Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

  • Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

Ես համամիտ եմ նրա հետ որ երեխան իր շրջապատից կարող է ընդօրինակել այն ամենը ինչ տեսնում և լասում է, սակայն այստեղ մեծ դեր ունի ծնողի վարքագիծը։

  • Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:

Իմ կարծիքով երեխան սովորում է իրեն դատապարտել որովհետև նա լսում է, թե ո՞վ է իրեն քննադատում և ձեռք է բերում ցածր ինքնագնահատական։

  • Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  • Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  • Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

Այո ես համամիտ եմ այս խաոսքւ հետ, քանի որ երեխան մարդկանցից չի վախենում և վստահում է, չնայած դրա վատ կողմն էլ կա, քանի որ մարդիկ կան որոնք ազնիվ չեն և կարող են հետագայում վստահությոևնը և անկեղծություն չարաշահեն։

  • Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

Այո եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

  • Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

Օրինակ ` Երբ երեխան սխալվում է պետք է ծնողը երեխային իր սխալը բացատրի, ասի, որ հնարավոր է սխալվել ,որ բոլորն էլ սխալվում են, իսկ դու սովորիր ճիշտն անել։ Երեխան պետք է զգա, որ կարող է վստահել ծնողին, ոչ թե բղավի և մեղադրի երեխային։

  • Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:

Պետք չէ քննադատել մեր երեխաներին, այլ պետք է սովորենք արժեվորել այն փոքր դրականը, որ մենք նկատում ենք։

Իսկ շատ հաճախ ծնողները և ոչ միայն նաև դաստիարակները երեխաների մոտ վիրավորում են իրենց ընկերների ներկայությամբ, որի միջոցով երեխան ձեռք է բերում ցածր ինքնագնահատական և ոչ միայն։

  • Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

Երեխայի ցանկացած լավ արարք պետք է հավանության արժանանա։

  • Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

Այսինքն պետք է բացատրենք մեր երեխաներին նրանց սխալները, և այն բացատրենք նրբորեն, երբեք չլինեք մեր երեխաների դատավորը։

  • Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

Պետք է երեխայի ցանկացած արարք գովաբանել, խրախուսել և ասել, որ նրա քայլը մեզ շատ ուրախացրեց։ Այս դեպքում երեխայի մոտ ավելի բարձր է լինում ինքնավստահությունը։

  • Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

Երեխան պետք է ապրի համերաշխ միջավայրում, շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ: Նա պետք է զգա, որ կարևոր է, պետք է չանտեսել նրան, պետք է խրախուսել և ոգևորել:

  • Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:

Այսինքն, երեխայի ցանկացած վատ արարքը տեսնելու դեպքում պետք է այդ խոսակցությունը չբացել ոչ նրա մոտ և ոչ էլ ուրիշների մոտ։ Օրինակ, եթե երեխան փնթի է, պետք չէ ասել, որ նա փնթի է , այլ բացատրել նրան, որ իր արարքը փնթություն է։

  • Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:

Պետք է նկատել դրականը և անտեսել բացասականը:

  • Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

Պետք չէ երեխային շարունակաբար մերժել և պետք է լսել և պատասխանել նրա տված յուրաքանչյուր հարցին։

Ոչ թե հանտեսել և ոչ հասկանալի պատասխաներ տալ։

  • Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

Սխալի դեպքում պետք չէ երեխային փնովել և վատ բառեր ասել: Դրա փոխարեն պետք է սեր և ջերմություն տանք։

  • Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:

Օրինակ, եթե երեխան ուզում է ինչ-որ բան անել`կտրել, կպցնել, ստեղծագործել, թափթփի հյուրասենյակը: Պետք է ընդունել և թողել, որ ինքը ստեղծագործի: Իսկ եթե մենք սպանենք երեխայի մեջ չարաճճիությունը, երեխան կկորցնի ստեղծագործելու ունակությունը։

  • Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:

Օրինակ` երբ երեխան ինչ- որ բանում խեղճանում է, անպայման ծնողը պետք է օգնի և դառնա երեխայի հենարանը, ոչ թե ասի《դու փոքր ես》, կամ 《դու ոչ մի բան չես կարող անել》և նմանատիպ արտահայտությունները խստիվ արգելվում են։

  • Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

Ցանկացած ծնող օրինակ է  իր երեխայի համար, և մենք ինքներս պետք է ապրեք շտկելով, մեր վրա աշխատելով ,որպեսզի ճիշտ օրինակ  դառնանաք մեր երեխաների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*
*