Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

  • Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:

Ես համամիտ եմ նրա հետ որ երեխան իր շրջապատից կարող է ընդօրինակել այն ամենը ինչ տեսնում և լասում է, սակայն այստեղ մեծ դեր ունի ծնողի վարքագիծը։

  • Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:

Իմ կարծիքով երեխան սովորում է իրեն դատապարտել որովհետև նա լսում է, թե ո՞վ է իրեն քննադատում և ձեռք է բերում ցածր ինքնագնահատական։

  • Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  • Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  • Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:

Այո ես համամիտ եմ այս խաոսքւ հետ, քանի որ երեխան մարդկանցից չի վախենում և վստահում է, չնայած դրա վատ կողմն էլ կա, քանի որ մարդիկ կան որոնք ազնիվ չեն և կարող են հետագայում վստահությոևնը և անկեղծություն չարաշահեն։

  • Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

Այո եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:

  • Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:

Օրինակ ` Երբ երեխան սխալվում է պետք է ծնողը երեխային իր սխալը բացատրի, ասի, որ հնարավոր է սխալվել ,որ բոլորն էլ սխալվում են, իսկ դու սովորիր ճիշտն անել։ Երեխան պետք է զգա, որ կարող է վստահել ծնողին, ոչ թե բղավի և մեղադրի երեխային։

  • Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:

Պետք չէ քննադատել մեր երեխաներին, այլ պետք է սովորենք արժեվորել այն փոքր դրականը, որ մենք նկատում ենք։

Իսկ շատ հաճախ ծնողները և ոչ միայն նաև դաստիարակները երեխաների մոտ վիրավորում են իրենց ընկերների ներկայությամբ, որի միջոցով երեխան ձեռք է բերում ցածր ինքնագնահատական և ոչ միայն։

  • Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:

Երեխայի ցանկացած լավ արարք պետք է հավանության արժանանա։

  • Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:

Այսինքն պետք է բացատրենք մեր երեխաներին նրանց սխալները, և այն բացատրենք նրբորեն, երբեք չլինեք մեր երեխաների դատավորը։

  • Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

Պետք է երեխայի ցանկացած արարք գովաբանել, խրախուսել և ասել, որ նրա քայլը մեզ շատ ուրախացրեց։ Այս դեպքում երեխայի մոտ ավելի բարձր է լինում ինքնավստահությունը։

  • Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:

Երեխան պետք է ապրի համերաշխ միջավայրում, շրջապատված լինի սիրով ու հոգատարությամբ: Նա պետք է զգա, որ կարևոր է, պետք է չանտեսել նրան, պետք է խրախուսել և ոգևորել:

  • Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:

Այսինքն, երեխայի ցանկացած վատ արարքը տեսնելու դեպքում պետք է այդ խոսակցությունը չբացել ոչ նրա մոտ և ոչ էլ ուրիշների մոտ։ Օրինակ, եթե երեխան փնթի է, պետք չէ ասել, որ նա փնթի է , այլ բացատրել նրան, որ իր արարքը փնթություն է։

  • Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:

Պետք է նկատել դրականը և անտեսել բացասականը:

  • Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:

Պետք չէ երեխային շարունակաբար մերժել և պետք է լսել և պատասխանել նրա տված յուրաքանչյուր հարցին։

Ոչ թե հանտեսել և ոչ հասկանալի պատասխաներ տալ։

  • Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

Սխալի դեպքում պետք չէ երեխային փնովել և վատ բառեր ասել: Դրա փոխարեն պետք է սեր և ջերմություն տանք։

  • Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:

Օրինակ, եթե երեխան ուզում է ինչ-որ բան անել`կտրել, կպցնել, ստեղծագործել, թափթփի հյուրասենյակը: Պետք է ընդունել և թողել, որ ինքը ստեղծագործի: Իսկ եթե մենք սպանենք երեխայի մեջ չարաճճիությունը, երեխան կկորցնի ստեղծագործելու ունակությունը։

  • Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:

Օրինակ` երբ երեխան ինչ- որ բանում խեղճանում է, անպայման ծնողը պետք է օգնի և դառնա երեխայի հենարանը, ոչ թե ասի《դու փոքր ես》, կամ 《դու ոչ մի բան չես կարող անել》և նմանատիպ արտահայտությունները խստիվ արգելվում են։

  • Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

Ցանկացած ծնող օրինակ է  իր երեխայի համար, և մենք ինքներս պետք է ապրեք շտկելով, մեր վրա աշխատելով ,որպեսզի ճիշտ օրինակ  դառնանաք մեր երեխաների համար։

ՀՀ օրենքը նախադպրոցական տարիքում

Օգտագործված գրականություն

Վերլուծություն

Հոդված 5

Նախադպրոցական կրթության իրականացման սկզբունքները

Ա)

Նախադպրոցական հաստատությունները պետք է ստեղծեն համապատասխան պայմաններ, որպեսզի երեխաները կարողանան ցույց տալ իր տաղանդները։

Բ)

Նախադպրոցական հաստատություների դերը և դաստիարակի դերը շատ մեծ նշանակություն ունի նախադպրոցականի դաստիարակության, կրթության, ֆիղոլոգիական հործում։

Դաստիարակը չպետք է երխաների մեջ անհավասարոիթյուն դնի, և պետք է կարողանա համապատասխան և հավասար պայմաներ ստեղծի բոլորի համսր։

գ)

Նախադպրոցականի դաստիարակությսն մեջ մեծ դեր են կազմում ծնող և դաստիարակ հարաբերություն։

ընտանիքի և նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական

աշխատանքների համադասվածությունը,

դ)

Նախադպրոցական հաստատատությունը պետք է ունենա շարունակական բնույթ, որպեսզի սանը կարողանա հետագայում ունենա բազային գիտելիքներ։

զ) երեխայի անձնային զարգացման նպատակով անհատական մոտեցման ապահովումը, է) նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման առանձնահատկություններին և առողջական

վիճակին նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի և ծավալի

համապատասխանությունը:

Հոդված 6. Նախադպրոցական կրթության նպատակները և խնդիրները

  1. Նախադպրոցական կրթության նպատակներն են

այ երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը,

բ) նախադպրոցական տարիքի երեխաների ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը

.

գ) դպրոցական ուսուցմանը նախապատրաստումը։

  1. Նախադպրոցական կրթության խնդիրներն են`

ա) նախադպրոցական տարիքի երեխաների մեջ մայրենի լեզվով հաղորդակցվելու և աշվելու տարրական կարողությունների զարգացումը.

բ) նախադպրոցական տարիքի երեխայի խնամքը, զարգացման շեղումների կանխարգելումն ու

շտկումը գ) վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության

և

ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, երեխայի մտավոր, բարոլական, գեղագիտական ու

ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային տարրական հմտությունների և կարողությունների ձևավորումը

դ) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի

,

ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի կաւոմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը,

ե) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը

զ) նախադպրոցական կրթական չափորոշոչներին համապատասխան կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.

է) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա (վերլուծություն)

Հեղինակը հոդվածում  ներկայացնում է ուսուցման գործընթացի, դասավանդման արվեստի և դասավանդում սովորեցնելու վերաբերյալ իր որոշ տեսակետները։

Դասավանդումը որոշակի կապի մեջ է ուսուցման հետ։ Ուսումնասիրման (նոր գիտելիքների ձեռքբերման) գործընթացի փորձարարական և տեսական հետազոտությունը հոգեբանության ընդարձակ և արդյունավետ զարգացող մի ճյուղն է։ Սակայն այժմ ես այլ բան նկատի ունեմ։ Այստեղ մենք գլխավորապես կզբաղվենք ուսուցման բարդ գործընթացներով, ինչպիսիք են հանրահաշվի ուսուցումը կամ մաթեմատիկայի մեթոդիկա սովորեցնելը, որոնք շաղկապված են երկարատև մանկավարժական ներգործությունների հետ։ Իսկ հոգեբանությունը հիմնականում զբաղվում է կարճատև, պարզեցված իրադրություններով և համարյա ողջ ուշադրությունը դրան է հատկացնում։ Արդ` հոգեբանությունը կարող է մեզ հետաքրքիր ինչ-որ բաներ հուշել, բայց դրանք մեզ հետաքրքրող առեղծների լուծման նշույլներ կլինեն միայն, որոնք վերջնական եզրակացության կայացմանը չեն հավակնի[2]։

