մեջ: Որքան  ուժեղ է մարդը, եթե, շատ ավելի դժվար կյանք ունենալով, ինքն իր մեջ ուժ է գտնում նորից ժպտալ:Եվ քանի օրեկան շատ դրդապատճառներ ասում են առողջ մարդկանց, որ այս կյանքը գեղեցիկ է,  երբ նրանք սահմանափակվում են անվասայլակով: Եվ քանի՞ երեխաներ են ժպտում ձեզ այս անմեղ աչքերով ՝ իմանալով, որ մինչև իրենց կյանքի ավարտը նրանք շրջապատված կլինեն բժշկական խողովակներով և հիվանդանոցի պատերով: Բայց ինչու՞: Ինչու՞ է առողջ, հարուստ պատանին կանգնած երկնաքերի տանիքում,  մտածում է, թե ինչպես կյանքը նրա հանդեպ անարդար է, երբ նրա հասակակիցը ամբողջովին սոցիալականացված և սահմանափակված վայելում է այս կյանքի փոքրիկ հմայքը:  Արդյո՞ք մենք այդքան եսասեր ենք: Արդյո՞ք ֆինանսական դժվարությունը կամ միայնությունը կամ որևէ այլ բան կարող է կոտրել մեզ: Եվ ընդհանրապես ինչ տարբերություն: Մարդն իրո՞ք այդքան թույլ և փչացած է: Արդյո՞ք ես … այնքան թույլ և փչացած եմ: Ես նստած եմ բազմոցի վրա ՝ դիտելով մի տեսանյութ, թե ինչպես է մարդը բառացիորեն առանց վերջույթների զբաղվում սպորտով, հանդիպում ընկերների հետ, ընտանիքի հետ, մինչդեռ ես  ոչ մի բան չեմ անում: Մի մարդ, ով մշտական մեխված է մահճակալին , ժպտալու ուժ է գտնում իր մեջ, երբ որ դուբողոքում ես նրանից որ անելիք չունես, կամ էլ փոքր աշխատավարձ ունես: Նման պահերին բոլորը պետք է հասկանան, որ նրանք իրավունք և պատճառ չունեն արտասվելու համար: Քանի որ բոլոր այն մարդիկ, ում համար այդքան ափսոսում եք, բարձրանում են ձեր մակարդակը և գերազանցում ձեզ: Նման պահերին բոլորը պետք է մտածեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ոտքի կանգնի և չբողոքարկի բոլոր տեսակի անհեթեթություններից: Մինչ այս աշխարհում կան մարդիկ, ովքեր չեն ապրում լիարժեք կյանքով, բայց ովքեր պայքարում են, դուք, և հենց դուք եք, ովքեր իրավունք չունեք հուսահատվել: Ուստի հպարտացեք որ դուք ապրում եք: Վազեք, որ հանդիպեք դժվարություններին, և որքան էլ որ դժվար լինի ձեզ համար, հիշեք, որ պարզապես չեք կարող հուսահատվել:

Օգտագործած գրականություն Դիանա Աթանեսյան

Ծառերը։ Հերման Հեսսե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*