 Հեղինակը հոդվածի սկզբից մտադրված է ներկայացնել  դասավանդման նպատակը  կապելով այն ուսուցման բարդ գործընթացներով, ինչպիսիք են հանրահաշվի ուսուցումը, կամ մաթեմատիկայի մեթոդիկա սովորեցնելը, որոնք շաղկապված են երկարատև մանկավարժական ներգործությունների հետ :

Հոդվածագիրը հետաքրքիր դիտարկումով է սկսում. ‹‹ Մենք չենք կարող ուսուցչի գործողությունները գնահատել, եթե չգիտենք նրա նպատակը։ Սենք չենք կարող ուսուցման գործընթացը իմաստավորված կերպով քննարկել, քանի դեռ որոշակի համաձայնության չենք եկել այն բանի շուրջ, թե ո՛րն է դասավանդման նպատակը››:

Ըստ հեղինակի դասավանդման նպատակն է երեխային մտածել սովորեցնել և նա առաջ է քաշում .‹‹ Եթե դուք չեք ընդունում մտածողական ընդունակության դաստիարակությունը որպես միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացի առաջնահերթ նպատակ, ապա գուցե այդ նպատակը երկրորդային եք համարում, անգամ այդ դեպքում հետագա վիճաբանությունների բեղմնավորության համար մենք բավականաչափ շփման կետեր կգտնենք››։

Շատ դեպքերում ,ըստ ընդունված կարգի դպրոցներում  մաթեմատիկա դասվանդողը  շեշտը դնում է  անգիր անելու ,բանաձևեր անգիր սովորելու ,մեխանիկական աշխատանք անելու վրա ,իսկ հեղինակը այս հարցի վերբերյալ ունի բոլորովին այլ մոտեցում ,որն ըստ իս շատ ընդունելի է:Ինչպես հոդվածագիրն է նշում.‹‹ Եթե դուք չեք ընդունում մտածողական ընդունակության դաստիարակությունը որպես միջին դպրոցի մաթեմատիկայի դասընթացի առաջնահերթ նպատակ, ապա գուցե այդ նպատակը երկրորդային եք համարում, անգամ այդ դեպքում հետագա վիճաբանությունների բեղմնավորության համար մենք բավականաչափ շփման կետեր կգտնենք: ‹‹Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր է ջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնի մտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք››:

Շատ դասվանդողներ, ուսումնական գործունեությունը կազմակերպողներ դասվանդումը համարում են հատուկ օրենքներով սահմանված աշխատանք ,վերևից սահմանված դրույթներով   աշխատանք ,այնինչ ըստ հեղինակի դասվանդումը ոչ թե գիտություն է, այլ` արվեստ  է , դասավանդումն, ակներևորեն, շատ ընդհանրություններ ունի թատերական արվեստի հետ։

Վերլուծություն

Գրականություն

Նամակներ բարու և գեղեցիցկի մասին։ Դմիտրի Լիխաչով

Մենք երբ արտաբերում ենք ինտելեկտ բառը, առաջին բանը, որ մեր մտքին գալիս է դա այն է, որ տվյալ մարդը շատ է գրել ու կարդացել, ստացել լավ կրթություն, շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու․․․

Բայց եկեք ընդունենք ու հասկականք, որ ինտելեգենտը այդ ամենի հետ կապ չունի, քանի որ մարդը կարող է այդ ամենին տիրապետել, սակայն չկարողանա դիմացինին հասկանալ, որը ամենից ամենա կարևոր ունակույունն է։

Ի՞սկ ոնց ենք հասկանում մենք դիմացինին հասկանալու կարողուևուն ունենք րե ոչ։

Երբ մենք որևէ մեկի հետ պատահմամբ և ոչ պատահմամբ վեճի ենք բռնկվում պետք է ունենանք հարգալից վիճելու կարողություն, որը մեզնից շատ շատերը կռվի ժամանակ իրար հահոյում ու անպատվում են ։ Շատ հաճախ է լինում երբ մենք օգնումենք որևէ մեկին և այդ մասին բարձրաձայնում ենք։ Մենք պետք է մարդկանց օգնենք ոչ թե ցուցադրելու համար, այլ ինքներս մեր բարօրության, մեր խղճի խայթի համար, իսկ ինչ է տեղի ունեմում հասարակության մեջ,հարուստ խավի ներկայացուցիչները կամ որևէ օգնող անձ մինչ օգնելը մտածում է իրեն ի՞նչ օգուտ կտա դիմացինին օգնելու համար, ես կարծում եմ, որ մարդուն օգնելուց չպետք է բարձրաձայնենք այլ պետք է անձայն և աննկատ դա անենք։

Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Կորսված օրեր։ Դինո Բուցատի

Այս պատմվածքը այն մասին է թե մենք ինչքան օրեր ենք կյանքում կորցնում, ու ինչքան օրեր եինք սպասում ու երբ գալիս է այդ օրերը մենք ուղղակի կորցնում ենք կամ բաց ենք թողնում, պատճառաբանելով թե զբաղված ենք, գործ ենք անում կամ ժամանակ չունենք։

Նաև այս պատմվածքը նրա մասին էր թե մենք ինչքան կարևոր մարդկանց ենք կորցնում մեր զբաղվածության պատճառով, որոնք մեզ սիրում ու վստահում էին իրենցից շատ։

Մեր պատմվածքի հերոսը հարուստ էր ակայն դժբաղտ ու տխուր էր իր կյանքը անցնում։

Այս պատմվածքից ես սովորեցի, որ ճպետք է մոռանանք մեր հարազատներին, սիրելիներին որնք մեր համար նույնիսկ իրենց կյանքը կզոհեն, ու նաև մի կարոր բան էլ եթե հաարուստ ես դեռ չի նշանակում լինել երջանիկ, ինչպես ասում են երջանկությունը գումարի մեջ չէ։

Բայց չմոռանանք, որ աղքատ մարդը ձգտում է հարստության, կարծում եմ իրենց թվում է եփե գումար չունեն ուրեմն ոչնչից չեն կարղ օգտվել։

Քո կյանքի ժամերը։ Վիլյամ Սարոյան /հատված/

Իրոք որ, Վիլյամ Սարոյանը մոտիվացնում է բոլորին, իր ճիշտ խոսքերով։ Այս դարի ամենավատ բանը խաբվել արտաքինին։ 

 Համաձայն եմ հեղինակի գրած գրեթե բոլոր տողերի հետ, որովհետև սովորեցնում է ապրել ամեն րոպեն, ամեն վայրկյանը: Գնահատել ու արժևորել այն պահերը, որոնք տրված են մեզ:

Մենք սովոր ենք դեռ մանկուց, որ յուրաքանչյուրս մեր արծների համր ենք պատասխանատու, իսկ այստեղ տեսնում ենք որ գրողը ասում է հետևյալ արատահայտությունը<< Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է: Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ>>: Մի փոքր դժվարանում եմ ասեմ թե որ մի ասած խասոքն է ճիշտ։

Սիրո դեմ։ Դինո Բուցատի

Իմ կարծիքով այդ պատմվածքը իր մեջ պարոնակում էր շատ իմաստալից խոսքեր, քանի որ պատմում էր սիրո տառապանքների մասին։ Սերը կարող է արթնանալ մի չնչին բանից՝ դա նրա բնույթն է։ Սերը դու կարող ես շարունակ հիշել՝ կկարոտես, կմոռանաս, բայց հոգուդ խորքում գիտես, որ դեռ կսիրես իրեն։ 

 Պատմությունը կնոջ զգացմունքների մասին է, նրա փորձերի մասին, թե ինչեր էր նա անում, որպեսզի հաղթահարի զգացմունքները և նրա մասին, որ նույնիսկ սովորական հարևանի տնից լսած երաժշտությունը ետ է բերում հսկայական ծավալով հիշողություններ։ Կարծում եմ, որ պատմվածքի հերոսուհին ինչքան էլ դժվար լիներ՝ պետք էր այդ ամենին ավելին թեթև նայեր, որովհետև, ինչպես ստեղծագործության մեջ ենք տեսնում ամեն ինչ փոխելով միևնույն է կյանքում օրերից մի օր մի ինչ-որ բան լինելու էր, որ հիշեցներ նրան։

Կարծում եմ սերը աշխարհում միակ բանն է , որը ինչքան էլ ցանկանանք երբեք չի մոռացվում: Անցյալի ցանկացած դեպք մնում է մեր հետ և դրանցից ազատվել ուղակի անհնար է։ Միայն պետք է համակերպվել, գիտակցել և ապրել դրա հետ։ Ուրիշ ոչինչ անել չենք կարող։

Կարծում եմ, սեր մոռանալու համար բոլոր ջանքերը անօգուտ են: Սերը աշխարհում միակ բանն է , որը ինչքան էլ ցանկանաս երբեք չի մոռացվում մի խոսք կա, որ <<ժամանակը կփոխի ամեն բան, և ամեն ինչ իր տեղը կդնի>> ես այս խոսքի հետ համամիտ չեմ, քանի որ եթե մենք չենք ընդունում և գիտակցում ժամանակը ոչնչով չի կարող օգնել։

Լինել ծնված։ Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի պատմվածքը պատմում է կյանքը վայելելու անհրաժեշտության մասին ՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այն: Պետք է ուրախ լինենք, որ մենք ստեղծագործելու և զարգանալու հնարավորություն ունենք: Իհարկե, շատ երկրներ ավելի զարգացած են, քան մերը, բայց դա բողոքելու  առիթ չէ, ասել, որ ամենինչը շատ դժվար է: և այս պատմությունն ինձ հանգեցրեց այն մտքի, որի մասին ես կցանկանայի խոսել:

Ի՞նչ է նշանակում դժվարություն: Կա՞ մի տեսակ բնորոշում դրա համար, կամ յուրաքանչյուրի  համար կա իր սեփական հնարավորությունների շրջանակը: Ոչ այնքան վաղուց, ես հետևում էի հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքին: Երբեմն ես հանդիպում եմ նրանց իմ կյանքում և նկատելով այս կայծը  նրանց աչքերի մեջ և ժպիտը, ասես խեղդվում եմ իմ մտքերի և անհանգստությունների  ճահճի մեջ: Որքան  ուժեղ է մարդը, եթե, շատ ավելի դժվար կյանք ունենալով, ինքն իր մեջ ուժ է գտնում նորից ժպտալ:Եվ քանի օրեկան շատ դրդապատճառներ ասում են առողջ մարդկանց, որ այս կյանքը գեղեցիկ է,  երբ նրանք սահմանափակվում են անվասայլակով: Եվ քանի՞ երեխաներ են ժպտում ձեզ այս անմեղ աչքերով ՝ իմանալով, որ մինչև իրենց կյանքի ավարտը նրանք շրջապատված կլինեն բժշկական խողովակներով և հիվանդանոցի պատերով: Բայց ինչու՞: Ինչու՞ է առողջ, հարուստ պատանին կանգնած երկնաքերի տանիքում,  մտածում է, թե ինչպես կյանքը նրա հանդեպ անարդար է, երբ նրա հասակակիցը ամբողջովին սոցիալականացված և սահմանափակված վայելում է այս կյանքի փոքրիկ հմայքը:  Արդյո՞ք մենք այդքան եսասեր ենք: Արդյո՞ք ֆինանսական դժվարությունը կամ միայնությունը կամ որևէ այլ բան կարող է կոտրել մեզ: Եվ ընդհանրապես ինչ տարբերություն: Մարդն իրո՞ք այդքան թույլ և փչացած է: Արդյո՞ք ես … այնքան թույլ և փչացած եմ: Ես նստած եմ բազմոցի վրա ՝ դիտելով մի տեսանյութ, թե ինչպես է մարդը բառացիորեն առանց վերջույթների զբաղվում սպորտով, հանդիպում ընկերների հետ, ընտանիքի հետ, մինչդեռ ես  ոչ մի բան չեմ անում: Մի մարդ, ով մշտական մեխված է մահճակալին , ժպտալու ուժ է գտնում իր մեջ, երբ որ դուբողոքում ես նրանից որ անելիք չունես, կամ էլ փոքր աշխատավարձ ունես: Նման պահերին բոլորը պետք է հասկանան, որ նրանք իրավունք և պատճառ չունեն արտասվելու համար: Քանի որ բոլոր այն մարդիկ, ում համար այդքան ափսոսում եք, բարձրանում են ձեր մակարդակը և գերազանցում ձեզ: Նման պահերին բոլորը պետք է մտածեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ոտքի կանգնի և չբողոքարկի բոլոր տեսակի անհեթեթություններից: Մինչ այս աշխարհում կան մարդիկ, ովքեր չեն ապրում լիարժեք կյանքով, բայց ովքեր պայքարում են, դուք, և հենց դուք եք, ովքեր իրավունք չունեք հուսահատվել: Ուստի հպարտացեք որ դուք ապրում եք: Վազեք, որ հանդիպեք դժվարություններին, և որքան էլ որ դժվար լինի ձեզ համար, հիշեք, որ պարզապես չեք կարող հուսահատվել:

Օգտագործած գրականություն Դիանա Աթանեսյան

Ծառերը։ Հերման Հեսսե

Ռոդարիական հնարքներ (վերլուծություն)

Ռոդարիական հնարքներ

Ինքն իրեն ճանաչելու համար երեխան պետք է իրեն պատկերացնել կարողանա

Երբ մենք երեխահին պտմում ենք պատմություն օրինակ խանութպա

Իրական լինելու համար այն պատմությունները, որոնցում երեխան է գլխավոր հերոսը, անպայման պետք է նաև մասնավոր ասպեկտն ունենա. եթե պատմության մեջ գործող անձ-խոհարար կա, ուրեմն տվյալ մանկապարտեզի խոհարարը պետք է լինի, եթե պահակն է հերոս, երեխաները պետք է ճանաչեն նրան. հանգուցային պահերին իրադարձությունների վայրը նրան ծանոթ պետք է լինի. բնագրի մեջ ծանոթ իրերի մասին ակնարկներ պետք է լինեն:

Լեոնիդ Ենգիբարյան

Լեոնիդ Ենգիբարյանը 1953-1955թթ. սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1959թ. ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը:

Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971թ. ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»:

Ենգիբարյանն ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց» ստեղծագործությունները:

Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացե´ք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները: Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971թ.), «Վերջին ռաունդ» (1984թ.) գրքերը (երկուսն էլ`   ռուսերեն): Արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964թ. Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:1972թ. Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995թ., քանդակագործ`   Լևոն Թոքմաջյան): 

“Տիգրան և Աժդահակ” Վերլուծություն

Այս զրույցը(պատմությունը) պատմում է հայոց  Տիգրան Երվանդունի քաջ թագավորի և Մարաստանի(նախկինում գտնվել է այժմյան Պարսկաստանի տարածքի մի մասում)  Աժդահակ թագավորի միջև եղած պատերազմի մասին: Այս երկու թագավորները իրական, պատմության մեջ գոյություն ունեցող մարդիկ էին: Իհարկե Տիգրան  Երվանդունի թագավորին Մովսես Խորենացին  նույնացրել-նմանացրել  է Տիգրան Մեծի հետ:  Այս «Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է կայծակի աստծու և վիշապի կռվի առասպելը:
Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, արդար  Տիգրանը, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ Մարաստանի թագավոր չար ու նենգ(խարդախ) Աժդահակի կերպարում։
Հազարամյակներ առաջ, հայոց թագավորն էր արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր:
Աժդահակ թագավորի անունը  հին իրանյան(պարսկական) Աժի դահակա՝ օձ դահակա կամ հրեղեն օձ կոչված վիշապ հրեշն է, հենց այստեղից է, որ նրան նմանեցնում էին չար հրեշի, օձի:
Եվ խաղաղության դաշինք(համաձայնություն) էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի(վախի) մեջ էր պահում Աժդահակին:
Այս  կասկածներից մտահոգված մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:
Աժդահակը, այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին(թագավորները ունեին շատ խելացի մարդիկ, որոնք տաբեր մասնագիտություններ ունեին, որ հարց էր առաջանում, կանչում էր իրենց ու խորհուրդ հարցնում): Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը  շատ վախեցած ու մտահոգ սկսում է պատմել: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:
Խորհրդակիցները բավական օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա  Վիշապ Աստծուն  խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից:
Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.
-Տիգրանի դեմ որոգայթ(թակարդ) լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ(խելացի) Տիգրանուհուն կնության առնելն է(ամուսնանալ): Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կտան քեզ ազատ ու համարձակ երթևեկության Հայաստանով մեկ, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:
Եվ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ(մարդիկ, որ աշխատում էին պալատում) ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք Տիգրանին ասեցին, որ Աժդահակը խոստանում է հարատև ընկերություն անել իր հետ, եթե քրոջ հետ թողնի ամուսնանալ ու քրոջը ամենալավ թագուհին կդարձնի:
Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին:
Իհարկե այս ամենով Աժդահակը չխաղաղվեց, անընդհատ վատ մտքեր ուներ, խոստացել էր, որ պետք է սպանի Տիգրանին: Այս մասին Տիգրանուհին է իմանում, մի կերպ տեղեկացնում է Տիգրանին: Հայոց թագավորն էլ, շիտակ ու հզոր մարդ, անվախ չուզեց իր քրոջը  երկար թողնել այդ վիշապ  ու չար մարդու կողքին, իր զորքը հավաքեց եկավ պատերազմ: Կարողացավ քրոջը անվնաս փախցնել ու սկսել պատերազմը:
Երկու զորքերն էլ շատ ուժեղ էին, հավասարը հավասարի, բայց կռվի ժամանակ հայոց արքան կարողացավ իր հզորությունը ցուցադրել, նիզակը քաշեց ու սպանեց Աժդահակին: Զորքն էլ դա տեսնելով, նահանջեց(հետ գնաց): Հենց այսպես էլ հայոց թագավորը հաղթեց ու չար Աժդահակին:
Հավելում. -պատմության մի քանի տարբերակներ կան, սա դրանցից մեկն է, մշակված ու հարմարեցված տարիքային առանձնահատկություններին:

“Տիգրան և Աժդահակ”

Աժդահակը Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։

Մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։

Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել։

Կռիվը վերջացավ իմ կործանումով, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

—  Թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ, ուղարկում է նաև մի նամակ, որտեղ խնդրում էր նրա քրոջ՝ Տիգրանուհու ձեռքը։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը  իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում էր Տիգրանուհու կամքով ու ցանկությամբ, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղբոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղբայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ բացահայտվում է: Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։  Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։

Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքում է և եր նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Արա գեղեցիկ և Շամիրամ Վերլուծություն

Հայոց հնագույն վիպերգերից մեկն է «Արա գեղեցիկ և Շամիրամը»: Այս վիպերգը նույնպես մշակել է պատմահայր Խորենացու կողմից:

Արա Գեղեցիկը Հայկի սերնդից սերող արքա Արամի որսին էր։ Արան Հայաստանի խորհրդանիշն էր։ Նա ամուսնացած էր հայուհի կնջ՝ Նվարդի հետ, և իրենց աննվիրական սիրո մասին տեղյակ էին ամբողջ աշխարհը։Արա գեղեցիկը հայոց երկրի նվիրյալն էր ու պաշտպանը։ Հայոց արքա Արա գեղեցիկը մեծ բարոյականության և հայրենասիրության մարմնացում է, որը զոհվում է հանուն իր ընտանիքի և իր հայրենիքի:Հետագայում իր անունով են կոչել Այրարատ և Արա լեռ տեղանուները։ Արան` մեռնող և հարություն առնող, բնության զարթոնքի, առաքինության և ողջամտության աստվածն էր:

Շամիրամը Ասորեստանի թագուհին էր: Նա Արա գեղեցիկի հակապատկերն է: Խորենացին Շամիրամին ներկայացնում է, որպես վավաշոտ և անառակ կին: Իր ամուսնու Նինոսի մահից հետո, Շամիրամը Լսելով Արայի գեղեցկության մասին, սիրահարվում է, բայց այդ սերը Արայի հանդեպ խարդավանք էր, Հայաստանին տիրելու համար: Բազմաթիվ ընծաներ ուղարկելուց հետո, նա միևնույն է մերժում է ստանում Արայից և վրդովված պատերազմ է սկսում նրա դեմ: Հայոց զորքը պարտվում է պատերազմի ժամանակ: Չնայած, որ Շամիրամը կարգադրել էր կենդանի թողնել հայոց թագավորին, սակայան մարտի ժամանակ Արան նահատակվում է իր զորքի հետ միասին: Շամիրամը Արայի մարմինը դնում է բարձր աշտարակի վրա, որպեսզի հարալեզները` շան տեսք ունեցող ոգիները, լիզեն նրա մարմինը և վերակենդանացնեն: Նա տեսնելով, որ Արայի մարմինը գնալով քայքայվում է, նրա հագուտները տալիս է իր ամուսիննրից մեկին, և որպես Արա թագավոր ներկայացնում է նրան հայոց ժողովրդին: Այսպիսով Շամիրամը վերականգնում է հաշտությունը Հայոց Աշխարհի և Ասորեստանի միջև։

Շամիրամը՝ սիրո և պտղաբերության ասորական Դերկետո աստվածուհու դուստրն էր: Ըստ ավանդույան, երբ մայրը լքել է իրեն, Շամիրամին լեռներում խնամել են աղավնիները:

Դրամատիկական ժանրի տեսակներ` ողբերգություն կատարգերգություն

Ողբերգությունը թատերախաղի տեսակ է, որի մեջ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ, գլխավոր հերոսը կամ հերոսները կործանվում են։ Ողբերգությունը տոգորված է պաթոսով, խիստ լրջությամբ, իրականությունը պատկերվում է առավել սուր կերպով, որպես ներքին հակասությունների կծիկ։ Ողբերգության մեջ առավելապես լարված և հագեցված կերպով բացահայտվում են իրականության խորքային կոնֆլիկտները։ Հերոսը, անհատը, հանուն վեհ և բարձր գաղափարների ելնում է չար ուժերի դեմ, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար հակադրվում է ճակատագրին, արտաքին աշխարհի որևէ երևույթ(ներ)ին։ Ողբերգության մեջ այդ պայքարն ունենում է կործանարար վախճան, հերոսը անհաջողության է մատնվում, կամ հասնում է հաջողության իր, և կամ իր մտերիմների, բարեկամների, հարազատների կյանքի գնով, կորցնում է պատրանքները, ճանաչում է իր անցյալի հետ կապված ողբերգական հանգամանքները և այլն։

Ողբերգությունը սկզբնավորվել է Հին Հունաստանում՝ Աթենք քաղաքում։ Դրանք սկզբնապես կատարվել են յուրաքանչյուր տարի որոշակի ժամանակի ընթացքում՝ մարտ ամսին Դիոնիսոսին նվիրված տոնախմբության ընթացքում («նոխազերգություն» անունը ծագում է հենց Դիոնիսոսի շքախմբում ընդգրկված այծամարդկանց երևույթից)։ Մեզ են հասել հին հույն նշանավոր ողբերգակներ՝ ԷսքիլեսիՍոփոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգությունները։ Հունաստանից ողբերգությունն անցել է Հին Հռոմ, իսկ նոր ժամանականերում ողբերգության ժանրի մեծագույն վարպետը Վիլիամ Շեքսպիրն է՝ իր «Համլետ», «Լիր արքա», «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործություններով։

Ողբերգություն տերմինը վերաբերվում է դրամայի հստակ ավանդույթի, որը պատմականորեն յուրահատուկ ու կարևոր դեր է խաղացել Արևմտյան քաղաքակրթության ինքնորոշման մեջ: Այդ ավանդույթը եղել է բազմազան ու ընդհատվող, մինչդեռ տերմինը հիմնականում օգտագործվել է որպես հզոր ազդեցություն մշակութային ինքնության ու պատմական շարունակականության վրա։

Հայ դրամատուրգիայում դիցապատմական ողբերգություն է Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ստեղծագործությունը։